Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 01:02
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 20 » Ինչո՞ւ «Ուխտ Արարատի»
19:30
Ինչո՞ւ «Ուխտ Արարատի»

Ինչո՞ւ «Ուխտ Արարատի»

  Ավելի քան 30 տարի առաջ զինվորագրվեցինք հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարին: 1973-ին Գուրգեն Յանիկյանը պայքարի փողը հնչեցրեց, 1975-ին` ստեղծվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ-ն), որի շարքերում մասնակցեցինք Հայկական հարցի արդարացի լուծման համար մղվող պայքարին: Միասնական էին մեր նպատակները, սակայն, տարբեր ճակատագրերը: Պայքարում ունեցանք նահատակներ, քաղբանտարկյալներ, այլ եւ այլ բարդ ու դժվարին իրավիճակներում հայտնված մարտական ընկերներ, բայց կարողացանք անել հիմնականը. միջազգային իրավա-հարաբերություններում վերարծարծել Հայկական հարցը. քաղաքական սադրանքների եւ ցեղասպանության իրականացման հանցագործ ճանապարհներով բռնազավթված հայկական հողերի` կենսատարածքի ազատագրման խնդիրը: Այդ նվիրական ու անձնազոհ պայքարի արդյունքն էր, ի վերջո, Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ Եվրոխորհրդարանի 1987-ին ընդունած բանաձեւը`: Դրա արձագանքներն են մինչեւ այսօր շարունակվող այն գործընթացները, երբ տարբեր երկրներ ճանաչում եւ դատապարտում են 20-րդ դարի սկզբին մարդկության եւ հայության նկատմամբ իրականացված առաջին հանցագործությունը` երիտ-թուրքերի կազմակերպած ու իրականացրած Հայոց ցեղասպանությունը: 

  Եկան նոր ժամանակներ և, երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, սփյուռքում ծավալված նորագույն զինյալ ազատագրական պայքարը նախևառաջ ոգեշնչող դեր կատարեց հայրենական մեր ժողովրդի հայրենասեր հատվածների համար: Ապա մեր մարտական ընկերներից շատերը եկան Հայաստան, մասնակցեցին ազատագրական պայքարին, իրենց նպաստը բերեցին Արցախի ազատագրության սրբազան գործում:
Ունեցանք նոր հաղթանակ` հանձինս Հայաստանի Հանրապետության անկախության և Լեռնային Ղարաբաղի ազատության: Թվում է` կարելի է և հանդարտվել, հանգստանալ, «վետերանի» կարգավիճակ ձեռք բերել, սակայն մենք այլ կարծիքի ենք:

Գալիս են նոր` շատ ավելի վտանգավոր, ժամանակներ: Տարածաշրջանը կրկին անհանգիստ է: Հայկական երկու հանրապետություններն ապրում են կայացման դժվարին փուլ: Խնդիրները բազմաթիվ են. միջազգային, ներպետական, տարածաշրջանային: Շարունակվում է ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի ոչ թե աշխարհագրական, այլ հենց միայն քաղաքակրթական շրջափակումը: Շարունակվում են տնտեսական, բարոյահոգեւոր, հասարակական, քաղաքական արհեստածին դժվարությունները: Նորանոր վտանգների ու դժվարությունների մեջ է հայտնվում ջավախահայությունը: Այս ամենը պարտադրում է խորհել ամենակարեւորի մասին, որը, մեր կարծիքով, Հայաստանի Հանրապետության անկախության եւ ազգային պետական ինքնիշխանության կայացումն է` այնպես, ինչպես պահանջում է Արեւելյան Հայաստանի համաժողովրդական կամքը` ՀՀ Անկախության Հռչակագիրը` «որպես ազատ, անկախ, ինքնիշխան, իրավական եւ սոցիալական պետություն»: 

  «Ուխտ Արարատի» կազմակերպության նախաձեռնող խմբի անդամներն այդ հարցը կարեւորեցին ու ընդգրկեցին կազմակերպության առաջին հայտարարության մեջ, որը հետագայում հիմք կծառայի կազմակերպության ծրագրային դրույթները ձեւակերպելու գործում: Մենք հասկանում ենք, որ առանց հայկական ամուր պետության հնարավոր չէ լուծել հայության առջեւ ծառացած որեւէ ազգային-ռազմավարական խնդիր: Ազգային պետական մտածողությամբ է սկսվում ազգային-քաղաքակրթական անվտանգությունն ու զարգացումը, պաշտպանությունն ու պաշտպանվածությունը: Եվ մենք պատրաստ ենք զինվորագրվել այդ հիմնախնդրի իրագործմանը: 
  Ահա թե ինչու` «Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն: Ահա թե ինչու` համախմբվում ենք կրկին, տարբեր ճակատագրերի տեր, սակայն, նույն գաղափարներով, վճռականությամբ ու համոզմունքներով ծառայելու մեր ժողովրդին ու Հայրենիքին: 

«Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն
24 ապրիլ 2005թ. - 21 սեպտեմբեր 2009թ.

Категория: A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. | Просмотров: 554 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024