Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 15:53
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 2
հյուր 2
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 6 » Արարատ լ եռը` տիեզերքի անտենա
21:24
Արարատ լ եռը` տիեզերքի անտենա

Արարատ լ եռը` տիեզերքի անտենա

  Հեղինակ` Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Մեր հյուրն է պատմաբան Գուրգեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

- Գուրգեն, Դուք ասում եք, որ հայոց պատմությունը միտումնավոր կեղծել են: Ինչո՞ւ:

- Նախ` ոչ միայն հայոց պատմությունը: Ամենաուշը Ք. ա. 4-րդ դարից սկսվել է

մարդկության ողջ պատմության կեղծումը: Խնդրեմ` եթե դիտենք պատմության ընթացքը,

ապա Ալեքսանդր Մակեդոնացու կողմից նրա արշավանքների սկզբնական շրջանում

ոչնչացվեց զրադաշտյան ողջ գրականությունը` 2000-ից ավելի սրբազան գրքեր: Ոչնչացվեց

արիական մշակույթը` քրմերով հանդերձ: Մակեդոնացուց հետո մնացին միայն

պատառիկներ: (Բայց գոնե հետագայում հիմնադրվեց Ալեքսանդրիայի գրադարանը, և

դրանք հավաքվեցին այնտեղ): Ապա` խնդրեմ, ոչնչացվեց Պերգամենի գրադարանը:

Ոչնչացվեց հայկական ողջ մշակույթը` առաջին քրիստոնյաների կողմից: Հենց իրենք են

նշում` այնքան գիրք են լցրել Եփրատը, որ գետը վարարել է: Խոսքը հարյուրհազարավոր

ձեռագրերի մասին է: Հնդեվրոպական կամ արիական քաղաքակրթությունը ոչնչացնելու

համար գլխավոր թիրախ է ընտրվել հենց մեր երկիրը:

- Ո՞վ է ցանկացել ոչնչացնել:

- Գոյություն ունի տիեզերական պայքարի օրենք, ինչպես` լույսը և մութը, ծնունդը և մահը,

սևը և սպիտակը, որոնք էվոլյուցիոն զարգացման բաղկացուցիչներն են: Նույն կերպ` մե՛նք

չէ, ամբողջ աշխարհն է երկրագունդը բաժանել Արարատի ու Անանի երկրի, այսինքն

ոգեղենության` արարման երկրի և նյութականության` Անանի երկրի` իր Քանան

կենտրոնով: Պայքար է ընթացել նրանց միջև: Բնականաբար նյութականության կենտրոնի

կողմից էլ ընթացել են համակարգված ոչնչացման այդ գործողությունները:

- Այդպես` հին ժամանակներում: Բայց Դուք նաև ասում եք, որ հատկապես վերջին 200

տարվա ընթացքում կեղծվեց հայոց պատմությունը: Դա՞ ինչու եղավ:

- 1600 թվականներից մենք պետություն չունեինք և ներկայացվում էինք որպես խեղճ,

տանջված ժողովուրդ: Բայց եթե հայերը չեն հավատում հայկական աղբյուրներին, ասենք`

Շահամիր Շահամիրյանին, ապա թող գոնե հավատան ռուս պատմիչ Գլինկային, որն իր

պատմությունը գրել է ռուսական ցարի պատվերով և հատուկ նրա համար, որպեսզի

վերջինս տեղեկանա, թե ինչ երկրի տեր է դարձել` գրավելով Հայաստանը: Գլինկայի գրքում

նշվում է, որ 1600-1700 թթ. Հայաստանի հայ բնակչությունը եղել է 23 միլիոն: Հայերի

ձեռքին է եղել համաշխարհային առևտրի 75%-ը, ընդ որում` աղի առևտրի 90%-ը, իսկ

մետաքսի առևտուրն ամբողջությամբ` 100%-ով: Այսինքն մենք աշխարհում դրամաիրային

հարաբերությունների սկսման պահին գտնվել ենք առաջատար դիրքում: Բնական է, որ

Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Հոլանդիան և մյուս երկրները չպետք է թույլ տային,

որ համաշխարհային քաղաքական-տնտեսական հարաբերություններում հայ ժողովուրդը

հզոր գործոն լիներ: Նրանք պետք է հայերին ներշնչեին, նաև «ապացուցեին», որ իրենք

թույլ, ստրկացված ժողովուրդ են: Չինական փիլիսոփաներն են ասում` «Տիրում ես դու

պատմությանը` տիրում ես ներկային, քո ձեռքին է նաև ապագան»: Այս է պատճառը, որ

սկսած 1800-ական թվականներից` հայոց պատմությունն սկսվեց աղավաղվել:

