Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 19:49
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 2
հյուր 2
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 6 » Ինչ մշակույթ ենք կրում մենք Հեղինակ` ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆ
19:10
Ինչ մշակույթ ենք կրում մենք Հեղինակ` ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆ

Օրերս հայաստանյան երիտասարդական կազմակերպություններից մեկի` Ազգայիննոր պահպանողական շարժման հրավերով ելույթ ունեցա ուսանողների առջև` «Երիտասարդությունը որպես հայ մշակույթի կրող և պահապան» թեմայով: Զարմանքովնկատեցի, որ մեր ժողովրդի ստեղծած պատմական մշակույթի, համաշխարհայինքաղաքակրթության մեջ նրա ունեցած դերի մասին իմ բերած տվյալները գրեթե հարյուրտոկոսով նորություն են լսարանի համար: Եվ այդ փաստը հարկադրեց ինձ ելույթսհրապարակայնացնել:

8000-ամյա արիստոկրատիա

Պատասխանելու համար այն հարցին, թե որ չափով ենք մենք կրում և պահպանում հայժողովրդի ստեղծած մշակույթը` նախևառաջ հարկավոր է պարզել, թե ինչ մշակույթ էստեղծել հայությունը և ով է ընդհանրապես հայը: Հնարավոր է, չէ՞, որ պարզվի, թե մերմշակույթը հենց այն կիսալյումպենականությունն է, որը հրամցվում է հայկական եթերից,առկա է փողոցներում, և որով ներծծված են իշխանական պալատների միջանցքները: Այդդեպքում մենք կարող ենք հայտարարել, թե կրում և ժրաջանորեն պահպանում ենք մերսեփական մշակույթը:

***

1984 թվականին Երուսաղեմում լույս տեսնող «Ժողովուրդ և հող» ամսագրումհրապարակվում է հրեա պատմաբան Բորիս Մոյշեզոնի «Արմենոիդները` հին շրջանիարիստոկրատիա» աշխատությունը, ուր հեղինակը բերում է գերմանացի հնագետներ ֆոնԼուշանի և ֆոն Օպենհեյմի ուսումնասիրությունների արդյունքները: Սույն գիտնականները,պեղումներ կատարելով հնագույն աշխարհի տարածքում, առնչվում են հետաքրքիրփաստի հետ. նկատում են, որ հին պատկերաքանդակներում մարդիկ ունեն դեմքի և գլխինույն ձևը: Համեմատելով դրանք ժամանակակից ժողովուրդների ներկայացուցիչներիհամապատասխան տվյալների հետ` պարզում են, որ այդ դիմաձևերը նկատվում ենհիմնականում հայերի մոտ: Եվ այդ պատճառով էլ իրենց հայտնաբերած մարդատեսակինանվանում են արմենոիդներ, ասել է թե` հայանմաններ, հայեր:

Շարունակելով պեղումները` հիշյալ գիտնականները պարզում են, որ մ. թ. ա. 10000թվականից մինչև մ. թ. ա. 2000 թվականը բոլոր աստվածների, արքաների, զորավարների,կարևոր մյուս մարդկանց պատկերաքանդակներում ներկայացված են բացառապեսհայանմաններ (հայեր): Բայց երբ պեղումներ են կատարում գերեզմաններում, զարմանքովնկատում են, որ թաղվածների մեջ հայանմանները (հայերը) կազմում են 5-10%: Այսերևույթի պատասխանը Բ. Մոյշեզոնը հետևյալ կերպ է ձևակերպում` նշվածժամանակահատվածում հայանմանները կազմել են յուրահատուկ բարձրագույն խումբ,հանդիսացել են ազնվական խավ կամ ժողովուրդ և էական դեր են ունեցել «Իրանի,Միջագետքի, Անատոլիայի (սա Հայաստան բառը շրջանցելու հայտնի մեթոդ է.- Ա. Պ.)քաղաքակրթության մեջ, կանգնած են եղել նրանց քաղաքակրթությունների հիմքում ևորոշել նրա ոճը: Եվ հենց դա է պատճառը, որ աստվածները հնագույն ժողովուրդների մոտպատկերված են արմենոիդների տեսքով»:

Նմանակում կամ կեղծ հայեր

Հիշյալ գիտնականները հայտնաբերում են մի քանի հազար տարվա վաղեմությանգանգեր, որոնք արտաքին տեսքով հայանման են, սակայն դիմային հատվածովպատկանում են բոլորովին այլ ժողովրդի կամ ռասայի: Հանելուկը լուծվում է, երբհայտնաբերվում են նորածին մանուկների գլխի համար նախատեսված փայտյա հատուկկաղապարներ. պարզվում է` ոչհայանման ռասայի ծնողներն իրենց երեխաների գլխինհագցնում էին այդ կաղապարները, որպեսզի նրանք աճի ընթացքում ձեռք բերեինհայանման գանգ, ինչը հնարավորություն կտար ունենալ արիստոկրատի արտաքին տեսքև կյանքում հասնել բարձր դիրքերի: Ֆոն Լուշանը և ֆոն Օպենհեյմը պարզում են, որՔուշանների մեծ թագավորության բոլոր տիրակալների գլուխներն արհեստականորենձևափոխված են հայանմանի. այս դեպքում` իրենց ծագումն աստվածայինի հասցնելուհամար:

