Приветствую Вас, Гость Արեգակ, 01.12.2024, 15:01
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 4
հյուր 4
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 15 » ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄ
21:17
ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄ
ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄ

   Հայկը խաղում էր տիտան տղաների  հետ: Տարված խաղով, նրանք շատ խորացան տափաստանի մեջ: ԵՎ Հայկը հեռվում մի կապույտ դաշտ տեսավ: Նա առաջարկեց գնալ այդ կապույտ դաշտի մոտ: Տղաները, հետևելով իրենց հայրերի պատվերին, մերժեցին: Բայց հետաքրքրասեր էր Հայկը և համառ. նա իր ուժով ստիպեց տղաներին գնալ իր հետ:
   Երբ հասան այդ կապույտ դաշտին, Հայկը հասկացավ, որ դա մի ընդարձակ ջրի դաշտ է: Այդքան մեծ ջուր նա երբեք չէր տեսել: Դա լիճ էր, և լճի ջուրն այնքան պարզ էր, որ նրա մակերեսին հայելու պես անդրադառնում էին տղաների պատկերները: Հայկը նայեց ջրին և սարսափած ետ թռավ: Ապա նորից նայեց՝ մի օտարոտի դեմք էր նայում իրեն:
   - Սա ո՞վ է,- հարցրեց նա:
   - Դա դու ես,- ծիծաղելով պատասխանեցին տղաները:
   Հայկը նորից ու նորից նայեց ջրին և վերջը համոզվեց, որ իրոք դա ինքն է: Ապա նայեց ընկերներին ու նորից նայեց իր պատկերին: ԵՎ զարմացավ, որ բոլորն իրար նման են, և միայն ինքն է տարբերվում բոլորից: Մինչև հիմա նա համոզված էր, որ ինքը հենց այնպիսին է, ինչպիսին բոլորն են: Բայց հիմա ջրի վրա մի ուրիշ պատկեր է՝ իր պատկերն է, որ բոլորովին նման չէ մյուսներին:
   Հայկը տխրեց և հեռացավ լճափից: Նա եկավ տուն ու փակվեց իր սենյակում: Հայկն արդեն տեսել էր ինքն իրեն: Նա ոչ մեկին ոչինչ չասաց, միայն ամբողջ օրը լուռ էր և մտքերի մեջ խորասուզված. ՙԻնչո՞ւ են բոլորը իրար նման և ինչո՞ւ են բոլորը տարբեր ինձանից, մի՞թե ես ուրիշ եմ՚:
   Առավոտյան Հայկը նորից իր ընկերներին տարավ լճափ: Նորից ու նորից տեսնում էր իր տարբերությունը բոլորից: Տիտան տղաները չդիմացան ջրի գայթակղեցնող զորությանը ու նետվեցին ջուրը լողալու: Հայկն էլ մտավ ջուրը: Սառը ջուրը շատ հաճելի էր և մեղմում էր նրա մարմնի ցավերը:
   Երկար մնացին ջրի մեջ: Ջուրը քայքայեց Հայկի փշե շապիկը, և այն թափվեց վրայից: ԵՎ երբ դուրս եկան ջրից, Հայկի կրծքին նորից ճառագեց Արևխաչը: Տիտան տղաները սարսափահար փախան:
   Արևխաչի ճառագումը ջերմացրեց Հայկին: Նա շոյեց Արևխաչը և զարմացավ, որ չայրեց իր ձեռքը: Նա մեկ- մեկ իր մարմնից հանեց փշերը: ԵՎ ավելի զարմացավ, երբ տեսավ, որ մարմնի վերքերը անմիջապես փակվում են:  ԵՎ խորհում էր  Հայկը.  ՙԱյս Արևխաչի ճառագումը ջերմացրեց ինձ և փակեց իմ վերքերը, իսկ մյուս տղաներին սարսափեցրեց: Ի՞նչ խորհուրդ ունի իր մեջ այս Արևխաչը, որ տարբեր է ինձ և նրանց համար՚:
   Հայկը վերադարձավ տուն: Նա շատ տխուր էր ու մտազբաղ: Խաթունը հարցրեց.
