Приветствую Вас, Гость Արեգակ, 01.12.2024, 14:59
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 3
հյուր 3
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 16 » ՎԱՐԴԱՎԱՌ
22:41
ՎԱՐԴԱՎԱՌ
ՎԱՐԴԱՎԱՌ



   Տիտանյան Բելի թոռները խոր վրեժ ունեին Արի Մանի սերնդից Հայկի թոռների նկատմամբ: Նրանք շատ անգամ էին արշավել Արարատ, Արի Հայերին պատժելու համար, բայց ամեն անգամ պարտվել էին ու ետ շպրտվել:
   Խորամանկ էր և համառ Բելի թոռներից Հրեշը:  Նա դիմեց իր Աստված Վիշապին, խնդրելով առաջնորդել իրեն դեպի Արարատ:  Բայց Վիշապը ասաց նրան.
   - Արարատում Վահագն է, և ես Արարատում չեմ կարող Վահագնին հաղթել:  Դիմիր ստորգետնյա Արքա Յահվահին. նա իմաստուն է և խորամանկ:  Եթե նա հաղթի Վահագնին, իմ զորությամբ դու կհաղթես Արի Հայերին:
   Տիտանյան Հրեշը մեծ զոհ մատուցեց Յահվահին:  Յահվահը կանգնեց Հրեշի դիմաց ու ասաց.
   - Քո բարեպաշտությունը վարձատրության է արժանի, ասա՝ ի՞նչ ես կամենում:
   - Ես ուզում եմ Արարատը, - ասաց Հրեշը, - ես ուզում եմ, որ այնտեղ ոչ թե Արի Հայք, այլ իմ Ցեղը ապրի:
   - Արարատում ապրելով, միևնույն է, Չարին Արի չի դառնա:  Մի փորձիր գնալ արարչական օրենքի դեմ, դու կկործանվես:
   - Բայց ես վրեժ ունեմ Արի Հայերի դեմ, դու էլ վրեժ ունես Վահագնի դեմ, - ասաց Հրեշը, - օգնիր ինձ տիրել Արարատին, և ես շատ ու շատ Արիներ կզոհաբերեմ քեզ համար:
   - Դժվար է քո խնդրանքը, - ասաց Յահվահը, - բայց ես իմ աստվածային խոսքը պիտի կատարեմ:  Գիտցիր, որ քո ուժը Արիների տկարության մեջ է:  Արիների զորությունը Վահագն է, իսկ Վահագնի Զորության ուժը Սերն է:  Եթե Սերը վերանա Արի Հայերի միջից, Վահագնը անզոր կլինի պաշտպանել նրանց, արևը կխավարի Արարատում, Արիները կտկարանան, և դու Վիշապի զորությամբ կտիրես նրանց երկրին:
   - Ո՞վ կարող է վերացնել Արիների Սերը, - հարցրեց Հրեշը:
   - Միայն ես, - պատասխանեց Յահվահը, - ես կգողանամ այդ Սերը և շղթայակապ կպահեմ իմ թագավորության մեջ:  Բայց դրա համար ինձ էլ զորություն է պետք:  Եթե քո Ցեղը հավատա ինձ, ես կզորանամ:
   Համաձայնվեց Հրեշը, և նրա ամբորջ Ցեղը երկրպագեց Յահվահին:
   ՈՒ զորացավ Յահվահը:  Երկար հետապնդեց Արիների Սիրո Աստվածուհի Աստղիկին:  ԵՎ երբ Աստղիկը դավից անտեղյակ լոգանք էր ընդունում Երասխի ջրերի մեջ, վրա է հասնում Յահվահը, հափշտակում է նրան և տանում երկրի խորքը:
   Մոլորվեցին Արի Հայերը:  Սերը վերացել էր Արարատից:  ԵՎ Արի Հայերը որոնում էին այդ Սերը:
   Չարախնդաց Յահվահը. ՙՈ՜չ, դուք ձեր Սերը չեք գտնի:  Ես ձեզ ուրիշ Սեր կտամ՝ ատելության, մահվան սեր:  Դուք կատեք ձեզ և ձեր Վահագնին՚:
Յահվահը խտացրեց իր ամբորջ ցասումը և ապա դուրս մղեց:  Արարատը ցնցվեց, հողը երերաց ու պատռվեց, բոց ու շիկացած հեղուկ ժայթքեց երկրի ընդերքից:  Կործանվեցին ապարանքներ, տաճարներ, կործանվեցին քաղաքներ և շատ ու շատ Արիներ:  Խուճապահար եղան Արիները:  Թանձր ծուխը ծածկեց նրանց աչքերն ու հոգիները:
