ԶԱՐԹՆԻ’Ր
-Մարէ’, ես Զարթնեցի
- Զարթնեցի ‘ր , Որդի՜ս
-Մարե’, ես երկա՞ր եմ քնել
-Երկա՜ր , որդի՜ս, երկա՜ր
-Մարէ ՀԱՅՔԸ կանգու՞ն է,
- Կիսա’տ է, որդի’ս
- Մարէ, Բե’րդը կանգու՞ն է
- Կիսա’տ է Որդի’ս:
- Մարէ’, ըսէ’, ի՞նչ է պատահե’լ
- Որդի’ս , ԱՌԾԻՎՆ է լռել…
- Մարէ, Է’դ իմա՞լ,
- Որդի’ս ԱՌՅՈՒԾՆ Է վիրավոր…
- Մարէ’ , ե’ս զարթնե’լ եմ,
- Որդի’ս Զարթնե’լ ե’ս, Ոտքի’ կանգնիր:
- Մարե’, ըսե’ աղաչում եմ, հու՞ր են,
- Որդի’ս, գնացին, թողեցի’ն ու գնացի’ն:
-Մարէ , ըսէ, էլ չե՞ն գա,
- Որդի’ս Դո’ւ Զարթնիր, մե’ջքդ պնդիր, կհասնե’ն քոմակ,
- Մարէ, ըսէ’, դու պահե՞լ ես,
- Որդի’ ս, պահե’լ եմ, պահել եմ մուրազով, պահե’լ եմ փառքով:
– Մարէ ‘ ինձ ՁԵՆ են տալիս՝ Առյուծաձեւ Մհեր, Սասունցի Դավիթ:
- ՄՀԵ’Ր, Որդի’ս, ահա’…
Քուռկիկ Ջալալին,
Թուր Կեծակին,
Գուտն զրեհին,
Գոտին ի մեջքին,
Կապան ղադիֆեն։
Հեծավ Մհեր Քուռկիկ Ջալալին,
Առավ ի ձեռ Թուր Կեծակին,
Շրջեց իր հոր հողեր։
Ու թշնամիք կորագլուխ էլան էնոր առջև։