Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 08:44
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Мои статьи [6]
Գարեգին Նժդեհ [0]
Հոդվածներ
Հայկ Ասատրյան [0]
Հոդվածներ

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

 Каталог статей 
Главная » Статьи » Мои статьи

«Հայաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում, որ կոչվի՝ սուրբ հող:...» /Փիլոն Ալեքսանդրացի, «Գրություններ առ եբրայեցոց»/

«Նոր Կտականանի» ամենամեծ անհեթեթ խորամանկությունը տիեզերական Լոգոսին` հրեական պատմուճանով պատմական անձ սարքելն էր: Այս գաղափարը, որն իրականություն դարձրին, պատկանում է Փիլոն Ալեքսանդրացուն /հայ միջնադարյան մատենագրության մեջ հիշատակվում է որպես Փիլոն հրեա/: Կար «Միհրական կանոնակարգ»՝ ուղղեցույց հոգեւոր վարպետի համար: Առաջին աստիճանում նա պետք է հասնի ջրի կնունքի, քարոզելուց հետո հայտնատեսական աստիճան՝ հրի կնունք, վերջինը՝ ընթրիք Ջրհոսի տան մեջ եւ այլն: Սա հոգեւոր դան ունեցող վարպետի ուղեցույցն էր, որը ոչ միայն պետք էր բանագողել, այլ նաեւ վերափոխել՝ ըստ հրեական հարմարեցումների: Օրինակ, կա Փիլոն Ալեքսանդրացու նամակը /ինձ մոտ կա այդ գիրքը/, որտեղ նա գրում է՝ «Հայաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում, որ կոչվի՝ սուրբ հող: Այ եթե մենք տարածենք նոր կրոնը, որտեղ աստծո որդուն հայտարարենք պատմական անձ եւ նա քայլի եւ քարոզի Երուսաղեմի հողի վրա, ապա մարդկությունը սուրբ հող կհամարի հրեական հայրենիքը»/Փիլոն Ալեքսանդրացի, «Գրություններ առ եբրայեցոց»/:

Հիմա, սիրելի Լեւոն, հայ եկեղեցին, քրիստոնեությունը պարտադրաբար ընդունելուց 100 տարի հետո, բազմաթիվ հեթանոսական ազնվական ընտանիքների հոգեւոր զավակներ, տեսնելով, որ ամեն բան ձեռքից գնում է ու կարող է վերանա հայ ինքնությունը, մտան եկեղեցական կառույցի մեջ: Եկեղեցական շարականները, ճարտարապետությունը, հին հայկական ծեսերը, դպրությունը եւ այլն, նրանք լցրեցին հայ եկեղեցական համակարգի մեջ, հասկանալով, որ դրանով փրկում են հայ էթոնոսը: Կաթողիկոս Արիստակեսը հայ եկեղեցին հայտարարեց՝ ազգային, իսկ հետագայում փորձեցին պոկվել բյուզնդական կամ ավելի ճիշտ քրիստոնեական աշխարհաժողովից: Շատ ժամանակահատվածներ են եղել, երբ եկեղեցին ընկել է ասորական ադմինիստրատիվ ճնշման տակ եւ բռնել է ապազգային ուղղություն /Սահակ Պարթեւի հեռացում իր պաշտոնից, Մեսրոպ Մաշտոցի հալածում, Մովսես Խորենացու աճյունի անարգում եւ այլն/: Սակայն, հայ ժողովուրդը եկեղեցական կառույցի հովանու տակ ստեղծեց մի հրաշալի մշակույթ, որն անտեսել կամ ոչնչացնելը՝ մեղք է եւ հիմարություն կլիներ: Պետք է բաժանում դնել՝ քրիստոնեական թեոլոգիայի ու հայ եկեղեցու գործունեության մեջ, պետք է տարբերել՝ տարբեր ժամանակահատվածներում հայ եկեղեցու փառավոր կամ պոռնկաբարո վարքագծերը: Ինչ վերաբերում է այսօրվա մեր ազգի առջեւ դրված խնդիրներին, ապա կարծում եմ, որ 21-րդ դարում եկեղեցին, քանի որ այն արդեն մի քանի հարյուր տարի բաժանված է պետությունից, մեծ առաքելություններ չի կարող ունենալ: Թեեւ կարող է տանել ազգային կամ ապազգային լուրջ դերակատարություն: Իսկ մեր հնագույն հավատամքի կամ պատմության էջերը վեր հառնել կամ վերականգնել՝ մենք ՊԱՐՏԱՎՈՐ ենք: Դա մեր գենետիկական կանչի պահանջն է եւ մեր ինքնության վերականգնման հարցն է:

Հարգանքով,

Արթուր  Արմին

Категория: Мои статьи | Добавил: PanArmenizm (17.08.2011)
Просмотров: 893 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024