   Խոժոռվեցին Արիների դեմքերը, հայացքները մթագնեցին, սարսափն ու մոլուցքը պարուրեցին նրանց:  Արի Հայերը ատեցին իրար, ատեցին երգն ու ժպիտը, ատեցին Արարատը, ատեցին արևին:  Հավաքեցին իրենց ամբողջ սարսափն ու մաղձը և շպրտեցին արևի վրա:  ԵՎ արևը խավարեց:  Չորացան ծառ ու ծաղիկ, ցամաքեցին կարկաչահոս առուները, թռչունները հեռացան Արարատից:  ԵՎ Վիշապի առաջնորդությամբ տիտանյան Հրեշը հաղթական բազմեց Արարատում:
   Կյանքի Սիրո փոխարեն Արի Հայերի մեջ հաստատվեց ատելության սերը, մահվան սերը:  Վերացավ ժպիտը, վերացավ երգը:  Կինը հեռանում էր ամուսնուց, ծնողը լքում էր զավակին, եղբայրը իր եղբոր դեմ սուր էր պարզում և խրում նրա կուրծքը:
   Ցնծում էին Չարի տիտանները:  Առատորեն Արի Հայեր էին զոհաբերում իրենց հովանավորող Յահվահին:
   Անհանգստացած էր ամենազոր Վահագնը:
   - Հա՜յր իմ, - դիմեց նա Մեծն Արային, - ես տիեզերական զորության տերն եմ, մի՞թե ես չեմ կարող փրկել իմ Արի Ցեղը այս նվաստ ստրկացումից:
   - Ո՜չ, - ասաց Մեծն Արան, - դու չես կարող Արի Հայերին փրկել, քանի դեռ նրանք իրենք քեզ չեն կանչում:  Քո Զորության ուժը Սիրո մեջ է:  Գտիր Աստղիկին, վերադարձրու Սերը Արի Հայերին, այնժամ նրանք քեզ կկանչեն, և դու զորավոր կլինես:
   Երկար էր որոնում Վահագնը Աստղիկին, բայց չէր գտնում, նա չէր լսում Աստղիկի ձայնը:  Յահվահը գիտեր, որ Վահագնը կգտնի Աստղիկին նրա ձայնով:  ԵՎ որպեսզի Վահագնը չլսի Աստղիկի ձայնը, նա Չարիների ձեռքով հաճախ Արի Հայերի կոտորածներ էր սարքում:  ԵՎ սարսափած Հայերի աղետալի հառաչանքները, աղերսական աղոթքները, ողբերգական լացն ու կոծը խլացնում էին Աստղիկի ձայնը:
   Վշտացած Վահագնը դիմեց Աստվածամայր Անահիտին.
   - Այս եղեռական ոռնոցի մեջ ես ինչպե՞ս լսեմ Աստղիկի ձայնը:
   ԵՎ Մայր Անահիտը ասաց.
   - Արարատում գտիր մի մանուկ, որ դեռ չգիտի, թե ինչ է ատելությունը, ում աչքերում դեռ չի խավարել կյանքի կրակը և ում հոգու մեջ դեռ կարոտը չի մեռել:  Նա կլսի Աստղիկի ձայնը:
   Վահագնը Արարատի լեռներում տեսավ մի մանչուկ, որ հոգնած ու հյուծված, ընկնելով ու բարձրանալով առաջ էր շարժվում:  Նա շատ էր քայլել և դեռ քայլում էր:
   - Տղա՜, - ասաց Վահագնը,- ո՞վ ես դու և այսպես հոգնած ու միայնակ ո՞ւր ես գնում:
   - Ես Վիրապն եմ և որոնում եմ Վահագնին, - պատասխանեց տղան, - ես լսել եմ Աստղիկի ձայնը:  Նա Վահագնին է կանչում:  Եթե Վահագնը ազատի Աստղիկին, իմ հայրն ու մայրը կսիրեն ինձ:
   Վահագնը հետևեց տղային ու հասավ մի մեծ ժայռի:  Ժայռի տակից լսվում էր Աստղիկի ձայնը՝ նա Վահագնին էր կանչում:
   Վահագնը գոռաց.
   - Լսի՜ր, Յահվա՜հ, այդ ես եմ եկել:  Վերադարձրու Աստղիկին, կամ էլ ելիր Մեծամարտելու, ինչպես վայել է Աստվածներին:
   Յահվահը սարսափեց Վահագնի տեսքից ու ձայնից:  Նա դուրս չեկավ Մեծամարտելու, փախավ ու ավելի խորը մխրճվեց երկրի ընդերքում:
   Վահագնը իր Թուր-Կեծակիով հարվածեց ժայռին:  Ժայռը փշրվեց՝ ամեն մի կտորը ավազի հատիկի չափ:  Մի խոր փոս բացվեց:  Վահագնը այդ փոսից հանեց Աստղիկին:
   Իսկ փոքրիկ Վիրապը նայեց Աստղիկին, ժպտաց և ապա թեթև պոկվեց գետնից ու դանդաղ բարձրացավ երկինք:  ԵՎ արդեն երկնի անհունից վերջին անգամ կանչեց.
