Приветствую Вас, Гость Արուսյակ, 29.11.2024, 02:43
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 3
հյուր 3
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 14 » ՀԱՎԱՏՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
19:26
ՀԱՎԱՏՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
գ.   ՀԱՎԱՏՔԱՅԻՆ  ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՎ- Բառարմատ, որ նշանակում է ԿՅԱՆՔ, ՀՈԻ, ՈՒԺ,    ԷՈՒԹՅՈՒՆ, ԽՈՐՀՈՒՐԴ:
      Օրինակ՝ հավատ, ավյուն, հավ, արյավ /արև/, բարյավ /բարև/, բավ, ցավ, հարյավ, Նավասարդ:

ԱՐԵՎ - Կենաց Զորություն, Կենաց Արարում:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ /արարում, զորություն/ և ԱՎ /կյանք/ արմատներով՝ ԱՐ - ԱՎ՝ ԱՐՅԱՎ /ԱՐԵՎ/:
   Ըստ այդմ, ԱՐԵՎ - ը չի նույնանում ԱՐԵ - ին: ԱՐԵ -ը, որպես Հրե Զորություն, Վահագնի խորհրդանիշն է /բայց ոչ՝ նույնությունը/: Իսկ ԱՐԵՎ - ը, որպես Կենաց Զորություն կամ Կենաց Արարում, նույնանում է Արարչին: Այսինքն՝ Արևը Արարչից բխող Կենաց Ջերմությունն է, Լույսը, Զորությունը:

ԱՐԵ - Հրե Զորություն:
   Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ /զորություն/ և Ա /հուր/ արմատներով՝ ԱՐ - Է /Ա/:
      ԱՐԵԳԱԿ - ը կազմված է ԱՐԵ բառով և ԱԿ արմատով և նշանակում է Հրե Զորության Ակ:

ԱՐԵՎՈՐԴԻ /ԱՐՈՐԴԻ/ - Արարչի Որդի, Արարչածին:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐԵՎ /Կենաց Զորություն/ և ՈՐԴԻ բառերով:
   ԱՐԵՎՈՐԴԻՆ կամ ԱՐՈՐԴԻՆ,  որպես Հավատքային Խորհուրդ, փաստորեն Արիների հոգևոր էության որակական արտահայտությունն է և նրանց Տեսակի ծագումի ամենաբնական զգացողությունը: Որպես այդպիսին, Արորդյաց Հավատքը գենետիկական որակ է և  մշտապես առկա է Ազգի մեջ, գիտակցված կամ չգիտակցված: Բոլոր Հայերը իրենց ծագումով Արորդի են: ԵՎ նրանք, ովքեր գիտակցում են դա, հավատում են. իսկ նրանք, ովքեր չեն գիտակցում, կրոնական մոլուցքով ժխտում են իրենց իսկ ծագումը:

ԱՎԵՏ - Գիտելիք, իմաստավորված խորհուրդ: 
      Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՎ /խորհուրդ/ և ԱՏ/ամփոփում/ արմատներով՝ ԱՎ - ԵՏ /ԱՏ/:
      ԱՎԵՏ - խորհրդով են կազմված ԱՎԵՏԵԼ, ԱՎԵՏԻՍ, ԱՎԵՏԱՐԱՆ խորհուրդները: ԱՎԵՏ խորհրդի հնչյունափոխված ձևերն են ռուսերեն Վեդատյ, պարսկերեն Ավեստա, հնդկերեն Վեդա խորհուրդները:
   Ավետարան - նշանակում է Իմաստավորված Խորհուրդների համակարգ:

ՀԱՎԱՏ - Հաստատուն հոգևոր ընկալում:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Հ - հունչարմատով, ԱՎ /հոգի/ և ԱՏ /տեղ, տեղադրում/ բառարմատներով՝ Հ - ԱՎ - ԱՏ:

ՀԱՎԱՏՔ -  Հոգևոր Բացարձակ Խորհուրդ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ՀԱՎԱՏ խորհրդով և Ք հոգնակիակերտ ածանցով: 
      Ըստ այդմ, ՀԱՎԱՏՔ - ը բազմախորհուրդ հոգևոր ընկալումների համակարգ է:

ՀԱՎԱՏՔ - ը խիստ տարբեր է ԿՐՈՆ - ից: ՀԱՎԱՏՔ - ը ներքին զգացողությամբ բնական օրինաչափությունների համակարգի վերապրված խորհուրդ է: Իսկ ԿՐՈՆ - ը՝ արտաքին ներգործության կրումն է մարդու մեջ:
      Ըստ այդմ, ՀԱՎԱՏՔ - ը անպայման Ազգային /Ցեղային/ է, իսկ ԿՐՈՆ - ը անպայման անհատական է: Ազգային Հավատքը Ազգի հոգևոր էության արտահայտությունն է և անպայման Ցեղային Հավատքի մասնավոր դրսևորումն է:
   Ներկայումս Արիական Ազգերի մեջ կան և՜ Հավատքներ, և՜ Կրոններ: Ազգային ՀԱՎԱՏՔ  են՝ Բրահմայական Հավատքը Հնդկաստանում, Սինտոյական Հավատքը Ճապոնիայում, Արորդյաց Հավատքը Հայաստանում:
      ԿՐՈՆ են Բուդդայականությունը, Զրադաշտականությունը, Մահմեդականությունը, Կրիշնայականությունը,  Քրիստոնեությունը: 

