|
|
« Դեկտ 2024 » | Լուսին | Հրատ | Փայլածու | Լուսնթագ | Արուսյակ | Երևակ | Արեգակ | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
|
|
|
|
|
|
|
Главная » Ուխտագիրք Արորդյաց
Հազա՛ր - հազա՛ր նվիրում մեր Հայր Արային, Հազա՛ր - հազա՛ր ժպիտ Մայր Անահիտին, Հազա՛ր - հազա՛ր փառք Հրե Վահագնին, Հազա՛ր - հազա՛ր սեր Չքնաղ Աստղիկին, Հազա՛ր - հազա՛ր բարև Արտավազդ Միհրին, Հազա՛ր - հազա՛ր երդում Սուրբ Նախնիներին...
Որ հազա՛ր - հազա՛ր արևով օծված, Որ հազա՛ր - հազա՛ր օրհնությամբ կնքված, Որ հազա՛ր - հազա՛ր հայտնությամբ սնված ԵՎ Արարչական կամքով արարված ՈՒԽՏԱԳԻՐՔՆ ԱՐՅԱՑ՝ ոգու վեհություն, Հանց Կենաց Խորհուրդ մեզ են կտակում
Прикрепления: |
...
կարդալ ավելին
)?-->Ո՛վ, Արի Հա՜յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի՜նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի՜ ես դու, Աստվածամա՜րդ ես դու, բոլոր մարդկային Ցեղերի մեջ միակ արարող զորությո՜ւնն ես դու և Արայի Որդի Վահագն Աստծո Սիրո, Զորության ճառագո՜ւմն ես դու: Էլ ի՞նչ ես որոնում քեզանից դուրս - զորությո՞ւն՝ զորությունը քո մեջ է. հավա՞տ՝ հավատը քո մեջ է. սե՞ր՝ սերը քո մեջ է. իմաստությո՞ւն՝ իմաստությունը քո մեջ է: Հրաշալի էա՜կ ես դու, ո՛վ, Արի Հա՜յ: Բայց դեռ ինչքա՞ն, ինչքա՞ն դու քեզ չճանաչես, դեռ ինչքա՞ն դու քեզ մերժես: Դեռ ինչքա՞ն դու ապրես ուրիշի կենսագրությամբ և դեռ ինչքա՞ն դու խարխափես հոգևոր թմրության մեջ՝ գոհ քեզ պարգևված անտոհմիկ որբի խղճուկ վիճակից: Դու երբևէ չե՞ս նայել Արեգակին՝ ո՜չ մայրամուտի, այլ արշալույսի՜ Արեգակին և նրա ճառագայթների անհուն ծովի մեջ չե՞ս փորձել տեսնել քեզ, քո սկիզբը և խորհել, թե ո՞վ ես դո
...
կարդալ ավելին
Прикрепления: |
...
կարդալ ավելին
)?-->Ուղերձ Արարչի կամքով՝ Հայ տղամարդը հայր է ու ռազմիկ: Սիրով ու սրով նա պիտի կնքվի եւ ապա երբեք, ամբողջ իր կյանքում այդ սուրը պատյան պիտի չդնի, նույնիսկ աղոթքի ու սիրո պահին: Հայ ռազմիկը պիտ պատերազմի, խաղա մահի հետ՝ հաղթի կամ հաղթվի. իսկ Չարիի դեմ նա պիտի լինի լոկ Վիշապաքաղ: Չարին ռազմիկ չի կարող լինել, եւ իր բնույթով ոճրագործ է նա: Եվ Չարիի հետ կա՚մ պետք է խոսել ոճրագործ ձեւով, կա՚մ պետք է լինել պատժող դատավոր: Ռազմիկը ոճիր չի կարող գործել, եւ Չարիի ոճիրը պատժելու համար, դատող է կարգել Վահագն Հային՝ թե Չարին հենց ձեռք բարձրացնի Հայ մորթելու, սրով պիտ կտրել այդ ձեռքը նրա՝ գլխի հետ մեկտեղ: Սա է կոչումը Հայ ռազմիկի, սա է պատգամը Ահեղ Վահագնի:
...
կարդալ ավելին
Прикрепления: |
Հա՜յր մեր, Արա՛, Դու Արարիչ Սիրո՛, ՈՒժի՛, Հավատի՛... Քո Օրհնությամբ այս Աշխարհում Լինելությո՛ւն թող լինի. ՈՒ երբ երկիրը ցավով երկնի՝ Արարչությո՛ւն թող լինի: ԵՎ քո որդիքը արմենական Փառքդ երգեն,Հայր Արա՛:
Արիացեղ Արարատում Ծիլարձակո՛ւմ թող լինի... Վահագնացած սերունդների Առատ ծնո՛ւնդ թող լինի. ՈՒ երբ մայրերը օրոր երգեն՝ Զորերգությո՛ւն թող լինի: ԵՎ քո որդիքը արմենական Փառքդ երգեն,Հայր Արա՛:
Прикрепления: |
Վ Ա Հ Ա Գ Ն Ի Ծ Ն Ո Ւ Ն Դ Ը
ԵՐԿՆԵՐ ԵՐԿԻՆ, ԵՐԿՆԵՐ ԵՐԿԻՐ, ԵՐԿՆԵՐ ԵՎ ԾՈՎՆ ԾԻՐԱՆԻ, ԵՐԿՆ Ի ԾՈՎՈՒՄ ՈՒՆԵՐ ԵՎ ԶԿԱՐՄՐԻԿՆ ԵՂԵԳՆԻԿ: ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԾՈՒԽ ԵԼԱՆԵՐ, ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԲՈՑ ԵԼԱՆԵՐ, ԵՎ Ի ԲՈՑՈՒՅՆ ՎԱԶԵՐ ԽԱՐՏՅԱՇ ՊԱՏԱՆԵԿԻԿ: ՆԱ ՀՈՒՐ ՀԵՐ ՈՒՆԵՐ, ԱՊԱ ԹԵ ԲՈՑ ՈՒՆԵՐ ՄՈՐՈՒՑ ԵՎ ԱՉԿՈՒՆՔՆ ԷԻՆ ԱՐԵԳԱԿՈՒՆՔ:
Ցնծա՜ բյուրվիշապ Արարատ Աշխա՜րհ՝ փրկության Աստված Վահա՛գն է գալու: Գալու է Չարի Վիշապին սպանելու և Մեծ Ջրհեղեղով Երկիրը լվալու Վիշապի պղծությունից: Գարուն է բերելու Վահագն Աշխարհում, Երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն:
Прикрепления: |
|
|
|
|
|
|
|
|
|