Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 01:53
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 14 » ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ
21:28
ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ
ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

   Արարատում աստվածավայել էին ապրում  Արիները: Նրանք չգիտեին, թե ինչ է հիվանդությունը, ինչ է հյուծող ծերությունը: Նրանք առողջ էին ու երջանիկ: ԵՎ երկար էին ապրում: Ամեն մեկը զգում էր իր բնական դերը կյանքում և այն կատարում էր մեծ նվիրումով: ԵՎ երբ կատարում ավարտում էր իր բնական դերը, ապա պարզապես գիշերը քնում էր ու առավոտյան չէր զարթնում: Ահա Արիներն այդպես էին դիմավորում  մահը, երկար և առողջ ապրելուց հետո: 
   Արիները հերկում էին հողը, ցանում, խնամում և ապա վայելում արարատյան բարիքը: Արարատում բոլորը ապրում էին լավ և ավելի լավ: Չկար աղքատ, չկար հարուստ, քանզի Արիները արարում էին, իսկ արարողը չի կարող լինել ոչ՜ աղքատ և ո՜չ հարուստ: ԵՎ ծաղկում էր Արարատը: ԵՎ բազմազան բարիքների բուրմունքն էր տարածվում աշխարհով մեկ, գրգռելով շատ-շատերի ախորժակը: ԵՎ Անապատի բնակիչները շատ էին ցանկանում ճաշակել Արարատի այդ աստվածային բարիքը:
   ԵՎ Արիները իրենց աճեցրած բարիքից հաճույքով բաժին էին հատկացնում նաև Անապատի Չարիներին: Այդ պատճառով Արիներն ավելի շատ էին աշխատում, որ ավելի շատ բարիք ստեղծեն: ԵՎ առավել փարթամանում և ճոխանում էր Արարատի բնությունը: Արիները անտրտունջ աշխատում էին և գոհ էին իրենց աշխատանքից: ոհ էին նաև Չարիները: Նրանք օրհնում էին Արարատի բարիքը և այն մշակողներին՝ Արիներին:
   Դժգոհ էր միայն Չարի Վիշապը: Նա անդադար ոռնում էր չարությունից ու անելությունից: Վերջապես նա դիմեց խորամանկ Յահվահին.
   - Ո՛վ, Մեծդ Յահվա՜հ, Արարատի Արիները աշխարհը սնում են իրենց բարիքներով և զորանում են: Իսկ Չարիները օրհնում են նրանց: Ասա՜, ինչպե՞ս չորացնեմ Արարատը: 
   ԵՎ Յահվահը ասաց.
   - Ո՛վ, Չարի Վիշա՜պ, բարիքներով բեռնավորված քարավաններ թող գնան ոչ pե Արարատից Անապատ, այլ՝ Անապատից Արարատ:
   ԵՎ Վիշապի հովանավորությամբ, բարիքներով բեռնավորված քարավաններ Անապատից շարժվեցին դեպի Արարատ: ԵՎ Արարատում նրանք իրենց բարիքը փոխանակում էին Արարատյան բարիքի հետ մեկի դեմ տասը տալով: ԵՎ առատորեն Արարատ էին ներմուծվում Անապատի ծիրանն ու նուշը, խաղողն ու դեղձը, տանձն ու խնձորը, այն ամենը, ինչ աճում էր նաև Արարատում, բայց  ներմուծված բարիքը շատ ավելի առատ էր և շատ ավելի էժան:
   ԵՎ Արիները սկսեցին խորհել, թե արժե՞, արդյոք, այդքան քրտինք ու եռանդ թափել հողը մշակելու և բարիք աճեցնելու համար, երբ Անապատից ներմուծվող բարիքը նույն տեսակի բարիքն է, բայց շատ ավելի առատ:
   ԵՎ ծուլացան Արիները և ընչաքաղցությունը արմատ գցեց շատ շատերի մեջ: ԵՎ հարստանալու մոլուցքը տիրենց նրանց: ԵՎ այլևս ոչ թե բարիքը բարիքի հետ էին փոխանակում, այլ գնում և վաճառում էին Անապատի բարիքը ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով: 
   Ագարակներ քանդվեցին, շուկաներ սարքվեցին, ուր առատորեն վաճառվում էին ներմուծված բարիքները: Արիները մաճը փոխեցին կշեռքով: ԵՎ բարիք ստեղծող Արին այլևս միայն օտար բարիքն էր չափում ու կշռում:
   Ամայանում էր Արարատի հողը, պակասում էր Արարատյան բարիքը: Իսկ Արիները գոհ էին՝ առանց աշխատելու առատորեն սնվում էին Անապատի բարիքից և օրհնում էին Չարիներին:
   Բայց հանկարծ տարբեր հիվանդություններ առաջացան Արիների մեջ, որ արագորեն տարածվում և հյուծում էին նրանց: Արիները չէին հասկանում, թե որտեղից և ինչպես այդ հիվանդությունները եկան ու կպան իրենց: ԵՎ այդ հիվանդություններից ոչ մի փրկություն չկար:
   Տագնապահար Արիները դիմեցին իմաստուն Քուրմերին, պարզելու համար այդ օտարոտի և վտանգավոր հիվանդությունների պատճառը և դրանցից ազատվելու միջոցը: Բոլոր Քուրմերը հավաքվեցին Արարատի Գերագույն Քուրմի մոտ: Ժողով արեցին, խելք խելքի տվին և ապա որոշեցին դիմել Արարատի կեցուցիչ Մայր Անահիտին: Մեծ խարույկ վառեցին, զոհ մատուցեցին, և Արարատի երագույն Քուրմն իր ձեռքերը երկինք պարզած, կանչեց.
   - Ո՛վ, Մայր Անահի՜տ, դո՜ւ, որ մայրն ես բոլոր Աստվածների և Աստվածամարդերի, փրկիր քո զավակներին այս բազմաթիվ անծանոթ հիվանդություններից, որ հյուծում են մեզ:
   ԵՎ Մայր Անահիտը հայտնվեց նրանց առաջ և ասաց.
   - Հայր Արայի կամքով, ես երկրային աստված Արիին ծնել եմ հենց Արարատում՝ Աստվածների օրրանում: ԵՎ Արարատն է Աստվածավայր, և Արարատի բարիքն է Աստվածների սնունդ: Դուք, որ Աստվածամարդիկ եք, միայն աստվածային սնունդով պիտի սնվեք: ԵՎ Արարատի բարիքն է միակ սնունդը աստվածների համար: իտցեք, որ Անապատի բարիքը միայն տեսակապես է նույնանում Արարատի բարիքին, այնինչ, որակապես այն խիստ տարբեր է: Արարատի բարիքները ծնունդ են առնում Արարատի հողից, Արարատի ամենակենարար արևն է ջերմացնում նրանց և երկնքից իջած ամենամաքուր ջրով են սնվում նրանք: Իսկ Անապատի բարիքը սնվում է Արարատից արտաթորված ջրով: ԵՎ Անապատի բարիքը ճահճահամ ունի իր մեջ ու հղի է աստվածներին ոչ հատուկ հիվանդություններով: Աստվածները աստվածային սնունդով պիտի սնվեն:
   Ասաց Մայր Անահիտը և անհետացավ:
   ԵՎ Արիները Արարատից դուրս վռնդեցին դրսից եկած բոլոր քարավանները, հրաժարվեցին Անապատից եկած առատ բարիքից: Արիները այլևս սնվում էին միայն արարատյան բարիքով: Նվազ էր արարատյան բարիքը, բայց աստվածային սնունդ էր: ԵՎ շուտով Արիների միջից վերացան այդ հյուծող հիվանդությունները: Առողջացան Արիները: Քանդեցին շուկաները և ագարակներ սարքեցին: Հերկեցին Արարատի հողը, ցանեցին, խնամեցին: ԵՎ Արարատի հողը առատ բերք տվեց նրանց:
   Երջանիկ էին Արիները, ցնծում էին: Երգն ու պարը ուղեկցում էին բերքահավաքին: Մեծ խարույկներ էին վառում, շուրջպար էին բռնում ու փառերգեր էին նվիրում Մայր Անահիտին:
   Մայր Անահիտն էլ իջավ Արարատ, միանալու այդ բերքահավաքի երջանիկ տոնախմբությանը: Նա վերցրեց խաղողի ողկույզը, օրհնեց այն, ապա ճզմեց և խաղողի հյութով օծեց բոլոր բարիքներն ու ասաց.
   - Սիրելի զավակնե՜րս, ահա ես օրհնեցի այս անուշահամ խաղողը և նրա հյութով օծեցի բոլոր բարիքները: Վայելեք դրանք և այս խաղողից պատրաստված սուրբ ըմպելիքով՝ գինիով, միշտ օծեք ձեր աստվածային սնունդը:
   ԵՎ այնուհետև Արիները ամեն բերքահավաքին խաղողի առաջին բերքը նվիրում են Մայր Անահիտին: ԵՎ Մայր Անահիտը օրհնում է խաղողը և այդ խաղողի հյութով օծում է Արարատյան բարիքը: 
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 606 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024