|
|
|
Главная » 2011 » Նոյ » 14 » ՍԻՐԱԿԸ
|
ՍԻՐԱԿԸ Առաջին արին ծնվեց Արարատում: Արին արի արարեց: ԵՎ առաջին երջանկությունն ու տառապանքը հաստատվեցին Արարատում: Զորավոր էր Արիի որդին՝ իր հոր պես: Չէ՞ որ նա աստված էր, թեև՝ երկրային: Բայց նա աստվածների պես երջանիկ չէր: Ոչինչ նա չէր սիրում, ոչնչից նա չէր գոհանում և ոչինչ չէր ափսոսում նա: ԵՎ ամենը Արարատում նրան ձանձրույթ ու տառապանք էին պատճառում: - Որդի՜ս,- ասաց Արին,- այս հրաշագեղ Արարատի առաջին ծնունդն ես դու: Բայց ինչո՞ւ երջանիկ չես քո ծնունդով: - Ի՞նչ է երջանկությունը, ես չգիտեմ,- ասաց Արիի որդին: ԵՎ Արին ասաց. - Երջանկություն է, երբ զգում ես, որ դու Արարատինն ես և Արարատն էլ քոնն է ու սիրում ես այն ամենը, ինչ քոնն են: Արիի որդին ասաց. - Այս ամենը իմը չեն, այլ ինձ համար են միայն: ԵՎ հասկացավ Արին, որ ինքը՝ երկրային առաջին աստվածը, անկատար արի է արարել: Մեծ վիշտ էր ապրում Արին: - Ո՛վ, Հա՜յր իմ, Արա՛,- կանչեց նա,- բա Արիից չարի կծնվի՞: Դու ինձ արարեցիր Արարատում, որ երջանկությունն ու արարումը հաստատվեն Երկրի վրա: Բայց իմ առաջին արարումը անկատար եղավ: Նա չի զգում ծնունդի երջանկությունը, կյանքի երջանկությունը, արարումի երջանկությունը: Ձանձրույթ ու տառապանք է նրա կյանքը: ԵՎ նա իր տառապանքով տառապանք է սփռում իր շուրջը: Աստվածամայր Անահիտը հայտնվեց Արիի դիմաց և ասաց. - Հայր Արայի կամքով եմ ես եկել քեզ մոտ: Գիտցի՜ր, որդի՜ս, որ Արիից չարի չի ծնվի երբեք: Դու արի ես արարել: Բայց գիտցի՜ր, որ քո որդին կատարյալ աստված չէ. նա աստվածամարդ է միայն, և ինքը իր մեջ պիտի կերտի իր տարելությունը ու հասնի աստվածայնության: Հայր Արան այս գիշեր քո որդու Ես-ը կբաժանի բազմաթիվ ես-երի: ԵՎ քո որդին այսուհետև մշտապես կորոնի իր Ես-ի ամբողջությունը: ԵՎ սիրելով իրեն, նա կսիրի այն բոլորին և այն ամենը, որ իրենն են՝ իր Ես-ի ամբողջության մասերը: Այդպես նա կերջանկանա: ԵՎ երջանկանալով, նա կատարյալ Արի կլինի և կհասնի աստվածայնության: Նա ինքը կլինի սիրո ակունք՝ Սիրակ և սերը կհաստատի Արիների մեջ: ԵՎ գիշերով, երբ Արիի որդին քնած էր, Հայր Արան բաժանեց նրա Ես-ը բազմաթիվ ես-երի: Առավոտյան արթնացավ Արիի որդին: Նայեց իր շուրջը և տեսավ, որ ամեն ինչ փոխված է, ամեն ինչ նորովի է: Արևը ուրախ ժպտում է իրեն, ջրերը կարկաչելով երգում են իր համար, ծառերը նազում են իր շուրջը... Զարմացել էր Արիի որդին, և նրան թվում էր, թե ամենը կենդանի են, շնչում են և խոսում են իր հետ: Նա զմայլված դիտում էր Արարատյան այդ հրաշալիքը, որ մինչ այդ երբեք չէր տեսել: ԵՎ այդ հրաշալիքների մեջ տեսավ և իրեն՝ իրեն իրենից դուրս: ՙՄի՞թե ես քնած եմ դեռ՚ - մտածեց նա և շփեց աչքերը: Նա համոզվեց, որ արթուն է: Բայց ինքը իրենից դուրս և բազմաթիվ անձերի մեջ... մի՞թե դա երազ չէ: ԵՎ նա վազեց Արիի մոտ: - Հա՜յր իմ,- կանչեց նա,- մի՞թե ես երազ եմ տեսնում արթուն վիճակում: Բազմաթիվ անձեր՝ բոլորն էլ ես եմ, իսկ արև ու քար, ջուր ու ծաղիկ խոսում են ինձ հետ... Ժպտաց Արին ու ասաց. - Դա երազ չէ, որդի՜ս, դա իրականություն է: Հայր Արայի կամքով այդ բոլորը դու ես. քո ամբողջությունն են նրանք տարբեր անձերի մեջ: ԵՎ այդ բոլորը քոնն են, այլ ոչ՝ քեզ համար: Դու նրանց մեջ ես ապրում և նրանցով ես ապրում: ԵՎ պահպանելով նրանց՝ դու քեզ ես պահպանում, զորացնելով նրանց՝ դու քեզ ես զորացնում և սիրելով նրանց՝ դու քեզ ես սիրում: Դու մշտապես պիտի որոնես քո ամբողջությունը նրանց մեջ: ԵՎ ամբողջանալով, դու կհասնես աստվածայնության: ԵՎ Արիի որդին սկսեց որոնել իր ամբողջությունը: ԵՎ որոնելով, նա երջանկացավ: Նրա մեջ արթնացավ աստվածային սերը՝ սեր դեպի ինքն իրեն՝ իր ամբողջության մեջ: ԵՎ ինքն իրեն տեսնում էր բոլորի մեջ, որ իրենն էին, որ ինքն էին: ԵՎ նա նվիրվում էր նրանց, զորացնում էր նրանց: ԵՎ այդպես սերն ու արարումը հաստատվեցին Արարատում Արիների մեջ: ԵՎ Արիի որդին կոչվեց Սիրակ:
|
Категория: Ուխտագիրք Արորդյաց |
Просмотров: 424 |
Добавил: PanArmenizm
| Рейтинг: 0.0/0 |
|
|
|
|
|
|
|
|