Приветствую Вас, Гость Արուսյակ, 29.11.2024, 02:45
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 4
հյուր 4
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 15 » ՀԱՅԿԻ ԵՎ ԲԵԼԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ
21:23
ՀԱՅԿԻ ԵՎ ԲԵԼԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ՀԱՅԿԻ ԵՎ ԲԵԼԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

   Հայկը, իր սակավաթիվ հսկաներով, հասավ մանր ձկներով հարուստ աղի լճին և ապա դիրք գրավեց բարձր լեռների արանքում գտնվող մի բարձունքի վրա: Այդտեղից պարզ երևում էր Բելի բանակը: Երկնքի աստղերին հաշիվ կար, տիտան զինվորներին հաշիվ չկար:
   Հայկը հավաքեց իր զորականներին  և այսպես դիմեց նրանց.
   - Ո՛վ, իմ քաջ զինակիցնե՜ր, թե մենք մեր Հողում պարտվենք Չարիին և մենք մեր Հողում ստրուկ լինենք նրան՝ աններելի է դա, ամոթի խարան: Բա Աստվածները դա մեզ կներե՞ն, մեր նախնիները չե՞ն անիծի մեզ: Ի՞նչ փույթ, թե Բելը անթիվ-անհամար զորք է կուտակել, ի՞նչ փույթ, թե նրան Վիշապն է օծել: Չէ՞ որ Մայր Հողի ուժն է առկայծում մեր սրտերի մեջ, սուրբ նախնիների անմահ ոգիները՝ անպարտելի ուժ, մեզ են զորակցում, մեզ հետ են Արայի հայրական Օրհնանքը, Վահագնի Զորությունը, մեր երկրի Արևը: Էլ ի՞նչ թշնամի, էլ ի՞նչ բազմություն՝ պարզապես փքված ձյունե մեծություն, որ ջուր է դառնում զորության բոցից:
   Ապա Հայկը հայացքով որոնեց Բելին տիտանյան զինված ամբոխի մեջ: ԵՎ նկատեց բանակի թիկունքում, բլրի վրա կանգնած ընտրյալ հսկաների խումբը, որ բավական երկար տարածությամբ անջատված էր զինված ամբոխից: ԵՎ այդ հսկաների մեջ նա ճանաչեց Բելին, որ գլխին կրում էր երկաթե սաղավարտ՝ արքայական տարբերանշանով, թիկունքի ու լանջի վրա ուներ պղնձե զրահ, սրունքների ու թևերի վրա՝ պահպանակներ, մեջքին կապել էր գոտի՝ ձախ կողմից կախված կեռ սրով.  աջ  ձեռքում բռնել էր հսկայական նիզակ, իսկ ձախում՝ վահան:
   ԵՎ Հայկը իր հուժկու ձայնով կանչեց.
   - Հե՛յ, տիտանյան Բել, ո՞ւր  ես հավաքել այս ամբոխը եկել մեր Հողի վրա բազմել: Վերցրու՜ քո բանակը þ չքվի՜ր այստեղից, քանի դեռ սուրս չեմ հանել պատյանից:
   Ծիծաղեց Բելը և ասաց.
   - Ո՛վ, Հայգ Արմենների արքա՜, մի խումբ որսորդներով որսի՞ ես ելել, թե՞ հնազանդության ուխտավորներով եկել ես ինձանից խաղաղություն աղերսելու:
   Բարկացավ Հայկը Բելի ամբարտավանության վրա և ասաց.
   - Տիտանյան Բե՜լ, նվազ է իմ զորախումբը, բայց աստվածների զորախումբ է: ԵՎ աստվածները ՙԽաղաղություն՚ բառը սրի ծայրով են փորագրում:
   Ասաց, պատյանից հանեց թուր-կեծակին ու կանչեց Վահագնին: ԵՎ ինչպես կատաղի լեռնային գետակ, Հայկի քաջերի զորախումբը մխրճվեց տիտանների մեջ:
   Երբ երկու կողմերի հսկաները իրար են հասնում, և սկսում է ահեղ ճակատամարտը, երկրի վրա սարսափելի դղրդյուն է բարձրանում: Հսկաները իրենց ահռելի գրոհի թափից միմյանց վրա ահ ու սարսափ էին տարածում: Երկու կողմից հաղթանդամ զինվորներ էին սրահարվում ու գետին տապալվում: Ինչ տիտաններինն էր՝ ամեն ընկածի փոխարեն տասը նորերն էին գալիս: Ինչ աստվածներինն էր՝ ամեն ընկած զինվորի լիզում էին երկու արալեզները ու կենդանացնում, և նրանք առավել զորացած, մարտի էին նետվում:
   Վիշապն էր հովանավորում տիտաններին: Վահագն էր շարժում բազուկն աստվածների ու նրանց աչքերում արևներ վառում:
   Հայկը հնձում էր տիտաններին իր թուր-կեծակիով, հազար-հազար մարդ մի սայրն էր սպանում, հազար-հազար մարդ մյուս սայրն էր սպանում, հազար-հազար մարդ ճառագումն էր այրում: ԵՎ տիտանները սարսափած փախչում էին Հայկի առջևից: ԵՎ Հայկը եկավ կանգնեց Բելի դիմաց ու ասաց.
   - Հե՛յ, տիտանյան նենգ արքա՜, քո ամբոխին աստվածների սրի բաժին ես արել, իսկ ինքդ թաքնվել ես թիկունքո՞ւմ: Սուրդ հանի՜ր պատյանից և դո՜ւրս եկ ասպարեզ մենամարտելու ինձ հետ:
   Բելը սարսափեց Հայկին տեսնելով և քծնական ժպիտով դիմեց նրան.
