Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 00:05
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 14 » ՏՈՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ
21:03
ՏՈՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ
զ.   ՏՈՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

ՏՈՆ - Նորոգումի խորհուրդ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Տ - հաստատական հունչարմատով և ԱՆ /ծնունդ, նորոգում/ արմատով՝ Տ - ՈՆ /ԱՆ/:
      ՏՈՆ - երը իրենց խորհրդանշանային տարբերությամբ, ունեն միևնույն հիմնական խորհուրդը՝ մարդկանց մեջ նորոգել նրանց բնական զգացողությունները: Ըստ այդմ- բոլոր Ազգերի մոտ էլ ՏՈՆ - երը  նրանց կյանքի կարևորագույն մաս են կազմում: Կան համազգային ավանդական ՏՈՆ - եր, կան նաև մասնավոր տոհմային, ընտանեկան, ընկերային... ՏՈՆ - եր: Բայց բոլորն էլ մարդկանց մեջ նորոգում են նրանց սիրո, զորության, հարազատության, արյունի, հիշողության, շարունակելիության, հոգեձուլումի և այլ զգացողություններ:
      Օրինակ՝ ՎԱՐԴԱՎԱՌ տոնելով, մենք մեր մեջ նորոգում ենք    Աստվածային Սիրո զգացողությունը: ՏՐՆԴԵԶ տոնելով, մենք մեր մեջ նորոգում ենք Աստվածային Արարչագործության զգացողությունը: ՀԱՐՍԱՆԻՔ տոնելով, մեր մեջ նորոգում ենք մեր շարունակելիության զգացողությունը և այլն:
      Եթե որևէ արարողություն իր մեջ չունի նորոգման խորհուրդ՝ դա ՏՈՆ չէ: Ըստ այդմ, ՏՈՆ փոխառնել հնարավոր չէ. Տոնը ազգի ներքին որակական դրսևորում է: ԵՎ Ազգի հոգևոր հարստությունը մեծապես կախված է նրա ՏՈՆ - երի բազմազանությունից:

ՏՐՆԴԵԶ - Կրակի դեզ կամ դիզված կրակ / խարույկ/:
   Լեզվաբանորեն կազմված է ԱՏՐ /կրակ/ և ԴԵԶ բառերով:
   Ն - ն որոշակիությունը շեշտող հունչարմատ է, որն ավելանալով ԱՏՐ խորհրդին, շեշտում է՝ ոչ թե պարզապես կրակ, այլ որոշակի կրակ՝ ընդգծված խորհուրդ ունեցող կրակ: Ըստ այդմ, ՏՐՆԴԵԶ - ը աստվածային երկունքի կրակով բոցավառված խարույկն է:
      Ըստ ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, ամեն տաս հազար տարին մեկ Երկրի վրա ծնվում է Վահագնը: Ծնվում է Չարի Վիշապին սպանելու և Վիշապի գարշանքը Երկրի վրայից լվալու Մեծ Ջրհեղեղով: Վահագնը ծնվում է Երկնի ու Երկրի ահեղ երկունքից: Երկնում է Երկինքը, երկնում է Երկիրը, երկնում է և ծովը ծիրանի: ԵՎ ծիրանի ծովում կարմիր եղեգնի փողից բոց է դուրս գալիս՝ բոց աստվածային: ԵՎ Արի Մանը եղեգան փողից երկունքի այդ կրակը վերցնում, խարույկ է վառում՝ ՏՐՆԴԵԶ սարքում: ԵՎ աստվածային երկունքի այդ կրակով կռում է զորության թուր-կեծակին:
      Արիները օծվում են ՏՐՆԴԵԶ -ի կրակով, իրենց մեջ նորոգում են Աստվածային Արարչագործության զգացողությունը և զորանում են: Երկունքը տևում է քառասուն օր: Քառասուն օր դիզված աստվածային կրակը չի հանգչում: ԵՎ զորացած Արիները երգում ու պարում են ՏՐՆԴԵԶ -ի շուրջը և սպասում են Վահագնի ծնունդին: Ջահել հարսները թռչում են այդ աստվածային կրակի վրայով, օծելու համար իրենց արգանդը՝ Վահագնանման որդիներ ծնելու համար:
      Աստվածային երկունքի քառասուներորդ օրը՝ Արեգի 1 - ին ծնվում է Վահագնը:

Ավանդաբար ՏՐՆԴԵԶ - ի տոնակատարությունը պահպանվում է Արի շատ ազգերի, նաև՝ Հայերի մեջ: ՏՐՆԴԵԶ են սարքում, երգում, պարում և սպասում են Վահագնին:

ԱՄԱՆՈՐ - Նոր տարի:
      Լեզվաբանորեն կազմված է ԱՄ /տարի/ - ա - ՆՈՐ բառերով:
      Ամանորը բնական նոր պարբերության՝ տարվա ծնունդն է, որ տոնվում է գարնան առաջին օրը՝ Արեգի 1 - ին: Ամանորը համապատասխանում է Վահագնի Աստվածային Ծնունդին:
   Բնական օրինաչափությամբ, գոյություն ունի նաև Տիեզերական Տարի, որ տևում է Երկրային տաս հազար տարի: ԵՎ Տիեզերական արնան առաջին օրը, հենց Արեգի 1 - ին ծնվում է Զորության Աստված Վահագնը: Նա ծնվում է Չարի Վիշապին սպանելու և Երկիրը լվալու Վիշապի պղծությունից Համաշխարհային Ջրհեղեղով: Վահագնի Ծնունդով է սկսվում Արյաց նոր տարեգրությունը:
      ԵՎ ամեն գարնան առաջին օրը՝ Արեգի 1 - ին, Արիները տոնում են Ամանորը և Վահագնի Ծնունդը, կանչում են Վահագնին, սպասում են Վահագնին: ԵՎ Վահագնը ծնվելու է հենց գարնան առաջին օրը. գարնան առաջին արևով է ծնվելու մեր Զորության Աստված Վահագնը: ԵՎ փաստորեն Ամանորը նաև Վահագնականչ է:

ԶԱՏԻԿ - Զատել, առանձնացնել:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Զ - հունչարմատով և ԱՏ /տեղ/ բառարմատով: 
      Զ - ն, ըստ  երևույթին, Բաժանումի, Տրոհումի, Անջատումի իմաստ ունի: 
      Օրինակ՝ զոհ /զ - ահ/ - զորությունը տրոհել.  զարդ /զ - արդ/ - սիրո խորհուրդը առանձնացնել, խորհրդանիշ.  զատ /զ - ատ/ - տեղաբաշխել:
      Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանութաուն/, Համաշխարհային Ջրհեղեղից հետո չքացել էին Արարատի բնաշխարհի գույները, և գորշություն էր տիրում ամենուր: Աստվածամայր Անահիտի պատվերով Արի Մանը գնում բերում է Հազարան Հավքը, որ գերված էր Ստորգետնյա Աստված Յահվահի կողմից: Հավքը երգում է ու բազմագույն ձվեր  ածում: Անահիտը հավաքում է ձվերը և շաղ տալիս Արարատով մեկ: ույները զատվում են, և բազմագույն է դառնում Արարատի բնությունը: ԵՎ Արիները սկսում են գարնանացանը:
   ԵՎ ավանդաբար, ամեն տարի գարնանացանից առաջ Արի Հայերը Զատիկ են տոնում. ձվեր են ներկում գարնան գույներով, ձվախաղ սարքում, փառաբանում են Աստվածամայր Անահիտին և խնդրում, որ բազմագույն ու բազմահամ լինի Արարատի հողի բեղմնավորումը. և ապա սկսում են գարնանացանը:

ՎԱՐԴ -  Գերագույն սիրո խորհուրդ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Վ /գերագույն/ հունչարմատով և ԱՐԴ /սերումի խորհուրդ/ բառով՝ Վ - ԱՐԴ:
      Բայց ՍԵՐՈՒՄ - ի խորհրդի հիմքում հենց սերն է՝ սեր -ում, սեր - ել: ՈՒստի ՎԱՐԴ - ը հենց երագույն Սիրո Խորհրդի արտահայտություն է: ԵՎ պատահական չէ , որ Հայերը սեր խորհրդանշող ծաղիկը անվանել են Վարդ:
      ՎԱՐԴ - ով կազմված են սիրո հետ կապված մի շարք խորհուրդներ.
   Օրինակ՝ Վարդան - Վարդի ծնունդ.  Վարդուշ - վարդի ոգի. Նվարդ - վարդ ծաղկի պատկեր. Վարդանուշ - Վարդից ծնված հոգի. Սիրվարդ - սիրո վարդ ծաղիկ. Ալվարդ - կարմիր վարդ ծաղիկ. Վարդամատն - Վարդը /Սիրո երագույն Խորհուրդը/ պահպանող. Վարդավառ - Վարդով վառվել, օծվել:

ՎԱՐԴԱՎԱՌ - Սիրո երագույն Խորհրդով վառվել, օծվել:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ՎԱՐԴ /Սիրո երագույն Խորհուրդ/ և ՎԱՌ բառերով:
      ՎԱՌ - ը ունի կրակի իմաստ: Բայց որպես հուզական որակ, արտահայտվում է որոշ զգացական խորհուրդների մեջ.
      Օրինակ՝ բոցավառ - բոցաշունչ, բոցով վառված, բոցով օծված.  հրավառ - հրաշունչ, հրով վառված, հրով օծված. սիրավառ - սիրաշունչ, սիրով վառված, սիրով օծված. արևավառ - արևաշունչ, արևով վառված, արևով օծված:
   Նույն օրինաչափությամբ ՎԱՐԴԱՎԱՌ խորհրդի մեջ ՎԱՌ - ը արտահայտում է ներքին հուզական որակ: Ըստ այդմ, ՎԱՐԴԱՎԱՌ նշանակում է Վարդով /Սիրո Բացարձակ Խորհրդով/ վառված, Վարդով օծված, Վարդաշունչ: 
      Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Ստորգետնյա Աստված Յահվահը Արիներից գողանում է Սերը՝ Աստղիկին: ԵՎ վերացավ սերը Արիների միջից, և ատելությունը հաստատվեց նրանց հոգիներում: Վահագնը ազատում է Աստղիկին: ԵՎ Աստղիկը շրջում է Արարատով մեկ, վարդ ծաղիկներ բաժանում Արիներին և վարդաջրով օծում նրանց՝ ՎԱՐԴԱՎԱՌ սարքում: Արիները օծվում են Աստղիկի Վարդով, բոցավառվում են Սիրո Խորհրդով: ԵՎ նորից սերը հաստատվում է Արիների մեջ:
      ԵՎ ավանդաբար մինչև այսօր Արի ազգերը ամեն տարի ՎԱՐԴԱՎԱՌ են տոնում՝ իրենց հոգիները օծելու Սիրո գերագույն Խորհրդով և նորոգելու իրենց մեջ Աստվածային Սիրո զգացողությունը:
      ՎԱՐԴԱՎԱՌ - ը Հայերի ամենասիրած տոներից է, ու նրանք մեծ խանդավառությամբ օծում են իրար վարդաջրով, երգով ու պարով, նորոգում են իրենց մեջ Աստվածային  Սերը և փառաբանում Աստղիկին, նրան նվիրելով իրենց նորոգված սիրո խորհրդանիշը՝ Վարդ ծաղիկը:
   Ըստ այդմ, Աստղիկը կոչվում է նաև ՎԱՐԴԱՄԱՏՆ, որ նշանակում է Սիրո Բացարձակ Խորհուրդը պահպանող:

ՆԱՎ - ՈՒժականություն, ուժի մարմնավորում:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Ն /մարմնավորում/ հունչարմատով և ԱՎ /ուժ, հոգի/ արմատով՝ Ն - ԱՎ:
   Օրինակ՝ օդանավ, շոգենավ, նավագնաց:

ՆԱՎԱՍԱՐԴ /ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԽԱՂԵՐ/ - ՈՒժի զորության հաստատում, ուժի խորհրդի հաստատում:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ՆԱՎ /ուժականություն/ բառով, ԱՍ /զորություն, խորհուրդ/ արմատով և ԱՐԴ /հաստատում/ բառով՝ ՆԱՎ - ԱՍ - ԱՐԴ:
      Ըստ այդմ, ՆԱՎԱՍԱՐԴ - ը արտահայտում է ՈՒժի զորության հաստատում խորհուրդը: Այսինքն՝   Նավասարդը Զորախաղ է:
      Ըստ ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Բելի դեմ պատերազմի ելնելուց առաջ, Հայկը  հավերժական քաղաք Էրեվանում կազմակերպում է ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԶՈՐԱԽԱՂԵՐ, ընտրելու համար ամենազորավորներին: Մրցող քաջերի գլխավերևում բոցկլտում էր Արագածից բերված ջահը, որպես Հայր Արայի օրհնության խորհուրդ: Ինքը՝ Զորության Աստված Վահագնը, Արևխաչով օծում էր հաղթողներին, և հաղթողները Հայկյան զինվոր էին դառնում:
      Այնուհետև ավանդաբար ամեն տարի Էրեվանում հայերը կազմակերպում էին ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԽԱՂԵՐ, որտեղ ամեն մի Արի տղամարդ երազում էր իր հաղթանակով արժանանալ Հայկյան զինվորի պատվավոր կոչումին: ԵՎ Նավասարդյան ջահը վառվում էր Արագածի գագաթին ու բերվում Էրեվան:
      Հայկական ՆԱՎԱՍԱՐԴ - ի զուգահեռն է հունական ՕԼԻՄՊԻԱԴԱ - ն:

է.  ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՏԱՐԻ - Բնական պարբերության խորհուրդ է:
      Լեզվաբանորեն կազմված է Տ - հաստատական հունչարմատով - ԱՐ /զորություն, սերում, խորհուրդ/ բառարմատով - Ի - տեսակային ամբողջության իմաստ արտահայտող հունչարմատով՝ Տ - ԱՐ - Ի: 
   Ըստ այդմ, ՏԱՐԻ - ն արտահայտում է բնական պարբերությունների անսահման հաջորդականության մեջ ամեն մի պարբերության սահմանը՝ սկսած ծնունդից մինչև հարաբերական մահը:

ԱՐՈՒՆ - Վերածնունդ, նորոգում, նոր պարբերության սկիզբ:
   Լեզվաբանորեն կազմված է՝  /արտահայտություն/ հունչարմատով, ԱՐ /արարում, սերում/ և ԱՆ /ծնունդ/ արմատներով՝  - ԱՐ - ՈՒՆ /ԱՆ/: 
      Արարումը՝ ԱՐ - ը  հավերժական խորհուրդ է և ժամանակ չի պայմանավորում: Ժամանակը պայմանավորվում է ծնունդով՝ ԱՆ: Ըստ այդմ, ամեն բնական էակ կամ երևույթ իր ծագումով հավերժական է, իսկ ամեն ծնունդ պայմանավորում է նրա կյանքի նոր պարբերությունը, նրա նորոգումը՝ Վերածնունդը ժամանակի մեջ:
      Փաստորեն ԱՐՈՒՆ -  նշանակում  է հավերժական ամեն մի արարումի, ոյի նորոգում, վերածնունդ ժամանակի մեջ: Այսինքն՝ արունը հավերժության մեջ մի նոր պարբերության սկիզբ է:
   Ըստ այդմ, Բնության մեջ ամեն մի նոր պարբերության սկիզբ ԱՐՈՒՆ  է:  արուն է երեխայի ծնունդը, արուն է երկրի բնության զարթոնքը: ԵՎ քանի որ  երկրի վրա բնության վերածնունդը արուն է, ուստի արունը պայմանավորում է նոր տարվա սկիզբ: ԵՎ պատահական չէ, որ ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, հենց արնան առաջին օրը՝ Արեգի 1 - ին է ծնվում Վահագնը՝ նորոգելու երկրի զգացական կյանքը: ԵՎ ավանդաբար, հենց արնան առաջին օրը՝ Արեգի 1- ին Արի Հայերը տոնում են Վահագնի Ծնունդը և Ամանորը:

ԱՐԵԻՆ - Գարնան ավետաբեր:
   Լեզվաբանորեն կազմված է՝  /արտահայտություն/ հունչարմատով և ԱՐ /զորություն/,  Է՝ Ա /հուր/ ու ԻՆ արմատներով՝  - ԱՐ - Է /Ա/ - ԻՆ:
      Ըստ  երևույթին, ԻՆ - ը ԱՆ արմատի ածանցում է և իր մեջ պարունակում է  ծնունդի, խորհրդի իմաստ:
      Ըստ այդմ, ԱՐԵԻՆ նշանակում է Հրե Զորության Վերածնունդի՝ արնան արտահայտություն կամ նախանշան: Այսինքն՝ ԱՐԵԻՆ նշանակում է արնան Ավետաբեր:

ՁՄԵՌ - Հարաբերական մահ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Ձ - չգիտակցված հունչարմատով և ՄԵՌ /ՄԱՀ/ խորհրդով:
   Ձմեռը Երկրի բնության հարաբերական մահն է: Երկրի վրա պակասում է Արևային՝ դրական էներգիան: ԵՎ դրական էներգիա կրող ծառերը ցամաքում են, կծկվում են և դառնում են անպաշտպան ձմռան խստաշունչ տարերքի հարվածներից: Իսկ բացասական՝ հողի էներգիա կրող ծառերը /օրինակ՝ եղևնին/ ձմռանն էլ պահպանում են իրենց բնական զորությունը: Բայց գարնան գալուստով ծիրանին, այնուամենայնիվ, ծաղկում է, իսկ եղևնին մնում է նույնը:
      Նույն օրինաչափությամբ, Տիեզերական Ձմռանը Երկրի վրա պակասում է Տիեզերական /դրական/ Էներգիան: Երկրի վրա իշխում են հողածին՝ բացասական էներգիա կրող Տիտանները: Իսկ դրական էներգիա կրող Արիները տկարանում են, պարտվում են և դառնում են անպաշտպան Ձմռան խստաշունչ տարերքի հարվածներից: Բայց, այնուամենայնիվ, Ձմեռից հետո գալու է արուն:

Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 534 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024