Այլ գիտնականների կատարած հետագա ուսումնասիրությունով պարզվում է, որմայաների թողած պատկերներում ևս իրենց երևելիների գանգերը ձևափոխված ենհայանմանի: Այսինքն` հայանմանները (հայերը) աստվածայինի, ազնվականի համարում ենունեցել գրեթե ողջ մոլորակում:

Դաղստան բաղ եմ արել

Ծանոթներիցս մեկը հետևյալն է պատմում: Գործերի բերումով գտնվում էր Դաղստանում:Մի օր կարիք է լինում դիմել ժամագործի: Մինչ արհեստավորը կնորոգեր փչացած սարքը`խոսքի են բռնվում: Իմանալով, որ զրուցակիցը հայ է, դաղստանցին ասում է. «Այդ ինչփորձություններ են բերում ձեր` Աստծո ստեղծած առաջին ժողովրդի գլխին»: Ծանոթիսհետաքրքրասիրությանն ի պատասխան` ժամագործն ասում է, որ աղոթքների ժամանակիրենց հոգևորականներից հաճախ է լսել «էրմեն» բառը, և քանի որ աղոթքներնարաբերենով են ու ինքն այդ լեզուն չգիտի, մի օր հետաքրքրվել ու ստացել է` «աղոթքի մեջհայը հիշատակվում է որպես Աստծո կողմից արարված առաջին մարդ» պատասխանը:

Ավեստա

Զրադաշտականության սուրբ գիրք Ավեստայում Աստծո կողմից արարված առաջին մարդըկոչվում է հայոմարդ:

Իվանով, Գամկրելիձե

Ժամանակակից գիտնականների մի ստվար հատված որպես ներկա քաղաքակրթությանբնօրրան համարում է Հայկական բարձրավանդակը: Իսկ շումերներից մեզ հասած միգրության մեջ կարդում ենք. «Երբ թագավորությունը երկնքից հաստատվեց երկրի վրա,Արիաց Դուռն եղավ գահանիստ»: Ապա ներկայացվում են իրենց թագավորներիանունները` Աղուլիմ, Աղալգառ, Արմենղուան, Արմենղալան, Թամազ, Արմենդուռ,ՈՒբարտուտու: Այս վերջինից հետո ջրհեղեղը մաքրել է երկիրը (Ինձ համար մնում էանհասկանալի, թե Արարատի լանջին ապրող մարդուն ինչն էր խանգարում ջրածածկլինելու վտանգը տեսնելով` բարձրանալ լանջն ի վեր ու փրկվել):

Ինչո՞ւ էր դրախտը Հայաստանում

Համաձայն հայտնի գրքերի` դրախտը տեղակայված էր Հայաստանում: Ըստ այդ աղբյուրի`պատճառը սոսկ բնակլիմայական պայմաններն են եղել: Մի՞թե: Չէ՞ որ հիմա էլ կանհրաշալի բնակլիմայական պայմաններ ունեցող գոտիներ, ուր կարիք չկա թզենու տերևանգամ հագնել, սակայն մարդկությունը դրանց ամենևին դրախտային չի կոչում:Կնշանակի` հին Հայաստանն արտառոց այլ, դրական իմաստով` նախանձելի,հատկանիշներ էլ է ունեցել: Որպես ասվածի հավաստում կարելի է բերել Հայաստանիմասին շումերների թողած այսպիսի տողերը` աստվածային սուրբ օրենքների երկիր,անմահության երկիր, առաջին մարդու արարման երկիր, աստվածների բնակավայր և այլն:Իսկ ահա հին արաբական ներքոբերյալ ասքը կարծես թե պատասխանում է բոլորհարցերին: Համաձայն այդ ասքի` արաբների երկրից մարդ է գալիս Հայաստան (այն նույնժամանակներում, երբ հայանմաններն աշխարհի արիստոկրատիան էին): Մի որոշժամանակ անց նա զարմացած հարցնում է տեղացիներին. «Բավականին շրջեցի ձերերկրում, բայց ոչ մի ոստիկան չտեսա. ո՞ւր են նրանք»: Հայերը պատասխանում են. «Բայցմեր ինչի՞ն է պետք ոստիկանը: Մեր քրմերը Բարձրյալից ստացել են ապրելու կանոնները ևտվել մեզ, ու մենք էլ ապրում ենք այդ կանոններով, և մեզանից ոչ մեկի մտքով չի անցնումդրանք խախտել»: «Հապա ո՞ւր են ձեր հարկահանները, նրանց էլ չտեսա»,- հարցնում էհյուրը: «Չունենք, - պատասխանում են հայերը, - քրմերը մեզ ասել են, որ եկամուտիցտասանորդ պիտի տանք մեր համայնքին, մենք էլ սիրահոժար տալիս ենք ու հարկահանիկարիք չունենք»: «Իսկ ո՞ւր են ձեր իշխանները, նրանց ինչ-որ չտեսա դրանիկներովշրջապատված` ձեր քաղաքներում շրջելիս», - հարցնում է հյուրը: «Բայց մեզ ինչո՞ւ ենպետք իշխանները,- լինում է պատասխանը,- երբ չունենք ոստիկան, հարկահան և այլն.ի՞նչ պիտի անեն նրանք, երբ մենք ապրում ենք քրմերի տված կանոններով, ուկառավարելու հարցեր չկան»: «Լավ, իսկ ձեր թագավորն ո՞ւր է, նրա պալատն աչքովսչընկավ», - հարցնում է հյուրը: «Բայց թագավորը մեզ ինչո՞ւ է պետք, երբ ամեն ինչկարգավորված է», - տարակուսում են հայերը:

Արքաներ

Հնում, երբ վերը նկարագրված ժամանակաշրջանից հետո հայերն անցում կատարեցինարքաների կողմից երկրի կառավարմանը (սա, իհարկե, մշակութային առումով` նահանջէր), հայոց գահաժառանգը մանուկ հասակից հանձնվում էր քուրմ դաստիարակիխնամակալությանը: Վերջինս երեխային անցկացնում էր նվիրագործական գաղտնիծիսակարգի «միջով»: Այդ ծիսակարգից քիչ բան է հայտնի, գիտենք միայն, որնախավերջին փուլը կոչվել է «Հայ». այդ փուլից հետո մարդը դառնում էր իր ազգինանմնացորդ նվիրված էակ: Որպես օրինակ` Արտաշես Հայ, Տիգրան Հայ անվանումները:

Իր ազգի անունով կոչվող արքան մի խնդիր ուներ Աստծո առաջ` ապահովել իր ազգիբարգավաճումն ու ճանապարհը դեպի կատարելություն: Նա երկրի փաստացիսեփականատերն էր, և քրմերի սրբազան պարտքն էր` ձևավորել այնպիսի արքա, ով այդահռելի ունեցվածքին տիրելով` միաժամանակ զերծ լիներ սեփականատիրական կրքերից:

Նվիրագործական ծիսակարգի հաջորդ փուլն արդեն աստվածային ոլորտն էր, որինհասած արքան համարվում էր իր հանրույթի ոգեղեն օրենքը: Նա արդեն մարդ չէր` մերսովորական պատկերացումներով: Նա կիսաստված էր կամ գուցե թե Աստված` անաչառ,սիրառատ, իմաստուն:

Արքայի «կենցաղային» նվիրագործությունն անցնում էր կյանքի երեք շրջանով`հովվություն, զինվորություն և նոր միայն` արքայություն: Չէր կարելի մարդուն երկիրկառավարել վստահել, եթե նա չգիտեր մյուս խավերի խնդիրներն ու մտածումները:

Հայ հանրության մեջ երեք դաս կար` արտադրողներ, զինվորներ, կառավարիչներ, ևարքայի խնդիրն էր` «կամրջել համակեցական տիեզերքի այդ երեք մակարդակները: Եվապա` լծորդել դրանք աստվածային ոլորտին»: Միայն այդ դեպքում էր հնարավորհամակեցական կյանքի տարբեր բաղադրիչների ներդաշնակությունը:

Աստվածային կամքին ականջալուր այսպիսի արքան բարիք էր բերում իր հպատակներին,և նրան շատ դեպքերում հենց Աստված էլ կոչում էին:

Եզրահանգում

Վերն ընդհանուր ուրվագծերով ներկայացվեց այն մշակույթը, որն ստեղծել և որովհազարամյակներ ապրել են հայերը: Հիմա եկեք հարց տանք ինքներս մեզ` արդյո՞ք մենքհայկական մշակույթի կրողներ ու պահապաններ ենք: Պատասխանն առավել քանակնհայտ է: Եվ հարց է առաջանում` իսկ ի՞նչ անենք այս իրավիճակում: Կա երկուտարբերակ: Առաջին` արիստոկրատական փուլն անցել, գնացել է, մենք էլ հոգնել ենքհազարամյակների բեռից, ըստ այդմ` ոչինչ անել պետք չէ. եկեք մի քիչ էլ թուլանանք:

Այսպես մտածողներին ասեմ, որ ավելի քան հազար տարի այդ վիճակում ենք: Ու մերանգործության համար ստանում ենք հարված հարվածի ետևից: Վաղն էլ ենք ստանալու.առաջինն արարված ժողովրդի հետ Արարիչը որոշակի հույսեր է կապել ու պատժում էշեղվելու համար: Մնում է երկրորդ տարբերակը` վերականգնել այն հային, ում անունը դեռմինչև 9-րդ դարը համարժեք էր ասպետություն, քաջարիություն, ազնվականությունբառերին:

Դա բարդ, բայց ոչ անհնարին խնդիր է:

Просмотров: 715 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024