Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 04:32
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 2
հյուր 2
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 23 » ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ Կուսակցութիւնները
21:27
ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ Կուսակցութիւնները
ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

Կուսակցութիւնները

Հրամայողաբար պիտ հոգեփոխւեն նաեւ կուսակցութիւնները - սրանք՝ մասնաւորապէս: Մեր ներքին հակամարտութիւնները զինակցում են արտաքին թշնամուն՝ ընդդէմ մեր ժողովուրդին եւ երկրին:
Դժւար է հաւատալ, թէ կուսակցամիջեան այլանդակ պայքարի կատաղութիւնը բղխում է միայն դէպ հարազատ ժողովուրդն ունեցած սիրուց. - ժողովուրդ, որի փրկութեան մասին տարբեր ըմբռնում ունեն պայքարող կողմերը:
Մեր կուսակցութեանց պայքարի միակ «մարտական միջոցը» պիտ լինէր բարոյական կշտամբումը եւ ո՛չ աւելին. ո՛չ սուտը, զրպարտութիւնը, իրողութեանց խեղաթիւրումը, եւ նման բարոյազուրկ ու դատապարտելի դէմքերը:
Մանկօրէն միամիտ են այն կուսակցութիւնները, որոնք ժխտելով բարոյականութիւնը քաղաքական պայքարի մէջ՝ կարծում են, թէ կարող կը լինեն բարոյական մաքրութիւն պահել իրենց շարքերում:
Բարոյականի աղքատութիւն - ասել է բարոյական ոյժերի աղքատութիւն:
ժողովուրդի մի մասի անունից հայհոյել միւսին՝ հակառակորդին եւ տղայաբար ժխտել նրա գոյութեան իրաւունքը - դեռ չի նշանակում դաստիարակել իր շարքերը:
Անիմաստ եւ զզւելի է քննադատութիւնը, եթէ ստեղծագործութիւն չէ դա:
Ով օրն ի բուն զբաղւում է իր հակառակորդի թերութեանց քննադատութեամբ - նա առնւազն զիջումներ է կատարում իր սեփական յոռութիւնների հետ:
Այդպիսին կարող է շահել, բայց շահած կը լինի ի հաշիւ իր բարոյական առողջութեան:
Այդպիսին կարող է եւ վնասել իր հակառակորդին, բայց ինքը ոչինչ կը շահի:
Ստորնութիւնը մնում է ստորնութիւն անգամ այն դէպքում, երբ նա կատարւում է յանուն ամենանւիրական շահերի. դա նախ բարոյազրկում է եւ տկարացնում իրենից օգտւողին:
Անվերջ բարի խօսել իր կուսակցութեան եւ չար այլոց մասին - ե՛ւ ծիծաղելի է, ե՛ւ անարդար:
Հոգեպէս անառողջ է նմանը:
Խուժանավարել՝ չարաշահել զանգւածների մութ զգացումները եւ կոյր ատելութիւն ստեղծել հակառակորդների հանդէպ - չի նշանակում գաղափարական պայքար վարել:
Այդպիսին ընկածութեան է մղում իր շարքերը. այդպիսին չարիք է ե՛ւ իրեն, ե՛ւ իր հակառակորդի, ե՛ւ իր ժողովուրդի համար:
Կոյր ատելութեամբ հիւանդ՝ մեր կուսակցութիւններից ոմանք մոռացել են հայ ժողովուրդի ինքնապաշտպանութեան սրբազան գործը. յանուն որի - իբրեւ թէ - կեանքի են կոչւած:
Նրանք շարունակում են նեղսիրտ եւ իրարամերժ կռիւը՝ տկարանալով եւ տկարացնելով մեր ժողովուրդը, խաթարում նրա հաւաքական հոգին՝ կատարում այն, ինչ որ պէտք է արտաքին թշնամուն: 
Եւ այդ ամէնը միամտօրէն կոչում են ժողովրդասիրութիւն, երբ էապէսժողովրդասպանութիւն է տեղի ունեցողը:
Այո, ժողովրդասպանութիւն:
Մտաւոր կարճատեսութիւն է չհասկանալ, թէ անվերջ ու անդադրում վերանորոգութիւն է կեանքը:
Հոգեւոր անշարժութիւն - ասել է բարոյական մահ, մահացում: Անտարբերութիւն, յոռատեսութիւն, բարոյական մահացում - ժողովուրդների անձնասպանութեան դանդաղ ձեւեր են սրանք:
Վերանորոգւելու անընդունակ ժողովուրդները մեռնում են ամէն ժամ, ամէն վայրկեան:
Այո', հոգեվարում են այն ժողովուրդները, որոնք հոգեպէս ծոյլ են ապրում, որոնք ղեկավարւում են պատահականութեամբ, խճճւած քաղաքական մոլորութիւնների եւ հոգեբանական սխալանքների մէջ:
Մեր կուսակցութիւնները կամ չեն հասկանում այդ, կամ ժամանակ չունեն հասկանալու:
Նրանց պակասում են ճշմարտութիւններ, որ փրկել գիտեն: Չկայ, չի նկատւում մտքի ու ոգու լարում, իսկ ճշմարտութիւնները կարելի է հասկանալ միայն այդ լարումով:
Չկայ ստեղծագործութիւն, չկայ բարոյական ոյժերի մթերում: Կայ ընդհակառակը, կայ հասկացողութիւնների քաոս եւ անիշխանութիւն, կայ հոգեկան լճացում, կայ բարոյական մակաբուծութիւն - հոգեբանական մի աղիտալի մթնոլորտ, որի մէջ չեն աճում, չեն փթթում բարոյական ոյժեր:
Իսկ նման մթնոլորտում կը դաստիարակւեն անարի, փոքրոգի եւ պարտւողական սերունդներ միայն - անարի ժողովուրդ, որի ոյժերի մեծագոյն մասը սպառւում է վախի եւ անհանգստութեան մէջ:
Կայ օտարահակ կողմնորոշումների գերագնահատումն եւ սրանց խելագար հակամարտութիւնը՝ ծնունդ թոյլերի հոգեբանութեան:
Կայ անվճռականութիւն - ասել է թուլութիւն, որը ցոյց տւող ազգը մեծապէս արագացնում է եւ ուժեղացնում թշնամու հարւածը:
Կայ այն ամէնը, ինչ որ անյոյս եւ վտանգւած է դարձնում մեր ժողո¬վուրդի ապագան:
Մեղմ ասած՝ ստեղծւել է մի դրութիւն, որ մահւամբ է սպառնում մեր ժողովուրդին:
Նա - անհատ թէ հաւաքականութիւն - որը բարոյապէս կատարելա- գործւում է՝ ուղղակի թէ անուղղակի կերպով նպաստում է իր շրջապատի բարոյական զարգացման:
Մեր կուսակցութիւնները՝ թողած բիւզանդական վէճերը եւ ամէն գնով իրար գետին զարկելու անմիտ ցանկութիւնը, թողած հակառակորդի թերութեանց ամենօրեայ ցուցադրութեամբ իր սեփական այլանդակութիւն- ները քօղարկելու սին ճիգերը, - թողած ամէնը, հրամայողաբար պիտ զբաղւեն ինքնադաստիարակութեամբ:
Անհատ թէ ժողովուրդ - սրանք միշտ էլ աւելի ուժեղ են, քան կարիքը, քան վտանգը, քան թշնամին - սրանք միշտ էլ կարող են գերազանցել իրենց, բարձրանալ իրենցից, եթէ սրանց չի պակասում սեփական ոյժերով ոտքի կանգնելու կամքը:
Բարձրանալով՝ հոգեպէս բարձրացնել մեր ժողովուրդը, ինքնուղղու- մով սրբագրել ժողովուրդի հոգին:
Գիտակցելով, թէ ժողովուրդները չեն պարտւում, եթէ չեն ուզում պարտւել - գիտակցելով այդ ճշմարտութիւնը, մեր կուսակցութիւնները զայն իրենց շարքերի միջոցաւ պիտ ներշնչեն մեր ժողովուրդին՝ սրան հո¬գեպէս գօտեպնդելու համար: Մեր կուսակցութիւնները, սրանց միջոցաւ եւ ժողովուրդը խորապէս պիտ գիտակցեն.
