Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 21:22
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 23 » ՀԻՆ ԵՒՐՈՊԱՆ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՏԸ
20:41
ՀԻՆ ԵՒՐՈՊԱՆ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՏԸ
ՀԻՆ ԵՒՐՈՊԱՆ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՏԸ

    Կար ժամանակ, երբ սիրտը դեռ կենդանի էր Եւրոպայում, ուստի եւ` յաւիտենականի կռահում կար նրա քաղաքական տեսիլքներում: Այն ժամանակ` ոգին աւելի՛ էր մօտ Աստծուն, խիղճն աւելի՛ արթուն, միտքն աւելի՛ յաւիտենատես: Բարոյական կռահումի էակ էր մարդը, եւ նրա ինքնասիրութիւնը բարեպաշտութեան գործ էր համարում մտածել, թէ պատմութիւնը նուազ արժէք պիտի ունենար եւ գոյութիւնը նուազ իմաստ, եթէ աշխարհում, որպէս կրօն իսլամը տիրապետելիս լինէր, որպէս ոգի եւ արիւն` մոնղոլականութիւնը: 
    Միջին դարի գերմանական կայսրերը, ինչպէս Ֆրիդրիխ Բարբարոսան, Հայնրիխ Զ.-ը, յստակ ըմբռնում ունէին այն մասին, թէ Հայաստանը - ասիական բարբարոսներով շրջապատուած արիական այդ կղզին - քրիստոնէութեան, եւրոպականութեան վտանգի գիծն է, խարիսխը, նախադիրքը: Որպէս յաւիտենատես արիներ` նրանք նենգութիւն չէին դնում հայկական իրանց քաղաքականութեան մէջ եւ գիտէին, որ զօրաւոր Հայաստան ասել է` բարոյապէս հզօր եւրոպական դիրք` Ասիայի դէմ: 
    Աւանդութեան ոգին դեռ ապրում էր ԺԷ., ԺԸ. դարերի Գերմանիայում, ուր Լէոպոլտ Ա. կայսրը եւ իշխանները` ինչպէս Պֆալցի Կուրֆիւրստ Եոհան Վիլհելմը, Հայաստանի ազատագրումն իսլամական լծից` համարում էին քրիստոնէական բարոյականի գործ, քաղաքակրթութեան պահանջ, եւ առա՛նց քաղաքական նախանձի` հարցի լուծումն առաջադրում եւ վստահում էին Ռուսաստանին:
    Իր կեանքի վերջաժամին` Պետրոս Մեծը կատարեց առեղծուածային մի փորձ: Թերեւս որպէս հետեւանք գերմանական աւանդութեան` աւելի՛ վճռական եղաւ գերմանազգի Կատարինէ Բ. կայսրուհին, որի «Հայաստանի թագաւորութիւնը վերականգնելու» ուխտը, սակայն, վիժեց վերահաս մահուան հետեւանքով: Նիկոլայ Ա. կայսրը բաւարարուեց միայն Հայաստանի փոքր մի մասը Ռուսաստանին կցելով: 
    Բոլոր այդ փորձերի ժամանակ, հայերը զէնքով ու խաչով առաջնորդեցին ռուսական բանակները դէպի Կովկաս: Հայաստանում կազմակերպուած հուժկու եւ յաճախ տարիներ տեւող ապստամբութիւններով, նրանք թիկունքից հարուածեցին մահմեդական պետութիւններին: Չտկարացան նուիրումի մէջ, չնայած որ երեք դէպքում էլ լքուեցին «ազատարարից», մենակ մնալով մահմեդական ոսոխների դէմ:
     Հայ ազգի ճակատագիրը դրուեց կեղծ կարեկցանքի, դաւի եւ դաւաճանութեան կախարդական շրջագծում, երբ ծայրագոյնս սրուած անգլեւռուս քաղաքական մրցակցութեան պատճառով, վերջնականապէս խորտակուեց քրիստոնեայ աշխարհի բարոյական միութիւնը:
    Քաղաքական բարքերի տեսակէտով անօրինակօրէն ապականիչ այդ մրցակցութեան զուգահեռուեց ոգու ընդհանուր անկումը, հետեւանք` ժամանակի հասարակական պայմանների: Եւրոպայում հսկայական թափով զարգացան բնական գիտութիւնները եւ պաղութեան իրանց շունչը դրեցին աշխարհայեցողութեան վրայ: Այդ աշխարհայեցողութիւնը սնուցեց կեղծ մի ազատականութիւն, որի անմիջական ծնունդը հանդիսացան իմաստամերժ իրապաշտութիւնը եւ ներկայազգաց եսապաշտութիւնը, իսկ գլխաւոր զոհերը` բնազանցօրէն իմաստաւորը եւ յաւիտենականի զգացումը: Իրապաշտութիւնը խախտեց քրիստոնէական հանդերձեալի հաւատի հիմքերը, իսկ նիւթապաշտութիւնը կասկածի տակ դրեց անգամ ժողովուրդների պատմական ոգու գոյութիւնը, նրա յաւերժազդեցութիւնը: Գերաստիճանօրէն զարգացած ճարտարարուեստը սրեց ազգերի տնտեսական մրցակցութիւնը: Դրա հետ` աճեց կարիքը, որ ազգերի ներքին կեանքում խորացրեց դասակարգային ոգին: Տնտեսական գործօնը ճանաչուեց պատմութեան միակ կամ գլխաւոր շարժիչ ոյժը եւ «շահ»-ը դարձաւ ժամանակի մեծ առեղծուածը, թովչանքը, երջանկութեան միջոցն ու նպատակը` միաժամանակ: Աղքատ զանգուածները նետուեցին մարքսականութեան ուռկանը, կառավարութիւնները յենուեցին ազատ որմնադիրների վրայ, վերջինները, որպէս ազդեցութեան միջոց, ծառայեցրին միջազգային դրամոյթը, մասնաւորապէս` հրէականը: Այդ պայմաններում, ազատականութիւնը բռնեց անաստուածականութեան, ժողովրդապետութիւնը` հոգեւոր անիշխանականութեան, ընկերվարութիւնը` դասակարգային եսականութեան, կայսերապաշտութիւնը` աւելի տնտեսահոգ նուաճողականութեան, քաղաքականութիւնը` դիւանագիտական դաւերի եւ խարդախութիւնների ճամբան: Աւանդութիւններից դատարկուած, երջանկութեան իր գաղափարականով ներկայապաշտ այդ Եւրոպայում, քրիստոնէութիւնը դարձաւ կենսազդեցութիւն կորցրած հին յուշ միայն, մարդկայնութիւնը` պերճախօսութեան ձեւ, խօսքը` պատրանք, գործը` ճշմարիտ խօսքի հակասութիւն:
    Պատմական այդ ժամանակաշրջանին, ահա՛, զուգադիպւեց հայ եւ թուրք դարաւոր կնճիռի ծայրայեղ սրումը, որ ասել էր` քրիստոնէութեան եւ իսլամի, արիականութեան եւ մոնղոլականութեան լինել-չլինելու պայքարը Առաջաւոր Ասիայում: 
  Ի զուր էր գթասիրտ Գլադստոնը աղաղակում. «Ո՛վ Հայաստանին է ծառայում` ծառայում է քաղաքակրթութեան»: Ամէնից աւելի այդ օրերի Եւրոպային էր պատշաճում է Գյոթէի խօսքը - 
    «Ո՞վ է այժմ ուզում օգնել իր դրացուն,
    Իւրաքանչիւր ոք իր մասին է հոգում,
    Ամէն ոք քերում է, պեղում, հաւաքում,
    Եւ կայսերական գանձարկղը դատարկ է մնում…»:
    Դատարկ էր այդ օրերի Եւրոպայի մարդկայնութեան, բարոյականի, խղճմտանքի, ցեղային տեսիլքների գանձարկղը: 
