Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 11:34
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 14 » ԽՈՐՀՈՒՐԴ ԱՐԱՐՄԱՆ
21:08
ԽՈՐՀՈՒՐԴ ԱՐԱՐՄԱՆ
ԽՈՐՀՈՒՐԴ  ԱՐԱՐՄԱՆ


   Արն էր ի սկզբանե, և Արա՛ն էր Արարիչ: Արարիչը անսկիզբ է ու բացարձակ: ԵՎ անսկիզբ ժամանակում է Նա Աշխարհն արարել: ՈՒստի Աշխարհն էլ անսկիզբ է ու բացարձակ:
   Արարիչը մեկն է, իսկ Աստվածները՝ շատ: ԵՎ բազմաստված է Աշխարհը արար:
   Ամեն մի Աստված՝ Արայի Որդի, ամեն մի Աստված՝ Լուսեղեն Ոգի, ամեն մի Աստված՝ Եթերային ՈՒժ, ամեն մի Աստված՝ Անմահ Զորություն: ԵՎ այդ Աստվածներն են Արայի կամքը հաստատում ամբողջ Աշխարհում, կառավարում ամեն մի շարժում, հարաբերություն, միտք, սեր, զգացողություն:
   ԵՎ Անահիտն է Աստվածների Մայր: Մայր՝ արարման խորհուրդ անձկալի, պտղաբերումի մի ամբողջ աշխարհ, գութի խնկարկում, հույսի պատարագ, սիրո մեղեդի, կարոտի խորան, երջանկության բույր: ԵՎ Անահիտն է զավակներ ծնում Արայի համար՝ անմահ Աստվածներ և իր մայրական ջերմությամբ սնում, գուրգուրում նրանց:
   Բացարձակ է Արարիչը, և կատարյալ են Զավակները Նրա: Կատարյալ է և Վահագնը: Բայց անհանգիստ կատարելություն է նա՝ հրե պատանի, ամենաահեղ որդին Արայի, ամենազորեղ Աստվածն Աշխարհի:
   Վահագն՝ անհուն Տիեզերքի մեջ՝ Տիեզերական ՈՒժ, Արևների մեջ՝ Հուր Արևակեզ, Լուսաստղերի մեջ՝ Լույսի Կենսաղբյուր, Ոգիների մեջ՝ Ոգու Վեհություն, Աստվածների մեջ՝ Զորության Աստված:
   ԵՎ ծնունդը նրա տիեզերական հույժ ցնցումով օծվեց: ԵՎ ցնծում էին Աստվածները ի տես Վահագնի: Աստղիկը սիրո համբույրով կնքեց ճակատը նրա և աստղերից հյուսած Խաչ-Պատերազմին կապեց նրա բազկին, որ անպարտելի լինի ՈՒժը Վահագնի: Ճարտարագետ Տիրը արարումի խորհուրդը բացեց Վահագնի առաջ, որ արարումին պահապան լինի: Իսկ լուսաշող Միհրը Վահագնին տվեց հազար ու մեկ արեգներից կռած գուրզը մարտական:
   Վահագնը շատ էր սիրում գուրզախաղ: ԵՎ ոչ մի Աստված չէր կարող մրցել նրա հետ գուրզախաղի մեջ: Վահագնը նետում էր իր գուրզը և ապա հեռավոր մոլորակների վրա էր գտնում այն:
   ԵՎ մի անգամ, երբ գուրզը նետեց, սովորականի նման գնաց որոնելու: Շատ մոլորակներ անցավ Վահագնը և հասավ Երկիր մոլորակ: ԵՎ այնտեղ գտավ իր գուրզը: ուրզը պառկած էր Երկրի վրա, կիսով չափ խրված հողի մեջ: ԵՎ հենց Վահագնի աչքի առաջ գուրզը մեծացավ, ընդարձակվեց և ձուլվեց Երկրին, մի բարձրադիր ու հսկայական տարածք ընդգրկեց: Ապա ծածկվեց խիտ կանաչով, որի միջից գուրզի ատամները որպես լերկ ժայռեր, դեպի երկինք ցցված, շողշողում էին ամենաբազմազան գույներով: Շատ գեղեցիկ էր տեսարանը: ԵՎ Վահագնը, հիացած այդ գեղեցկությամբ, երկար ժամանակ աչք չէր կտրում նրանից: Ապա դիմեց Երկրին.
   - Սա քո զորությունը չէր, որ ամենազոր Աստծո գուրզը քո կրծքին որպես զարդ պահեցիր:
   ԵՎ պատասխանեց Երկիրը.
   - Ո՛վ, Ամենազոր Վահա՜գն, գերագույն ես դու, և քեզանից վեր միայն Արա՛ն է՝ Արարիչը քո և իմ: Արայի կամքով այս գուրզը եկավ ու մխրճվեց իմ կրծքի մեջ, որպեսզի հազար ու մեկ արեգների զորության ուժով ես սնվեմ ու աստվածային բարիքներ ծնեմ: ԵՎ Անմահ Աստվածներն այստեղ աստվածային բարիքը վայելեն ու զվարճանան:
   Վահագնը հավանեց Երկրի խոսքը և կանչեց բոլոր Աստվածներին: Աստվածները զարմացած էին:
-   Այս ի՞նչ նախանշան է,- դիմեցին նրանք իմաստուն Տիրին,- միայն դու կարող ես հասկանալ դա:

ԵՎ խորաթափանց Տիրը ասաց.
   - Արայի կամքով է կատարվել այս բոլորը: Հայր Արա՛ն մի նոր Աստված է արարելու: ԵՎ Մայր Անահիտը այդ Աստծուն ծնելու է հենց այստեղ՝ Երկրի վրա: ԵՎ Երկրային Հայգն է լինելու նա՝ առաջին Երկրային Աստվածը: ԵՎ սա լինելու է Երկրային Աստծո  արարման Օրոցքը՝ Արարատը:      
   ԵՎ Աստվածները որոշեցին զարդարել այդ Օրոցքը, որ այն ունենա աստվածավայել ճոխություն:   
   Տիրը իր ճարտար մատներով լեռնաշղթաներ քանդակեց Օրոցքի հյուսիսային ու հարավային եզրերին, որ տափաստաններից փչող քամիներից պաշտպանվի նորածին Աստվածը:  
   Ջրերի թագուհի Ծովինարը Օրոցքի արևելյան և արևմտյան սահմաններում ծովեր տեղադրեց, ապա Օրոցքը զարդարեց լճերով ու գետերով:  
   Վահագնը երկնքում, ուղիղ Օրոցքի վրա, Արև վառեց, որ միշտ լույս ու ջերմություն լինի այնտեղ: Սիրավառ Աստղիկը բազմագույն և բազմաբույր ծաղիկներ ու վարդեր շաղ տվեց,  օդը լցրեց բազմազան թռչուններով ու թիթեռներով և տարբեր կենդանիներ տարածեց Օրոցքում, որ նորածին Հայգը աստվածավայել ապրի իր Արարատում: 
   Իսկ Արտի Աստված Միհրը աստվածային այգի տնկեց, զարդարված բազմագույն և բազմահամ հրաշք պտուղներով, որ երկրային աստված Արին ու նրա ժառանգները սնվեն դրանցով: Քանզի աստվածներն ու աստվածամարդիկ պիտի աստվածային սնունդով սնվեն: 
   Կերտեցին Աստվածները Երկրային Աստծո Օրոցքը, և իրենք էլ հիացան դրանով: Այնքան հրաշալի ու գեղեցիկ էր Արարատը, որ նույնիսկ հենց Ինքը՝ Արա՛ն և Մայր Անահիտը անտարբեր չմնացին ու երբեմն իրենք էլ էին իջնում այստեղ զբոսնելու:
   Աստվածները հաճախ գալիս էին Երկիր: Նրանք բարձրանում էին երկգագաթ Մասիս սարը, որտեղից երևում էր ամբողջ Արարատը և զվարճանում էին այնտեղ: Իսկ ճարտարագետ Տիրը Արագած լեռան գագաթին մի ճոխ գահ պատրաստեց չորս հենարանների վրա, ուր երբեմն հանգչում էր Հայր Արա՛ն: Աստվածները խմբով գալիս էին նրա մոտ, հայրական օրհնանքը ստանում և նորից թռչում էին Մասիս սար, իրենց խրախճանքը  շարունակելու:
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 467 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024