|
|
|
Главная » 2011 » Նոյ » 14 » ՀՈՂԱԾԻՆ ՏԻՏԱՆԸ
|
ՀՈՂԱԾԻՆ ՏԻՏԱՆԸ
Մենակ էր Վիշապը և՜ Երկնքում, և՜ Երկրի վրա: Խավար էր շուրջը, և ինքն էր միանձնյա Թագավոր այդ խավարի մեջ: Սկզբում լավ էր զգում իրեն: Չէ՞ որ ինքն էր բացարձակ տիրակալ այդ խավարի աշխարհում: Բայց հետո նա ձանձրացավ իր այդ վիճակից: Այո, նա բացարձակ Թագավոր էր, բայց ո՞ւմ էր իշխում, ո՞վ էր երկրպագում նրան, ո՞վ էր զոհ մատուցում նրան: ԵՎ տխրեց Վիշապը: Նա հաճախ իջնում էր Երկիր ու հեռվից հետևում էր Արարատին, ուր ճախրում էին թիթեռներ, ճռվողում էին թռչուններ, վազվզում էին կենդանիներ, ուր ծառ ու ծաղիկ էր: ԵՎ նա նախանձում էր մյուս Աստվածներին, որ ուրախ զվարճանում էին այդ բնության մեջ և խաղում էին Արիի հետ: Իսկ ինքը մենակ էր: ԵՎ գեթ մեկը չկար, որի հետ խաղար ինքը, որի հետ զրուցեր, որին հովանավորեր: ԵՎ հենց դրա համար Վիշապը ավելի էր չարանում Արիի դեմ, որ նա կար և հենց իր լինելությամբ երջանկացնում էր Աստվածներին և ընդգծում էր Վիշապի դժբախտությունը: Երանի Արին չլիներ, կամ ինքն էլ ունենար այդպիսի մեկին: ԵՎ Վիշապը դիմեց Արային. - Ո՛վ, Հա՜յր իմ, ես մենակ եմ, և տխուր է ընթանում իմ կյանքը: Արարատում կյանք կա և այնտեղ Արին կա, ի ուրախություն բոլոր Աստվածների: Ինձ էլ տուր Արիի պես մեկին, որ ես էլ հոգամ նրա մասին: Չէ՞ որ նույնիսկ Խավարի տիրակալն էլ ուրախանալու պահանջ ունի: - Ես կկատարեմ քո ցանկությունը,- ասաց Արան,- թունախառն քո շունչը ցայտիր շուրջդ, և անապատը կկենդանանա: Ապա անապատի կավը շաղախիր Հորդող գետի ջրով և շաղախից ծեփիր Արիի նման մեկին: Փչիր նրա վրա, և նա շունչ կառնի: Բայց գիտցի՜ր՝ նա չի լինի Արի, այլ կլինի Չարի. նա չի լինի Հայգ, այլ կլինի Ադամ. նա չի լինի աստված, այլ կլինի տիտան: ԵՎ նա կլինի առաջին հողածին Տիտանը: Վիշապը գոհ վերադարձավ Երկիր: Շուրջը տարածեց իր թունավոր շունչը, և տափաստանի ավազներից փուշ ու տատասկ աճեցին և բազում կարիճներ, օձեր, մողեսներ և այլ սողուններ կենդանություն առան ու լցրեցին անապատը: Ապա տափաստանի կավը շաղախեց Հորդող գետի ջրով և այդ շաղախով ծեփեց Չարի Տիտանին, փչեց նրա վրա, շունչ տվեց նրան: ՈՒրախացավ Վիշապը՝ Խավարի Թագավորությունն էլ ունեցավ իր կյանքը և իր մարդուն: Վիշապը սիրում էր Տիտանին, գուրգուրում էր նրան և անվերջ խրատում էր. - Դու կբազմացնես ադամորդի Տիտանների Ցեղը և իմ խավարի տիրակալությունը կտարածես Երկրով մեկ: ԵՎ իմ Զորությանը ապավինած, կտապալես Արի Ցեղը Արարատում և խավարով կծածկես Արարատը, որ այնտեղ էլ իմ իշխանությունը հաստատվի: ԵՎ Չարի Տիտանը աճում էր թունավոր զորությամբ և մշտապես թշնամություն էր տածում Արարատում ապրող Արի աստծո դեմ: Նա մշտապես խորհում էր Արարատը նվաճելու և այնտեղ խավարի թագավորություն հաստատելու մասին:
|
Категория: Ուխտագիրք Արորդյաց |
Просмотров: 536 |
Добавил: PanArmenizm
| Рейтинг: 0.0/0 |
|
|
|
|
|
|
|
|