   - Երբ Աստղիկը սեր տա իմ հորն ու մորը, ամեն աշնան գիշերահավասարին ես կիջնեմ այստեղ, փարվելու նրանց:
   ԵՎ այդ փոսը Վահագնի կամքով երբեք չփակվեց ու կոչվեց Խոր Վիրապ՝ ի պատիվ այդ տղայի անունի:
   Աստղիկը բարձրացավ երկինք, փարվեց Հայր Արային ու Մայր Անահիտին:  Ապա նրանց օրհնանքը ստանալով, վերցրեց աստվածային ջրով լի մի սափոր և իջավ Արարատ:
   Աստղիկը չճանաչեց Արարատը:  Ամենուր փուշ ու տատասկ էր, և օձերն էին վխտում իր շուրջը:  Ամենուր ոռնոց էր, լաց և ոչ մի ժպիտ:
   Տեսավ՝ մի թափոր է մոտենում:  Այլայլված դեմքերով, խորտակված հայացքներով, հոգնած ու հյուծված քայլում էին Արի Հայերը:
   - Այդ ո՞ւր եք գնում, ազնիվ Արինե՜ր, - հարցրեց Աստղիկը:
   - Մենք հեռանում ենք այս անիծված երկրից, - ցասումով պատասխանեցին նրանք, - մենք հետևում ենք Վիշապի կանչին:
   Աստղիկը տխրեց ու քայլեց առաջ:  ԵՎ տեսավ՝ մի քանի աղջիկներ գալարվում են գետնի վրա, իսկ բազմաթիվ օձեր կրծոտում են նրանց մարմինները:
   - Այս ի՞նչ եք անում, Արի  աղջիկնե՜ր, - զարմացած բացականչեց Աստղիկը:
   - Չե՞ս տեսնում, որ վիշապազուններին ենք կերակրում, - զայրացան աղջիկները:
   Վշտացավ Աստղիկը, արտասվեց:  Նրա արցունքները ընկան հողի վրա, և հրաշալի վարդեր բացվեցին:  Վարդաբույրը տարածվեց շուրջը, և վարդերը շողարձակեցին մռայլի մեջ:  Օձերը ֆշշացրին ու փախան:  Կիսամեռ աղջիկները զմայլված վարդերին էին նայում:  Աստղիկը ամեն մի աղջկա մի վարդ տվեց, ապա սափորից աստվածային ջուր սրսկեց նրանց վրա:  Աղջիկներն անմիջապես կերպարանափոխվեցին, նրանց վերքերը փակվեցին, նրանք արթնացան խոր թմբիրից, դեմքերը պարզվեցին:  Նրանք նայեցին վարդերին, նայեցին Աստղիկին, նայեցին իրար ու ժպտացին:  ԵՎ գեղեցկացան նրանք: 
   - Ո՞վ ես դու, - հարցրին աղջիկները:
   - Ես Աստղիկն եմ՝ Սիրո Աստվածուհին, - պատասխանեց նա- , Հայր Արայի կամքով ես աստվածային Սեր եմ բերել ձեզ:  Եկեք ինձ հետ, երգով ու ժպիտով միասին շրջենք ողջ Արարատը, Վարդավառ սարքենք, վարդ-ջրով օծենք Արի Հայերին, որ ժպտան նրանք, որ սիրեն նրանք, որ աղջիկները սիրով հարսնանան, որ պատանիները Վահագնով զորանան և սիրով պաշտպանեն սերը ձեր հոգու:
   Աղջիկները միացան Աստղիկին:  ԵՎ սիրո թափորը շարժվեց առաջ:  Աստղիկը վարդաջուր էր ցանում Արի Հայերի վրա, աղջիկները սիրո երգերով սեր էին բորբոքում Հայ պատանիների մեջ:
   Ժպտում էին մայրերը, ժպտում էին հայրերը, ժպտում էին մանուկները, ժպտում էին պատանիները, կայտառանում, աշխուժանում՝ տեսնում էին Աստղիկին, տեսնում էին բազմաթիվ սեր Աստղիկներին ու սիրում նրանց:
   Ժպտացին Հայերը, ժպտացին Աստղիկին, ժպտացին իրար:  Սիրեցին Աստղիկին, սիրեցին իրար:  ՈՒ սիրո երգն ու ժպիտը տարածվեցին Արարատում:
   Վարդավառ էր՝ սիրո տոնախմբություն:
   Աստղիկը հավաքեց Հայերի ժպիտը, մի փունջ կազմեց ու արևին տվեց:  Արևն էլ ժպտաց, հազարավոր ճաճանչներով ժպտաց Արի Հայերին ու Արարատին:  Գնաց օվկիանոսներից ջրեր հավաքեց, բերեց ու ցանեց Արարատի վրա:  Նորից առուները կարկաչեցին, լճերը լցվեցին:  ՈՒ Արի Հայերը խաղացին ջրի հետ, իրար ջրեցին, իրար թրջեցին և բոլորը երջանիկ էին:
   Վարդավառ էր:
   Նորից ծառ ու ծաղիկ կենդանացան, հեռացած հավքերը վերադարձան Արարատ:  Նորից աղջիկները հարսնացան, մայրերը՝ մայրացան:  Իսկ Հայ պատանիք իրենց ժանգոտած սրերը փայլացրին ու աչքերը հառած արևին, կանչեցին. ՙՈ՛վ, Վահա՜գն, մենք քե՜զ ենք դիմում...՚:
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 464 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024