Приветствую Вас, Гость Հրատ, 03.12.2024, 06:25
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Мои статьи [6]
Գարեգին Նժդեհ [0]
Հոդվածներ
Հայկ Ասատրյան [0]
Հոդվածներ

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

 Каталог статей 
Главная » Статьи » Мои статьи

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԱՈՍԸ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՆ Է

Զարմանալիորեն անհասկանալին  մյուս ժողովուրդներին պարուրած  հավկուրությունն է, որ իրենց պարտադրված կրոններում՝ քրիստոնեության և իսլամի մեջ  հրեականություն ու հուդայականություն  չեն նկատում, հետևաբար և չեն ընդիմանում:

Մոտ 2 հազարամյակ  և մեր մտածողությունը հնազանդվեց  այնպիսի քարոզչության, որով հայ ժողովրդի անվտանգությունը կապվեց  երեսպաշտական  քրիստոնեությանը: Սովորական մոլորությո՞ւն էր դա, միամիտի խաբկա՞նք, թե՞  ինքնասպանության որոշում: Ժամանակն է, որ ազնիվ ուսումնասիրողներն ասեն այս մասին՝ զատելով   նենգ ոճրագործին՝ բարեկամից:

Միշտ հնարավոր չէ իրական վտանգի մտահոգությունն  ունեցողներին հնչեցնել այնպիսի կոչնակ,  որ նրանք տեղից վերև բարձրանան: Բայց բնական օրինաչափությունների  վերականգնման համար պայքարելու  փորձեր ձեռնարկվում են միշտ:

Ճշմարտություններ կան, երբեմն հաստատվում են  լուռ,  երբեմն՝  զոհաբերությամբ,  բայց երբեք՝  կեղծ բարեպաշտությամբ:   Պատրանքազերծ վերլուծություններում, ազգ-օրգանիզմի ճակատագրով անհանգստացողների համար անկողմնապահությունը եղել է կարմիր թելի նման առաջնորդող: Եթե չկա մտքի  զարգացում՝ չկա և հայրենասիրություն ու լռությունը դառնում է աններելի,  զոհաբերությունը՝ անտեղի: Արարո՞ւմն է սպառված՝ ողբերգություն է, համոզմունքնե՞րն են վերածննդի անընդունակ՝ նոր ավերում է:  Արժանին անցյալին, բայց ապագայի համար մեր մտահոգությունը պետք չէ թաքցնել: 

Իսկ ինչո՞վ բացատրել,  որ մեր մտավորականությունը պապանձված է: 

Արդեն դոլարին նրա հանձվածությա՞մբ, թե՞ միայն իշխանության հանդեպ ունեցած ծառայամտությամբ: Թվում էր սոցիալական ներկա բևեռացումից նա վեր կթռչեր, թվում էր ոգու սովից կճչար, թվում էր Նժդեհի ուժապաշտ գաղափարներին  քիչ թե շատ ծանոթ հայ մտավորականությանը դուրս կգար տնայնական  տաքուկ թմբիրց:

Թվում էր  հայ մտավորականությունն ուժ կգտներ և գոնե ձայն կբարձրացներ բացահայտ ուծացման տանող արտագաղթի դեմ:

Թվում էր...

Անձնազոհության կարող ուժերի բացակայությունն զգացնել տվեց:  «Համաշխարհային»ու «համամարդկային»  կարգաչափի պատկերացումներով ինքնախաբվող ու ինքնաբավարարվող  մտավորականությունն ակնհայտորեն  անպտուղ եղավ ու լսվում է նրա  միայն «ձայն բարբառոյը»:

Այս զգայազուրկ  վիճակում, երբ  խրախուսվում է մտքի թերուժը, դիմադրությունը չեզոքացված է բարեկամաբար ամրոցը զիջելու քարոզով, ինքնագովությամբ կոծկված է թուլությունը, նյութական  վարձերով՝ գնված է համարձակությունը՝  մտվորականության միտքը լիովին  մեկուսացված է ազգային քաղաքական պայքարից:

Իսկ ի՞նչ է պետք անել: Մի՞թե անել  է վիճակը: Ո՛չ: Նախ պետք է մտավորականության ներկա անգործությունը իրատեսորեն բնութագրել որպես  նրանց մտքի մեռյալ կետ, ապա այդ կետից ընթանալ առաջ. հարկ է կիրառել ինքնահրման ճիգ:

Դա  իրագործելի է անցյալի այնքան անհրաժեշտ և որ կարևոր է՝ անկողմնապահ անդրադարձից հետո՝ ազգային գաղափարներ կրողների հետ համատեղ ջանքերով:

Ուշադրություն.  քաոսի հաղթական արշավն այժմ խստորեն կազմակերպված է: Կենսական խնդիր է գտնել դրա  արգելափակման բանալին.  այն ներքին ազդակների համակարգման մտադրության իրականացման մեջ է:

Բարձունքին  հասնում են դժվարանց  վերուվարներն ու տեղապտույտները հետևողականորեն հաղթահարողները և երբեք հաղթանակը վաղ չեն տոնում,  քան դրա փաստացի կայացումը:

Մեր արշալույսը՝ նրանց մայրամուտն է լինելու, ինչպես որ եղավ  Հայոց աստված Վահագնի հաղթանակը վիշապի համար, Հայկ Նահապետինը` Բելի, ինչպես գարունն է հաղթում ձմռանը:

Ուստի  արթնացե’ք մտավորականնե’ր, միացեք բնությանը, շարժվեք և «դարբնեք ժողովրդի ճակատագիրը»: Վերջապես ժողովրդին պետք է հետ վերադարձնեք այն սերմերը,  որոնց պտուղներով սնվում եք անընդատ:

Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ, «Հանուն հայրենիքիե ՀԿ նախագահ

Категория: Мои статьи | Добавил: PanArmenizm (14.08.2011)
Просмотров: 461 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024