ՀԵԹԱՆՈՍ - Հունարեն  ԷԹՆՈՍ  խորհուրդն է, որ նշանակում է ԱԶ, ՑԵՂ: ՀԵԹԱՆՈՍ - ն օգտագործվում է ՑԵՂԱՅԻՆ /ԱԶԱՅԻՆ/ ՀԱՎԱՏՔ իմաստով:
   Ռուսերեն ՀԵԹԱՆՈՍ - ը կոչվում է ՅԱԶԻՉՆԻԿ, որը նույնպես նշանակում է ԱԶ: Հայերեն այն կոչվում է ՑԵՂԱԿՐՈՆ կամ ՑԵՂԱՀԱՎԱՏՔ: ՑԵՂԱԿՐՈՆ նշանակում է Ցեղը իր մեջ կրել՝ իր  մեջ ունենալ իր ծագումի զգացողությունը, իր արյունի, իր հոգևոր և այլ որակների զգացողությունը:
      Ըստ այդմ, փաստորեն, ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ - ը, որպես ՑԵՂԱԿՐՈՆ,  Ազգի /Ցեղի/ հոգևոր էությունն է: Որպես այդպիսին, ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ - ը  հատուկ է բոլոր Ցեղերին: Բայց ամեն մի Ազգ /Ցեղ/ ունի իր առանձնահատուկ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ - ը, որի հիմքում ընկած է Ազգի /Ցեղի/ ծագումնաբանական որոշակի ըմբռնումը, նրա որակական հատկությունների զգացողությունը: ԵՎ ամեն Ցեղի ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ - ը  իր անունն ունի: Արիների ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ - ը  կոչվում է ԱՐՈՐԴԻ կամ ԱՐԵՎՈՐԴԻ, որ նշանակում է Արարչի որդի՝ Արարչածին: 
      ԵՎ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ -ը որպես որոշակի Ցեղի հոգևոր էություն, անպայման իր որոշակի Ցեղային պատկանելությունն ունի: Մարդ չի կարող լինել ընդհանրապես ՀԵԹԱՆՈՍ կամ ՑԵՂԱԿՐՈՆ. նա լինում է Մոնղոլական Հեթանոս, Սեմական Հեթանոս, Նեգրական Հեթանոս... կամ Արիական Հեթանոս, որ իր անունն ունի՝ ԱՐՈՐԴԻ:

ՑԵՂԱԿՐՈՆ - Ցեղը իր մեջ կրել:
   Լեզվաբանորեն կազմված է ՑԵՂ և ԿՐՈՆ /կրել/ բառերով:
      ՑԵՂԱԿՐՈՆ խորհուրդը բացահայտել է արեգին Նժդեհը: Այն համապատասխանում է հունական Հեթանոսին:
      ՑԵՂԱԿՐՈՆ - ը ընդհանրական խորհուրդ է: ԵՎ վերացական ՑԵՂԱԿՐՈՆ գոյություն չունի: Ամեն մի Ցեղ ունի իր առանձնահատուկ ՑԵՂԱԿՐՈՆ - ը, որի հիմքում ընկած է Ցեղի ծագումնային, հոգեբանական, բարոյական, կենսաձևի... զգացողությունը որպես Հավատք: ԵՎ ամեն Ցեղի ՑԵՂԱԿՐՈՆ իր անունն ունի: Արի Ցեղի ՑԵՂԱԿՐՈՆ - ը կոչվում է Արորդի կամ Արևորդի, որ նշանակում է Արայի որդի՝ Արարչածին:
      Ըստ այդմ, Հայը որպես Ցեղակրոն անպայման Արորդի է և իր մեջ կրում է Արի Ցեղի որակական զգացողությունների համակարգը որպես Հավատք:

ԲՈ /ԲԱ/ - Հուրի հաստատում, Աստված:
   Լեզվաբանորեն կազմված է՝ Բ հաստատական հունչարմատով և Ա /Օ/ բառարմատով:
      Հայոց լեզվի մեջ գործածվում է ԲԱ ձևը և այն էլ՝ բաղադրություններում՝  Բագին, Բագրատ, Բագավան, Բագրևանդ: 

