Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 03:44
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 2
հյուր 2
գրանցված 0

  
Главная » Պարույր Սևակ
... կարդալ ավելին )?-->
Հենց այսպես էինք մենք ապրում այնժամ: 

Հայաստան կոչված աշխարհն էլ արդեն 
Լոկ անունով էր Հայաստան կոչվում: 

Զոհված արջառի տաքուկ սրտի պես 
Մեր հողն էր կիսված 
Ու բռնի քաշված 
Երկու շիկացած ու սուր շամփուրի, 
Որոնցից մեկը պարսիկն էր բռնել կրակի վրա, 
Մյուսը բռնել էր մոմերի վրա նենգ բյուզանդացին: 

Խորովվում էինք. 
Արցունքի տեղակ 
Մեր ճենճերն էին կաթում-կաթկթում, 
Ասես կամենում իրենց խորովող կրակը մարել: 
Սակայն ճենճերից - այդ ո՞վ չգիտի - չի՜ մարում կրակ, 
Այլ բորբոքվում է մոլությամբ մի նոր: 

Մե՛ր հողի վրա, 
Մե՛ր երկընքի տակ 
Մենք դարձել էինք օտարի գաղութ: 
Նույնիսկ մեր հորը երկըրպագելու 
Եվ կամ թե որդուն պագելու համար 
Այլ արքունիքից պիտի խնդր ... կարդալ ավելին
Прикрепления:
Категория: Պարույր Սևակ | Դիտում 458 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

... կարդալ ավելին )?-->
Եվ կործանվեցին աստվածները հին: 

Մարդիկ, 
Որ երեկ ունեին տարբեր աստվածներ բազում, 
Պարտավոր էին հիմա ունենալ 
Միայն մի՛ աստված, 
Բոլո՜րը՝ լոկ մի՛, միայն մի՛ աստված: 
Եվ չգիտեին, 
Թե ո՞վ է այդ Մին 
Եվ ի՞նչ է ուզում... 

Արամազդների, Միհրերի տեղակ, 
Բոցբեղ-բոցմորուք շեկ Վահագներին փոխարինելու 
Եկավ մի հրեա սևմորուք-սևբեղ, 
Եվ Աստղիկների,Անահիտների ու Նանեների 
Երեկվա տեղում այսօր հաստատեց 
Իր մորը դալո՞ւկ, թե՞ ամոթահար: 
Եվ խոսում էին նրանք մի լեզվով, 
Որ չէ՜ր հասկացվում: 

Մեհյանների տեղ ու բագինների, 
Նրանց դեռ տաք-տաք մոխիրի վրա, 
Հասակ նետեցին 
Դեռևըս անծեփ և փայտակտուր աղոթատեղիք՝ 
Իրենց խաչերը սուր մխրճելով 
Նախ՝ սրտերի՜ մեջ,& ... կարդալ ավելին
Прикрепления:
Категория: Պարույր Սևակ | Դիտում 466 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

... կարդալ ավելին )?-->

«ԵՎ ԱՅՐ ՄԻ` ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ»

Այո՛, մենք կայինք նաև Նրանից առաջ: 

Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ, 
Եվ դարե՜ր առաջ: 

Մենք ... կարդալ ավելին

Прикрепления:
Категория: Պարույր Սևակ | Դիտում 639 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 29.09.2011 | մեկնաբանություններ(0)

... կարդալ ավելին )?-->
ՊԱՏՐԱՆՔԻ ՊԱՏԱՆՔԸ

Եվ շատ ավելի վատթար է ցավը,
Քան անարգանքն ու անպատվությունը,
Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին:

Վե՛հ ու վսեմի՜ն,
Լսո՞ւմ եք, տղե՛րք,
Վե՛հ ու վսեմի՜ն:

Եգիպտոսն ինքն է ավազ ... կարդալ ավելին
Прикрепления:
Категория: Պարույր Սևակ | Դիտում 448 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 18.09.2011 | մեկնաբանություններ(0)

... կարդալ ավելին )?-->
Իմ քաղցրանո՜ւն,
     Իմ բարձրանո՜ւն,
     Իմ տառապա՛ծ,
     Իմ փառապա՛նծ:
     Հների մեջ՝ դու ալեհեր,
     Նորերի մեջ՝ նոր ու ջահել.
     Դու՝ խաղողի խչմարված վազ,
     Վշտերըդ՝ ջուր, ինքըդ ավազ.
     Դու՝ բարդենի սաղարթաշատ,
     Առուն ի վար փռված փշատ.
     Դու՝ կիսավեր ամրոց ու բերդ,
     Մագաղաթյա մատյանի թերթ.
     Դու՝ Զվարթնոց - ավեր տաճար,
     Կոմիտասյան Ծիրանի ծառ.
     Դու՝ ջրաղաց խորունկ ձորում,
     Դու՝ հորովել անուշ ծորուն,
     Փայլ գութանի արծաթ խոփի.
     Դու՝ նե՛տ, նիզա՛կ, ... կարդալ ավելին
Прикрепления:
Категория: Պարույր Սևակ | Դիտում 451 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 12.09.2011 | մեկնաբանություններ(0)

... կարդալ ավելին )?-->

...

Դո՜ւ - Վարդապե՞տ...

... կարդալ ավելին

Прикрепления:
Категория: Պարույր Սևակ | Դիտում 925 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 12.09.2011 | մեկնաբանություններ(0)

... կարդալ ավելին )?-->
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել։
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ
Գեղեցկի՛ն‚
Բարու՛ն‚
Վսեմի՛ն‚
Լավի˜ն...
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել.
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն‚
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
Եթե գերել ենք՝
Լոկ մեր գր ... կարդալ ավելին
Прикрепления:
Категория: Պարույր Սևակ | Դիտում 466 | Ավելացրել է PanArmenizm | ամսաթիվ 12.09.2011 | մեկնաբանություններ(0)

« 1 2
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024