    Այդ դրութիւնից օգտուեց Թուրքիան: Խորքով Եւրոպայի թշնամին` դա իր փրկութիւնը տեսաւ եւրոպական ոյժերի մրցակցական ոգին հրահրուած տեսնելու մէջ: Քաղաքականապէս դա դիմահակուեց Ռուսաստանին (1832), Անգլիային եւ Ֆրանսիային (1854), միայն Անգլիային (1878), կրկին Ռուսաստանին (1882-ից, մասնաւորապէս 1895-ին), նաեւ` Գերմանիային (1889-ից), միայն Գերմանիային (1914), կրկին Ռուսաստանին (1918) եւ կրկին Անգլիային, սրան ու սրան (1923-ից), չնայած բոլորին ատում էր հաւասար չափով: Կրօնական գետնի վրայ` դա փորձեց վերակազմել իսլամի միութիւնը - համիսլամականութիւն - թէպէտեւ ինքն երբեք չի եղել իսլամի հոգեւոր սնուցիչը, տէրը, առաջնորդը, այլ` նրա քաղաքական պորտաբոյծը միայն: Բայց եւ այնպէս, դա յաջողեց մի կողմից համիսլամականութեան սնասարսափով, միւս կողմից` քաղաքական-տնտեսական, երբեմն էլ` հողային զիջումներով կաշառել եւրոպական մեծ ոյժերի խղճմտանքը, եւ հակաքրիստոնէական իր ատելութեան ամբողջ թոյնը կենտրոնացնելով ներքին քրիստոնեաների դէմ` հերթով թափել յոյների, հայերի, բուլղարների, մարոնիտների, ասորիների, կրկին յոյների եւ կրկին ու կրկին հայերի արիւնը:
    Մեծ պէտք է լինէր հայերի արեան տուրքը, որովհետեւ ինչպէս Մեդիսըն Գրենդն է ասում. «Այս ժողովուրդը իրապէս ներկայացնում է Եւրոպայի առաջապահը դէպի Արեւելք եւ ձեւացնում է մնացած միակ միջնաբերդը, որով արեւմտեան իդէալները կարող են ներմուծուել Ասիա»: Այդ բանը գիտէր իսլամական Արեւելքը, որ հնուց ի վեր հայութիւնը ճանաչում էր որպէս խորհրդանշան քրիստոնէութեան թէ եւրոպականութեան: Դա գիտէին ե՛ւ թուրքերը, որոնք Օսմանեան կայսրութեան փրկութեան նախապայմանը համարում էին այդ «միջնաբերդ»-ի ոչնչացումը: Նրանք գիտէին նոյնպէս, որ դա հնարաւոր է Եւրոպայի հոգեւոր, բարոյական թէ քաղաքական տկարութիւններից օգտուելու ճանապարհով: 
  Եւ մինչդեռ հայ ժողովուրդը շարունակում էր կրօնական վերացումով օրհնել «Արեւմտեան կողմն աշխարհի», ջերմեռանդօրէն աղօթել վասն «թագաւորաց քրիստոնէից եւ իշխանացն բարեպաշտից», թուրքերն ստանում էին Եւրոպայի մեծ ոյժերից մէկի «անզօրութեան» հաւաստիքը, միւսի` կատարեալ համաձայնութիւնը` հայկական միջնաբերդը խորտակելու մասին: 
    Անգլիայում, հրեայ Դիզրայէլիի քաղաքական հին գործակից եւ յաջորդ Սալիզբուրին ասաց. «Բրիտանական նաւատորմիղը չի կարող Արարատ բարձրանալ», թէպէտեւ հայկական ջարդեր տեղի էին ունենում ե՛ւ Պոլսում, Վոսփորի ափերին: Ռուսաստանից լսուեց արտաքին գործերի նախարար Լոբանովի նշանախօսքը. «Հայաստա՛ն` առանց հայերի»: 
    «Քրիստոնէութեան պաշտպան» այս երկու մեծ պետութիւնների ուղղութեան հետեւեցին ե՛ւ միւսները: Այսպէս կոչուած «Արեւելեան հարց»-ի շահագործումը շուտով դարձաւ մէկը եւրոպական դիւանագիտութեան գործնական մեթոդներից: Սկսուեց արեան եւ կոնցեսիաների առեւտուրը: Սովորութիւն դարձաւ հայկական ամէն կոտորածի նախօրեակին Թուրքիայից պահանջել մի զիջանելիք, կոտորածի ընթացքին` սպառնալ «բարենորոգումների» գործադրման պահանջով, կոտորածից յետոյ` ստանալ ուզածը եւ լռել:
    Թէպէտեւ ծանօթ այդ օրերի Եւրոպայի բարոյական տխուր պատկերին` հայերը շարունակեցին նրա «տասներկու խաչապաշտ պետութիւններ»-ին վերագրել բարոյական միութիւն եւ համաքրիստոնէական բարձր նպատակ: Խառնուածքով իդէալիստ եւ խորապէս կրօնազգաց այս ժողովուրդը, մինչեւ վերջ էլ, չկարողացաւ քաղաքական իրապաշտութիւն դնել եւրոպական իր արեւելադիմութեան մէջ: Իրապաշտութեան մէջ դա աւելի ոգեկան ոյժի, ապրումի պակաս տեսաւ, քան իրականութեան զգացում: Որպէս դարերով հալածուած քրիստոնեայ` դա հաւատաց իր տառապանքը կարդալ կրօնակից ամէն էակի սրտում, որով եւ` բարոյական թէ քաղաքական խտիր չդրեց եւրոպական այս կամ այն պետութեան, ժողովրդի միջեւ: Չասեց «Անգլիա», «Ֆրանսիա», «Գերմանիա», «Իտալիա», «Ռուսաստան», այլ միայն` «Եւրոպա»: Խորապէս տառապելով հանդերձ Եւրոպայի քաղաքական պառակտումի փաստից` դա մի վայրկեան իսկ չդադարեց համաեւրոպական նպատակով աշխատել, այլ, հաւատարիմ աւանդութեան իր գծին` շարունակեց հաւասարապէս օգտակար լինել քրիստոնեայ ամէն ոյժի, որ ձգտում էր Արեւելքում դիրքեր խլել իսլամից: Կարելի է հաստատապէս ասել, որ այն օրերի աշխարհում հայը միակ ժողովուրդն էր, որ շարունակեց կրօնական խանդով ապրել գոյութեան, ճակատագրի եւ պարտականութեան հարցերը, ուստի եւ միակը, որ հոգեբանութեամբ կապուած մնաց համաեւրոպական եւ համաքրիստոնէական իդէալին, ուխտին: Այդ իսկ պատճառով, անգամ ազգային իր հարցի լուծման խնդրում, դա չկարողացաւ տարբերութիւն դնել եւրոպական այս կամ այն պետութեան միջեւ: Զէյթունի հայերը 1862-ին խորտակելով իրանց դէմ շարժուող թուրքական բանակը, դիմեցին Նապոլէոն Գ.-ի Ֆրանսիայի միջամտութեան: Կովկասի ճակատի վրայ, 1877-ին, ռուսական բանակներն առաջնորդեցին հայ զօրավարները: Նոյն այդ ժամանակին, Եգիպտոսում քաղաքական թէ ընկերային մեծ բարենորոգումներ մտցնելով` Անգլիայի տիրապետութեան համար ուղի հարթեց հայ Նուբար փաշան: Պոլսից, Զմիւռնիայից հայերը շարունակում էին ամբողջ Թուրքիայում եւ Արեւելքի միւս երկրներում տարածել ֆրանսիական գրականութիւնը, մշակոյթը: Կովկասի իրանց միջնակարգ դպրոցներում սովորեցնում էին գերման լեզուն` հարազատում, տարածում գերմանական իմաստասիրական մտածումը, գերմանական ոգին: Թուրքիայի դէմ մղուած յեղափոխական կռւում` նրանք գործակցում էին մակեդոնացիներին: Վերջապէս, Բալկանեան պատերազմին էլ նրանք անմասն չմնացին յանուն քրիստոնեայ ժողովուրդների ազատագրումին մղուած կռիւներին, տալով թուով թէպէտեւ սակաւ, բայց քաջութեամբ գերազանց կամաւորների մի զօրամաս բուլղար բանակի կողքին:
