Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 02:33
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 3
հյուր 3
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 29 » Պապ թագավոր
15:45
Պապ թագավոր
Պապ Արշակունին (353-374) թագաւորել է Հայոց Աշխարհում 370-374թթ.: Գահին նստել է տասնըյոթ տարեկանում` Հռոմեական կայսրութեան աջակցութեամբ` հաջորդելով հորը` Արշակ Բ-ին: Նրա գահակալութեանը նախորդել է Ձիրաւի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում հայոց եւ ռոմենական զորքերի կատարեալ հաղթանակը պարթեւական զորքի նկատմամբ:
Դաստիարակւել է հայոց ազգային հաւատքով (ոչ քրիստոնեական) ու գաղափարներով: Պատանի հասակում ուղարկւել է Բիւզանդիա, ապրել եւ ուսանել կայսերական արքունիքում` ստանալով արիանոսական կրթութիւն:
Գահակալութեան ընթացքին կարողացել է վերամիաւորել Հայաստանից անջատւած ծայրագաւառները, չափաւորել է եկեղեցական իշխանութիւնը. վերացրել է հոգուտ եկեղեցու գանձւող տասանորդ հարկը, եկեղեցական հողերի 5/7 մասը միացրել է արքունական հողերին եւ շնորհել հայոց իննսուն հազարանոց բանակում զինւորական ծառայություն կրող մանր ազնւականութեանը, արգելել է կուսակրոնութիւնը, Շահակ Ա Մանազկետցու ձեռնադրութեամբ դրել է Հռոմից հայկական քրիստոնեական եկեղեցու անկախացման հիմքը:
Պապի վարած քաղաքականութիւնը Հռոմ. կայսրութեան ակնկալիքը չէր եւ շարժում է Վաղես կայսեր մտահոգութիւնը: Վերջինս Պապին խորհրդակցութեան է հրաւիրում Տարսոն եւ հսկողութիւն սահմանում նորա վրայ: Պապին հաջողւում է յուր երեք հարիւր մարդկանցից կազմւած թիկնազորով ճեղքել շրջապատումը եւ, հմտութեամբ խուսափելով հռոմեական լեգեոնների հետապնդումից, շտապով վերադառնալ հայրենիք: 
Սակայն, Հայաստանում գտնւող հռոմեական զորքերի հրամանատար Տրայանոսը, որը հաջորդել էր կոմս Տերենտիոսին, հաջողում է շահել Պապի համակրանքն ու վստահութիւնը, հրաւիրում է նրան խնջոյքի եւ ընթացքին ստորաբար սպաննում հայոց թագաւորին:
Եւ հայոց բիւզանդամետ(մոլ) նախարարները Մուշեղ Մամիկոնեանի կառաւարութեամբ խորհուրդ են անում ու վատաբար որոշում ընդունել իրողութիւնը եւ չփորձել վրիժառութեամբ փչացնել հայ-հռոմեական յարաբերութիւնները, ինչն, ի հարկէ, ձեռնտու էր Մուշեղ Մամիկոնեանին, որը այդպիսով դառնում էր Հայոց աշխարհի կառաւարիչը` ի բնէ բռնապէտ: 
Հայոց պատմագիտութիւնը այս իրադարձութիւնը լուսաբանելու մեջ դեռեւս հաջողութիւն չունի եւ այդպիսով հայ սերնդին պատմական եղելութիւններով լաւագոյն դաստիարակութիւնը տալու մեջ անպետք է:
Անչափ ջանադրութիւն եւ ուշադրութիւն հարկաւոր չէ նկատելու եւ հասկանալու համար, որ Պապի սպանութիւնն նախ եւ առաջ շահ էր խոստանում Մուշեղ Մամիկոնեանին, որն այդպէս էլ համակերպւել չկարեցաւ Պապի ինքնիշխանութեան հետ: 
Սակայն Պապի արեան վրէժը անհանգիստ կացուցեց Պապի եղբորորդուն` Վարազդատ թագաւորին, որը նոյն կերպով սպաննեց Մուշեղ Մամիկոնեանին եւ որդեգրեց յուր ազգակցի քաղաքականութիւնը, ինչն այս անգամ դուր չեկաւ Մանւել Մամիկոնեանին, որն իրեն աջակից նախարարների հետ դուրս վռնտեց Վարազդատին հայրենիքից եւ Գահին նստեցրեց Պապի աւագ որդուն` Արշակ Գ-ին, որն անչափահաս էր, եւ որպես խնամակալ կարգւեցաւ ինքն: Անւանէ հայոց թագաւորն էր Արշակ Գ, սակայն անոր հետագա չափահասութիւն չխանգարեց Մանւել Մամիկոնեանին մինչեւ մահ կառաւարել որպես բռնապէտ:
Категория: ՀԱՅԵՐԸ | Просмотров: 768 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024