Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 01:32
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 9 » Ո՛վ, Արի Հա՜յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի՜նքդ ես աստված
21:47
Ո՛վ, Արի Հա՜յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի՜նքդ ես աստված
Ո՛վ, Արի Հա՜յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի՜նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի՜ ես դու, Աստվածամա՜րդ ես դու, բոլոր մարդկային Ցեղերի մեջ միակ արարող զորությո՜ւնն ես դու և Արայի Որդի Վահագն Աստծո Սիրո, Զորության ճառագո՜ւմն ես դու:
Էլ ի՞նչ ես որոնում քեզանից դուրս - զորությո՞ւն՝ զորությունը քո մեջ է. հավա՞տ՝ հավատը քո մեջ է. սե՞ր՝ սերը քո մեջ է. իմաստությո՞ւն՝ իմաստությունը քո մեջ է: Հրաշալի էա՜կ ես դու, ո՛վ, Արի Հա՜յ:
Բայց դեռ ինչքա՞ն, ինչքա՞ն դու քեզ չճանաչես, դեռ ինչքա՞ն դու քեզ մերժես: Դեռ ինչքա՞ն դու ապրես ուրիշի կենսագրությամբ և դեռ ինչքա՞ն դու խարխափես հոգևոր թմրության մեջ՝ գոհ քեզ պարգևված անտոհմիկ որբի խղճուկ վիճակից:
Դու երբևէ չե՞ս նայել Արեգակին՝ ո՜չ մայրամուտի, այլ արշալույսի՜ Արեգակին և նրա ճառագայթների անհուն ծովի մեջ չե՞ս փորձել տեսնել քեզ, քո սկիզբը և խորհել, թե ո՞վ ես դու, ո՞րտեղից ես գալիս, ի՞նչ ծագում ունես:
Արիական ծագում ունես դու, ո՛վ, Արի Հա՜յ, որ Արայից է գալիս. անարատ արյուն ունես դու, որ Արայից է հոսում քո երակներում.  
Ազնիվ դիմագիծ ունես դու, որ Արայից ես ժառանգել. աստվածային զորություն ունես դու, որ արտացոլումն է Արայի էության:
ԵՎ դու դեռ կասկածո՞ւմ ես քեզ: ԵՎ կարծում ես, թե քո ծագումը կորե՞լ է անդարձ, որ օտարներից քո գոյության հաստատումն ես մուրում:
ԲայցԱրայի կամքով՝ ոչ մի բնական չի կորչում երբեք: Քո ծագումն էլ՝ բնական, չիկորել անհետ: Այն պահպանվել է հարյուրամյակներ և պահպանվել է դարձյալ հենցքո՜ մեջ:
ԵՎ Հայր Արայի կամքով ու Ամենազոր Վահագնի հովանավորությամբ,քո ծագումը պեղվում է հենց քո՜ միջից և վերադարձվում է քեզ, որ միանաս,ձուլվես նրան ու ամբողջացնես էությունը քո:
Մտի՜ր նրա մեջ, ո՛վ, Արի Հա՜յ, գնա՜ քո հավերժության խորքը, մինչև քո առաջին նախնիները, միացի՜ր նրանց,
ապրի՜րնրանց հետ, բոցավառվի՜ր նրանց աստվածային ջերմությամբ, օծվի՜ր նրանց կենացարևով և ապա փառաբանի՜ր Հայր Արային ու Մայր Անահիտին այն աստվածայինՇնորհի համար, որ տրված է քեզ՝ լինել Արի Հա՜յ, լինել աստվածամա՜րդ, լինելԱրորդի՜:

ՍԼԱԿ ԿԱԿՈՍՅԱՆ
Հայաստանի Գերագույն Քրմապետ
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 483 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024