Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 06:47
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 2
հյուր 2
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 30 » Վանի համահայկական թագավորության կազմավորումը: Սարդուրի 1-ին
19:37
Վանի համահայկական թագավորության կազմավորումը: Սարդուրի 1-ին

Վանի համահայկական թագավորության կազմավորումը: Սարդուրի 1-ին     

      

     Ք.ա. IX դ. 30-ական թվականներին Հայկական լեռնաշխարհի տարածքում հիշատակվում են տասնյակ իշխանություններ: Ուրվագծվում են մի քանի կարևոր կենտրոններ, որոնց շուրջ համամախմբված են համադաշնություններ կազմած մանր պետական կազմավորումները: Արարատյան դաշտում և դեպի արևմուտք` մինչև Տայք ընկած շրջաններում, Սևանա լճի ավազանում, Սյունիքում և հարակից շրջաններում տարածվում էր Էթիունյան համադաշնությունը: Վերջինիս զարգացման բարձր մակարդակի մասին են վկայում Լճաշենի (Սևանա լճի արևմտյան ափին) պեղումներից հայտնաբերված բացառիկ նյութերը (զենք ու զրահ, կենցաղի առարկաներ, արձանիկներ, զարդեր և այլն): Դա փաստորեն Հայկազունների Արարատյան թագավորությունն էր` իր համադաշնությամբ: Լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան շրջաններում ուրվագծվում է Դիաուխիի (Տայք) շուրջ կազմավորված մյուս համադաշնությունը: Երրորդ խոշոր համադաշնությունը կազմվել էր հարավում` Վանի շուրջը, որի հիմքի վրա էլ բարձրացավ Վանի համահայկական հզոր թագավորությունը: Ք.ա. IX դարի 80-70-ական թթ. Հայկական լեռնաշխարհի հարավում Նաիրյան երկրների փոխարեն հիշատակվում է մեկ միասնական Նաիրի պետական կազմավորումը: Ք.ա. մոտ 830-ական թվականներին Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքն է հիմնադրում Սարդուրի I-ը (մոտ Ք.ա. 835-825 թթ.): Ասուրերեն գրված Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն կոչում է <<Նաիրի երկրի արքա>> և ներկայանում <<մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա…>> տիտղոսաշարով: Ասորեստանյան աղբյուրներում թագավորությունը կոչվում է Ուրարտու, իսկ տեղական արձանագրություններում` Նաիրի և Բիայնիլի: Վերջինս կապվում է Վանի անվան հետ, այդ պատճառով էլ գիտության մեջ թագավորությունը հայտնի է նաև որպես Վանի թագավորություն: Աստվածաշնչում այն հիշատակվում է <<Արարատյան թագավորություն>> անվամբ: <<Նաիրի>>, <<Ուրարտու>>, <<Բիայնիլի>> և <<Արարատ>> անուններից բացի, թագավորությունը  երբեմն հիշատակվում է նաև <<Կուտիական երկիր>> անվանումով, ինչը գալիս է Ք.ա. XXIII-XXII դարերից և կշարունակվի նաև Հայկազուն-Երվանդականների ժամանակաշրջանում: Սարդուրի I-ը ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է մեկ անգամ` Ք.ա. 833 թվականին, Սալմանասար III-ի զորքերին դիմակայելու առնչությամբ: Այդ ժամանակ Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ` Տիգրիսի վերին հովտում:

 

Категория: Հայագիտություն-Հայոց պատմություն | Просмотров: 893 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024