Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 19:06
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 2 » Կորսված Արդարություն Վրթանես Փափազյան
21:22
Կորսված Արդարություն Վրթանես Փափազյան
Մի անգամ Արդարությունն անհետացավ հանկարծ։
Ասենք, նա հաճախ էր կորսվում։
Խուսափելով իրեն ծյուրող, պատնիպատ խփող, լլկող անձերից, հաճախ նա փախչում էր լեռները, պահվում աշխարհիս հեռավոր անկյուններում։ Բայց ամեն անգամ, այսպես կամ այնպես, հաջողվում էր նրան գտնել, բռնել, վանդակի կամ սնդուկի մեջ դնել, ուզածին պես գործածել... չարչարել։
Այս անգամ սակայն, չգիտեմ ի՞նչ հնարքով, Արդարությանը հաջողվեց լավ անհետանալ, այնպես լավ թաքնվեց, որ մարդիկ աղոթքով, եզվիտությամբ, ուժով կամ ոսկո՛վ իսկ անկարող եղան նրան գտնելու։
Սկսվեց մեծ իրարանցում։ Առանց Արդարության դժվար էր ապրել, մանավանդ որ նրա անհետանալովը, բազմանում էին մարդկության «օգտակար» շա՛տ հաստատություններ և շատ աղտոտություններ, որպիսիք են՝ կեղծավորություն, անիրավություն, խաբեություն, արյունահեղություն և այդպիսի շատ այլ թույներ, որոնց այնքան լավ դիմակավորում էր Արդարությունը:
Եվ ահա Արդարությանը փնտրելու ելավ նախ մի պատերազմիկ-ազնվական։ Շատ զորք ժողովեց, վաշտ ու գունդ կազմեց և երդվեց, որ Արդարությունը ո՛ր ծակը մտած լիներ, պիտի հաներ, ձեռքն ու ոտը կապած՝ պիտի մեջտեղ բերեր։
Այդ պատճառով իսկ, ոտնակոխ տալով նա գյուղ ու քաղաք, արյուն սփռելով դաշտ ու ձոր, ջարդեց, սրամաշ արավ ամեն ինչ, տակնուվրա դարձրեց ամեն բնակություն, և այդպես առաջ էր գնում՝ հուսալով բռնել Արդարությանը։
Նրանից հետո ճանապարհ ընկավ Արդարությանը որոնելու մի շատ հարուստ մեծատուն։ Ոսկի ու արծաթ, զարդ ու զարդարանք բարձեց ուղտերի և, վստահ իր ոսկու վրա, տնից դուրս եկավ։ Ասում են, որ մի քանի հատ էլ սիրուն կանայք վերցրեց, որ ոսկու փայլի վրա գեղեցկության հրապույրն էլ ավելացներ։
— Կտեսնեք,— պնդում էր նա,— Արդարությանը ոսկովս պիտի գնեմ, կանանցով պիտի գրավեմ և, սնդուկիս մեջ դրած՝ պիտի մեջտեղ բերեմ։
Այդպես էր ահա, որ բռունցքն ու ոսկին գնացին Արդարությանը որոնելու... Եվ դեռ գնում են։
Թո՜ղ գնան։
Տեսնենք այժմ, թե ո՞վ էր այն երրորդ անձը, որ խեղճ ու կրակ, ցնցոտիք հագին, ճակատը վշտերով խոր-խոր ակոսած, մտածեց ելնել Արդարությանը որոնելու։
Ասենք ազնվականը սուր ուներ, հարուստը՝ ոսկի, իսկ աս ի՞նչ ուներ, ինչո՞վ պիտի գտներ Արդարությանը։
Թշվառն էր դա։ Բոլոր ընծաների փոխարեն էլ տարածն էր մի չնչին սրվակ, որ ամուր կերպով սեղմել էր կրծքին և համառությամբ ճանապարհ ընկել։ Բանն այն է, որ սրվակը լցրել էր մի չլսված հեղուկով։ Որբից մի արցունք, ընկածից մի հառաչ, գործավորից մի դառը քրտինք... Մի խոսքով, վշտերի արցունքներից մի-մի կաթիլ ժողոված, լցրել էր շիշը, պինդ փակել և կարծում էր, թե տարածն անշո՛ւշտ պիտի գրավեր Արդարությանը։
Ու քայլում էր։ Անցնելով մեծ-մեծ քաղաքներից, խուլ, հեռավոր գյուղերից, քայլում էր անխոնջ, ձորեր ցած իջնում, լեռներն ի վեր ելնում, ամեն քայլափոխին էլ կանգ առնելով՝ գոչում.