    Բոլոր այս դէպքերում պատեհապաշտութիւնը չէր, որ հրահրեց, վարեց հայերին, այլ` քրիստոնէական ընդհանուր նպատակը, որ դարերից ի վեր հանդիսանում է նրանց ոգու, իդէալի, գործի առաջնորդող ոյժը: 
    Եւրոպայի մեծագոյն մեղքերից մէկը պիտի մնայ տխուր այն փաստը, որ դա ինչպէս իր դատի ամենահաւատարիմ նահատակի տառապանքը, այդպէս էլ նրա ոգին, նպատակը, նրա երկունքների եւ գործերի իմաստը չհասկացաւ: 
    Ընդհակառակն` դա յարմարութիւններ ընծայեց հայ ժողովրդի գոյութեան թշնամիներին` դաւախօսութեան ենթարկելու նրա աւանդական առաքելութեամբ պայմանաւորուած համեւրոպական ձգտումները: Հենց հայերի անխտրական դիրքը դէպի քրիստոնեայ բոլոր ոյժերը` մոլորանքների ամբողջ մի աշխարհ ստեղծեց Եւրոպայում: Օգտագործելով հայ ոգու այդ գիծը` այս ազգի թշնամիները Անգլիայում նրան ներկայացրին որպէս ռուսասէր, Ռուսաստանում` որպէս անգլիասէր, իսկ Գերմանիայում` որպէս անգլեւռուսասէր: Քչերն էին անդրադառնում, որ աշխարհում ամէն ոճրագործ նախ եւ առաջ իր զոհի զրպարտիչն է եւ յետոյ` սպանիչը, որ փարիսեցիութեան յաւիտենական զէնքը հենց մոլորանքներ յղանալու արուեստ է, որով դա նա՛խ «չարագործ» է հռչակում եւ ապա` խաչել տալիս ամէն Յիսուս:
    Այդ օրերի քաղաքական Եւրոպան չունէր ցեղային առաջնորդութիւն, ուստի եւ` արժանաւորապէս չէր ըմբռնում, որ Արեւելքում, թուրք մահմեդականների ձեռքով զոհուել` նշանակում է արիականութեան պայքարի, դատի կրող լինել եւ տէր` ցեղային բարձր ոգու, քրիստոնէական մեծ բարոյականի: Դա չկարողացաւ ցեղահոգօրէն մօտենալ այն հարցին, թէ ինչո՞ւ էին հակաարիական ոյժերը (կրօնապէս` ամբողջ իսլամը, քաղաքականապէս` մասնաւորապէս թուրք եւ թաթարները, տնտեսապէս` նաեւ հրեաները) այնքա՛ն շահագրգռուած հայերի ոչնչացումով: Միակողմանիօրէն քաղաքականացած եւ դիւանագիտական խաղերում անխտրողական` դա խուլ էր նաեւ իր սեփական հասարակական կարծիքի հանդէպ, որովհետեւ Գերմանիայում չպակասեցին անուանի գիտնականներ, Ֆրանսիայում` մեծ գրողներ, Անգլիայում, Իտալիայում, Զուիցերիայում, Ամերիկայում, Սկանդինաւեան երկրներում եւ այլուր հասարակական գործիչներ եւ ամէն տեղ եկեղեցական համայնքներ, բարձր հոգեւորականներ` օգնութեան սրտայոյզ կանչեր, բողոքի ցասկոտ ճիչեր արձակելու «նահատակ Հայաստան»-ի համար: Բայց այդ բոլորը մնացին աւելի որպէս հոգու մխիթարութիւն, քան թէ դարձան սպեղանի օրհասօրէն մարտնչող ժողովրդի վէրքերին: 
    Մի բանում անսխալ էին տաճիկները. նրանք գիտէին, որ բարոյախօսութիւնը այդ օրերի Եւրոպայի առաքինութիւնների վերջին անզօր մնացորդն է: Կոտորածների ժամանակ, դրանցից առաջ թէ դրանցից յետոյ, նրանք ծաղրում էին հայերի Եւրոպայի վրայ դրած միամիտ յոյսերը. «Հայկական դատը պատկանում է Եւրոպայի տէրտէրներին»: Ծաղրում էին այնպէս, ինչպէս հետագային անաստուածութիւն քարոզող բոլշեւիկներն ասում էին. «Երկինքը պատկանում է ճնճղուկներին»:
