Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 23:07
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 3
հյուր 3
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 23 » Գարեգին ՆԺԴԵՀ - Մամուլը (ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ... < ՄԱՍ Ե>)
21:24
Գարեգին ՆԺԴԵՀ - Մամուլը (ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ... < ՄԱՍ Ե>)
ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ՄԱՍ Ե

Մամուլը

Նրա պարտականութիւնն է - խտացած ճշմարտութիւններ տալ ժողովուրդին:
Նպատակը - այս ճշմարտութիւններով լուսաւորել ժողովուրդին դէպի ապագան:
Չունի՞ մամուլն այս կոչումը՝ աւելորդ մակաբոյծ է դա եւ զուր տեղը ժողովուրդները կերակրում են զայն իրենց հաշւին:
Դժբախտաբար, որոշ բացառութեամբ, այսպիսին է՝ մերը, հայկականը:Լրագրութիւն եւ ո՛չ մամուլ - այս նշանակում է, թէ մենք դեռեւս տհաս ենք, թէ չենք կարողանում մեր կեանքի ներքին կնճիռները գտնել, լուսաբանել զանոնք եւ մեր միտքն զբաղեցնում ենք արտաքին եղելութիւններով, լուրերով:
Մեզ համար դեռ այն է հետաքրքիրը, ինչ մեզնից դուրս է կատարւում կամ միայն արտաքուստ առնչութիւն ունի մեզ հետ:
Այս մտայնութիւնը իշխել է մեր լրագրութեան մէջ համարեայ իր սկզբնաւորութեան օրից:
Փրկութիւնը դրսից է - այս բաւական է, որ լրագրութիւնը խանդավառւի արտաքին բարենպաստ նշաններով, մի դիւանագէտի կարեկից ժպիտով, մի անւանի եւրոպացու հայասէր արտայայտութիւնով, մի միսիոնարական ընկերութեան հայանւէր ջանքերով, մի խաղաղասիրական վեհաժողովի հայանպաստ բանաձեւով, մի պարլամենտական գործիչի զգացւած ճառով որեւէ կոտորածից յետոյ եւ վերջապէս այնպիսի բաներով, որոնք ժողովուրդների ինքնապաշտպանութեան կամ փրկութեան համար ոչ մէկ իրական նշանակութիւն ունին:
Եւ այսպէս ամբողջ տասնամեակնե՜ր... եւ ոչ ոք է զգացել, թէ այդպիսով մեղսակից է դառնում հայկական ողբերգութեան՝ վրիպեցնելով ժողովուրդի ուշադրութիւնը իր փրկութեան միակ զէնքից - ինքնապաշտպանութիւնից:
Եղել են լրագրային արտայայտութիւններ, յաճախ նոյնիսկ ինքնապաշտպանութեան քարոզչութիւն, սակայն այդ բոլորը թերի, ոչ զերծ արտաքին ոյժերի հանդէպ ունեցած նախապաշարումներից, հետեւաբար ոչ ամբողջովին ճշգրիտ, ոչ օգտակար:
Լրագրութիւն, որ տասնեակ տարիների ընթացքում չի կարողացել իր ժողովուրդի դժբախտութեան իսկական պատճառները մատնանշել, հազար եւ հազար զոհերից յետոյ մի ընդհանուր ճշմարտութիւն գտնել եւ ջանալ այդ ճշմարտութիւնը զանգւածների հոգեբանութիւնը դարձնել:
Լրագրութիւն, որի որոշ օրգանները արտաքին ոյժերի հանդէպ ներող են, քծնող, խնկարկող, իսկ ներքուստ՝ պառակտիչ, անհանդուրժող եւ ամբարտաւան:
Լրագրութիւն, որի որոշ օրգանները ղեկավարւում են փողոցի առա- քինութիւններով կամ տարփողելով մեծ ժողովուրդների ոյժն ու հմայքը, վատաբար արհամարհում են սեփականը:
Լրագրութիւն՝ որ բորբոքում է թայֆայական կրքերը եւ ընդունակ չէ 
մի տարրական ճշմարտութիւն ըմբռնելու. այն է, թէ ժողովրդի ինքնապաշտպանութիւնը մի գործ է, որի մէջ ամէն հոսանքի եւ ուղղութեան մարդիկ միակամ պիտ լինեն:
Լրագրութիւն, որ տարիների խանդավառութիւնից՝ դէպ օտար յոյսերը, այսօր հիասթափւած հայհոյում է աջ ու ձախ բոլոր ազգերին ու լեզուներին, եւ անընդունակ է ըմբռնելու, թէ մեղաւորը օտարները չէին, որ հայ ժողովուրդը չմղւեց, չդիմեց ինքնապաշտպանութեան եւ ջարդւեց:
Լրագրութիւն, որ ամէն օր աղաղակում է, թէ հայութիւնը զոհ գնաց աշխարհակալ ժողովուրդների քաղաքականութեան, եւ անգիտակցաբար մխրճւել է դիւանագիտական կնճիռների մէջ, խօսում է կողմնորոշումների մասին՝ դիւանագիտական ծիծաղելի մակերեսայնութեամբ: Այսպիսի լրագրութիւնը աւելորդ է հայ ժողովուրդին: Ինչպէս Հայ եկեղեցին, նոյնպէս եւ մեր մամուլը պիտ հոգեփոխւի: Լրագիր մենք շատ ունենք, նոյնիսկ աւելորդ, հիմա պէտք է վերադաստիարակիչ հրապարակախօսութիւն:
- Հրապարակախօսութիւն, որ անսխալ կերպով ախտանշէ մեր ցեղին հոգերը եւ արմատական միջոցներ առաջարկի, որ վերագնա-հատումի ենթարկէ մեր անցեալը եւ նոր ճշմարտութիւններ որոնէ, որ լուսաբանի մեր ժողովուրդի կնճիռները, որ կռահի իր ժողովուրդին սպառնացող վտանգը եւ դառնայ նրա հոգեւոր սպառազինումի ահազանգը:
Մամուլ, վերջապէս, որ ազատւի օտարահակ մտայնութիւնից եւ արիութիւն քարոզի, որ խլեակների փոխարէն հերոսական ժողովուրդի մասին խօսի եւ այդ այդպէս , մինչեւ որ հայութիւնը՝ խրոխտաբար կանգնած իր բարձրաւանդակի վրայ ապացուցէ աշխարհին, թէ ինքը արի է - տէր իր հայրենիքին եւ ճակատագրին:
Категория: Գ. Նժդեհ | Просмотров: 617 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024