|
|
|
Главная » 2011 » Նոյ » 14 » Ծ Ա Գ Ո Ւ Մ Ն Ա Ր Ա Ն
21:07 Ծ Ա Գ Ո Ւ Մ Ն Ա Ր Ա Ն |
ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ
Ծ Ա Գ Ո Ւ Մ Ն Ա Ր Ա Ն
( ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ)
Ծագում չունեցող ազգը չծնված ազգ է: Պատմություն չունեցող ազգը մեռած ազգ է: Ազգի Պատմությունը ազգի կենսափորձն է: Բայց պատմությունը ազգի կենսափորձ է դառնում, երբ ազգը վերապրում է այն իր զգացական, խոհական, երևակայական որակներով և իմաստավորում այն սերունդների մեջ: Ազգի Դիցաբանությունը նրա իրական պատմության խոհա-զգացական, երևակայական իմաստավորումն է սերունդների մեջ որպես կենսափորձ: Ըստ այդմ, Դիցաբանություն չունեցող ազգը չունի ծագում, չունի պատմություն որպես կենսափորձ: Նշանակում է, որ նա չի ծնվել և չի ապրել: Նա պարզապես գոյություն է ունեցել որպես մի վիժված անկատարություն, որն իր գոյությունը պահպանում է միայն մակաբուծությամբ՝ սնվելով ուրիշի կենսագրությունից, ուրիշի կենսափորձից, ուրիշի հավատքից, ուրիշի բարքերից... Իսկ այդպիսին դեր չունի կյանքում, և նրա կյանքն ընդհանրապես ավելորդություն է: ԵՎ թե Հայ ազգը ծնված է և մեռած չէ, ապա նա անպայման ունի իր Դիցաբանությունը: ԵՎ դա Արարատյան Ավանդապատումն է, ուր Ազգն ու Ցեղը նույնանում են իրար: Արարատյան Ավանդապատումի ակունքները գնում են մինչև վաղնջական ժամանակները, երբ դեռ մարդկության Տեսակներից մեկը՝ Արի Ցեղը, իր ծագումն ու իր պատմության սկզբնավորումը ունենալով Արարատում, իր Բնակում է կերտել իր Դիցաբանությունը: Հետագայում միայն, Արարատից արտահոսքի հետևանքով ձևավորված տարբեր Արի ազգեր սկսում են ապրել իրենց առանձնահատուկ պատմությամբ, ուստի և ձևավորում են իրենց ազգային Դիցաբանությունները, որոնց ակունքը, այնուամենայնիվ, Արարատում է:
|
Категория: Ուխտագիրք Արորդյաց |
Просмотров: 426 |
Добавил: PanArmenizm
| Рейтинг: 0.0/0 |
|
|
|
|
|
|
|
|