Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 23:26
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 12 » Արշավիր Շիրակյան
21:08
Արշավիր Շիրակյան

ՙՆԵՄԵՍԻՍԸ՚ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

  Արշավիր Շիրակյանը ծնվել է 1900-ին, Պոլսում: Դեռ մանուկ հասակից նա հայրական տանը տեսել է հեղափոխական դեմքերի, ինչն էլ պատճառ է հանդիսացել` համալրելու ՀՀԴ շարքերը: Արշավիրը հասակ առավ հայ հեղափոխական մտավորականության լավագույն ներկայացուցիչների մոտ, որոնք վճռորոշ ազդեցություն թողեցին նրա հոգեկան ու գաղափարական ձևավորման վրա: Նա իր հեղափոխական գործունեությունը սկսել որպես նամակատարթղթ ատար` սուրհանդակ, ապա զինամթերք փոխադրող: 1917-18թթ. և զինադադարից հետո զենք փոխադրելու գաղտնի աշխատանքի է լծվում: Ապա իրեն է վստահվում հայանուն դավաճան ու մատնիչ Վահե Իսհանի ահաբեկումը Պոլսում: Հետագայում իր թեկնածությունն է առաջարկում մասնակցելու Եղեռնը կազմակերպող և իրականացնող երիտթուրքերի հանցագործ ղեկավարների ահաբեկման գործին:
  1921-ի դեկտեմբերի 5-ին Հռոմում Արշավիրը նետվում է ընթացող կառքն ու ահաբեկում թուրք վեզիր Սայիդ Հալիմին` արևմտահայության բնաջնջման ծրագիրը ստորագրողին:
  1922-ի ապրիլի 17-ին (Սբ. Զատիկի օրը), Բեռլինում` Թալեաթ փաշայի բնակարանի առջև, Արշավիր Շիրակյանը Արամ Երկանյանի հետ գնդակահարեցին ՙԹեշքիլաթ-ը մահսուսե՚ կազմակերպության հիմնադիր, ՙԹուրքիան` թուրքերին՚ գաղափարի ամենամոլեռանդ հեղինակ Բեհաէդդին Շաքիրին ու Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին: Առաջինը հղացել էր հայ մանուկներին Սև ծովում խեղդելու հրեշային ծրագիրը, իսկ երկրորդը` իրագործել: Նրանք եկել էին մխիթարելու մեկ տարի առաջ Բեռլինում սպանված թուրք դահիճ Թալեաթի կնոջը: Ահաբեկումը կատարվեց կեսգիշերին, Թալեաթի կնոջ սարսափահար աչքերի առաջ…:
  Ժողովրդական վրիժառուն 1923-ին հաստատվել է ԱՄՆ-ում, որտեղ ապրել ու գործել է մինչև մահը` 1973 թվականը:
Категория: A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. | Просмотров: 819 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024