|
|
|
Главная » 2011 » Նոյ » 14 » ԿԵՆԱՑ ՀԱՄԱԿԱՐԳ
|
դ. ԿԵՆԱՑ ՀԱՄԱԿԱՐԳ ՈԻ - Բացարձակ հուրի տեսակային /անհատական/ ամբողջություն: Լեզվաբանորեն կազմված է՝ Վ /գերագույն, բացարձակ/ հունչարմատով, Ա /Օ/ բառարմատով և Ի - տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով՝ Վ - Օ /Ա/ - Ի: Ըստ այդմ, ՈԻ - նշանակում է տեսակային /անհատական/ բացարձակ հուր: Փաստորեն ՈԻՆ - աննյութ, հրե մարմնով ՀՈԻՆ է, իսկ ՀՈԻՆ - նյութականացված մարմնով ՈԻՆ է: /տես՝ ՀՈԻ/:
ՀՈԻ - Տեսակային /անհատական/ ամբողջության հուրի հաստատում: Լեզվաբանորեն կազմված է՝ Հ /հաստատում/ հունչարմատով, Ա /Օ/ բառարմատով և Ի - տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով՝ Հ - Օ /Ա/ - Ի: Ըստ այդմ, ՀՈԻ - նշանակում է տեսակային /անհատական/ մարմնավորված հուր: Փաստորեն ՀՈԻ - ն նյութականացված մարմնով ՈԻՆ է, իսկ ՈԻ - ն աննյութ, հրե մարմնով ՀՈԻՆ է: /տես՝ ՈԻ/:
ԵՆ - Կյանք /յանք/ խորհրդի եզակի արտահայտությունն է: Լեզվաբանորեն կազմված է՝ /արտահայտություն/ հունչարմատով և ԱՆ /ծնունդ/ բառարմատով՝ - ԷՆ /ԱՆ/:
ԳԻՆԻ - Կենաց հեղուկ: Լեզվաբանորեն կազմված է՝ ԵՆ /կյանք/ բառով և Ի - տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով՝ ԵՆ -Ի: ԳԻՆԻ - ն արտահայտում է կյանքի հետ կապված որոշակի տեսակային ամբողջության անուն, որ տրվել է որոշակի հեղուկին՝ Կենաց Հեղուկ: Ըստ այդմ, ԳԻՆԻ - ն միշտ էլ համարվել է սուրբ ըմպելիք: ԳԻՆԻ - ն տարբեր հնչյունափոխություններով գործածվում է նաև Արիական այլ Լեզուներում՝ վինո, վայն... Ըստ երևույթին, մեր հեքիաթներում արտահայտված անմահական ջուրը հենց ինքը՝ Կենաց Հեղուկն է՝ գինին: ԿՅԱՆՔ - Ոգու մարմնավոր կեցության պարբերությունների բազմակիություն: Լեզվաբանորեն կազմված է՝ ԵՆ խորհրդով և Ք հոգնակիակերտ ածանցով՝ ԵՆ - Ք՝ ՅԱՆ - Ք՝ ԿՅԱՆ - Ք: ԵՎ հենց այն փաստը, որ ԿՅԱՆՔ խորհուրդը հոգնակի թիվ է, հիմնավորում է նրա բազմակի լինելը: Այսինքն, որ մարդ բազմաթիվ անգամ վերածնվում է և ապրում մարմնավոր բազմաթիվ պարբերություններ:
ԿՆՈՒՆՔ - Կյանքի հաստատում, օծում: Լեզվաբանորեն կազմված է՝ ԵՆ /կյանք/ և ՈՒՆՔ /օծում, հաստատում/ բառերով՝ ԵՆ - ՈՒՆՔ: Կնունքը որպես կյանքի հաստատում կամ կյանքի օծում, բնական օրինաչափության ընկալման որոշակի արտահայտություն է, որ ավանդաբար հասել է մեզ /տես՝ Արարատյան Դիցաբանություն/: Ըստ բնական օրինաչափության, ծնված երեխան մտնում է իր կյանքի մի նոր միջավայր, որը խիստ տարբեր է նրա նախնական՝ մայրական ներքին միջավայրից: ԵՎ երեխան նախքան իրական կյանքի մեջ մտնելը, պետք է հարմարվի կյանքի այս նոր միջավայրին՝ օդին, լույսին, ձայնին... Մեր նախնյաց իմաստությունը հաստատել է, որ երեխան նոր միջավայրին հարմարվում է քառասուն օրում: Այդ ընթացքում երեխային պահպանում են արտաքին այլևայլ շփումներից ու ազդեցություններից: Այդպես մտել է նաև ՔԱՌԱՍՈՒՆՔ խորհուրդը: ԵՎ երեխային Քառասունքից հանելիս, կնքում են՝ հաստատում են նրա ծագումը, օծում են նրա մարմինը պահպանիչ ծաղկայուղով և հանձնում են Կյանքին ու Աստվածների