Անտառում նեղ ու դարձդարձիկ ճամփաների վրա երես առ երես իրար կհանդիպեն առյուծն ու վագրը: Նրանք կանգ կ՛առնեն, գետնին մխվածի պես, մարմինները կծկած ետեևի երկու ճկուն ոտների վրա, պատրաստ ոստյունի: Ճիրանները դուրս, մազերը փշաքաղ, բերանաբաց, ամեն մեկը կամենում է զարհուրելի ծամածռություններով ահաբեկել, սրտաթափ դարձնել հակառակորդին եւ խեղդել...Անսահման զգուշությամբ, մեկը - միաժամանակ եւ մյուսը - իր մի ոտը շարժում է քիչ ետ: Քիչ անց, անաղմուկ և կամաց, նույնն են կատարում մնացած ոտները: Եվ, գրեթե աննկատելի՝ հակառակորդի համար, միաժամանակ հեռանում են իրարից: Սակայն, միշտ երես առ երես, մինչև որ երկուստեք նահանջը նրանց միջի տարածությունը կդարձնի ավելի մեծ, քան պետք է մի հանկարծական և դավադիր ոստյունի համար: Այլևս հակառակորդները դարձնում են իրենց թիկունքները, վերստանում իրենց բնական կեցվածքը, և, քաշվելով
...
կարդալ ավելին