Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 21:37
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 7 » ՀԱՅՐԵՆԻՔ
20:42
ՀԱՅՐԵՆԻՔ
ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ՀԱՅՐԵՆԻՔ

Նա ծնուեց մարդու առաջին մտածումի հետ՝ թէ սուրբ է հայրենի հողը:
Նա ստեղծուեց այն օրը, երբ մարդն առաջին անգամ լինելով գիտակցօրէն ու ժպտադէմ մեռաւ հայրենի հողի համար: Հայրենիք չէ սոսկ երկիրը, դա հայրենիք է դառնում այն հոգեւոր արժէքներով, որոնցով նրան օժտում է ժողովուրդը:
Երկիրը - դա հայրենիքի աշխարհագրական զրահն է: Հայրենիքը - այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակոյթը: 
* * *
ժողովրդի հոգեւոր ստեղծագործութիւնը՝ ահա' հայրենիքը՝ իր սկիզբն առած նրա բանարուեստի, ձեռագիր գրքերի, սուրբի, լուսակիրի, հերոսի, նրա առաջին աւանդութիւնների հետ:
Հայաստան երկիրը հայրենիք դարձրին Մեսրոպի այբուբէնը, Մամիկոնեանների ուխտը, Բագրատունիների շինարարական մեծագործութիւնը:
* * *
Իբրեւ հասկացողութիւն՝ հայրենիքն ընդգրկում է ոչ միայն անցեալն ու ներկան, այլեւ՝ գալիքը: Դա ժողովրդի պատմական առաքելութիւնն է ըստ իր վախճանական նպատակի՝ զարգացող մի յաւերժութիւն է Հայրենիքը: Դա եկող ու անցնող սերունդների անմահութիւնն է, որն իբրեւ գաղափար եւ գործ ժողովուրդը դրոշմում է նիւթի վրայ, խօսքի մէջ, եւ այն ապրեցնում իբրեւ անմեռ յուշ, իբրեւ պատմութիւն:
* * *
Հայրենիք չէ կայսրութիւնը: Հայրենիքը խորացող էութիւն է: Դա արտաքին նուաճում չէ, այլ՝ ինքնանուաճում, ինքնամշակում:
Հրէութեան համար՝ հայրենիքը խորհրդանշող «լացի պատ»ը աւելի մեծ հոգեւոր տարողութիւն ունի, քան Չինաստանը՝ չինացիների համար:
Աշխարհակալութիւն - ահա' հայրենիքների թշնամին՝ հարազատ թէ օտար: Վերջ ի վերջոյ կործանւում է աշխարհակալող ամէն երկիր - Բաբելոն, Հռոմ, Բիւզանդիա, որովհետեւ նա սպանում է եւ իր սեփական հայրենիքը:
Խելագար անձնասպանութիւն է աշխարհակալութիւնը, հոգեսպանութի'ւն:
* * *
Մարդկային գործերի մէջ հայրենիքի պաշտպանութիւնն է ամենասրբազանը:
Հայրենիքի չափ նուիրական է եւ պատերազմը հայրենական: Հաւաքական աւազակութիւն եւ սպանութիւն է այլ կարգի ամէն պատերազմ:
Եւ ճշմարիտ հերոսները նրանք են միայն, որոնք մեծագործում են եւ առաքինանում իրենց վտանգուած հայրենիքը պաշտպանելու ժամանակ:
Հերոսի անունը պիտի զլանալ աշխարհակալական պատերազմի մասնակցող ամէն զօրականի: Սպանութեան եւ կողոպուտի ելած բանակը կարող է քաջ աւազակներ ու մարդասպաններ տալ, բայց ոչ եւ հերոսներ:
* * *
Հայրենիքը չի տրւում այնպէս, ինչպէս ժառանգւում է հայրենական հարստութիւն: Դա ձեռք է բերւում ամէն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերւում հայրենաճանաչումով, հայրենապաշտութեամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց եւ այնպէս հոգեհաղորդ չլինել նրան:
Կարելի է, վերջապէս, իրաւապէս հայրենատէր լինել, իսկ հոգեպէս՝ անհայրենիք:
Արժանի չես հայրենիքիդ, եթէ այն չես դաւանում իբրեւ գերագոյն նպատակ, իսկ անձդ՝ իբրեւ միջոց:
* * *
Սոցիալապէս որքան արդար՝ այնքան զօրաւոր է հայրենիքը: Գերերջանիկ է մարդը, որ կարող է ասել. «Իմ հայրենիքում արեւը ծագում է բոլորի եւ ամէն մէկի համար. այնտեղ երկիրը մշակելու եւ հոգեպէս
մշակուելու ազատութիւն ունեմ ես»:
* * *
Հայրենիք ստեղծել՝ նշանակում է բեկոր առ բեկոր յայտնաբերել, իմաստաւորել, պատմականացնել իր երկիրը: Նշանակում է այնպէս հարազատել իր երկիրը, որ նրանում ոչինչ չմնայ անյայտ, անխօս, մեռեալ: Նշանակում է վայր առ վայր նուաճել երկիրը, շունչ եւ իմաստ տալով նրանց:
Ի մի բան՝ հայրենիք ստեղծել՝ նշանակում է հարազատել իր երկիրը եւ հարազատանալ նրան: Այսպիսով ահա՛, նոյնանում են ժողովրդի ոգին ու հայրենիքը: Սրանց դարաւոր փոխներգործութեան արգասիք է հայրենիքը:
* * *
Որքան վսեմ է մի ժողովրդի հասկացողութիւնը հայրենիքի մասին, այնքան զօրաւոր է նրա երկիրը, նրա հայրենասիրութիւնը: 
* * *
Իմ հայերնիքը - դա մարդկայնօրէն այն լաւագոյնն է, որ կայ Հայաստանում:
* * *
Կեսարը կ՚ուզէր լինել առաջինը գիւղում, եւ ոչ երկրորդը՝ քաղաքում: Հեթանոսական փառասիրութի՛ւն: Ես կը ցանկանայի լինել վերջինը Հայաստանում, միայն թէ ազատ եւ անկարօտ լինէին նրա բոլոր զաւակները:
Նման հայրենիքում բաւարարուած կը լինէին բոլոր փառասիրութիւնները եւ ապահովուած՝ բոլորի երջանկութիւնները:
* * *
Ների՛ր, Տէ՛ր, ների՛ր ինձ, եթէ մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ քո դէմ: Արդար է հայրենիքին ծառայել ամէն ինչով, բացի ստորութիւնից:
* * *
Մեռի՛ր այնպէս, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ - ահա՛ իմ դաւանած հայրենասիրութիւնը:
Հերոսական գործերէն աւելի ոգեշնչող է մա՛հը հերոսական:
Категория: Գ. Նժդեհ | Просмотров: 512 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024