Приветствую Вас, Гость Լուսնթագ, 16.05.2024, 02:42
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 8 » ՀԱՄԵՍՏ, ԲԱՅՑ Ո՛Չ ՆՈՒԱՍՏ ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
21:49
ՀԱՄԵՍՏ, ԲԱՅՑ Ո՛Չ ՆՈՒԱՍՏ ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
ՀԱՄԵՍՏ, ԲԱՅՑ Ո՛Չ ՆՈՒԱՍՏ


-Խօսքի անկում, տխո՛ւր երեւոյթ, հետեւանք ժողովրդի այն վատառողջ հոգեվիճակի, որ կոչւում է պարտուողականութիւն: 
Արդեօք չե՞ս զգում, թէ ինչպէս շնչահեղձ է լինում հայ խօսքը Հայաստանից դուրս:Ամէն բանից առաջ պակասում է խանդն ստեղծագործ-բեղմնաւորիչը մտքի, սրտի: Տարագրի պէս խղճալի է եւ հայ խօսքն այսօր: 
-Համեստ լինենք, բարեկա՛մ, պատշաճ է, որ օրուայ հայ խօսքը, Հայաստանում թէ մեզ մօտ` սփիւռքում, համապատասխանի ներկայ Հայրենիքի սահմաններին: 
Մի ափ, որի հիւսիսն ու հարաւը, գիտես, շօշափել կարելի է անգամ անզէն աչքով: 
_Համեստ, այո՛, սակայն, եթէ դա նշանակում է լինել նուաստ, նուաստամիտ, ես վճռաբար մերժում եմ նման համեստութիւնը: Հայաստանն առնուած օրուայ իր հորիզոնով, ո՛չ, ո՛չ, Հայաստանը բազմիցս աւելին է քան իր աշխարհագրական սահմանները: Արդեօք չգիտե՞ս, որ հայրենիքներ կան, որոնց քաղաքական ու հոգեւոր սահմանները չեն համընկնում. ասենք` յունական, հրէական հայրենիքները: Ինչ վերաբերում է հայոց հայրենիքին, նրա հոգեւոր եւ աշխարհագրական տարողութիւնները իրար համեմատում են ճիշտ այնպէս, ինչպէս Արարատն ու Արարատեան դաշտում ընկած մի համեստ բլուր: Օրուայ մեր հայրենիքը- եթէ ներելի է այսպէս ասել` խտացուած էութիւն է: 
-Չեմ հասկանում քեզ: 
-Ուրեմն, լսի՛ր, որ հասկանաս: 
Պատմական վայրեր կան, որոնք անցնելով օտարի ձեռքը` չեն օտարանում, չեն դադարում մնալ մերը, եթէ նրանց վրայով դարեր ու դարեր անցած լինեն. օրինակ` Արարատը, Անին, Տարօն աշխարհը - ծնող հայոց մտքի եւ սրտի հանճարների, եւ ... 
- Այս տեսակէտով առնուած, ինչ խօսք, մեծ է հայոց հայրենիքը: 
- Նա, բարեկա՛մ, մեծ էլ կը մնայ յաւերժ, աշխարհագրական ինչ սահմաններ էլ որ ունենայ: Տրդատ ու Տիգրան Մեծ, Սահակ եւ Մեսրոպ, հրաշունչ Մամիկոնեաններ ու շինարար Բագրատունիներ, Բիւզանդական գահը զարդարող Չմշկիկներ. ապա` նրանց բանակների մէջ, ըստ Գելցերի` տաղանդ ու ընդունակութիւն մտցնող հայազգի զօրավարներ. ապա` Նարեկացի ու Քուչակ, անիական հիասքանչ ճարտարապետութիւն, որի- ըստ արեւմտեան գիտութեան` խիստ ազդեցութեան տակ են ծնուել եւ զարգացել եւրոպական զոյգ ոճերը` ռոմանականն ու գոթականը. ապա` 9-րդ դարի հայ մտքի շլացուցիչ փայլատակումը` պաւղիկեան ուսմունքը, եւ, ի վերջոյ, հայկական բազմահազար ձեռագրերը, որոնցով պիտի հպարտանային աշխարհի մեծագոյն պետութեանց մայրաքաղաքները- այս բոլորը երկնող ժողովրդի հայրենիքը չի կարող յաչս մարդկութեան մեծ չհամարուել, բաւական է, այսինքն լինի ինքնաճանաչ եւ ինքնայարգ: 
- Այս տեսանկիւնից դիտելով, ես էլ տեսնում եմ մեծութիւնը մեր հայրենիքի եւ բաժանում արժէքաւորումդ ամբողջապէս: 
- Ուրա՛խ եմ: Եզրակացնենք: Մեր հայրենիքի եւ ժողովրդի մեծութիւնը պետք է չափել ո՛չ թե Հայաստանի օրուայ անձուկ սահմաններով, այլ` հայ մտքի ու արուեստի ազդեցութեան հորիզոններով: Պատմականօրէն առնուած` մե՛րն է այն ամենը, որ հայը տուել է աշխարհին: Մեր ստեղծածը պատմութեան ո՛ր դարում էլ ու Երկրագնդի ո՛ր կէտի վրայ էլ լինի` կը մնայ սեփականութիւնը հայ ոգու: Մենք մեր արդար բաժինը ունենք որոշ ժողովուրդների փառքի մէջ, օրինակ` իրանական, բիւզանդական, արաբական եւ այլն: Հայ մտքի եւ բազկի գործերը Հայաստանից դուրս` կը մնան իբրեւ հոգեւոր գաղութներ: Այո՛, մարդկային սփիւռքից զատ` մենք ունենք նաեւ մեր ստեղծած արժէքների սփիւռքը: 
Միայն նման գիտակցութեամբ եւ ինքնազգացողութեամբ կարելի է չէզոքացնել ապահայացուցիչ-ապազգայնացուցիչ ազդեցութիւնը մեզ սպառնացող օտար միջավայրերի: 
- Արդա՛ր ես, բարեկա՛մ: Այժմ ես հասկանում եմ քեզ. այո՛: Հայաստանից դուրս հայօրէն չկորելու համար, հայը պիտի զրահուի պահանջածդ գիտակցութեամբ: Եւ, ինչո՞ւ վհատել, դառնո՛ւմ է աշխարհը...
Категория: Գ. Նժդեհ | Просмотров: 438 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024