հովանավորությանը: Հենց սա է ԿՆՈՒՆՔ - ի իրական և նախնական խորհուրդը: Չափահասների Կնունքը տարբեր Կրոնների ազդեցության արդյունք է, որպես այս կամ այն Կրոնին անհատի նվիրումի հաստատում: Ի դեպ, որպես Քրիստոնեական Կրոնին հայ անհատի նվիրումի արտահայտություն, Եկեղեցին Կնունքը նույնացրել է Մկրտությանը: Սակայն Մկրտությունը իր խորհրդով խիստ տարբեր է Կնունքից: Մկրտությունը իր հիմքում ունի Մկրատ բառը և նշանակում է՝ Մը - կրտել: Ըստ այդմ, Մկրտությունը նույնանում է Թլպատումին, որ կատարում են Հրեաներն ու Մահմեդականները: Բայց նրանք կատարում են մարմնական Մը-կրտություն: Իսկ Հայ Քրիստոնեական Եկեղեցին, փաստորեն, Մ-կրտում է Հոգին:
ԱՆՀԱՏ - Ամբողջական: Լեզվաբանորեն կազմված է ԱՆ - ժխտական ածանցով և ՀԱՏ /հատել/ բառով: Մարդը Անհատ է, այսինքն՝ ամբողջական է, երբ նրա մտածելակերպը համապատասխանում է նրա գենետիկ պահանջմունքներին: Հաճախ մարդը բաժանված է լինում ինքն իր մեջ, երբ նրա գենը մի բան է պահանջում, իսկ գաղափարը՝ ուրիշ բան: Այդ մարդը երկվության մեջ է, և մշտական ներքին պայքար է գնում նրա մեջ. այդ մարդը ամբողջական չէ՝ նա Անհատ չէ:
ՄԱՀ - Պարփակված զորություն, ոգի /հոմանիշ է ՄԵՌ խորհրդին/: Լեզվաբանորեն կազմված է՝ Մ /պահպանել/ հունչարմատով և ԱՀ /հզոր/ բառարմատով: Ըստ այդմ՝ ՄԱՀԱՆԱԼ նշանակում է ոգիանալ: ՄԱՀ - ից են առաջացել Մեհեկան ամսանունը, Մեհյանը և Միհր /Մհեր/ աստվածային խորհուրդը:
ՄԵՌ - Պարփակված զորություն /հոմանիշ է ՄԱՀ խորհրդին/: Լեզվաբանորեն կազմված է Մ /պահել/ հունչարմատով և ԱՐ /ԵՌ/ բառարմատով՝ Մ - ԵՌ /ԱՐ/: Ըստ այդմ՝ մեռնել - մահանալ, մեռած - մահացած, Ձմեռ - Հարաբերական մահ:
Բ - Հունչարմատ, որ հաստատական իմաստ ունի:
ԲԱՆ - Էություն, որակ: Լեզվաբանորեն կազմված է՝ Բ - հաստատական հունչարմատով և ԱՆ /ծնունդ, ծագում/ բառարմատով:
ԲԱՆԱԿԱՆ - Էության ակունքից բխող հոգեմտային որակ: Լեզվաբանորեն կազմված է՝ ԲԱՆ /էություն/ բառով և ԱԿ /ակունք/, ԱՆ /ծնունդ/ արմատներով՝ ԲԱՆ - ԱԿ - ԱՆ: Ըստ այդմ, Բանականությունը անհատական որակ չէ. այն Ազգ - Տեսակի ակունքից բխող հոգեմտային որակ է:
ԲԱՐԵՎ - Ողջույնի խորհուրդ, որ նշանակում է՝ ԱՐԵՎԴ ՀԱՍՏԱՏ ԼԻՆԻ /Կյանքիդ Զորությունը հաստատ լինի/: Լեզվաբանորեն կազմված է՝ Բ - հաստատական հունչարմատով, ԱՐ /զորություն/ և ԱՎ /կյանք/ արմատներով՝ Բ - ԱՐ - ԱՎ՝ ԲԱՐՅԱՎ՝ ԲԱՐԵՎ: Ի դեպ, նույն ԱՐ և ԱՎ արմատներով է կազմված նաև ռուս-արիական լեզվով Զդրավստվույ - ողջույնի խորհուրդը՝ զդ - ԱՐ - ԱՎ - ստվույ, որ նույնպես նշանակում է Կյանքիդ զորությունը հաստատ լինի:
ԲՈՒՆ - Ծագումի հիմք, արմատ: Լեզվաբանորեն կազմված է Բ - հաստատական հունչարմատով և ՈՒՆ /ԱՆ/ բառարմատով:
ԲՆՈՒԹՅՈՒՆ - Հիմքային ամբողջական համակարգ:
ԲՆԱԿԱՆ - Հիմքի ակունքից բխող օրինաչափություն: Լեզվաբանորեն կազմված է ԲՈՒՆ բառով և ԱԿ /ակունք/, ԱՆ /ծնունդ/ բառարմատներով:
ԲՆԱԶԴ - Բնական ազդակ, բնականի արտահայտություն: Լեզվաբանորեն կազմված է ԲՈՒՆ /արմատ, համք/ և ԱԶԴ /հաստատում/ բառերով: Ըստ այդմ, Բնազդը անհատական հոգեմտային որակ է: ԵՎ անհատական բնազդը զարգանալով ազգային Բանականության մեջ, վերաճում է իմաստության: Իսկ եթե անհատական բնազդը զարգանում է ազգային Բանականությունց դուրս, արտաքին իմացական հիմքի վրա, վերաճում է դատողության:
ԲՈՒԺ - ՈՒժը հաստատել, ուժը վերականգնել: Լեզվաբանորեն կազմված է Բ - հաստատական հունչարմատով և ՈՒԺ բառարմատով՝ Ս - ՈՒԺ:
ԱՌԱՋ - Աճի ընթացք: Լեզվաբանորեն կազմված է ԱՌ /դեպի/ - ԱՃ արմատներով: Ըստ այդմ, ԱՌԱՋ - ը ընդունված է որպես Աճի ընթացք դեպի ապագա: ԱՌԱՋ - ի հակադրությունն է համարվում ՀԵՏ - խորհուրդը, որպես ընթացք դեպի անցյալ: Օրինակ՝ նալ առաջ /ընթացք դեպի ապագա/, նալ հետ /ընթացք դեպի անցյալ/: Սակայն, Հայոց Լեզվի մեջ ԱՌԱՋ և ՀԵՏ խորհուրդները հաճախ փոխարինում են իրար. Օրինակ՝ Մի տարի առաջ / սա ընթացք է դեպի անցյալ/, Մի տարի հետո /սա ընթացք է դեպի ապագա/: Այստեղից բխում է, որ ԱՌԱՋ և ՀԵՏ խորհուրդները նույնանում են իրար: ԵՎ փաստորեն Աճի ընթացքը պայմանավորում է ոչ միայն ապագան, այլև՝ անցյալը: Այսինքն՝ ապագան ունի իր ապագան, անցյալն էլ իր անցյալն ունի: ԵՎ դրանք նույնանում են իրար: Եթե մենք գնանք ԱՌԱՋդեպի ապագա, կհասնենք ապագայի ապագային, որը հենց անցյալի անցյալն է. եթե մենք գնանք ՀԵՏ դեպի անցյալ, կհասնենք անցյալի անցյալին, որը հենց ապագայի ապագան է: Այս երկու խորհուրդների նույնության զգացողությունը կարևոր հիմք է հանդիսանում մեր աշխարհընկալման համար:
ԾԻՐԱՆ - Ծիրի /տիեզերական/ պտուղ: Լեզվաբանորեն կազմված է՝ ԾԻՐ և ԱՆ բառարմատներով: Ըստ այդմ, ԾԻՐԱՆ - ը համարվում է ԿԵՆԱՑ ՊՏՈՒՂ: Կենաց Պտուղը Սիրո հավերժական Ծիրն է, որի սերմը հենց ինքը՝ Հայր Արան է գցել Արարատի հողի մեջ: ԵՎ դա միակ պտուղն է, որ ձեռքով բաժանվում է երկու հավասար մասի: Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, երջանիկ էին Արարատում երկրային աստված Արին ու գեղեցկուհի Արփին: Պատանեկան լուսե սիրով էին սիրում իրար: Հովի պես քնքուշ էր նրանց սերը, արեգի պես ջերմ, երկնքի պես անկիրք: ԵՎ նույնիսկ իրենց մերկությունը չէին զգում նրանք: Հիանում էին Աստվածները նրանց սիրով: Բայց Աստվածամայր Անահիտը մի օր զգուշացրեց. ,, Եթերային սերը պատանեկան մենաշնորհն է, կենաց գարունքի հրաշալիքն է դա: Բայց գարունքի հետ կանցնի այդ սերը, եթե այն չվերաճի պտղաբերումի սիրո: Սիրո հավերժումը սերնդատվության մեջ է,,: ԵՎ Աստվածամայր Անահիտի կամքով Արին ու Արփին Ճաշակեցին Կենաց Պտուղը: Նայեցին իրար Արին ու Արփին, տեսան իրար այնքան իրական: Ամաչեցին իրենց մերկությունից, ծածկեցին իրենց մերկությունը և ապա ցանկացան իրար: ԵՎ նրանց սիրո հավերժումը հաստատվեց սերնդատվությամբ: Իսկ Կենաց Պտուղը կոչվեց Ծիրան: Ծիրանը, որպես Կենաց Պտուղ, միայն Արարատում է աճում: Արարատից դուրս այն գենախեղվում է, կորցնում է Ծիրանի շատ հատկանիշներ, ուստի և չի կարող կոչվել Ծիրան. և պատահական չէ, որ այն կոչվում է Հայկական Պտուղ կամ Հայկական Խնձոր:
|
Категория: Ուխտագիրք Արորդյաց |
Просмотров: 807 |
Добавил: PanArmenizm
| Рейтинг: 0.0/0 |
|
|
|
|
|
|
|
|