ՏԱՃԱՐ - Մեծ զորություն, մեծ ուխտ՝ ՈՒխտատեղի:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Տ - հաստատական հունչարմատով, ԱՃ /մեծ, բարձր/ և ԱՐ /զորություն, ուխտ/ բառարմատներով՝ Տ - ԱՃ - ԱՐ:
      Ըստ այդմ՝ ՏԱՃԱՐ հենց նշանակում է ՈՒխտատեղի: ԵՎ հենց ՈՒխտատեղերում էին մեր նախնիները հարաբերվել իրենց նախնյաց ոգիների հետ: Հետագայում այդ ՈՒխտատեղերում կառուցված շինությունները նույնպես կոչվեցին ՏԱՃԱՐ:
      ՈՒստի ՏԱՃԱՐ են միայն ՈՒխտատեղերում կառուցված և երագույն Խորհուրդներին նվիրված շինությունները:
   Աշխարհի յոթ  հրաշալիքների մեջ մտնող հնդկական ՏԱՃ ՄԱՀԱԼ դամբարանը ունի հենց հայերեն խորհուրդ՝ երագույն Ոգու ՈՒխտ՝ ՏԱՃ /բարձր, մեծ/ - ՄԱՀ /ոգի/ - ԱՐ /ուխտ/:

ՄԵՀՅԱՆ - Ոգու պահպանում, Ոգու Օթևան:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ՄԱՀ /ոգի/ բառով և ԱՆ /պահպանում/ արմատով:
      ՄԵՀՅԱՆ - ը որպես Ոգիների Օթևան, նախնյաց ոգիների հետ հանդիպման, հարաբերման վայր է: ՄԵՀՅԱՆ - ներում են հավաքվում մեր նախնյաց ոգիները, և նրանց հետ էլ մենք հարաբերվում ենք այդտեղ և նորոգում, զորացնում ենք մեր հոգիները: Ըստ երևույթին, մեր նախնյաց ոգիներն ավելի մոտ են Աստվածներին, և Աստվածների հետ մենք հարաբերվում ենք մեր նախնյաց ոգիների միջոցով: ԵՎ պատահական չէ, որ օրինակ՝ ճապոնացիների մոտ Նախնիների պաշտամունքը գերազանցում է նույնիսկ Աստվածների պաշտամունքին:
      Ըստ այդմ, մենք Տաճար ենք շինում որպես ՄԵՀՅԱՆ՝ մեր նախնյաց ոգիների Օթևան: ԵՎ ամեն Տաճար Մեհյան չի կարող լինել, և ամեն տեղ ՄԵՀՅԱՆ կառուցել չի լինի: ՄԵՀՅԱՆ կառուցվում է միայն այն վայրերում, ուր հավաքվում են մեր նախնյաց ոգիները:
      Մի Ազգ հոգեպես տկարացնելու, կործանելու համար բավական է նրան կտրել իր նախնյաց ոգիներից: Ահա թե ինչու ամբողջ Հայաստանում կործանել  են բոլոր ՄԵՀՅԱՆՆԵՐ - ը և հենց նրանց տեղում կառուցել են օտար ոգիների հետ հարաբերվելու Տաճարներ՝ Եկեղեցիներ: Բայց ազգային ոգիները երբեք չեն հեռանում իրենց Հայրենիքից: ՈՒստի օտարազգի ոգիները երբեք չեն գալիս Հայաստան և չեն մտնում այդ Տաճարները: Հարազատ ոգիներն էլ արտաքսված են այդտեղից: ՈՒստի Հայաստանում կառուցված Քրիստոնեական կամ այլ կրոնական Շինություններում ոչ մի ոգի չկա: ԵՎ այդ անոգի Տաճարներում ամբողջ ծիսակատարությունը զուտ անբովանդակ թատերական ներկայացում է, որտեղից մարդը դուրս է գալիս առավել դատարկված ու ընկճված:
      Հայաստանում միակ պահպանված ՄԵՀՅԱՆ - ը վերականգնված ԳԱՌՆԻ Տաճարն է, որտեղ մեր նվիրումի շնորհիվ պիտի  հավաքենք մեր նախնիների ցրված ոգիներին:

ՔՈՒՐՄ -  Հուրը, զորությունը պահպանող:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Ք - չգիտակցված հունչարմատով,  ԱՐ /զորություն/ բառարմատով և Մ /պահել/ հունչարմատով՝  Ք - ՈՒՐ /ԱՐ/ - Մ:
    ՔՈՒՐՄ - ը Արիների հոգևոր առաջնորդ է՝ Արիների մեջ Հուրը, Զորությունը պահպանող:  
      Համեմատած մյուս՝ Չարի Ցեղերի, Արիների մեջ գերազանցում է Հուրի տարրը: Ըստ այդմ, Արի սերունդները մշտապես իրենց ներքին Հուրի տարրը սնում են տիեզերական Հուրի արտահայտություններով: ԵՎ սերունդների այդ Հուրի սնումը և պահպանումը իրագործում են ու առաջնորդում ՔՈՒՐՄԵՐ -ը:
      ՔՈՒՐՄ - ի հոմանիշն է ՄՈ խորհուրդը, որ գործածվում է Արիական շատ լեզուներում: Երկու զուգահեռ խորհուրդներն էլ ունեն նույն իմաստը՝ Հուրը պահպանող:
      Քրմությունը /Մոգությունը/ իմաստության խորհուրդ է, որ ժառանգաբար պահպանվում է Քրմական Տոհմերի մեջ: Ըստ այդմ, Քրմական Տոհմերից ընտրվում և գերագույն Քրմապետի կողմից օծվում է հոգևոր առաջնորդ՝ ՔՈՒՐՄ:


Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 511 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024