— Ո՞ւր ես, Արդարությո՛ւն։
Արդարությունը չկար։ Ո՛չ երեում էր, ո՛չ էլ ձայն տալիս։
Անոթի, ծարավ, հոգնած, վշտալից, երկար թափառեց թշվառն ամեն ուղղությամբ, սրտի վրա սեղմած ունենալով սրվակը, որի հեղուկը սկսել էր եռալ ու տաքանալ։ Արդարությունը սակայն չխղճաց նրան էլ ո՛չ երևաց, ո՛չ էլ գոյությունը հայտնեց։
Վերջապես, երբ հուսաբեկ և ուժասպառ հասել էր լեռան կատարին, նստեց մի ժայռի վրա և սկսեց մտածել, թե իզուր էր Արդարություն որոնելը, քանի որ խուսափում էր նա թշվառից անգամ։
Եվ երբ այդպես մտածեց, բարկացած հանեց ծոցից սրվակն ու խփեց ժայռին։
— Գնա՛, ոչնչացի՛ր,— գոչեց նա,— իզուր են բոլոր վշտերն ու արցունքները. Արդարությունը թշվառին չի՛ սիրում...
Բայց հազիվ թե սրվակը փշրվել էր, լսվեց մի ահեղ որոտում, հոսած արցունքներից թանձր ծուխ բարձրացավ, փրփրեց, ոլորվեց, և նրա միջից, ահաբեկ թշվառի առաջ, դուրս ցցվեց մի ահեղ հսկա։
Սարսափած թշվառն ընկավ երեսի վրա։
— Ելի՛ր,— կանչեց հսկան մեծաձայն,— ելի՜ր և մի՛ վախենա։
— Ո՞վ ես դու, ահե՛ղ ոգի,— հարցրեց թշվառը։
— Ե՞ս,— գոչեց հսկան,— ես Բողոքն եմ, որ ծնա այդ թափած արցունքներից և որ պիտի աշխարհ բերեմ անհետացած Արդարությանը... Նայի՜ր...
Ապա արշալույսի կարմրորակ լույսի մեջ ցցվեց հսկայի վեհ հասակը, դարձած դեպի բարձրությունները, ուր սկսել էր մի փոթորիկ և ուր գետինն ամբողջ դողում էր դղրդյունով։
Եվ հեռուն, հսկայի պարզած ձեռքի կողմը, մի կույտ մաքուր ամպերի բացվածքից, երևան եկավ թաքնված Արդարությունը՝ խորունկ, տխուր հայացքով, առանց կշեռքի, առանց մեծ սրի* (Հնում Արդարությունը նկարվում էր որպես մի դիցուհի,աչքերը կապած, մի ձեռքին սուր և մյուսին՝ կշեռք)։
— Ե՛կ, Արդարություն,— կանչեց Բողոքը,— ես ծնվել եմ, և իմ ձայնը թող քեզ համար կշեռք ու սուր դառնա, ե՛կ, Արդարություն...
Բայց Արդարությունն անշարժ ու տխուր՝ նայեց նրան, նայեց թշվառին և ասաց.
— Դեռ ո՛չ... դեռ դու փոքր ես. գնա, քայլի՛ր, կուտակի՛ր արցունք, կուտակի՛ր վշտեր, մեծացիր, որպես օվկիան, կատաղի՛ր որպես հեղեղատ, և այն ժամանա՛կ միայն ես կգամ իմ սրով և իմ կշիռով...
Ապա ամպը սահեց, և Արդարությունը նորից անհետացավ իր անմատչելի բարձրության մեջ...
Այդ օրվանից ահա՝ պատերազմիկ զորեղն արյունի մեջն է որոնում Արդարոթյունը, հարուստը՝ ոսկու, և թշվառը, նստած իր վշտերի մոտ, արցունքներով մեծացնում է Բողոքին, որ նա՛ վերակոչե աշխարհում՝ կորսված Արդարությունը...

Վրթանես Փափազյան
Просмотров: 499 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024