   - Որդի՜ս, ինչո՞ւ ես տխուր, գուցե հիվա՞նդ  ես:
   - Ո՜չ,- պատասխանեց Հայկը, ապա երկար նայելով Խաթունին, հարցրեց,- մարե՜, ո՞վ եմ ես:
   Խաթունը ամենից շատ այդ հարցից էր վախենում, և ահա այդ հարցը եղավ: Նա ասաց.
   - Մի՞թե դու չգիտես: Դու իմ որդին ես, դու տիտանյան արքայի որդին ես, Բելի եղբայրը:
   - Մարե՜,- ասաց Հայկը,- իսկ ինչո՞ւ ես նման չեմ բոլորին: Բոլորը նման են իրար, բայց բոլորն էլ տարբեր են ինձանից, դու էլ ես տարբեր:
   - Ո՞վ ասաց քեզ,- հարցրեց Խաթունը:
   - Ես ինքս տեսա լճի ջրերի մեջ:
   ՙԿոտրվի նրա վիզը, ով սրան տարել է լճի մոտ՚,- մտքում ասաց Խաթունը: Բայց նա ի՞նչ իմանար, որ Աստվածամայր Անահիտն էր աներևութաբար ուղեկցում Հայկին: ԵՎ Խաթունը ասաց.
   - Ջուրը խաբում է քեզ, որդի՜ս, տարբեր չես դու:
   - Տարբեր եմ, մարե՜,- պնդեց Հայկը,- ջրի մեջ շապիկս հալվեց, և կրծքիս Արևխաչը փակեց իմ մարմնի վերքերը, իսկ ընկերներիս սարսափեցրեց:
   Խաթունը չկորցրեց իրեն և ասաց.
   - Որդի՜ս, եթե այդ նշանը հանես վրայիցդ, դու էլ նման կլինես բոլորին: Դու կախարդված ես: Նորից ծածկիր դա և գնա աղոթիր մեր Աստծուն, որ նա ների քո մոլորությունը:
   Մտքերի մեջ ընկավ Խաթունը: Հայկը տեսել էր ինքն իրեն: Թեև ինքը փորձեց համոզել Հայկին, բայց այդ հարցը արդեն մեխվել էր Հայկի ուղեղի մեջ և միշտ հետապնդելու էր նրան: Ինչ արին- չարին, չկարողացան Հայկին հագցնել նոր փշե շապիկ:
   ԵՎ Բելը ասաց մորը.
   - Մարե՜, այս Արիի ճուտը տիտան չի դառնա երբեք, նա համառ է ու զորավոր: Թող ես սպանեմ նրան, քանի դեռ փոքր է:
   Խաթունը    խիստ ընդդիմացավ Բելին:
   - Թող քո կամքը լինի, մարե՜,- սրտնեղած ասաց Բելը,- բայց գիտցիր՝ թե իմ գլխին փորձանք գա մի օր, էս օրը վկա, սրանից կգա: 
   Իսկ Հայկը օրեցօր հոգեպես մաշվում էր: ԵՎ խորթանում էր նա շրջապատից: Բոլորը տարբեր էին, նույնիսկ Խաթունը: Նա ինքն իրեն դատապարտել էր միայնության. ոչ մեկի  հետ չէր շփվում և չեր մոտենում իր ընկերներին: Նա հաճախ գնում էր լճափ ու ժամերով նստում այնտեղ, նայում ինքն իրեն ջրի մեջ, խաղում Արևխաչի հետ:
   Մի օր էլ Հայկը շատ մնաց լճափին: Նա պառկեց ավազին ու փակեց աչքերը: Մի անուշ ձայն սթափեցրեց նրան: Աչքերը բացեց և իր դիմաց տեսավ մի կին: Նա տարբեր էր Հայկի տեսած բոլոր կանանցից: Նա իրեն՝ Հայկին էր նման և շատ էր նման: Դա Աստվածամայր Անահիտն էր, որ մշտապես հետևում էր Հայկին և հիմա հայտնվեց նրա առաջ:
   Հայկը առաջին անգամ տեսավ իր նմանին, ուրախացավ և հարցրեց.
   - Ես չգիտեմ՝ քնա՞ծ եմ, թե՞ արթուն. իմ երազի պատրա՞նք ես դու, թե իրական էակ. բայց դու ինձ շատ ես նման, ասա՝ ո՞վ ես դու:
   ԵՎ Անահիտը ասաց.
