Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 03:38
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 23 » ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ (ՄԱՍ Ա)
21:09
ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ (ՄԱՍ Ա)
ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ
«Քննադատել - հոգեպէս տառապել է նշանակում»
 
ՄԱՍ Ա

Վերջին տասնամեակի դէպքերը - թրքահայոց կոտորածը, Հայաստանի ստեղծւիլը, նրա կորուստը, ռուս-տաճկական նոր սահմանագծումը, սրա հետեւանքով Մերձաւոր Արեւելքում մեզ համար առաջ եկած ծանր պայմանները, հայրենազուրկ հայութեան տագնապի վիճակն արեւմտեան գաղութներում եւ այլն - մեզ դրին նոր իրողութիւնների առաջ:
Ցնցւեց մեր կեանքն իր էական բոլոր կողմերով: Հսկայական փո- փոխութիւններ առաջ եկան, ուշագրաւ երեւոյթներ: Եւ հանրածանօթ իրողութիւն է, որ այս դէպքերը զարգացան բոլորովին հակառակ՝ մեր տրամադրութեանց՝ արտաքին իրողութիւնների թելադրութեամբ: Մենք անզօր եղանք ուղղութիւն տալ նրանց: Այս նշանակում է, թէ ներքուստ մենք պատրաստ չէինք դէպքերի իմաստը հասկանալու, զանոնք մեր քաղաքական ձգտումներին համընթաց դարձնելու:
Մենք ունէինք հոգեբանական սարսափելի թերի եւ բնական է, որ հետեւանքը այլ բան չէր կարող լինել, քան այսօրուայ անմխիթար կացութիւնը:
Սակայն կացութիւնը առանձնապէս ողբերգական բնոյթ է ստանում այն պատճառով, որ մինչ մի կողմից աղէտներից ու փորձութիւններից յետոյ պատմութեան բերումով մեր ժողովուրդը հասունանում է, նրա մէջ անկախութեան գաղափարը ժողովրդականանալով դառնում է հոգեբանութիւն, միւս կողմից նա տկարացել է, փոքրացել եւ Արեւելքի պայմաններում մի ինքնուրոյն պետութիւն ստեղծելու համարթւական ուժի տեսակէտից դարձել է խնդրական:
Բնական է, որ հայոց պետութեան կորիզը պիտի կազմէ Խորհրդային Հայաստանը իր 28,000 քառ. քիլօմետր տարածութեամբ եւ մօտ մի միլիոն բնակչութեամբ: Չլինէին մահմեդական Արեւելքի իւրայատուկ պայմանները եւ իսլամ ժողովուրդի փոխյարաբերութիւնները դարերի արիւնոտ իրողութիւններով հոգեբանութիւն դարձած անհանդուրժողութիւնը, թուրք-թաթար ժողովուրդների քաղաքական ձգտումները, գուցէ անկարելի չլինէր Խորհրդային Հայաստանի աստիճանական զարգացումը եւ աւելորդ՝ մեր մտահոգութիւնը:
Սակայն մի ակնարկ քարտէսի վրայ կը բաւի հասկանալու այն, թէ ինչ է սպասում մեզ:
Այդ փոքրիկ Հայաստանի ռազմագիտական բոլոր կարեւոր կէտերը խլւած են: Նա պաշարւած է մեր դարաւոր թշնամու կողմից: Այդ պաշարումը դրւած է այնպիսի հաշիւներու վրայ, որոնք մի ակնյայտնի իմաստ ունին՝ յարմար պարագային նւազագոյն զոհողութիւններով եւ ամենակարճ ժամանակամիջոցում բնաջնջել հայութիւնը:
