<<Հարգարժան>> պարոն Լ.Տ.Պ. երեկվա ձեր ելույթով դուք ինքներտ դրոշմ դրեցիք ձեր իսկ <<լուսապսակ>> ճակատին: Ինչ դրոշմ? Թուրքամետի ու պարտվողականի խարանով ինքներտ խարանեցիք ձեր թուրքամետությունը` Ցեղակրօնը ռասիզմ անվանելով, տգետ չեք և կարդացած լինելով Նժդեհի փիլիսոփայությունը ու հստակ գիտակցելով, որ միայն Ցեղակրոնությունը կարող է փրկել ՀԱՅԻՆ, դուք դիտավորյալ պարսավում եք Ցեղակրօն ուսմունքը, միառժամանակ գովաբանելով Նժդեհին որպես ազգի փրկիչ: Երկակի ստանդարտներ եք կիրառում, ինչը հարիր է ձեր նման երկկենցաղին: Գործող վարչակարգին պարսավելու համար բավական էր ասել, որ ՀՀԿ-ն Ցեղակրոն է ձևանում, բայց ոչ մի Նժդեհյան պատվիրան չի կատարում: Ինչևէ, լիովին հասկանում եմ և ձեզ, և Նժդեհին, որն ի դեպ հատուկ ձեր նմանների համար ասել է,- <<Միայն թուրքամետ, պարտվողական ու պատմագիտության ասպարեզում տգետ հայը կարող է պարսավել Ցեղակրօն շարժումը>>:
Прикрепления: