Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 09:21
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 20 » Ծրագրային դրույթներ եւ սկզբունքներ
19:32
Ծրագրային դրույթներ եւ սկզբունքներ

Ծրագրային դրույթներ եւ սկզբունքներ

Որպեսզի ամեն այգաբացի աշխարհը քիչ ավելի անվտանգ ու քիչ ավելի ապահով լինի, պետք է ապրել ու կենսագործել Հանուն Հայրենիքի: 

Մուտք
Ինչպես համայն մարդկության անօտարելի իրավունքն է ապրել ազատ եւ անկախ, խաղաղ եւ անվտանգ մարդկային` ստեղծագործական կյանքով, յուրաքանչյուրն իր հայրենիքում, իր ազգային-պետական կազմավորման շրջանակում, 
այնպես էլ համայն հայության իրավունքն է Հայաստանի անկախության, ինքիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնումը, որտեղ է, որ միայն նա կարող է ժառանգել ու պահպանել իր ազգային ինքնությունը, ապրել ու հարատեւել խաղաղ եւ անվտանգ ստեղծագործական կյանքով. 

Ըստ այդմ` 
1. Նպատակներն են. 

- Հայաստանի Հանրապետության` որպես ազատ, անկախ, ինքնիշխան, իրավական, սոցիալական, լիովին ժողովրդավարական պետության կայացումն ու ամրապնդումը: 
- Մարդկության եւ հայության նկատմամբ իրականացված բոլոր հանցագործությունների ու հանցագործների դատապարտումը եւ, պարտադիր, նորերի կանխարգելումը: 
- Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, այդ տարածքում հայկական ազգային, ազատ, անկախ եւ ինքնիշխան պետականության հաստատումը: 

2. Խնդիրներն են. 
- Հայոց քաղաքակրթական ինքնապաշտպանության եւ նորագույն ազգային-ազատագրական պայքարի կազմակերպումը: 
- Ստեղծագործ հայ անհատին վայել կենսակերպի ապահովումը Հայրենիքում եւ Սփյուռքում: 
- Հայոց իրավունքների ու շահերի պաշտպանության կազմակերպումը մշտապես եւ ամենուր: 

3. Գործունեության ոլորտներն են. 
- Իրավականը (ազգային ներպետական, միջազգային հենքով), 
- Հանրայինը, հասարակական-քաղաքականը, քարոզչականը, դիվանագիտականը, 
- Ինքնապաշտպանականը (ազգային - պետական, քաղաքակրթական անվտանգության երաշխավորումն ու ապահովումը): 

4. Իրագործման մեխանիզմներն են. 
- Մարդկության եւ հայության մշակույթի, պատմության եւ ազգային քաղաքակրթական այլ արժեքների ոչնչացման, կեղծարարության ու նենգափոխման բոլոր փաստացի հանցագործությունների անաչառ հետապնդումը ներպետական եւ միջազգային իրավական ատյաններում: 
- Մարդկության եւ հայության նկատմամբ ծրագրված, քարոզվող, կազմակերպվող եւ իրականացվող բոլոր հանցագործությունների, այդ թվում` ազգամիջյան ատելություն սերմանելու եւ պատերազմի քարոզչության դատապարտումը ներպետական եւ միջազգային իրավական ատյաններում: 
- Հայոց սահմանային բոլոր «վիճելի» հարցերի, այդ թվում` Հայաստան - Ադրբեջան, Հայաստան - Վրաստան, Հայաստան - Թուրքիա սահմանների ու սահմանագծումների հարցերի` իրական պատկերի, արծարծումը համապատասխան միջազգային իրավական ատյաններում: Խնդրի իրականացումը ձեռնարկել նախորոք, այդպիսով կանխելով Հայաստանի դեմ ուղղված նոր հնարավոր ագրեսիաները նրան սահմանակից` վերը նշված, պետությունների կողմից: 
- Հայոց զինյալ ինքնապաշտպանության կազմակերպումը բանակի, կամավորների եւ աշխարհազորի միասնությամբ` այնպես, որ վտանգի պահին, Հայրենիքի պաշտպանության համար, համայն հայությունը կարողանա զորակոչել իր պահեստազորային ողջ ներուժը: Մեր պատերազմը մղենք մեր միջոցներով: 

5. Միջազգային իրավունքի կարեւորագույն սկզբունքներից են. 
- Մարդկության դեմ հանցագործության դատապարտումը վաղեմության ժամկետ չի ճանաչում: Հանցագործությունը չի ծնում իրավունք: Հանցագործը չպետք է վայելի հանցագործության պտուղները: 
- ...մարդու իրավունքները անհրաժեշտ է որ պաշտպանվեն օրենքի իշխանությամբ, որպեսզի մարդը, որպես վերջին միջոց, հարկադրված չլինի ապստամբել բռնակալության ու ճնշման դեմ: 
-Իրավարար վճիռը անժամկետ է, անբեկանելի եւ կատարման համար պարտադիր: 

6. Նպատակներն իրագործելու համար. 
- Պետք է միշտ հիշել եւ կարեւորել նաեւ ՄԱԿ-ի դերակատարությունը Մարդկային Աշխարհի ինքնակարգավորման եւ ինքնակառավարման բնական հարաճուն գործընթացում: 
- Պետք է հստակեցնել, որ ՄԱԿ-ից բացի մնացած բոլոր միջազգային միավորումները ստեղծվել են հետապնդելու խմբակային, շահադիտական, ժամանակավոր շահեր: 
- Ինչը նշանակում է, որ ազգերի ու պետությունների միջեւ իրական խաղաղության եւ խաղաղ համակեցության ապահովումը հնարավոր է հենց միայն ՄԱԿ-ի եւ նրա ընդունած սկզբունքների ու նորմերի շրջանակներում: 
- Այսինքն, մարդկության եւ հայության առջեւ ծառացած արդի եւ ապագայի խնդիրները կարգավորելու համար պետք է կարեւորել ՄԱԿ-ի, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Միջազգային դատական նոր համակարգի բովանդակության ու ներուժի ձեւավորումը: 

«Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն
24 սեպտեմբեր 2009թ.

Категория: A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. | Просмотров: 457 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024