Приветствую Вас, Гость Արուսյակ, 29.11.2024, 02:44
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 3
հյուր 3
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 14 » ԱՍՏՎԱԾԱԴԻՐ ՕՐԵՆՔԸ
21:26
ԱՍՏՎԱԾԱԴԻՐ ՕՐԵՆՔԸ
ԱՍՏՎԱԾԱԴԻՐ  ՕՐԵՆՔԸ
[/b]


   Միայն ուժեղները վերապրեցին Ջրհեղեղը: ԵՎ նրանք իրենց վերջին գիշերն էին անցկացնում Մասիսի գագաթին: Վաղ լուսաբացին նրանք պետք է իջնեին այնտեղից: Բոլորը քնած էին: ԵՎ միայն Մանն էր արթուն: Նա անհանգիստ էր՝ պետք է սկսվեր նոր կյանք, և ինքն էր պատասխանատու Արայի առաջ իր Ցեղի համար: ԵՎ գիշերային մթության մեջ, ձեռքերը պարզած երկինք, դիմեց Արային.
   - Ո՛վ, Հա՜յր իմ, Արա՛, գարուն բերեց Վահագնը Աշխարհում, Երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն: Ինչպե՞ս կառավարեմ ես Արիներին, որ նրանք աստվածային կյանքով ապրեն:
   Լսեց Մանի կանչը Արան և նրա մոտ ուղարկեց Արտի Աստված Միհրին: ԵՎ Արտավազդ Միհրը Արարչի Պատվիրանը հաղորդեց Մանին.
   - ՙ Ո՛վ, Արի Մա՜ն, դու աստված ես, թեև՝ երկրային: ԵՎ դու աստվածամարդերի Ցեղը պիտի նորոգես: ԵՎ քո սերունդները քո անունով կկոչվեն Արմեն: Անմահ Աստվածները մշտապես կհովանավորեն քո Արմեն Ցեղը: Բայց գիտցի՜ր՝ հենց այն օրը, երբ  քո սերունդները ուրանան Արարչին և Անմահ Աստվածներին, հենց նույն օրը կզորանա Վիշապը ու կիջնի Երկիր: ԵՎ Չարի Տիտանները Վիշապի զորությամբ կուժեղանան և մեծագույն չարիք կբերեն քո Ցեղին:
   Աստվածամարդերի  Նահապետն ես դու: ԵՎ Արտի Օրենքով պիտի առաջնորդես դու քո Ցեղը: Աստվածադիր օրենքն է դա: Աստվածադիր Օրենքը պաշտպանում է ծագումը, արյունը, ոգին, արարումը:
    Հայր Արայի կամքով, Ցեղը պատասխանատու է Արայի առաջ. Ազգը պատասխանատու է Ցեղի և Արայի առաջ. Տոհմը պատասխանատու է Ազգի, Ցեղի և Արայի առաջ. Ընտանիքը պատասխանատու է Տոհմի, Ազգի, Ցեղի և Արայի առաջ. անհատը պատասխանատու է Ընտանիքի, Տոհմի, Ազգի, Ցեղի և Արայի առաջ: Այդ պատասխանատվության զգացողությունն է մայրը բոլոր տեսակի առաքինությունների: Իսկ իրավունքն առանց պատասխանատվության՝ անբարոյականություն է, և դա է մայրը բոլոր տեսակի ոճիրների:
   ԵՎ ինչպիսի օրենքներ էլ որ սահմանես, գիտցի՜ր, որ այդ բոլոր օրենքները պիտի բխեն այն հիմնական սկզբունքից, որ որպես Արարչական Պատվիրան հաղորդում եմ քեզ:
   Ցեղի և Ազգի միջև ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Ցեղինն է. Ազգի և Տոհմի միջև ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Ազգինն է. Տոհմի և Ընտանիքի միջև ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Տոհմինն է. Ընտանիքի և անհատի միջև ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Ընտանիքինն է:
   ԵՎ գիտցի՜ր, ո՛վ, Մա՜ն, թեև Աստվածադիր Օրենքը Արայի կամքով ես եմ հաստատում, բայց այդ Օրենքը անարդյունք կլինի, եթե չօծվի Վահագնի զորությամբ՚:
   Մանի թափորը իջավ Մասիս սարից, ու նորից կյանքը սկսվեց Արարատում: Հարսները Վահագնանման զավակներ էին ծնում՝ ուժեղ, առողջ, գեղեցիկ:  Արի Մանի անունից առաջացավ և Արմեն՝ Աստվածամարդիկ, Ցեղանունը: ԵՎ Արիների՝ Արմենների, Ցեղը նորից բազմանում էր Արարատում: Արիները ապրում էին որպես աստվածներ և ապրում էին աստվածավայել վարքով ու երջանիկ էին: ԵՎ Արիներին Արտի օրենքներով էր կառավարում Նահապետ Մանը: ԵՎ Անմահ Աստվածներն էին հովանավորում նրանց:
   Աստվածամայր Անահիտը հովանավորում էր  ամեն մի ծնունդ և պահպանում էր մանուկների առողջ ծիծաղը: Ամենազոր Վահագնը հալածում էր տկարությունը Արիների միջից և աստվածային Զորությամբ սնում էր նրանց: Սիրավառ Աստղիկը աստվածային Սիրով իրար էր կապում Արիների սրտերը: Արտավազդ Միհրը պահպանում էր Արի սերունդների աստվածավայել վարքը: Ճարտարագետ Տիրը աստվածային իմաստություն էր ուսուցանում Արիներին: ԵՎ Հայր Արան իր բարձունքից գոհունակությամբ ժպտում էր, տեսնելով իր երկրային սերունդների երջանիկ կյանքը:
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 461 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024