    Ոչնչականութեան սնուցիչը մարդկային ոգում` դա աշխարհի բարոյական դատարկութեան զգացումն է: Ճիւաղային անգթութիւնն սկսում է այնտեղ, ուր վախկոտ ոչնչականի խորամանկութիւնը կարողացել է հասկացողութիւն կազմել աշխարհի բարոյական ոյժերի քայքայման մասին: Հայերի, ինչպէս նաեւ միւս քրիստոնեաների դրութիւնը Թուրքիայում տանելի էր այնքա՛ն ժամանակ, որքան Եւրոպան, գէթ կրօնական գետնի վրայ, բարոյական միութեան որոշ տպաւորութիւն էր թողնում: 
     Բարբարոսների հոգեւոր ամենահատու զէնքը մի նախնատիպ իրապաշտութիւն է, որով նրանք առա՛նց մտաւոր ճիգի, առա՛նց տեսութիւնների, հասկանում են արտաքին յարաբերութիւնները եւ սրանց ներգործումով էլ շղթայազերծում են իրանց բնազդները: Թուրքերը հասկացել էին նաեւ, որ հայերի ամենամեծ դրամագլուխը գաղափարապաշտութիւնն է, որի վրայ խարսխուած էր նրանց խորին նուիրումը դէպի իրանց կրօնը, սրբերը, աւանդութիւնները, նրանց քաղաքական հակումն ու հաւատարմութիւնը դէպի Եւրոպան: Բայց նրանք գիտէին, որ այդ օրերի Եւրոպան վարակուած է քաղաքական իրապաշտութեամբ եւ որ այդպիսի իրապաշտութիւնը պառակտիչ է բարոյական ոյժերի տեսակէտով եւ ընդունակ չէ գնահատել գաղափարական հաւատարմութիւնը:
    Եւ իրօք, եւրոպական դիւանագիտութիւնը միայն արիւն եւ չարիք սերմանեց: Դա բարոյապէս զինաթափեց քրիստոնեաներին եւ թուրքերին ներշնչեց նրանց վրէժի նշաւակ դարձնելու վստահութիւնը:
    Ահա մի քանիսը տխուր այդ փաստերից: 

    1877-Ի ՌՈՒՍ ԵՒ ԹՈՒՐՔ ՊԱՏԵՐԱԶՄԸ 

    Թուրքերի համար ներքին քրիստոնեաներին աւելի հետեւողականօրէն ոչնչացնելու առիթը նուիրագործեցին 1877-ի ռուս-թուրքական պատերազմը եւ սրա հետեւանքով կայացած «Բերլինի Վեհաժողով»-ը (1878 յունիս-յուլիս): 
    Այս պատերազմի խմորումն ինքնին ահաւոր վտանգներ էր ստեղծել հայ ազգի համար: Հայաստանը դարձել էր անգլեւռուս մրցակցութեան գլխաւոր մի թատերավայրը: Երկու պետութիւններն էլ լաւ էին ըմբռնել իրանց զոհի քրիստոնէական տկարութիւնը - «անձնուէր միամտօրէն` մինչեւ սուրբ լինելու աստիճան», ինչպէս Հերցէնն է որակում հայ ազատագրութեան գործիչներից Նալբանդեանցին: Նրանք օգտւում էին հայ գաղափարապաշտների ազգային այդ գծից եւ նրանց մօտենում խաչով, Աւետարանով: Երկուսն էլ խոստանում էին` ազատութիւն իսլամական լծից: 
    Կ. Պոլսում իրար դէմ գործում էին անգլիական եւ ռուսական դեսպանները` Էլիոտը, ապա Լայարդն ու Իգնատիեւը: Վերջինը` հազուադէպօրէն գործունեայ եւ շնորհալի ռուս դիւանագէտ` անօրինակ ազդեցութիւն էր ձեռք բերել թուրքական մայրաքաղաքում եւ արժանացել «Երկրորդ Սուլթան» որակման: Նրա առաքելութիւնն էր.
    1) Վերականգնել Խրիմի ձախողանքից յետոյ Ռուսաստանի անկեալ վարկն ու ազդեցութիւնը Թուրքիայում:
    2) Խաղաղ նուաճումով ձեռք բերել նեղուցների տիրապետութիւնը: 
    3) Այդ նպատակի համար որպէս հիմնական միջոց` իրականացնել Թուրքիայի քրիստոնեաների - բուլղարների, հայերի եւ յոյների – ինքնավարութիւնը, Ռուսաստանի հովանաւորութեան ներքոյ: 
    Լայարդն իր կառավարութեան կողմից հայերին խոստանում էր «ինքնավարութիւն»` շեշտելով, թէ Հայաստանը պէտք է լինի թումբ պետութիւն` Ռուսաստանի եւ Բրիտանական Կայսրութեան ասիական կալուածների միջեւ, որպէսզի թէ՛ հայերի ազգութիւնը կուլ չգնայ ռուսների կողմից, թէ՛ Հնդկաստանի ճանապարհը պաշտպանուի: 
    Թուրքիայի քրիստոնեաների դժբախտութեան պատճառներից մէկն այն բանում էր, որ այդ օրերին անգլիական կառավարութեան գլուխը կանգնած էր հրեայ Դիզրայէլին: Այնժամ, չծագեցին հոգեգիտական հարցեր: Կարելի՞ է առանց հաշուի դաւանափոխ լինել: Կարո՞ղ է դաւանափոխը նոր կրօնի բարոյականով կառավարել իր բնազդները: Դիզրայէլին պատանի էր, երբ քրիստոնեայ դարձաւ եւ հասուն մարդ էր, երբ ասաց. «Ցեղն է պատմութեան բանալին»: Նա չուզեց ասել երկրորդ ճշմարտութիւնը, թէ` ցեղն է միաժամանակ մարդկային ոգու գաղտնիքների կղպանքը: Դրանով նա կարողացաւ պահել անգլիական քաղաքական գործչի իր խորհրդաւորութիւնը եւ բրիտանական կայսերապաշտական ոգին հանել քրիստոնէութեան դատի դէմ: Եւ ողբերգութիւնը նրանում էր, որ քրիստոնեաներն Անգլիայում տեսնում էին Գլադստոնի խղճմտանքի տիրապետութիւնը:
    Հոսում են քրիստոնեաների արեան հեղեղները: Գլադստոնը խօսում է «բուլղարական սարսափներ»-ի մասին, եւ Դիզրայէլին արդարացնում է թուրքերին, առնուազն մեղադրում ե՛ւ զոհերին: Դեսպան Էլիոտը պարզապէս ջարդարարների խորհրդականն է եւ լրագրող Մակ-Գարոնը մերկացնում է նրան` նկարագրելով գործուած «գազանութիւնները Բուլգարիայում»:
    Ռուսները 12 ապրիլ 1877թ. պատերազմ են հռչակում Թուրքիային: Նրանց զինուորական հրամանագիրն ասում է. «Հարիւրաւոր տարիներից թուրքական լուծը ծանրացել է քրիստոնեայ մեր եղբայրների վրայ: Դառն է նրանց դրութիւնը… Քրիստոսի սուրբ հաւատը, պատուաւոր անունը, քրտինքով եւ արիւնով ձեռք բերած բարիքը - ամէն ինչ հայհոյուած է եւ պղծուած անհաւատների ձեռքով»… 
    Գեղեցիկ, սրտառուչ, նաեւ ճշմարիտ խօսքեր: Փրկութեան կարօտ մարդկանց տկարութիւնն է միշտ հաւատալ, որ հզօրների ոսկի խօսքերին յաջորդելու են ոսկի գործեր: 
    Ցնցւում է ե՛ւ հայ ժողովուրդը: Կովկասի ռուսական բանակը ղեկավարում են հայ զօրավարները` Լորիս Մելիքեան, Տէր-Ղուկասեան, Լազարեան: Դրանք իրանց հայ սպաներով գնում են Էջմիածին, ստանում են Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնը: Նրանք հաւատացած են, որ սրբազան այդ պատերազմով կը փրկուի ե՛ւ իրանց ազգը: 
Категория: Հայկ Ասատրյան | Просмотров: 469 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024