Приветствую Вас, Гость Արուսյակ, 29.11.2024, 02:50
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 5
հյուր 5
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 14 » ԱՐԻ ՄԱՆԸ
21:20
ԱՐԻ ՄԱՆԸ
ԱՐԻ  ՄԱՆԸ


   Զոհ մատուցող Արի Աստվածները իրենք զոհ դարձան:  ԵՎ Հողածին Տիտանները Արարչածին Արիներին էին զոհում ի փառս Վիշապի:  Իսկ ծագումնուրաց Արիները, մահից սարսափած, հենց մահի մեջ էին փրկություն գտնում:
   Թող որ Մահի զորության երկրպագուները հանդիսավոր խոնարհությամբ մահաբեր Վիշապի վառքը գովերգեին:  Արի Մանը չէր ընդունում Վիշապի գերազանցությունը:
   Զորավոր էր երիտասարդ Մանը՝ հազվադեպ զորավորներից ամենազորավորը և Երկրային Աստվածներից միակ Աստվածը:  ՙԻ՞նչ Չարի Աստված, երբ ինքս եմ Աստված՝ Արայից սերված Արորդի եմ ես՚, պնդում էր Մանը և իր աստվածային ծագումի զգացողությամբ էր իր կյանքը վարում և աստվածայինին հասնելու ձգտումը ուներ:
   Իր Արի բնության զգացողությունն էր նրան հավատ ներշնչում:  Իր Արարչական ծագումի զգացողությունն էր նրան զորություն սնում:  Իր Արի արյան զգացողությունն էր նրան սեր սերմանում:  ԵՎ իր Արի ստեղծումի զգացողությունն էր, որ իմաստնացնում էր նրան:
   Երիտասարդ և զորավոր էր Մանը, զորավոր էր Վահագնով:  Նա չէր ընդունում Վիշապի անպարտելիությունը և վճռել էր անձամբ կռվել Վիշապի դեմ, թեկուզ միայնակ, Վահագնի զորությունից սնունդ ստանալով:
   Ու քայլում էր Մանը, երկար էր քայլում:  Անցնում էր դաշտեր, անտառ ու բացատ:  Մանը քայլում էր դեպի Արևը:  Նա բարձրանում էր Արագած լեռան գագաթը:  Այնտեղ նա կհանդիպի Արևին:  ԵՎ Արևը, զգալով Մանի ցանկությունը, Արագածի գագաթին անշարժ սպասում էր նրան:
   Արին հասավ Արագածի գագաթին, որտեղ մի ժամանակ Հայր Արայի գահն էր դրված չորս հենարանների վրա:  ԵՎ այստեղ Արան հանգիստ էր առնում:  Աստվածները, որ Մասիս սարի լանջին իրենց զվարճությունն էին անում, թռչում գալիս էին Արայի մոտ, իրենց երկրպագությունը տալիս և Արայի հայրական օրհնանքը ստանալով, նորից թռչում էին Մասիս:  ԵՎ նրանց հետ էր Մանի նախահայրը՝ Երկրային Աստված Արին:
   Տեսավ Մանը, որ Արայի գահը դատարկ էր և ձյունով ծածկված:  Շատ տխրեց նա:
   Ապա Մանը զոհ մատուցեց Հայր Արային և ամենազոր Վահագնին ու ձեռքերը պարզած դեպի երկինք, կանչեց:
   - Ո՛վ, Հայր Արա՛, չկա ավելի զորավոր հավատ, քան զգալ, որ ես զորավոր հոր զորավոր զավակն եմ:  Քեզ եմ դիմում, ո՛վ, Հա՜յր:  ԵՎ դու չես կարող չլսել, երբ որդիդ կանչում է քեզ, երբ խնդրում է քեզ, երբ որդիդ Հոր պահանջ ունի, երբ որդիդ նման է քեզ և որին դու Ինքդ ես արարել:  Պաշտպանիր քո Երկրային Աստված Արիի Ցեղը, ի փառս քո արարչական բացարձակության:  ԵՎ ուղարկիր Արարատ քո զորավոր Որդուն՝ Արի Ցեղի Զորության Աստված Վահագնին, փրկելու աշխարհը Չարի Վիշապի պղծությունից:
   ԵՎ լույսի, ջերմության մի հրավառություն բռնկվեց հեռվում, տիեզերական անհունության մեջ:  ԵՎ այդ հավերժությունից մի հրեղեն կերպար՝ բոց մազերով, հուր աչքերով մոտենում էր նրան:  Հրա՞շք էր դա:  Ոչ:  Արի Մանը չէր հավատում հրաշքների, բայց նա հավատում էր բնականին, բնական զորությանը:  ԵՎ այդ Զորությունը Արևի տեսքով մոտենում էր նրան:  ԵՎ կանգնում է նրա դիմաց Արևշող Վահագնը:  Փարվում են իրար Վահագն ու Մանը, որպես հավերժից եկող հավերժական հարազատներ:
   - Ո՛վ, Արիի արժանավոր ժառա՜նգ, - ասաց Վահագնը, - դու՝ միակ Աստվածը Արիների մեջ, և աստվածավայել քո վարքով Հայր Արայի սերն ես վայելում:  Հայր Արան ինձ ուղարկեց քեզ մոտ, որ սնեմ քեզ իմ Զորությամբ և անպարտելիությամբ օծեմ քո բազուկը՝ Չարիների դեմ պատերազմելու համար:  Չարիների դեմ դու պիտի կռվես:  Ես կռվելու եմ միայն Վիշապի դեմ, քանզի Աստված միայն Աստծո դեմ է կռվում՝ լինի երկնքում, թե Երկրի վրա:  Երկնի ու Երկրի ահեղ երկունքով ես ինքս կգամ:  Հետևի՜ր այդ երկունքին:  Եղեգան փողից բոց է ելնելու:  ԵՎ դու Արագածի հազար ու մի գանձերից այդ հրով կռիր քո թուր-կեծակին:  Քառասուն օր երկունքն է տևելու:  ԵՎ քառասուներորդ օրը, գարնան առաջին Արևով և քո կանչով ես կգամ Արարատ:  Դու քո կայծ-թրով Արարատը կմաքրես Չարի Տիտաններից, իսկ ես Վիշապին կսպանեմ և աշխարհը կմաքրեմ նրա պղծությունից:
   ԵՎ Վահագնը իր աստվածային լույսով ու ջերմությամբ սնում էր Մանին:  Մի զորավոր հրավառություն էր բռնկվում Մանի մեջ՝ հրավառություն կյանքի, հավատի, սիրո, զորության:  Աստվածային զորություն էր կուտակվում նրա մեջ:  ԵՎ նա ինքը սարսափեց իր զորությունից:
   գուցե մահվան զորության երկրպագուները Մանին դիտեին որպես խելագար,  որպես անզգա, որպես... Է՛հ, ի՞նչ փույթ Արի Մանին, թե բոլորը հանդիսավոր խոնարհությամբ Մահի փառքն էին հյուսում:  Նա չէր ընդունում Մահի գերազանցությունը և արհամարհում էր Մահի սպասավորների տկար վայնասունը:  Նա Վահագնի մոտից էր գալիս, Վահագնի հուրն ու ջերմությունն էր բերում:  Նա գալիս էր Մահի հետ մենամարտելու, մահին հաղթելու:
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 441 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024