Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 14:27
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 2
հյուր 2
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 14 » ՏՐՆԴԵԶ
21:21
ՏՐՆԴԵԶ
ՏՐՆԴԵԶ

   Մանը հավաքեց Արիներին և դիմեց նրանց.
   - Սիրելի ազգակիցնե՜ր, ես Վահագն Աստծուն եմ տեսել, Վահագնի մոտից եմ գալիս և Վահագնի աստվածային պատգամն եմ բերել ձեզ: Շուտով Աստվածային Երկունք է լինելու, և ապա գալու է Վահագնը, փրկելու մեր Ցեղը Վիշապի պիղծ ճիրաններից: Եկե՜ք Արագած լեռան հազար ու մի գանձերը պեղենք և Աստվածային Երկունքի կրակով կռենք մեր զորության թուր-կեծակին: Գարնան առաջին Արևով կգա Վահագնը, կօծի մեր թուր-կեծակին, և մենք կհաղթենք Չարի Տիտաններին և կազատենք մեր Արարատը:
   Սակային չլսեցին Արիները Մանին: Սկզբից բռունցք ճոճեցին վրան, հայհոյեցին, անհավատ և անհնազանդ անվանեցին: Հետո սկսեցին ծաղրել նրան, համարեցին խելագար ու հեռացան:
   Մանը մնաց միայնակ: ԵՎ միայնակ գնաց գանձեր պեղելու: Փորում էր նա Արագածի կուրծքը: Նրա բրիչի հարվածները արձագանք էին տալիս լեռնաստանով մեկ: Նա շտապում էր՝ շուտով սկսվելու էր Աստվածային Երկունքը, և ինքը պետք է պատրաստ լիներ:
   Մանի բրիչի հարվածները, արձագանք տալով, գրգռում էին կասկածամիտ Արիների  հետաքրքրասիրությունը: Ամբոխը հավաքվում էր Մանի շուրջը: Ծաղրում էին նրան, հայհոյում, երբեմն նաև քարեր շպրտում նրա վրա: Բայց ամենին անհաղորդ, Մանը  համառորեն շարունակում էր պեղել:
   Մանի այդ ինքնավստահ համառությունը ճնշում էր ամբոխի վրա: Ամբոխը սսկվում էր: Հեգնանքը տեղի էր տալիս երկյուղալի զգուշավորության: Արիներն այլևս չէին ծաղրում Մանին, քար չէին նետում նրա վրա. մի ներքին երկյուղով նահանջում էին ու հեռվից դիտում էին Մանին, առանց հասկանալու, թե ինչ է անում: Միայն ներքին զգացողությամբ կռահում էին, որ մի շատ ահավոր բան է նյութում: ԵՎ որքան զգուշանում էին, այնքան նրանք ընկճվում էին Մանի զորության առջև:
   Մանը իր մեջքը ուղղեց միայն այն ժամանակ, երբ պեղված հազար ու մի գանձերը բազմագույն ճառագում էին առավոտյան արևի տակ: Նա սրբեց ճակատի քրտինքը ու նայեց երկինք:
   Հեռվում, շատ հեռվում կարծես մի կարմիր նուռ էր պայթել, և հյութը ծորում էր ներքև: Հասկացավ Մանը, որ Երկունքը սկսվում է: Նա դիմեց հավաքված ամբոխին, որ երկյուղից չէր  հանդգնում մոտենալ նրան:
   - Արինե՜ր,- կանչեց Մանը,- նայե՜ք  երկինք, Աստվածային Երկունքն է սկսվում, մեր զորության արշալույսն է բացվում:
   Արիները նայեցին երկինք և սարսափած վայնասուն բարձրացրին.
   - Աստծո պատի՛ժն է սա, Մանի կատարած ահավոր մեղքի համար Վիշապ Աստվածը պատժում է բոլորիս. սա աշխարհի վե՛րջն է...