- Քանի դեռ տրտնջում է, աղերսում, լալիս մի ժողովուրդ՝ պէտք չէ օգնել նրան, քանզի այդպիսին կամովին հրաժարւում է իր գոյութեան իրաւունքից:
- Չարժէ եւ չի կարելի օգնել ընկածին, եթէ նրան պակասում է ինքնօգնութեամբ ոտքի կանգնելու կամքը:
- Ով չի աշխատում իր բովանդակ ոյժերով՝ իրաւունք չունի ուրիշներից օգնութիւն սպասելու:
- Աեփական ոյժերով ինքնապաշտպանւելու անընդունակ ժողովուրդները պատժւում են մահւամբ:
- Իրաւունքը ոյժի հասկացողութիւն է եւ ոչ տրամաբանական, ինչպէս եւ պայքարը յանուն իրաւունքի - բարոյական հիմքը ժողովուրդների գոյութեան - անէծք չէ, այլ օրհնութիւն:
Դատապարտւած է մի ժողովուրդ, եթէ նա իրաւունքը զոհաբերում է իր յանցաւոր հանգստին եւ ոչ ընդհակառակը:
- Թոյլը մեղաւոր է, որ թոյլ է: Անբարոյականութիւն է թուլութիւնը՝ ստեղծւած սնուցանելու ոյժը: ժողովուրդները իրենց թուլութեանց մեղքերը կը քաւեն որպէս պարտութիւն, ստրկութիւն, որպէս անփառունակ գոյութիւն:
- Անպարտելի է այն ժողովուրդը, որ ղեկավարւում է ոգու ձեռքով:
Այնտեղ, ուր կայ ոգու, ասել է՝ բարոյական ոյժերի ապացոյցը - այնտեղ թւական գերազանցութիւնը, քարը, մետաղը, գրեթէ կորցնում են իրենց նշանակութիւնը: Ոգու հետ զինակցողը բարոյական ոյժերի հետ է զինակցում, որի միջոցներն աճում են անհաւատալիութեան աստիճան, դառնում անսպառելի:
- Գլխաւոր դերը ժողովուրդների պատմութեան մէջ խաղում են ո՛չ արտաքին պայմանները, ո՛չ քաղաքական կողմնորոշումը, ո՛չ էլ դիպւած- ները, այլ՝ իրենց հոգեբանական նկարագիրը:
- Մի ժողովուրդի գոյութեան արտաքին պայմանները հարազա- տօրէն կապւած են նրա ներքին հոգեկան դրութեան հետ: Ասել է՝ ամէն ժողովուրդ այնտեղ է, ուր նա հասել է իր բարոյական ոյժերի մղումով:
Գիտակցելով այդ ամէնը՝ մեր կուսակցութիւնները, մեր Եկեղեցին, մեր դպրոցը, մամուլը պիտ հոգեփոխեն մեր ժողովուրդը:
Գիտակցելով, հարազատելով եւ գործադրելով այդ փրկարար ճշմարտութիւները՝ մեր մտաւորականութիւնը պիտ յաջողի վերադաստիարակութեամբ հոգեբանօրէն բարձրացնել հայութիւնը, նրան պիտ յաջողի մեր ժողովուրդի ոգու անպարտելիութեամբ ապահովել նրա անպարտելիութիւնը - նրա ֆիզիքական եւ բարոյական գոյութիւնը:
Պէտք է վերադաստիարակութիւն - իմաստուն դաստիարակութիւն է պէտք՝ վերջին խաղաթուղթը ապագան վտանգւած ժողովուրդների:
Դաստիարակութի՛ւն, որ յեղաշրջէր մինչայժմեայ թոյլի մեր հասկացողութիւնը իրաւունքի եւ քաղաքական բարոյականի, քրիստոնէութեան, ոյժի եւ թուլութեան, պատերազմի եւ խաղաղութեան մասին:
