Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 20:38
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 20 » Ժողովրդային Պայքարի առանձնահատկությունը
19:35
Ժողովրդային Պայքարի առանձնահատկությունը

Ժողովրդային Պայքարի առանձնահատկությունը

  Երբ Գուրգեն Յանիկյանը 1973-ին ծրագրում ու ձեռնարկում էր իր գործողությունը, նպատակ դնելով աշխարհի ուշադրությունը հրավիրել մոռացված Հայկական հարցի վրա, երևի չէր էլ ենթադրում, որ պայքարը շարունակություն է ունենալու և ընդգրկելու է հայության բավական լայն շրջանակներ ու զանգվածներ: Ծերունի հերոսը չէր հարում սփյուռքահայ որևէ քաղաքական ուղղության և դա էր պատճառը, որ իր պայքարում, սկզբնական փուլում, գրեթե մենակ մնաց: Այդ հետագայում է, որ նա պիտի խոստովաներ. «Իմ մոտեցումը Հայ դատի առնչությամբ նույնն է, ինչ որ անցյալում էր: Խոսքով ոչ ոքիի ազատություն կամ երկիր չի տրվի: Բայց ի՞նչ կարող եմ անել բանտից. ես միայն կարող եմ ուրախանալ, երբ լրագրերում կարդում եմ, որ ստեղծվել է մի բռունցք, որ կոչվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ: Այս բռունցքն է այսօր գործ կատարողը, և իմ միակ հույսը դրա վրա է»:

  1975-ին սկսվեց այն շարժումը, որ հետո պիտի կոչվեր Նորագույն զինյալ ազատագրական պայքար: Ծնվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, որի գործողություններն առաջին փուլում, թվում էր, կրում էին փակ, առանձնացված բնույթ և չէին ընդունելու ժողովրդային պայքարի ձև ու բովանդակություն: Սակայն, պայքարի հաջորդ փուլում` 1980-ից, տեղի ունեցան առաջին բացահայտումներն ու ձերբակալությունները և պայքարը ավելի ու ավելի զանգվածային բնույթ կրեց: Քաղաքական առաջին դատավարությունը Ալեք Ենիգոմշյանի դատավարությունն էր, որին հաջորդեցին Մարտիրոս Ժամկոչյանի, ապա «Վան» գործողության մարտիկների դատավարությունները: Վերջինի դեպքում արդեն ֆրանսահայությունը մասնակցեց ցույցերի, միտինգների միջոցով, մամուլով, դատապաշտպանների ներգրավումով, դատարանի դահլիճում անմիջական և ակտիվ ներկայությամբ: Առանձին հնչեղություն ստացավ ազատագրական պայքարին համակիր մամուլը սփյուռքահայ գրեթե բոլոր գաղթավայրերում:

  Պայքարն այլևս ժողովրդային բնույթ էր կրում:
  Ազատագրական պայքարի բարձրակետը 1980-83 թվականներն էին: Ե՜վ այդ տարիներին, և՜ դրանից հետո հայության համակրանքն ու նեցուկը ակնհայտորեն պայքարի կողմն էր:
  Հետագայում պայմանները փոփոխվում են էլ ավելի մեծ չափով` 1988-91 թվականներին, երբ սկսվում է Արցախյան ազատամարտը և հայտարարվում` Հայաստանի նորանկախ Հանրապետության ստեղծումը:
  Ժամանակի հոլովույթում ավելի ու ավելի է ամրապնդվում այն գաղափարը, որ ազատագրական պայքարին ժողովրդական մասնակցությունը հաղթանակի լավագույն գրավականն է: Այդպես եղավ և Արցախյան ազատամարտում: Խոսքն այն մասին չէ, որ բոլորը զինվորագրվեն պատերազմին ու մեկնեն ռազմաճակատ, բայց, անշուշտ, այն մասին է, որ յուրաքանչյուրն ի՜ր տեղում, ի՜ր բաժին նպաստը բերի ընդհանուր նպատակի ու երազի իրականացման գործին:

  Այդպիսի մի երևույթ է «Արամ» ֆիլմի ստեղծումը: «Արամը» թվում է` ստեղծվեց այնպիսի մի ժամանակահատվածում, երբ փոխվել էին պայքարի բնույթն ու ձևերը: Մի ժամանակահատվածում, երբ կարևորվում էին Արցախի ինքնորոշման և Հայաստանի Հանրապետության պետականության կայացման խնդիրները: Սակայն այստեղ կրկին կարևոր է ժողովրդական մասնակցության հարցը, երբ արվեստագետն էլ ի՜ր նպաստն է բերում ընդհանուրի մաքառման ջանքերին և բերում է ազգային ոգին բարձր պահելու ողջունելի նախանձախնդրությամբ: Ռեժիսոր Ռոբեր Քեշիշյանը, դերակատարներ Սիմոն Աբգարյանը, Սերժ Ավեդիկյանը, Իզաբել Մադոյանը, թվում է` այն նվազագույնը արեցին, ինչ կարող էին իրենց հայրենիքի ու ժողովրդի համար, սակայն մենք կասենք` արեցին կարևորագույնը, որ կարող էին:
  Արամի դերակատար Սիմոն Աբգարյանը հուզված է ու երջանիկ, «Ուխտ Արարատի» միության գրասենյակում նա հայտնվել է իր մարմնավորած դերի իրական հերոսների շրջապատում, որոնք լռեյլայն հասկանում էին իրար և ներողամիտ ժպտում լսելով Արամի պատմությունները ֆիլմի ռազմական հատվածների մասին էին: Քանի որ Արամի պատմությունը, որ թվում է` հատուկ մի պատմություն է, իրականում բոլոր տղաների մղած հերոսական պայքարի խտացումն է:

  Սիմոնը հիշում է. «Ամենատպավորիչը մորս արձագանքն էր. երբ ֆիլմը տեսավ, շատ հուզվեց և ազդվեց, քանի որ հայրս Հայոց դատի պայքարում, շատ թե քիչ, մասնակցություն էր ունեցել»: Սիմոնը` իր մոր ապրումները, մենք էլ հիշենք ԱՍԱԼԱ-ի և բոլոր ազատամարտիկների մայրերին, նրանց ապրումները, խոկումները և, անշուշտ,> հպարտությունը իրենց զավակների ու նրանց սրբազան նվիրումի նկատմամբ: Սիմոնի հայրը, որ մասնակցություն է ունեցել պայքարում… Մենք էլ հիշենք ազատագրական պայքարի բոլոր հայտնի ու անհայտ անունները, և դեռ որքան կարելի է թվել, և ինչպես կարող էր այդ պայքարը հաղթանակներ չարձանագրել: Արձանագրեց: Ավելին, ոգևորության ու ոգեշնչումի աղբյուր եղավ Արցախյան ազատամարտում:
  Մենք ևս արձանագրենք ու կրկնենք. ազատագրական պայքարում ժողովրդական մասնակցությունը հաղթանակի լավագույն գրավականն է: Ազատագրական պայքարին այդպիսի մասնակցություն է «Արամ» ֆիլմը:

«Ուխտ Արարատի», թիվ 4, օգոստոս, 2005թ., էջ 1:

Категория: A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. | Просмотров: 433 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024