Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 06:02
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 3
հյուր 3
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 23 » ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ (ՄԱՍ Գ)
21:17
ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ (ՄԱՍ Գ)
ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ՄԱՍ Գ

Անիմաստ կը լինէր այս ճշմարտութինն ընդունիլ, եթէ դա մեզ միայն սարսափի պիտի մատնէ եւ ոչ ցնցէ:
Ցնցումները ժողովուրդների կեանքում փրկութեան լծակներ են: Անբարոյական է եւ կորած մի ժողովուրդ, եթէ գոյութիւնն ապահովելու համար անընդունակ է խոր ցնցումների:
Հոգեկան ցնցումների ընդունակ ժողովուրդները միայն կարող են վերանորոգւել: Աղիտաւոր չէ կորուստներ ունենալը, աղիտաւոր է զուր կորուստներ ունենալը, այսինքն՝ անցեալի դէպքերից խրատւիլ, փորձւիլ, սթափւիլ չիմանալը. պարզ՝ աղիտաւոր է վերագնահատումների անընդունակ լինելը:
Առանց վերագնահատումի՝ անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումների՝ ոչ թէ միայն ժողովուրդների միտքն է մեռնում, այլ եւ հենց իրենք՝ ժողովուրդները:
Վերագնահատումի պիտի ենթարկենք ոչ միայն դէպքերի առարկայական բնոյթը, այլ մանաւանդ մեր հոգեւոր կեանքի ենթակայական տարրերը:
Պիտի որոնենք, փնտռենք, գտնենք մեր դժբախտութեանց իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վէրքերը, ախտորոշանքի պիտի ենթարկենք մեր ժողովուրդի հոգին, որից յետոյ միայն խօսք կարող է լինել բուժումի մասին:
Իսկապէս, ինչո՞ւ պարտւեց եւ բարեկամներից լքւեց հայ ժողովուրդը: Ո՞վ է մեղաւոր, երկրի աշխարհագրական դի՞րքը, քրիստոնէական Եւրոպա՞ն. մահմեդական Ասիա՞ն, ճակատագի՞րը:
- Բոլորը՝ բացի մեզնից,- այսպէս կը տրամաբանէ մեր անուղղայ քաղքենիամտութիւնը:
Այս մտայնութի՜ւնը... գանգատւում, դժգոհում է նա, անիծում է ճակատագիրը եւ կրկնում անվերջ, թէ ընկած ենք աշխարհի մեծ ճամբաների վրայ, թէ աշխարհագրական ճամբաները վատ են:
Այստեղ կայ մի խղճուկ ճշմարտութիւն, բայց դրա հանդէպ ի՜նչ հոյակապ առաւելութիւններ: Չէ՞ որ մեր բարձրաւանդակն անառիկ է, մեր լեռները՝ մէկ մէկ անխոցելի պատնէշներ: Անտեսել այս իրողութիւնը եւ ողբալ ճակատագիրը ոչ այլ ինչ է, քան թոյլի, անարիի ինքնարդարացում: Թոյլի ինքնարդարացում - տկարի հոգեբանութիւն: Այստեղ ոչ միայն նախապաշարում կայ, այլ եւ առաքինութեան թերի:
Անարդար կը լինէր հաւատալ հիւանդներին, երբ սրանք գանգատւում են աշխարհից:
Աշխարհը պատկերացում է, իսկ պատկերումի աղբիւրը հոգին է: Հոգու հիւանդութիւն ունին ժողովուրդները, երբ դժգոհում են իրենց հայրենիքից:
Գուցէ իրօք աշխարհի ամենէն անառիկ բարձրաւանդակներից մէկի վրայ բազմած ժողովուրդը անարժան է իր ճակատագրին, բայց ճակա¬տագիրը՝ երբեք ապերախտ:
Լինէր հզօր՝ աշխարհի այդ հոյակապ կամուրջի վրայ հրաշքներ կը գործէր հայութիւնը: Տկար էր, տկարացաւ - դառաւ անարժան իր բնաշ- խարհին:
Հիւա՜նդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչեւ այժմ երկու առաքինութիւն է ունեցել՝իր դժբախտութիւները վերագրել արտաքին պատճառների եւ փրկութինը յուսալ արտաքին ոյժերից:
Այստեղ է պատճառը մեր տարօրինակ հաւատի եւ խանդավառութեան, երբ օտարը խոստումներ է կատարում, եւ նոյնքան տարօրինակ հիասթափութեան եւ յուսալքումի, երբ նա դրժում է խոստումները:
Աղիտալի ինքնաժխտում, որ մեզ հոգեբանօրէն այնքան անարժէք է դարձրել, որ անգամ մեր դժբախտութեանց մէջ մեղքի որոշ բաժին էլ մեզ տալը զլանում ենք: Մենք այնքան անարժէք ենք թւում մեզ, որ չենք կար¬ծում, թէ քաղաքական աշխարհում ոեւէ բանի պատճառ - անգամ դժբախտութեան - մենք կարող ենք լինել: Ամէն ինչ լինում է, գուցէ մեզ համար, բայց մեզնից դուրս, անկախ մեզնից: Քաղաքական մի կոյր պատեհապաշտութիւն, որ մթագնել է մեր բանականութիւնը անգամ մի կոպիտ, մի աղաղակող ճշմարտութիւն տեսնելու - այն է, թէ մեր դժբախտութիւնների համար մեղաւոր են ոչ թէ բոլորը, բացի մեզնից, այլ նախ եւ առաջ մենք:
Категория: Գ. Նժդեհ | Просмотров: 467 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024