Դաստիարակութի՛ւն, որ ազգային հզօր զգացումով եւ արթուն գիտակցութեամբ զինէր հայութիւնը, որ արիացնէր եւ դառնար մայրը բարձր ժողովրդասիրութեան եւ գաղափարապաշտութեան, մղէր ընդհանուրի շահը միշտ էլ գերադասել անձնականից, թելադրէր անհատին ընդհանուրի երջանկութեան մէջ փնտռել իր անձնական երջանկութիւնը, մտատրամադրէր բոլորին, բոլորին՝ աւելի պարտականութեանց տէր զգալ իրենց, քան իրաւունքների, որ մղէր հայ մարդուն մեռնել ապրելու եւ ապրեցնելու եւ ոչ թէ ապրել՝ մեռնելու համար, որ իրականացնէր սոցիալական հնարաւոր արդարութիւնը մեր ժողովուրդի մէջ - միակ պատճառը անարիների, ընչազուրկների եւ վատերի չգոյութեան, ասել է եւ հայրենիքների անպարտելիութեան:
Փրկարար դաստիարակութիւն, որ տար մեզ անհրաժեշտ առաքինութիւններն այն ժողովուրդների, որոնք արի են եւ վստահութեամբ կը նային իրենց ապագային, որ բարձրացնէր մեզ մինչեւ գերագոյն ըմբռնումն ու զգայնութիւնը, - յատկութիւններ, որոնք կը հարիւրապատկեն ժողովուրդների բարոյական կորովը:
Դաստիարակութիւն, որ հոգեփոխէր եւ փրկէր մեր ժողովուրդը:
Ահա' այս նոր դաստիարակութեան ստեղծագործ եւ փրկարար գործին է, որ անվերապահօրէն եւ վճռաբար պիտի լծւեն մեր կեանքի եւ պատմութեան ընթացքը շարժող բոլոր հաւաքականութիւնները՝ ազգային մի բարձր մարմինի հսկողութեան տակ, ընտրւած բոլոր հոսանքներից:
Հրապարակ հանելով մեր ժողովուրդի հոգեւոր վերանորոգման անհրաժեշտութեան խնդիրը - կ՚ուզէի հաւատալ, թէ մեր մտաւորականութիւնը հոգեպէս անհանգիստ է մեր ժողովուրդի ապագայի նկատմամբ, թէ նա - մեր ունեցած ահաւոր կորուստներից յետոյ - ժողովրդասպանութեան համազօր կը համարի հինի շարունակութիւնը եւ երկաթէ անհրաժեշտութիւնից մղւած՝ առաքինութիւն կ՚ունենայ անկուսակցականանալ գոնէ մեր ժողովուրդի ինքնապաշտպանութեան խնդրում:
- Մեր պատմութիւնը յետ այսու աղիտալի սխալների կրկնութիւնը պէտք չէ լինի, այլ՝ սրբագրութիւնը:
էլ ոչի՛նչ այն ամէնից, ինչ որ արւել է եւ արւում է արտաքին թշնամու գործը հեշտացնելու համար - սա պիտ լինի ինքնազգաստացումի եւ փրկութեան հրաւիրող մեր օրւայ աղաղակը:
Արւե՞ց այդ, վարւե՞ց այսպէս մեր մտաւորականութիւնը - վաղն ազգովին պիտ լինենք այն, ինչ որ ուզում ենք լինել:
Մարդկային աչքը դեռ չի տեսել այն մեծութիւնը, որին կարող են հասնել անհատներն ու ազգերը՝ իրենց հոգեկան ոյժերի զարգացմամբ:
Վաղն այն ժողովուրդներին է, որոնք գիտակցում եւ գործադրում են այս ճշմարտութիւնը:
Վաղը յաղթելու է նա, որը մինչ այդ վաղը իր հոգու մէջ կը տանի յաղթանակը:
Հասկանանք, հարազատենք այս ճշմարտութիւնը եւ աշխատենք վաղւայ համար - եթէ չենք ուզում կորչել որպէս ազգ:
Категория: Գ. Նժդեհ | Просмотров: 428 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024