Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 06:21
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 14 » ԶԱՏԻԿ
21:27
ԶԱՏԻԿ
ԶԱՏԻԿ


   Սակավաթիվ Արիները Նահապետ Մանի առաջնորդությամբ իջան Մասիս սարից: Գարուն էր, գարնանային արևը ժպտում էր Երկրին, և Արարատի հողը, սիրո կարոտով ու բեղմնավորման տենչով,  սերմնացաններին իր գիրկն էր կանչում:
   Արիները սկսեցին վարել հողը: Բայց շուտով նկատեցին, որ դաշտերում խոտ ու ծաղիկ, որ նոր ծիլ էին տվել, գորշությամբ էին ծածկված: Չկար ոչ մի գույն. բոլոր գույները խառնվել էին իրար, և մի ընդհանուր գորշություն էր տիրում:
   Մտահոգվել էին Արիները: Նրանք դիմեցին Մանին.
   - Ո՛վ, Արիների Նահապե՜տ և սիրելի՜դ Անմահ Աստվածների: Այս գորշությունը մահ կբերի Արարատի բնությանը: Ինչ էլ որ ցանենք, միևնույն է՝ պտուղը գորշ ու լեղի է լինելու: ույները չքացել են Արարատից: Ասա, ինչպե՞ս զատենք  գույները:
   Նահապետ Մանը զոհ մատուցեց Աստվածամայր Անահիտին:
   - Ո՛վ, Մայր Անահի՜տ,- դիմեց Մանը,- դու, որ Մայրն ես ամեն երկունքի, ամեն ծնունդի, քո մայրությամբ վանիր գորշությունը Արարատից, զատիր գույները, որ քո մայրության պտուղները լինեն բազմագույն, բազմահամ, բազմահոտ:
   Աստվածամայր Անահիտը լսեց Մանի կանչը ու եկավ նրա մոտ:
   - Զավա՜կս,- ասաց Անահիտը,- Վիշապը իր թույնով վարակել է ամենը Արարատում և գորշություն տարածել: Կորել են գույները:  Այդ գույները Յահվահը պահում է իր ստորգետնյա թագավորության մեջ: Միայն դու կարող ես դրանք հանել գետնի տակից:
   - Ո՛վ, Մա՜յր,- ասաց Մանը,- թեև երկրային, բայց աստված եմ ես և ես կբերեմ այդ գույները Յահվահի մոտից, եթե քո օրհնությունը ստանամ:
   - Ես իմ մայրական օրհնանքն եմ տալիս քեզ, որդի՜ս,- ասաց Անահիտը,- և լսիր ինձ: Մի Հազարան Հավք կա, որն իմ կամքով ապրում էր Արարատում և բարձր լեռների գագաթին բույն էր դրել: Նա գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները արևի ճառագայթների հետ ձուլում էր իր շողերը: Դյութիչ ձայնով երգում էր նա և բազմագույն ձվեր ածում, որով և անընդհատ նորոգում էր Արարատի գույների թարմությունը: Այժմ այդ Հավքը գերված է Յահվահի ստորգետնյա թագավորության մեջ: Այդ Հավքը պիտի բերես դու: Տե՜ս՝ Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսինն է երկնքում: ԵՎ եթե այս լիալուսնին հաջորդող արեգօրը չբերես Հավքը, Արարատի հողը կամլանա և այլևս գույներ չի ընդունի իր մեջ: Քեզ մնացել է միայն մեկ օր:
   ԵՎ Մանը գնաց Հազարան Հավքը բերելու: Նրա հետևից հնչում էին մայրերի, կույսերի, մանուկների հաղթության մաղթանքները: Նրան շրջապատող նախնյաց սուրբ ոգիները շշնջում էին հաղթության մաղթանք: Սարեր ու ձորեր արձագանքում էին հաղթության մաղթանք: ԵՎ Մանի սիրտը լցվում էր զորությամբ և հաղթանակի հավատով:
   Մանը բարձրացավ Մասիս սար: Զոհ մատուցեց Հայր Արային և Ամենազոր Վահագնին:
   - Ո՛վ, Վահա՜գն Ամենազոր,- կանչեց նա,- Մայր Անահիտի Օրհնությամբ ես գնում եմ Յահվահի հետ մենամարտելու և Հազարան Հավքը բերելու: Դու էլ օծիր իմ թուր-կեծակին:
   Վահագնը եկավ նրա մոտ և ասաց.
   - Ո՛վ, քաջդ Մա՜ն, դու չգիտե՞ս, որ Յահվահը զորավոր Աստված է: ԵՎ դու, թեև աստված ես, բայց երկրային ես և շատ ես զիջում նրան քո ուժով:
   - Ո՛վ, Վահա՜գն Ամենազոր,- ասաց Մանը,- ես Արի եմ, Հայր Արայի արյունը ունեմ իմ մեջ: Եվ ստացել եմ Մայր Անահիտի Օրհնությունը, մեր մայրերի, մանուկների ու հարսների մաղթանքն եմ ստացել, ես ստացել եմ իմ նախնիների սուրբ ներշնչանքը: Էլ ի՞նչ զորություն կդիմանա այդ բոլորին:
   - Իրոք դու շատ մեծ զորություն ունես քո մեջ, ո՛վ, Արիների առաջնո՜րդ,- ասաց Վահագնը,- Հայր Արայի կամքով ես էլ իմ Զորությունն եմ տալիս քեզ մի օրով: նա, Մեծամարտիր Յահվահի հետ, ինչպես վայել է Անմահ Աստվածներին:
   Ապա Վահագնը կանչեց մի հսկա արծվի՝ քանի հարյուր տարեկան, որ քանի հարյուր անգամ շրջել է ամբողջ Երկիրը և ծանոթ է ամեն անկյունին:
   Արծիվը իր թևերի վրա տարավ Մանին: Երկար թռավ և հասավ աշխարհի ծայրը: ԵՎ իջավ արծիվը մի մենավոր ու սև լեռան մոտ:
   - Ո՛վ, Յահվա՜հ,- կանչեց Մանը,- ես եկել եմ Մեծամարտելու քեզ հետ, դո՜ւրս արի ասպարեզ:
   Ոչ մի ձայն չկար: Մանը իր թուր-կեծակիով հարվածեց լեռանը: Լեռը պատռվեց, և բացվեց մի ընդարձակ անձավ, որի մեջտեղում մրափում էր Յահվահը:
   - Արթնացի՜ր, Յահվա՜հ,- կանչեց Մանը:
   Նրա ձայնը ահավոր արձագանք տվեց անձավի մեջ, բայց Յահվահը չէր զարթնում: Շփոթվել էր Մանը՝ ժամանակը ուշ էր, իսկ Յահվահը չէր զարթնում, որ կռիվ անեն: Նա օգնության կանչեց արծվին: Արծիվը կտցահարում էր Յահվահի մարմնի տարբեր մասերը, բայց ապարդյուն: Վերջը արծիվը խուտուտ տվեց նրա թևատակին, և Յահվահը անմիջապես վեր թռավ: Նա տեսավ Մանին, որ թուր-կեծակին ձեռքին, կանգնած էր իր դիմաց:
   - Ո՛վ, Արի Մա՜ն,- հեգնեց Յահվահը,- դու հյո՞ւր ես եկել ինձ մոտ, թե՞ կռվի: Թե հյուր ես եկել՝ անկոչ ես, թե կռվի ես եկել՝ անզոր  ես:
   - Ես կռվի եմ եկել, Յահվա՜հ,- ասաց Մանը,- կա՜մ տուր ինձ Հազարան Հավքը, կա՜մ էլ դուրս եկ Մեծամարտենք, ինչպես վայել է աստվածներին:
   Ծիծաղեց Յահվահը: ՈՒժգին փչեց, որ շնչով տապալի Մանին: Նրա շնչից մեծ փոթորիկ բարձրացավ Երկրի վրա, բայց Մանի մեջ Վահագնի Զորությունն էր՝ նա մնաց կանգուն: Զարմացավ Յահվահը: Իր բերանից բոց արձակեց, որ այրի Մանին: Այդ բոցը հրաբխացած պատեց ամբողջ Երկիրը, բայց Մանի մեջ Վահագնի Զորությունն էր՝ նա մնաց անվնաս: Շատ զարմացավ Յահվահը և ասաց.
   - Արի Մա՜ն, դա քո շնորհքը չէր, որ դիմացար իմ շունչին ու կրակին. քո մեջ Վահագնի Զորությունը կա: Բայց ասա ինձ, ինչո՞ւ քո թուր-կեծակիով չխոցեցիր ինձ, երբ ես քնած էի, չէ՞ որ Վահագնի Զորությամբ դու կարող էիր ինձ տապալել:
   ԵՎ Մանը պատասխանեց.
   - Ես Արի եմ՝ երկրային աստված, և ինձ վայել չէ քնածի վրա սուր բարձրացնել:
   ԵՎ Յահվահը ասաց.
-   Անմահ Աստվածը երկրային աստծուն չի կարող զիջել վեհանձնության մեջ: Ես քեզ կտամ Հազարան Հավքը: Բայց գիտցի՜ր, որ ես դարձյալ թշնամի եմ քեզ և քո Ցեղին:
Արի Մանը վերցրեց Հազարան Հավքը և լույս աշխարհ ելավ: ԵՎ արծիվը իր հուժկու թևերով Մանին հասցրեց Արարատ հենց Վահագնի ծնունդից հետո  առաջին լիալուսնին հաջորդող արեգօրը լուսաբացին:
   Արիները, որ ամբողջ գիշեր սպասում էին Մանին, շատ ուրախացան: Մանը Հավքին դրեց գետնին փռած հարդի վրա, Հավքը ճառագում էր ծիածանի գույներով: ՈՒ երգեց Հավքը ու երգելով ձվեր ածեց՝ բազմաթիվ , բազմագույն: Արիները ուրախությունից թռչկոտում էին: Ձվերը ձեռքերին բռնած պարում էին, երգում և փառաբանում Հայր Արային, Մայր Անահիտին, Ամենազոր Վահագնին: Փառաբանում էին նաև իրենց նահապետ Մանին:
   Անահիտը նույնպես ուրախ էր: Նա իջավ Արարատ: Հավաքեց բազմագույն ձվերից բազում գույներ ու շաղ տվեց Արարատով մեկ: Ապա թռցրեց Հազարան Հավքին, պատվիրելով՝ բույն շինել Արարատի լեռների վրա և մշտապես պահպանել Արարատի գույների թարմությունը: Ապա Անահիտը դիմեց Մանին.
   - Ո՛վ, Արի Մա՜ն, հիմա կարող եք սկսել ձեր վար ու ցանքը՝ Արարատի հողը բազմագույն, բազմաբույր և բազմահամ աստվածային բարիք կտա: 
   ԵՎ Արիները ուրախ երգերով վարում էին ու ցանում: Իսկ մանուկները, ջահել աղջիկներն ու հարսները գունավոր ձվերը ձեռքերին մինչև ուշ երեկո դեռ պարում էին, երգում, ձվախաղ անում:
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 693 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024