   - Ո՛վ, Արյաց արքա՜, մեծդ աստվածների մեջ, մեղմիր քո ցասումը և սուրդ դիր պատյան. եկ հյուրասիրվիր իմ վրանում, հանգստացիր և հետո, եթե կամքն է իմ ու քո Աստվածների, կմենամարտենք:
   - Ո՜չ,- մերժեց Հայկը,- պատյանից հանված սուրը ետ պատյան չի դրվի, դա է բնույթը աստվածների:
   ԵՎ սկսվեց մենամարտը աստված Հայկի և տիտան Բելի միջև: Ահեղ կռիվ էր: Երկիրն էր դղրդում նրանց ոտքերի տակ. սրերի զարկից կայծեր էին թռչում և մինչև երկինք հասնում, միախառնվում արևի բոցին. նրանց գոռոցից օդն էր թունդ առնում:
   Երկար էին կռվում, բայց ոչ մեկը չէր հաղթում: Հայկը հեշտությամբ կասեցնում էր Բելի զարկերը: Ահեղ էին Հայկի զարկերը: Հայկի զարկից Բելը ընկնում էր, բայց նորից ոտքի էր կանգնում և շարունակում կռիվը: Զարմանում էր Հայկը, թե ինչո՞ւ իր թուր-կեծակին չի վնասում Բելին, ինչո՞վ է կախարդված Բելը:
   Նրանք կռվեցին մինչև մութն ընկնելը: Մութին երկու բանակները բաժանվեցին իրարից, գնացին հանգստանալու, որ առավոտյան լույսով նոր մարտի ելնեն: Երկու կողմի հոգնած զինվորները խոր քուն մտան: ԵՎ միայն երկուսը քնած չէին: Բելը զոհ էր մատուցում իր Աստված Վիշապին, աղոթում էր նրան, խնդրելով պահպանել իրեն Հայկի զարկերից: Իսկ Հայկը զոհ էր մատուցում իր Աստված Վահագնին և դիմում նրան.
   - Ո՛վ, Ամենազոր Վահա՜գն, ասա ինձ՝ ինչո՞վ է կախարդված Բելը, որ իմ թուր-կեծակին խոցում է նրան, բայց չի վնասում:
   ԵՎ Վահագնը ասաց.
   - Ո՛վ, երկրային աստված Արիի արժանավոր ժառա՜նգ, Բելը չի կախարդված, քո սուրն է կախարդված: Հայր Արայի կամքով քո թուր-կեծակին քո արյան դեմ կորցնում է իր զորությունը, իսկ Բելի մեջ քո հոր արյունն է: Բելին միայն մի կայծ-նետով կարող ես սպանել:
   ԵՎ Վահագնը մի կայծ-նետ տվեց Հայկին:
   Առավոտյան հենց որ արևը ծագեց, երկու կողմի հսկաները նորից կպան իրար: ԵՎ նորից հողը դղրդաց հսկաների ոտքերի տակ: Բելը, վախենալով Հայկից, ավելի մեծաքանակ հսկաների խմբի մեջ էր թաքնվել:
   Հայկը տիտան զինվորներին աջ ու ձախ կոտորելով, մոտենում է Բելին: Հսկաների խմբի մեջ նկատում է թաքնված Բելին. մինչև վերջ ձգում է իր լայնալիճ, հզոր մայրափայտյա աղեղը և կայծ-նետն արձակելով՝ ուղիղ հարվածում է Բելի կուրծքը զրահավորող պղնձե տախտակին: Նետասլաքը շեշտակի թափով անցնում է զրահը, Բելի թիկունքից դուրս գալիս և խրվում հողի մեջ: Ամբարտավան Բելը մսե արձանի նման տապալվում է գետին և շունչը փչում:
   Բելի զինվորները, տեսնելով իրենց արքայի կործանումը, խուճապահար դիմում են փախուստի: Հայկը դիմում է տիտաններին և ասում.
   - Լսե՜ք ինձ, տիտաննե՜ր: Հայր Արան աստվածներին իրենց Հողն է տվել, տիտաններին՝ իրենց Հողը: Ապրեք խաղաղությամբ ձեր Հողի վրա: Բայց թե մեկ էլ սրով Արարատ եկաք՝ նայեք ձեր արքային և խղճացեք ձեր օրը:
   Փառահեղ հաղթությամբ վերադառնում էին պատերազմից Հայկյան քաջերը: Ամենուր նրանց գովքն էին անում, ամենուր  երգ ու պարով էին դիմավորում նրանց:
   Հայկյան զինվորները ամեն տեղ մեծ պատվի էին արժանանում, և ամենքը նրանց Հայկյան քաջեր էին անվանում: ԵՎ այրերը երազում էին Հայկյան զինվոր լինել: ԵՎ ամեն տարի մեծ Նավասարդ էին սարքում, հույս ունենալով իրենց հաղթությամբ Վահագն Աստծո օծումը ստանալ և դառնալ Հայկյան զինվոր: ԵՎ ամեն կին երազում էր Հայկյան զինվորի մայր լինել:
   ԵՎ Հայկը ամուսնացավ գեղեցիկ Նանեի հետ և շատ զավակներ ունեցավ: ԵՎ ամեն ծնվող զավակի համար մի ծնունդի ծառ էր տնկում: Հետևելով Հայկին, Արիները սկսեցին նույնպես ծնունդի ծառեր տնկել իրենց նորածին որդիների համար: 
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 2615 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024