ՈՎ Է ՀԱՅ ԱԶԳԱՅՆԱԿԱՆԸ
0. 1 Հայ ազգայնական չէ նա՝ ով սատարում է ՀՀ ներկայիս կառավարության այս կամ այն չինովնիկի ապազգային գործընթացները:
0. 2 Հայ ազգայնական չէ նա՝ ով իր վրա է վերցրել դիտորդի պասիվ դերակատարություն եւ անմասն է ազգային խնդիրների լուծման գործնթացներից:
0. 3 Հայ ազգայնական չէ նա՝ ով ի վնաս ազգային շահերի կատարում է օտարերկրյա գրանտերի եւ կազմակերպությունների պատվերը:
---------------------------------------------
1. Հայ ազգայնական է նա՝ ով իր Ազգի, Հայրենիքի (ողջ Պատմական Հայաստանի), պատմության, մշակույթի նկատմամբ ունի ուժեղ հոգեբանական կապվածություն, ինքնանույնացնվում է դրանց հետ՝ որպես իր սեփական «ես»-ի ինքնության մաս, անկախ իր ծննդավայրից:
2. Հայ ազգայնական է նա՝ ով իրեն համարում է Ազգի հարատևման եւ զորացման գերագույն նպատակի համար զինվոր, եւ արարում է այդ գերակա նպատակի համար:
3. Հայ ազգայնական է նա՝ ով հասկանում է, որ իր եւ իր ընտանիքի լիարժեք երջանկությունը հնարավոր է միայն հայ ազգատեսակի ընդհանուր երջանկության կառուցումով: Ազգայնական է նա՝ ով հասկանում է, որ իր եւ իր ընտանիքի լիարժեք երջանկությունը հնարավոր է միայն՝ ազգային բարոյահոգեւոր արժեքների հիմքով արդար հասարակության եւ ազգային պետության կերտումով:
4. Հայ ազգայնական է նա՝ ով իր անձնական շահի համար չի ոտնահարում իր ազգակիցների եւ հայ հասարակության ընդհանրական շահը: Ազգայնական է նա՝ ով անձնական մակարդակով պատասխանատվություն է զգում իր Ազգի և Հայրենիքի համար, եւ իր կենսագործունեությամբ նպաստում է ազգային խնդիրների լուծմանը:
5. Հայ ազգայնական է նա՝ ով գիտակցում է իր ազգությունը, ում համար իր ցեղակիցների /ազգակիցների/ հետ հաղորդակցման նախընտրելի բանավոր լեզուն Հայերենն է, իսկ նախընտրելի գրավոր լեզուն՝ Հայատառը:
6. Հայ ազգայնական է նա՝ ով համարում է, որ իր Հայրենիքը Հայաստանն է /ե՛ւ արեւելյան, ե՛ւ արեւմտյան /, որտեղ ապրելը, արարելն ու սերունդ տալը նրա համար պարտավորություն և բարձրագույն պատիվ է, անկախ իր քաղաքացիությունից: Ազգայնական է նա՝ ով նույնիսկ արտերկրում ապրելով գործում է ի շահ հայ ազգային խնդիրների իրագործման, եւ ձգտում է իրականություն դարձնել հայրենիքում ապրելու իր երազանքը:
7. Հայ ազգայնական է նա՝ ով հանդիսանում է Հայ Ազգային մշակույթի կրողը, զարգացնողն ու աճող սերնդին անշեղորեն փոխանցողը: Ազգայնական է նա՝ ով հստակ գիտակցում է, որ առանց ազգային մշակութային միջավայրի՝ չի կարող դաստիարակվել Հայրենապաշտ սերունդ, նրանում չի կարող սերմանվել ու զարգանալ Հայկական ոգի:
8. Հայ ազգայնական է նա՝ ով իր կենսագործունեության ընթացքում մերժում է օտար վարդապետությունները, կոսմոպոլիտիզմը, որի հիմքը եսակենտրոն անձնապաշտությունն է, մերժում է՝ օտարամետությունն ու օտարամոլությունը:
9. Հայ ազգայնական է նա՝ ով իր վարքով ու բարոյականությամբ հանդիսանում է իր դավանած արժեքների ու գաղափարների մարմնացումը՝ ուսանելի օրինակ այլոց համար: Նրա համար հայեցի ապրելակերպի հիմնասկզբունքներն են արդարությունն ու բարությունը, արիությունն ու ինքնազոհողությունը, պարկեշտությունն ու հավատարմությունը՝ հիմնված ազգային արժեհամակարգին նվիրվածության վրա:
10. Ազգայնական է նա՝ ով փորձում է համախմբել ազգի բոլոր կարող ուժերը հանուն ընդհանուր գերնպատակի, անողոք է իր Ազգի թշնամիների և «ազգի տականքի» նկատմամբ:
Արթուր Արմին