   ԵՎ փախան Արիները, մտան տները, ամուր փակեցին դռներն ու լուսամուտները:
   Դրսում սկսվել էր Աստվածային Երկունքը, իսկ տներում սարսափած Արիները խավարի մեջ հուսահատ աղոթում էին:
   Աստվածային Երկունք էր:
   Երկնի  երկունքից, Երկրի  երկունքից և ծիրանագույն ծովի երկունքից, ծիրանի ծովում եղեգն էր  երկնում: Եղեգան փողից ծուխ էր ելանում, եղեգան փողից բոց էր ելանում՝ հուր աստվածային, երկինք էր ձգվում, հասնում արևին և միահյուսվում արևի բոցին: Արևը երկնից կրակ էր ցայտում ճաճանչների տեղ, բազում կայծակներ իրար էին խաչվում՝ հոշոտում երկնի կապույտը լազուր, որոտն էր ահեղ արձագանք տալիս աստղերից վերև: Երկունքի ցավից Երկիրն էր տնքում, հողն էր կտրատվում ուժգին ցնցումից ու Երկրի խորքից՝ հրաբուխ ժայթքում, և հուժկու ալիք ահեղ ոռնոցով գրոհում էին մայր ցամաքի վրա: Երկո՛ւնք էր, Երկո՛ւնք Աստվածային:
   Սարսափած Արիները փակված էին տներում, ողբում էին աշխարհի վերջը, անիծում էին Մանին, անիծում էին Երկունքը, որպես չարագուշակ նախախնամություն: Ծնկի իջած, աղոթում էին Վիշապին, որ պատժի Մանին, ոչնչացնի նրան և փրկի իրենց:
   Բայց անզոր էր Վիշապը Երկունքի զորությունը կանխելու: Վիշապը ինքն էր սարսափած ոռնում, իր  մոտալուտ մահը կանխազգալով:
   ԵՎ միայն Արի Մանն էր ողջունում Աստվածային Երկունքը: Նա վազեց ծովափ, եղեգան փողից ժայթքող աստվածային կրակով իր ջահը վառեց: ԵՎ ջահը ձեռքին շրջում էր տնե տուն, բախում էր դռները և կանչում.
   - Հե՛յ, Արինե՜ր, բացե՜ք ձեր դռներն ու լուսամուտները, աշխարհի վերջը չէ սա, աշխարհի սկիզբն է: Վահա՛գն է ծնվում՝ փրկության Աստվա՜ծ: Դո՜ւրս եկեք, փայտե՜ր դիզեք, խարույկնե՜ր վառեք աստվածային կրակով, Տրնդե՜զ սարքեք. թող աստվածային կրակով բացվեն ձեր աչքերը, թող ձեր սրտերը բոցկլտան այս կրակով: Օծվե՜ք այս աստվածային կրակով և վերականգնե՜ք ձեր մեջ աստվածային զորությունը:
   Շատ քիչ դռներ բացվեցին: Միայն զորավորները հանդգնեցին նայել  աստվածային կրակին: Խարույկներ սարքեցին ու վառեցին աստվածային կրակով: Այդ կրակը խփեց նրանց դեմքերին, և նրանց միջից բոլորովին չքացավ սարսափը, զորացան նրանք և իրենց աստվածներ զգացին: Պար էին բռնում տրնդեզված կրակի շուրջ, ձոներգեր էին հյուսում, փառաբանում էին Արային ու Վահագնին, իսկ ջահել հարսները, որ մայրանալու կարոտ ունեին, թռչում էին այդ աստվածային կրակի վրայով, օծելու համար իրենց արգանդը, որ իրենք  էլ ծնեն Վահագնանման Արի զավակներ:
   Իսկ Մանի ահեղ մուրճի հուժկու հարվածները արձագանքում էին ողջ Արարատում և Վիշապի գանգերի մեջ: Մանը հազար ու մի գանձերն էր հալեցնում տրնդեզված աստվածային կրակով և դարբնում էր իր թուր-կեծակին:
   Շատ քիչ Արիներ՝ միայն նրանք, ովքեր օծվեցին տրնդեզված աստվածային կրակով ու զորացան, միայն նրանք միացան Մանին:
   Քառասուն օր աստվածային կրակը տրնդեզված պահպանվում էր, և քառասուն օր իրենց աստվածայնությունը զգացած Արիները պարում ու երգում էին այդ կրակի շուրջը: ԵՎ քառասուն օր Արարատում զրնգում էին մուրճերի հարվածները՝ Արի Մանը մի խումբ զորացած Արիների հետ կռում էր փրկության աստվածային զենքը:
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 554 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024