Приветствую Вас, Гость Լուսին, 29.04.2024, 02:31
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 29
... կարդալ ավելին )?-->
ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ` ՄՈՐՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻ ՆԱՄԱԿ 

«...Ես քո զավակն եմ եւ պարտավոր եմ 
մնալ հավատարիմ քո ներշնչած ոգուն»*

   Իմ շատ սիրելի մայր
   Հոգիս, վատություն կլինի իմ կողմից, եթե փորձեմ քեզ վշտացնել, նաեւ` եթե փորձեմ ինձ պաշտպան ... կարդալ ավելին
Прикрепления:
Категория: Հայկ Ասատրյան | Դիտում 437 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

... կարդալ ավելին )?-->
Պապ Արշակունին (353-374) թագաւորել է Հայոց Աշխարհում 370-374թթ.: Գահին նստել է տասնըյոթ տարեկանում` Հռոմեական կայսրութեան աջակցութեամբ` հաջորդելով հորը` Արշակ Բ-ին: Նրա գահակալութեանը նախորդել է Ձիրաւի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում հայոց եւ ռոմենական զորքերի կատարեալ հաղթանակը պարթեւական զորքի նկատմամբ:
Դաստիարակւել է հայոց ազգային հաւատքով (ոչ քրիստոնեական) ու գաղափարներով: Պատանի հասակում ուղարկւել է Բիւզանդիա, ապրել եւ ուսանել կայսերական արքունիքում` ստանալով արիանոսական կրթութիւն:
Գահակալութեան ընթացքին կարողացել է վերամիաւորել Հայաստանից անջատւած ծայրագաւառները, չափաւորել է եկեղեցական իշխանութիւնը. վերացրել է հոգուտ եկեղեցու գանձւող տասանորդ հարկը, եկեղեցական հողերի 5/7 մասը միացրել է արքունական հողերին եւ շնորհել հայոց իննսուն հազարանոց բանակում զինւորա ... կարդալ ավելին
Прикрепления:
Категория: ՀԱՅԵՐԸ | Դիտում 764 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

Прикрепления:
Категория: ՀԱՅԵՐԸ | Դիտում 451 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

Прикрепления:
Категория: ՀԱՅԵՐԸ | Դիտում 445 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

Прикрепления:
Категория: ՀԱՅԵՐԸ | Դիտում 477 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

Прикрепления:
Категория: ՀԱՅԵՐԸ | Դիտում 492 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

Прикрепления:
Категория: ՀԱՅԵՐԸ | Դիտում 467 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

Прикрепления:
Категория: ՀԱՅԵՐԸ | Դիտում 568 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

... կարդալ ավելին )?-->

ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ

Նրա՛նք, որոնց հետ ես պայքարել եմ մարտում,
Ապրել նահանջ, գրոհ և հաղթություն պայծառ,
Նրա՛նք, ովքեր սակայն, ավա՜ղ, չդարձան տուն,
Երբ աղետը կանխվեց, ու վտանգը անցավ,-

Նրա՛նք - բազմակերպար, նրա՛նք - բազմալեզու,
Տարբեր հողո՛վ, ջրո՛վ, տարբեր գույնո՛վ անգամ,
Սակայն որոնց շրթից նույն գալիքն է խոսում,
Որպես սրտագիտակ և հարազատ թարգման,-

Նրանք ներս են գալիս առանց բախմա՛ն, անձա՛յն,
Երբ հյուրընկալ, ծանոթ իմ սենյակում
Լռությունը, իբրև անձեռակերտ արձան,
Կի ... կարդալ ավելին

Прикрепления:
Категория: Պարույր Սևակ | Դիտում 527 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

Այսքանից հետո ի՞նչ կոչես Նրան.
Մեր կեռմանաշատ երթուղու վրա
Մի նշանացի՞ց,
Մի սյու՞ն,
Կամ թե ձո՞ղ,
Ինչ-որ գրերի ինչ-որ ստեղծո՞ղ:

Ու եթե պիտի գիր ու տառ հիշվի,
Ապա Նա ինքն է այն մեծատառը,
Որով հասարակ ու պարզուկ բառը
Աճում է - հասնում խորհըրդանիշի,
Եվ... մարդը ձգվում ու դառնում է Մարդ,
Անցողիկ մարտը՝ հավերժական Մարտ,
Խեղճ տքնությունը՝ զորեղ Տքնություն,
Ինքնությունն անուժ՝ հուժկու Ինքնություն,
Պաշտողը՝ Պաշտող,
Իսկ հայը՝... Մաշտոց:

Մաշտո՜ց...
Այսինքն Ա՛յր մի, որ եկավ ապացուցելու, 
Թե մի տեղ վերջը դառնում է Սկիզբ: 

Այսինքն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց,
Թե հրաշք չկա՜, 
Այլ կա լոկ կարի՛ք:

Այսինքն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց
Եվ կոչ է անում ապացուցելո՜ւ,
Որ այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,
Ուր վերջանում է ամե՜ն մի հնար...
Прикрепления:
Категория: Պարույր Սևակ | Դիտում 819 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

... կարդալ ավելին )?-->
Այսպե՛ս ծնվեց Նա:
Բախտի հակառա՞կ,
Թե՞ վայրկենական նրա զղջումով,
Նա եկավ, որ մեզ վերադարձընի
Այն, ինչ խլել էր նույն բախտը երեկ:

Առանց հավատի հեշտ չէ մեռնելը,
Իսկ ապրելն... արդեն անտանելի է:
Եվ մեր կործանված հին հավատի տեղ
Մեզ նո՛ր հավատով զինեց վերստին:
Էժան-ծախուի, անցնող-վատի տեղ
Բերեց չքերվող-անջինջ-հավաստին:
Սուտ ու կեղծիքի ծծակի տեղակ
Մեր մանկանց տվեց անցամաք ստինք,
Որով և նրանք կրկնամայր եղան.
Ով օրով՝
Նրանք մեծացան տարով,
Ով տարով՝
Նրանք մեծացան դարով,-
Եվ բիրտության տեղ փռվեց կրթություն,
Պարապմունքներով պարապը լցվեց,
Ու մեկ օր անգամ չորեքթաթ չարած՝
Մի արագոտըն կայտառ քերթություն
Ընդոստնեց մեկեն ու վազքի լծվեց:

Մեր փլատակված-փլուզվածի տեղ
Նա նո՛րը կերտեց, նո՛րը կառուցեց.
Նավաբեկվածի ու սուզվածի տեղ
Անտակ հատակից նո՛րը հար ... կարդալ ավելին
Прикрепления:
Категория: Պարույր Սևակ | Դիտում 447 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

... կարդալ ավելին )?-->
Չունեինք արդեն պետ ու պետություն,
Ծաղրանկար էր եղածը արդեն՝
Գծված ձեռքերով երկու նկարչի,
Որ ատում էին իրար ոչ պակաս,
Քան թե մենք իրենց:

Հետո մենք պիտի գաղութ դառնայինք`
Գաղութի մարզպան-կառավարիչով:
Հետո մեզ պիտի դարեր շարունակ
Տանեին անվերջ անկումից անկում,
Մեր մեջքի վրա երկանք աղային
Եվ ստիպեին, որ ժպտանք նաև:

Հետո մենք պիտի մեր շենից զրկված՝
Քաղաք շինեինք ավերն ուրիշի:
Հետո մենք պիտի մեր հերկից զրկված՝
Հերկեինք օտար կորդ ու առապար:
Հետո մենք պիտի մեր ոտնահետքի
Դրոշմը դարձրած յուրովի դրոշ՝
Մխեինք բոլոր լայնքերի վրա
Երկիր կոչեցյալ այն կլոր գնդի,
Որտեղ պիտի որ ամեն ճանապարհ
Վերստին բերի իր տեղը նախկին,
Բայց մեզ... հայրենիք չբերե՜ց երբեք...