- Մենք հիմա պետք է նոր պատմությո՞ւն գրենք:

- Պատմությունը չեն գրում: Պատմությունը ճշգրիտ գիտություն է: Այն պետք է

ուսումնասիրել և հայտնագործել:

- Մենք հնարավորություն ունե՞նք, կա՞ն սկզբնաղբյուրներ:

- Բուլգակովը հանճարեղ միտք ունի, ասում է` ձեռագրերը չեն այրում: Բայց ցավոք` դեռևս

հայտնաբերված չեն: Կան հնագիտական հսկայածավալ նորագույն հայտնագործություններ,

որոնք կարող են օգտակար լինել այս գործում: Ասեմ, որ նույն պայքարը շարունակվում է:Թող որևէ մեկն ինձ բացատրի, թե ինչի համար Հայաստանի փոքրիկ հանրապետությունում

ԱՄՆ-ը երեք հեկտար հողակտորի վրա հիմնեց դեսպանատուն և` հե՛նց Երևանյան լճի

մետ: Այն դեպքում, երբ այդ հողերը գնելուց ընդամենը մի քանի ամիս առաջ այնտեղ

պեղումների ժամանակ հայտնաբերվել էր շենգավիթյան մշակույթի շարունակությունը: Եթե

60-ականներին այդ մշակույթը հայտնաբերելու սկզբնական շրջանում ԽՍՀՄ-ը փորեց

Երևանյան անիմաստ լիճը` քանդելով և ոչնչացնելով տեղանքը, ապա դրա

շարունակության` նոր շերտերի հայտնաբերումը ստիպեց ԱՄՆ-ին նրա վրա

շինարարություն անել:

- Այսօ՞ր ինչու են Հայաստանից վախենում: Մենք շատ թույլ ենք, խոցելի ենք, փոքր ենք:

- Հայաստանում և այլուր մշտապես խոսվում է հայության 10 մլն քանակության մասին:

Մինչդեռ 1974 թվականին հայ առաքելական եկեղեցին իր հետևորդների շրջանում

անցկացրել է մարդահամար և մոտավորապես նույն թվերը ստացել: Այս ժամանակից հետո

կատակլիզմ չի եղել մեր ազգի կյանքում: Նշանակում է` այսօր նրանց թիվն արդեն ուրիշ է:

Իսկ ըստ կաթոլիկ եկեղեցու տվյալների` նրա հետևորդ հայերն աշխարհում 0,5-1 մլն են:

Թուրքիայի մահմեդական հայերը 3,5-5 մլն են` չհաշված Համշենի բնակչության մի ստվար

մասը: Ամփոփելով այս և առկա մյուս տվյալները` կարող ենք արձանագրել, որ այսօր,

կոպիտ հաշվարկներով, աշխարհում ապրում են մոտ 75 մլն հայեր, ովքեր գիտեն իրենց

հայ լինելու մասին:

Իսկ ըստ ՄԱԿ-ի տվյալների` տարեկան 6 տրիլիոն դոլար գումար է գտնվում ընդհանուր

շրջանառության մեջ, որի ավելի քան մեկ երրորդը հայերի ձեռքին է: Հայերն ԱՄՆ-ում 3-4-

րդ ազգն են` իրենց ֆինանսական ընդհանուր կարողությամբ: Այդպես և` Ռուսաստանում:

Եթե մենք կարողանանք ստեղծել այն հիմքերը, որոնց վրա միավորենք մեր ազգին,

կդառնանք աշխարհում եղանակ ստեղծող ազգերից մեկը:

- Դուք Ձեր աշխատություններում ասում եք, որ հայերը մարդկության նախահիմքն են`

նրանցից են սկիզբ առնում շատ ժողովուրդներ, հատկապես հնդեվրոպական

լեզվաընտանիքին պատկանողները: Ձեր տեսությունը փաստերով ամրապնդվա՞ծ է:

- Այդպես մտածելու համար նախ հիմք է տալիս լեզվաբանությունը: Այսօր հայտնաբերված

է ավելի քան 150 արմատ, որոնք բոլոր լեզուներում լինելով` բացատրվում են միայն

հայերենով: Այդ մասին են վկայում նաև հնագիտական վերջին պեղումների արդյունքները:

Հնագույն քաղաքակրթությունների հիմնական ուղղությունների բացատրությունները ևս

կարելի է գտնել Հայաստանում: Սա ապացույց է, որ դրանք ձևավորվել են մեր երկրում:

- Ձեր այս տեսությանը ծանո՞թ են այլազգի մասնագետները. ինչպիսի՞ն է նրանց

վերաբերմունքը:

- Իմ գրքի տպագրությունից հետո Անգլիայում Դեյվիդ Լեմ անունով կովկասագետը գրեց իր

«Նարոդ սոզիդատել» աշխատությունը, որը փաստորեն, չնայած անունս չի նշվում, իմ գրքի

պատասխանն է: Ես հարցադրում եմ անում, թե որն է պատճառը, որ մեր բոլոր այն

հարևանները, որոնք պատմության մեջ ներկայացվում են որպես առավել քաջ, հզոր,

արիական ազգեր, ոչնչացան, իսկ մենք` հայերս, կանք: Նա այս հարցին պատասխանում է

այսպես` հնարավոր է և տասը հազար տարուց ավելի սողունի պես ապրել: Նույնացնում է

Անաստաս Միկոյանի հետ, ով անձրևի կաթիլների արանքով քայլելով` կարողացավ մնալ

Իլյիչից մինչև Իլյիչ: Բանն այն է, որ անգլիացին իմ բոլոր տեսակետների հետ համաձայն է:

Ասում է, որ, այո՛, մարդկությունը ձևավորվել է Հայաստանում, բայց Հայաստանն այդպես էլ

վայրենի մնաց: Այո՛, հայերն են առաջին մետաղը ձուլել, բայց, միևնույն է, զարգացումը

տեղի է ունեցել Հայաստանից դուրս: Այս գիրքը, ըստ էության, նախապատրաստություն է

հետագա զարգացումների համար. երբ մեր ապացույցները համաշխարհային

ընդունելություն գտնեն` արդեն հակահարվածի ուղղությունը պատրաստ կլինի:

- Դուք ասում եք` հայ էթնոսը արիական արժեքների անմիջական ստեղծողն է, դրանք

դարձան նրա գենետիկական հիմքը: Ի վերջո, ասացեք խնդրեմ, որո՞նք են այդ արժեքները:

- Արիականության տարբերակիչ գիծն այն է, որ հասարակությունը բաղկացած է

անհատականություններից: Անհատն է պարտականություններ ստանձնում և նա դրանքպատրաստ է կատարել մինչև վերջ: Սրանով է, որ արիները բաժանվում-տարբերվում են

հոտային մտածողություն ունեցող ժողովուրդներից: Ի դեպ պետականությունը կորցնելուց

հետո մեր ժողովրդի մեջ այն վերածվել է անհատապաշտության: Մյուսը հայրենիքի

նկատմամբ նրա սիրո տարբերությունն է: Արիները, իրենց համարելով Աստծո որդիներ,

կարծում են, որ անմահ են: Ուստի նրանց համար կարևոր չէ մեկ կյանքի տևողությունը.

պարտավոր են ապահովել սեփական տարածքի անվտանգությունը, որպեսզի վերածնվելու

հնարավորություն ունենան: Դրա համար է Նիցշեն ասում` եվրոպացին էլ է սիրում

հայրենիքը, բայց իր թաղը սիրող շան պես: Մյուս կարևոր հատկանիշը հայի մեծ

կենսասիրությունն է: Սակայն սիրելով հանդերձ` պատրաստ է հանուն գաղափարների,

թեկուզև` կեղծ, զոհել կյանքը: Այսինքն նա նաև գաղափարի նվիրյալ է:

- Արիական համակարգը հակադրում եք սեմական համակարգին: Նաև` պետական

կառուցվածքի առումով: Իսկ ո՞րն է դրանց տարբերությունը:

- Կան հիմնարար տարբերություններ: Այդ մասին ասել է Հայկ Ասատրյանը. «Հայը

աշխարհում ամենավատ ժողովուրդն է և ամենակատարյալ ազգը: Թուրքը ամենատականք

ազգն է և ամանալավ ժողովուրդը»: «Ժաղովուրդ» նշանակում է ժողովված մարդկանց

խումբ: Թեկուզ մարդաբանական առումով տարբեր տեսակների հավաքածու են, բայց ունեն

սոցիալական ընդհանուր խնդիրների լուծման միասնական գիտակցություն: Մենք` հայերս,

որպես ժողովուրդ, առայսօր չենք ձևավորվել. մեր պատմության մեջ դասակարգային

պայքարի օրինակ ընդհանրապես չկա: Իսկ ազգն էթնիկական միավոր է, որի ձևավորման

համար նվազագույնն անհրաժեշտ է 1215 հազար տարի: Ազգերն ստեղծում են ազգային

պետություն, որտեղ չի կարող դասակարգային պայքար լինել:

Ազգային պետությունը հենված է տիեզերական համակարգի վրա, ունի իր նյութական,

հոգևոր և ոգեղեն աստիճանները: Նյութականն այն մարդիկ են, ովքեր ստեղծում են

նյութական բարիքներ: Նրանք ապրում էին բարեկեցիկ և ապահով կյանքով: Հաջորդ

աստիճանը հնում հայ զինվորականությունն էր` հոգեղենությունը, որն ավելի վատ էր

ապրում, քան աշխատողը, բայց լինելով զգացմունքային էություն, պայքարում էր և

պատրաստ էր ամեն պահի զոհաբերել իր կյանքը: Հաջորդը քրմական դասն էր`

ոգեղենությունը, որը զուրկ էր նյութական բարիքներից. տարեկան ստանում էր երկու

հագուստ` ամառային և ձմեռային, շաբաթական իրավունք ուներ ուտել մի կտոր միս և մի

գավաթ ջրախառն գինի խմել: Չնայած նա ինքն էր պետության գլուխը, ինքն էր լուծում

պետական կարևորության խնդիրները: Այսպիսին էր արիական պետության կառուցվածքը`

բրգաձև: Իսկ սեմական պետությունն ունի գլանաձև կառուցվածք. պետության գլուխ

կանգնած է միապետը, որի շուրջ հավաքված վերնախավն արտոնյալների դասն է: Ապա

գալիս է միջին դասը` պետական պաշտոնյաները, ովքեր օգտվում են պետական

բարիքներից. այսպես ասած` մեղր վաճառողը մատը լիզում է: Ապա` չքավորների դասը:

Այս մարդիկ հոգով ստրուկ են, պատրաստ են իրենց ձայնը, մարմինն անգամ վաճառել մի

կտոր հացի համար:

- Որպեսզի մենք կարողանանք նորից հզորանալ, ոտքի կանգնել, ի՞նչ է անհրաժեշտ:

- Պետք է ինքնաճանաչվենք: Միաժամանակ հասկանանք պատմության օրենքներն ու

օրինաչափությունները, որովհետև այն ճշգրիտ գիտություն է: Օրինակ` Ք. ա. առաջին

դարում մենք սխալ թույլ տվեցինք. պատմությունը մեր առաջ դրեց խնդիր, որը պարտավոր

էինք լուծել. ինչպե՞ս դուրս գալ իրավիճակից, երբ ընկած ես երկու հզոր պետությունների

արանքում: Ըստ Մովսես Խորենացու` Արտավազդ թագավորը ծուլացավ, որոշեց երկուսի

հետ էլ լավ լինել, միայն թե` կռիվ չլինի: Եվ չլուծված մնացած նույն խնդիրը 2000 տարի է`

ուղեկցում է մեզ. պրոբլեմը կախված է մնում մեր գլխին: Հարևանները փոխվում են, իսկ

մենք կրկին երկու քարի արանքում ենք: Մենք պետք է ճանապարհ գտնենք ու

հաղթահարելով դուրս գանք այս վիճակից: Հակառակ դեպքում կընկնենք մեր այն

հարևանների օրին, ովքեր հեռացան պատմության թատերաբեմից: Պարզապես մենք ունենք

հազարամյակների ճիշտ կյանք, դրա համար էլ մեզ դեռ ներվում է վերջին` սխալ ապրած

այս 2000 տարին:- Երկար ժամանակաշրջան արիներն էին աշխարհը ղեկավարում: Հետո` սեմականները:

Դա պարտադի՞ր շրջափուլ էր:

- Միանշանակ: Քայլելիս աջ ոտքը գցելուց հետո պետք է գցես ձախը: Այնպես որ` անցնում

է ձկան շարը, և գալիս է ջրհոսի շրջանը, նույնն է թե` նյութականության

ժամանակաշրջանին փոխարինելու է գալիս հոգու ժամանակը:

- Այսինքն` դա կլինի արիների՞ ժամանակը:

- Բնավ` ոչ: Արիները և չարիները համապատասխանում էին այլ ժամանակաշրջանի: Նոր

ժամանակներում գալիս են նոր դերակատարներ: Շատ բարդ հարց է, և դժվար է

պատասխանել, թե ովքեր կլինեն նրանք: Գուցե ինչ-ինչ ազգերից ձևավորվի մի նո՞ր էթնոս:

Ոչ ոք դեռ չգիտի: Բայց բանն այն է, որ տիեզերական իմպուլսները մեզ մոտ են գալիս ու

մեզնից են տարածվում մյուս կողմերը: Մի՞թե պատահականություն է, որ հազարամյակներ

շարունակ արգելված է եղել բարձրանալ Արարատ լեռը: Արարատը երկրագնդի անտենան

է: Այսինքն ամեն ինչ սկսվելու է ա՛յս հողից: Եվ հենց այստեղից է գալիս աշխարհի

գերտերությունների ու թաքնված ուժերի հետաքրքրությունը մեր նկատմամբ:

Просмотров: 841 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024