Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 11:40
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 2
հյուր 2
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 29 » «ԵՎ ԱՅՐ ՄԻ` ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ» 12
13:47
«ԵՎ ԱՅՐ ՄԻ` ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ» 12
Այսպե՛ս ծնվեց Նա:
Բախտի հակառա՞կ,
Թե՞ վայրկենական նրա զղջումով,
Նա եկավ, որ մեզ վերադարձընի
Այն, ինչ խլել էր նույն բախտը երեկ:

Առանց հավատի հեշտ չէ մեռնելը,
Իսկ ապրելն... արդեն անտանելի է:
Եվ մեր կործանված հին հավատի տեղ
Մեզ նո՛ր հավատով զինեց վերստին:
Էժան-ծախուի, անցնող-վատի տեղ
Բերեց չքերվող-անջինջ-հավաստին:
Սուտ ու կեղծիքի ծծակի տեղակ
Մեր մանկանց տվեց անցամաք ստինք,
Որով և նրանք կրկնամայր եղան.
Ով օրով՝
Նրանք մեծացան տարով,
Ով տարով՝
Նրանք մեծացան դարով,-
Եվ բիրտության տեղ փռվեց կրթություն,
Պարապմունքներով պարապը լցվեց,
Ու մեկ օր անգամ չորեքթաթ չարած՝
Մի արագոտըն կայտառ քերթություն
Ընդոստնեց մեկեն ու վազքի լծվեց:

Մեր փլատակված-փլուզվածի տեղ
Նա նո՛րը կերտեց, նո՛րը կառուցեց.
Նավաբեկվածի ու սուզվածի տեղ
Անտակ հատակից նո՛րը հարուցեց.
Արգելված երգի զվարթ գույնի տեղ 
Խորունկի վրա տրտումը հինեց.
Անմիտ միտումով քանդված բույնի տեղ
Հոգեբնակման մեր բույնը շինեց.
Օտարի զենի ու զորության դեմ
Նո՛ր հզորությամբ-նորությա՜մբ զինեց՝
Զենքով մի նորոգ և սքանչելի, 
Որի դեմ պիտի դառնային անզոր
Նետ ու յաթաղան,
Փղեր ու տանկեր,
Եվ մեր ոգու անբառ կանչերին
Պիտի որոտով միշտ արձագանքեր:
Դա զե՞նք էր արդյոք,
Թե՞ լույս էր, մի լո՛ւյս,
Որ օտար հողմից երբեք չհանգավ, 
Այլ քանի գնար՝ պիտի որ հանգեր
Անծուխ-զտաբոց անշեջ կրակի
Եվ տառապալից մեր օրերի մեջ
Լիներ կենարար զվարթ կիրակի:

Մեզ սպառնացող վտանգի չափ մեծ
Եվ այդ վտանգից նաև ահագին՝
Նա օտար հրի ճարակի դիմաց
Մեր ինքնությունը կոփեց ու կռեց.
Օտար եկամուտ վարակի դիմաց
Մահ համտես արած մեր ամենիմաց
Առողջությունը որմի պես դրեց.
Դրեց խարդախված կաթի դեմ՝ մերան,
Քանակի դեմ՝ թև
Թվի դեմ՝ թռիչք,
Արյան դեմ՝ թանաք,
Սրի դեմ՝ գրիչ,
Եվ դարանի դեմ՝ Մատենադարան...
Եվ մենք՝ Նրանով միշտ զինավառված,
Միասին եղանք ՝ ցիր ու ցան արված.
Անվերջ կրելով զարկեր ու հարված,
Նույնիսկ հաղթվելով ժանտ բանակներից՝
Ժանտերից ժանտին հաղթեցինք կյանքում-
Հաղթեցինք դաժան ժամանակ ներին.
Կանգուն առ կանգուն թաղվելով հողում՝
Հառնեցինք դարձյալ,
Մնացինք կանգուն.
Անվերջ ընկնելով՝
Վերաթևեցինք.
Մեռնելով անվերջ՝
Գոյատևեցինք...
Եվ հիմա արդեն այդ մե՛զ չեն պեղում.
Այլ մենք ենք պեղում.
Այդ մե՛զ չեն հիշում,
Այլ մենք ենք հիշում.
Մե՛զ չեն վկայում,
Մենք ենք վկայում՝
Հասնելով ուրիշ ժամանակների,
Երբ մենք՝ տառապած միշտ քանակներից,
Հպարտ ենք արդեն մեր նոր որակով.
Մենք՝ բռնադատված արբանյակության,
Հպարտ ենք հիմա այն արբանյակով,
Որի ծիրի մեջ կա և վազքը մեր.
Եվ հպարտ՝ նաև հրթիռով այն նոր,
Որի թիռի մեջ կա հրաշքը մեր...

Այսպե՛ս ապրեցինք
Եվ այստե՛ղ հասանք: 
Այսպե՛ս շիթվելով՝
Դարձանք գոռ հոսանք:
Մենք՝ հինը հնից,
Նորացա՜նք նորից:
Եվ այս ամենը՝
Նրա՛ շնորհիվ...
Категория: Պարույր Սևակ | Просмотров: 448 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024