Չունեինք արդեն պետ ու պետություն.
Հայրենյաց գահը փլվածք էր տվել:
Եվ նա չծնվեց ինչ-որ մի մորի ... կարդալ ավելին
Прикрепления:
Категория: Պարույր Սևակ | Դիտում 428 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

... կարդալ ավելին )?-->
Կիսված էր արդեն հայրենիքը մեր,
Եվ հետո պիտի այդպես էլ մնար.
Դարերով հեղված մեր արյունը սուրբ
Պիտի ապարդյուն կորչեր ու գնար:
Դեռ պիտի գային օրեր ահավոր.
Մեր հողը պիտի մեզ կարոտելուց
Պատվեր եղինջով ու փշով խայթիչ,
Իսկ մեր երկինքը՝
Մեր աչքից զրկված,
Պիտի որ ինքն էլ իր զուքսից զրկվեր:
Հետո պիտի մեզ խաբեին այնպե՛ս,
Որ հին խաբեբան՝
Նոր բյուզանդացին,
Զարմանար ինքը:
Հետո պիտի մեզ...

Միջահատված էր մեր հողը բնիկ,
Ճեղքված էր արդեն հայրենիքը մեր:

Եվ նա չծնվեց ինչ-որ մի մորից:
Նա հենց այդ ճեղքից ծառացավ հանկարծ,
Որ ճեղքը լցնի գեթ ինքն իրենով:
Եվ այդ ճեղքը Նա լցրեց իսկապես.
Մեր բաժան-բաժան հողերը նորից
Այդ Նա էր միայն, որ բերեց իրար
Ու միավորեց... արդեն մեր մտքո՜ւմ:
Եվ այդ օրից վեր
Ու մինչև այսօր
Այդ միացումը մնում է անխախտ՝
Ընդդեմ ճչացող ... կարդալ ավելին
Прикрепления:
Категория: Պարույր Սևակ | Դիտում 454 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

... կարդալ ավելին )?-->
Այսպես էլ ծնվեց մեկը Նրանցից,
Ծնվեց Նա՝
Այր մի՝
Մաշտոց անունով:
Եվ նա չծնվեց, որ ավելացնի
Հարց տվողների քանակն անպակաս:
Նա եկավ աշխարհ՝ պատասխանելու,
Եվ պատասխանը գտավ իսկապես...

...Քաջերի սահմանն իրենց զենքն է հենց:

Քաջեր մի՛շտ էլ կան,
Զե՜նք է հարկավոր:

Քաջեր մի՛շտ էլ կան,
Պետք է ասպարե՜զ:

Եվ նա էր ահա, որ ձևավորեց
Մի զենք ժանգախույս,
Եվ ծովավորեց
Ասպարեզ մի նոր,
Ուր թույլ-ուժեղի,
Շատ ու սակավի, 
Քիչ ու բազումի 
Մրցության համար ասպարեզ չկա՜,
Քանզի նորատիպ այդ մաքառման մեջ
Այրուձիի տեղ մտքերն են կռվում,
Թանաք է հեղվում արյան փոխարեն,
Եվ հաղթանակը կոչվում է մատյան...

Մենք կայինք, այո՛, Նրանից առաջ:
Սակայն Նա ծնվեց, 
Որ գա ու դառնա ինչ-որ նոր սկիզբ:
...Նրանից առաջ կային աստվածներ՝
Երկընքի, սիրո ... կարդալ ավելին
Прикрепления:
Категория: Պարույր Սևակ | Դիտում 609 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

... կարդալ ավելին )?-->
Եվ այդ պահին էր, որ աշխարհ եկավ
Նա՝
Այր մի՝
Մեսրոպ Մաշտոց անունով:

Որտեղի՞ց եկավ,
Ի՞նչ ակից բխեց:
Եվ ինչպե՞ս եկավ,
Հոսեց ի՞նչ հունով:

Այդպես՝ արցունք է ծնվում աչքի մեջ,
Երբ որ աչքի մեջ ընկնում է ավազ:
Այդպես՝ դառնում է ավազն ապակի,
Եվ ապակին է հայելի դառնում:

Այդպես՝ արևը ամենից առաջ
Լուսավորում է բարձրաբերձ ծառի
Կատարին թառած թռչունի բույնը:

Այդպես՝ գոյության ահեղ պայքարում
Անփոփոխ պահած իր ներքինն էլի՝
Գազանն է փոխում իր մաշկի գույնը,
Եվ դա թվում է անսպասելի...
Նրանց ծնունդը միշտ էլ թվում է անսպասելի
Եվ հետո մարդկանց դարեր շարունակ զարմանք պատճառում,
Բայց նրանք կյանքում միշտ էլ ծնվում են լոկ այն պատճառով,
Որ անչափ շատ են սպասել Նրանց:

Ժողովրդի մեջ ննջում են Նրանք,
Ինչպես ջրի մեջ՝ ահեղ գոլորշին,
Ինչպես ընտանի աքաղաղի ... կարդալ ավելին
Прикрепления:
Категория: Պարույր Սևակ | Դիտում 515 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

... կարդալ ավելին )?-->
Իրավունք չկար
Արյան փոխարեն գեթ արցունք ոթել:

Եվ ի՞նչ էր մնում:
Այլ բան չէր մնում,
Քան թե աղոթել:

Աղոթել նրան՝
Այն նոր աստըծուն,
Որ խոստումներից աչք իսկ չէր բացում,
Բայց ողջը՝ այնտե՜ղ,
Բայց ողջը՝ հետո,՜
Եվ ոչի՜նչ՝ հիմա,
Եվ ոչի՜նչ՝ ցածում:

Այլ բան չէր մնում,
Քան թե աղոթել:

Բայց նրանք նույնիսկ իրենց աստծուն
Աղոթում էին... օտար խոսքերով,
Խոսքեր՝ ոչ պակաս անհասկանալի,
Քան ինքն այդ աստված:

...Եվ մարդկանց հոգնած սրտերի վրա, 
Որ երեկ այնպե՛ս հուզառատ էին,
Այնպե՛ս զգայիկ,
Իջել էր արդեն անտարբերություն մի կործանարար
Ե՛վ վաղվա հանդեպ,
Ե՛վ ապագայի:
Ոչ ոք չգիտեր՝ վաղն ի՞նչ կբերի:
Եվ ապագայի երաշխիք չկա՜ր:
Բերք չէին տալիս արտերը բերրի:
Նույնիսկ խոստացյալ երկինքը վերին
Դարձել էր մի կեղծ - անկենդան նկար:

Անդընդան ... կարդալ ավելին
Прикрепления:
Категория: Պարույր Սևակ | Դիտում 551 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

... կարդալ ավելին )?-->
Իրավունք չկար երգել երգը մեր, 
Որ դարեր ի վեր 
Հնչել էր լեզվով մեր ոսկեղենիկ. 
Ե՛վ մեն ու մենիկ՝ 
Սիրո խոսքերով, 
Ե՛վ ուրախության տաճարների մեջ՝ 
Գինու հոսքերով, 
Ե՛վ մեր յոթնօրյա հարսանիքներին՝ 
Մեր փակ բակերում, 
Բաց տանիքներին: 
Իրավունք չկար նաև նվագել՝ 
Ո՛չ վինի վրա, 
Ո՛չ էլ բամբիռի: 
Այս կյանքի համար հոգացի՞ր՝ 
Պիղծ ես, 
Ե՛վ անօրեն ես, 
Ե՛վ բանադրված: 
«Ամե՜ն ինչ արա հանուն ա՛յն կյանքի, 
Որ քեզնից հետո, հետո է գալու»... 

Թատրո՞ն ես գնում՝ 
Ուրեմըն պիղծ ես, 
Կեր ու խո՞ւմ անում՝ 
Ուրեմըն պիղծ ես: 

Պարի՞ նայեցիր 
Եվ կամ պարեցի՞ր՝ 
Ուրեմըն պիղծ ես: 
Սիրասթա՞փ եղար, 
Նոր սե՞ր արեցիր՝  ... կարդալ ավելին
Прикрепления:
Категория: Պարույր Սևակ | Դիտում 505 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

... կարդալ ավելին )?-->
Քաջերի սահմանն իրենց զենքն է հենց: 
Քաջեր մի՛շտ էլ կան, 
Զե՜նք է հարկավոր: 

Քաջեր մի՛շտ էլ կան, 
Պետք է ասպարե՜զ, 
Որ նո՛ւյնպես չկար: 

Կար միայն պարի՜սպ, 
Որ տարածվում էր աշխարհից աշխարհ: 
Եվ կային նաև ազնիվ ճակատներ, 
Որոնցով երբեք պարիսպ չե՜ս քանդի... 
Աշխարհի վրա իշխում էր արդեն մի ճշմարտություն, 
Որ հարյո՜ւր տարի, 
Հարյուր ձի՛գ տարի 
Չէր կարող իր ճշտությունը կարգին հաստատել. 
Մի ճշմարտությո՛ւն , 
Որ ամեն վայրկյան 
Կամա-ակամա հերքում էր իրեն՝ 
Անվերջ բացելով իր մերկությունը 
Եվ իսկությունը: 

Իսկ իսկությո՜ւնը... 