Հայաստանը խոցելի է մի շարք տարբեր կէտերից. ընդամէնը մի քանի ժամւայ ընթացքում այդ կէտերով Թուրքիան* կարող է կտրել, իրարից բաժանել հայկական գաւառակները եւ միանալ Ազրբէյջանին:
Թշնամին ունի մեզ բնաջնջելու վճիռ, մենք չունինք ինքնապաշտ- պանութեան ծրագիր եւ ինքնապաշտպանունակ զէնք:
Սակայն տարիներն անցնում են եւ ոչ մի փորձ այդ ուղղութեամբ: Մի չափազանց ուշագրաւ եւ ցաւալի պարագայ է սա: Այդ նշանակում է, թէ մեր ժողովուրդը ոչ միայն պատերազմի եւ խաղաղութեան մասին սխալ ըմբռնում ունի, այլեւ անուղղայ է իր անփութութեան մէջ՝ դէպ սեփական գոյութիւնը, զուրկ խրատւելու եւ հրահանգւելու ընդունակու- թիւնից, անկարող ըմբռնելու մի տարրական ճշմարտութիւն, թէ՝ խաղաղապաշտ եւ անարի ժողովուրդները պատերազմից անհամեմատօրէն աւելի են տուժում:
Բարոյանիւթական առաջընթաց - ասել է՝ ներոյժ ինքնապաշտպանութիւն: Առաջընթացի հրամայականն է ինքնապաշտպանութիւնը: Այլեւս ոչ ոք է հաւատում-մեր ժողովրդից զատ - թէ կարելի է կանգնեցնել առաջընթացի յաղթական կառքը՝ գետինը փռւած պարտւածների եւ թոյլերի հառաչանքներով:
Այլեւս ոչ ոքի համար է գաղտնիք, թէ պետութիւնները բնական հակառակորդներ են, որոնցից ամէն մէկը ձգտում է տարածւել, ուժեղանալ, շահել իր հարեւանների հաշւին: Յարձակւում է, ով իրեն ուժեղ եւ պատրաստ է զգում յարձակւելու՝ լաւագոյն պաշտպանողականը համարելով նախայարձակողականը:
Յարձակւում է նա, ով որ իր դիմացը թուլութիւն է տեսնում: Ամէն մի ժողովուրդ, երկաթէ անհրաժեշտութիւնից մղւած, նախապատրաստւում է, անում այն, ինչ որ անում են բոլորը:
Թոյլը սարսափում է՝ չլինի թէ կուլ գնայ ուժեղին, իսկ ուժեղը արթուն հսկում է, որ իր հակառակորդը չգերազանցէ իրեն:
Պայմանագրերն ապրում են այնքան ժամանակ, որքան ապրում են նրանց ծնունդ տւող պայմանները: Թրքօ-բօլշէւիկեան պայմանագրին կարող են ապաւինել միայն նրանք, որոնց տգիտութիւնը ներելի չէ մեր դարում: 
Եւ խաղաղապաշտ ու անարի ժողովուրդները տկարանում են եւ դառնում որսը նրանց, որոնց ոյժը աճում է եւ ծաւալւում անդիմադրելիօրէն:
Հասկանանք եւ հետեւեալը.
- Յանուն խաղաղութեան չեն կնքում պայմանագրերը, այլ յանուն պետութեանց օրւայ կենսական շահերի:

Պետութիւնները հաշւի են առնում միջազգային իրաւունքը եւ յարգում իրենց ստորագրած պայմանագրերը քանի դեռ շահում են գոյութիւն ունեցող դրութիւնից. սակայն հենց որ մի այլ դրութիւն, հենց որ մի ուրիշի թղթէ բարեկամութիւնը իրենց աւելի շահաւէտ թւաց՝ նրանք թքում են պայմանագրերի վրայ, լքում իրենց նախկին զինակիցներին եւ սպառնում աշխարհի խաղաղութեան:

Այս է իրերի առարկայական դրութիւնը, այս է իրական աշխարհը եւ ոչ այն, որի սխալ եւ խաբուսիկ պատկերացումով օրօրւել եւ օրօրւում է մեր զգացմունքային ազգը:
Категория: Գ. Նժդեհ | Просмотров: 377 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024