   - Ես Աստվածամայր Անահիտն եմ՝ քո  մայրը և բոլոր Արիների ու Աստվածների Մայրն եմ ես :
   Զարմացավ Հայկը՝ բա Խաթո՞ւնը: Մայր Անահիտը լսեց Հայկի միտքը և ասաց. 
   - Խաթունը քո ծծմերն է: Նա վերցրեց քեզ կերակրելու, բայց սեփականացրեց:
   ԵՎ Հայկը ասաց.
   - Թե դու իմ մայրն ես, ասա՝ ո՞վ եմ ես:
   - Դու Արի ես՝ երկրային աստված,- պատասխանեց Մայր Անահիտը,- Արիների արքա Թորգոմի որդին ես դու:
   ԵՎ Հայկը ասաց.
   - Թե դու Աստվածամայր  ես, ասա՝ ի՞նչ խորհուրդ ունի իմ կրծքին շողացով նշանը:
   ԵՎ Մայր Անահիտը ասաց.
   - Դա Արևխաչն է, որ ես իմ Մայրական Սիրով օծել եմ և կախել քո պարանոցին քո կնունքի օրը: Դա արևից է սնվում և քեզ է սնում արևի ջերմությամբ:
   ԵՎ Հայկը հարցրեց.
   - Թե դու Արիների Մայրն ես, ասա՝ ո՞րտեղ են ինձ նմանները:
   ԵՎ Մայր Անահիտը ասաց.
   - Քեզ նմանները Արարատում են:
   -Թե դու իմ մայրն ես,- նորից հարցրեց Հայկը,- ասա՝ ինչո՞ւ երբեք չէիր երևում իմ երազում:
   - Ես մշտապես հետևել եմ քեզ,- ասաց Մայր Անահիտը,- և գիշերները օրորոցիդ մոտ ես եմ երգել: Դու լսում էիր իմ երգը և քեզ թվում էր, թե Խաթունն է երգում: ԵՎ երբ երազիդ մեջ ՙմարե՚ էիր ասում, դու նրան էիր կանչում: Ես չէի երևում քո երազում, որովհետև Խաթունը իրականություն էր և մայր էր քեզ համար:
   Հիշեց Հայկը, որ շատ հաճախ իր քնած ժամանակ հենց այս ձայնն էր հնչում քաղցր երգերով: ԵՎ Հայկը փարվեց Մայր Անահիտին:
   - Որդի՜ս,- ասաց Մայր Անահիտը,- ես եկել եմ պաշտպանելու քեզ մեծ վտանգից: Գիտցիր՝ թեև Խաթունը քեզ սիրում է, բայց Բելը ուզում է քեզ սպանել:
   - Մայր Անահի՜տ,- զարմացած հարցրեց Հայկը,- Բելն ինչո՞ւ է ուզում ինձ սպանել, ինչո՞վ եմ ես խանգարում նրան:
   - Իմացիր, զավա՜կս,- ասաց Մայր Անահիտը,- Բելն էլ քո հոր որդին է և հավակնում է տիրել աստվածների հայրենիքը՝ Արարատը:
   - ՈՒրեմն Բելը իմ եղբա՞յրն է:
   - Ո՜չ,- ասաց Մայր Անահիտը,- թեև քո արյունը կա նրա մեջ: Դու աստված ես, իսկ Բելը աստծո որդի է միայն, նա աստծուց սերված տիտան է: ԵՎ տիրելով Արարատին, չի շենացնի այն, այլ խավարով կպատի: ԵՎ դու վտանգավոր չէիր լինի նրա համար որպես տիտան, բայց վտանգավոր ես որպես աստված: Զգույշ եղիր, որդի՜ս և ոչ մեկի մոտ մի բաց քո սիրտը: ԵՎ ես կփրկեմ քեզ ու կտանեմ Արարատ:
   Ասաց Աստվածամայր Անահիտը ու հեռացավ: ԵՎ Հայկը այդպես էլ չհասկացավ՝ երա՞զ էր դա, թե՞ իրականություն: Բայց մի բան պարզվեց նրա համար՝ թե ով է ինքը:՝
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 566 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024