Հիսուսը, 
Որ մի հրեա էր ազնիվ, 
Արդեն շա՜տ վաղուց դարձել էր իրոք 
Մի բյուզանդացի խորամանկ ու նենգ.&nbs ... կարդալ ավելին
Прикрепления:
Категория: Պարույր Սևակ | Դիտում 617 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

... կարդալ ավելին )?-->
Հենց այսպես էինք մենք ապրում այնժամ: 

Հայաստան կոչված աշխարհն էլ արդեն 
Լոկ անունով էր Հայաստան կոչվում: 

Զոհված արջառի տաքուկ սրտի պես 
Մեր հողն էր կիսված 
Ու բռնի քաշված 
Երկու շիկացած ու սուր շամփուրի, 
Որոնցից մեկը պարսիկն էր բռնել կրակի վրա, 
Մյուսը բռնել էր մոմերի վրա նենգ բյուզանդացին: 

Խորովվում էինք. 
Արցունքի տեղակ 
Մեր ճենճերն էին կաթում-կաթկթում, 
Ասես կամենում իրենց խորովող կրակը մարել: 
Սակայն ճենճերից - այդ ո՞վ չգիտի - չի՜ մարում կրակ, 
Այլ բորբոքվում է մոլությամբ մի նոր: 

Մե՛ր հողի վրա, 
Մե՛ր երկընքի տակ 
Մենք դարձել էինք օտարի գաղութ: 
Նույնիսկ մեր հորը երկըրպագելու 
Եվ կամ թե որդուն պագելու համար 
Այլ արքունիքից պիտի խնդր ... կարդալ ավելին
Прикрепления:
Категория: Պարույր Սևակ | Դիտում 456 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

... կարդալ ավելին )?-->
Եվ կործանվեցին աստվածները հին: 

Մարդիկ, 
Որ երեկ ունեին տարբեր աստվածներ բազում, 
Պարտավոր էին հիմա ունենալ 
Միայն մի՛ աստված, 
Բոլո՜րը՝ լոկ մի՛, միայն մի՛ աստված: 
Եվ չգիտեին, 
Թե ո՞վ է այդ Մին 
Եվ ի՞նչ է ուզում... 

Արամազդների, Միհրերի տեղակ, 
Բոցբեղ-բոցմորուք շեկ Վահագներին փոխարինելու 
Եկավ մի հրեա սևմորուք-սևբեղ, 
Եվ Աստղիկների,Անահիտների ու Նանեների 
Երեկվա տեղում այսօր հաստատեց 
Իր մորը դալո՞ւկ, թե՞ ամոթահար: 
Եվ խոսում էին նրանք մի լեզվով, 
Որ չէ՜ր հասկացվում: 

Մեհյանների տեղ ու բագինների, 
Նրանց դեռ տաք-տաք մոխիրի վրա, 
Հասակ նետեցին 
Դեռևըս անծեփ և փայտակտուր աղոթատեղիք՝ 
Իրենց խաչերը սուր մխրճելով 
Նախ՝ սրտերի՜ մեջ,& ... կարդալ ավելին
Прикрепления:
Категория: Պարույր Սևակ | Դիտում 465 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

... կարդալ ավելին )?-->

«ԵՎ ԱՅՐ ՄԻ` ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ»

Այո՛, մենք կայինք նաև Նրանից առաջ: 

Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ, 
Եվ դարե՜ր առաջ: 

Մենք ... կարդալ ավելին

Прикрепления:
Категория: Պարույր Սևակ | Դիտում 638 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

Прикрепления:
Категория: ՀԱՅԵՐԸ | Դիտում 406 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024