Приветствую Вас, Гость Լուսնթագ, 16.05.2024, 03:34
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Օգոստ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Օգոստ » 15 » ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ, Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ / Արթուր Արմին
17:53
ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ, Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ / Արթուր Արմին

Մաս երկրորդ:

 

1,- Ի տարբերություն քոչվորահոտային ժողովուրդների, որոնց մոտ թերի է անհատական "ես"-ի զգայողությունը, եւ գերիշխում է հավաքականության՝ հոտի հավաքական "ես"-ը, արիական ազգերի մոտ անհատի անհատական "ես"-ը բացառիկ զարգացած է: Քոչվորահոտային ժողովուրդների մոտ առաջնորդն է դառնում հոտի "աստվածը", անհատական աձնականությամբ օժտված ազգերի մոտ՝ "սրբազան օրենքն" է բացարձականացվում՝ դառնումԱստվածային: Այսպիսով, վերցրեք արիական այս կամ այն ազգի ազգային գաղափարաբանությունը եւ դրա տեղը "լցրեք" կոսմոպոլիտ կրոնով, որտեղ ազգային տեսակի եւ անհատի հոգու ազգության մասին ոչինչ չի ասվում, այլ հակառակը՝ իրենում ունի կոսմոպոլիտ կեղծում, ապա այդ ազգը երբեք չի կարողանա "ինքն իրեն հավաքել" կամ "խելքի գալ": Այնպես որ, քրիստոնեությունը երբեք չի դարձել եւ չի կարող փոխարինել "ազգային գաղափարաբանությանը":

 

2-, Ոմանք սխալմամբ մտածում են, թե Աստված մեկ է, ուրեմն՝ ինչ տարբերություն նրա անձնանունը եւ այլն: Այո՛, Աստված մեկ է ինչպես Լույսը, սակայն այդ Լույսը նաեւ՝ բազմաթիվ գույների եւ գամմաների հավաքականություն է: Տիեզերական բնությունն արարող Գերհոգին բնությունն արարում է ըստ իր էության՝ որպես բազմազանության սիմֆոնիա, եւ ոչ թե որպես միատարրություն: Հերմես Եռամեծն ասում է՝ "Ինչպես վերեւում՝ այնպես ներքեւում":

Յովհ. Օձնեցին ասում է՝ "Ո՛չ գոյ բնութիւն անանձն եւ ո՛չ գոյութիւն առանց դիմաց, վասնզի յանձինս եւ ի դեմս տեսանին՝ գոյութիւն եւ բնութիւն": Մեզ քաջածանոթ հունա-հռոմեական կայսրության մեջ, ի տարբերություն քրիստոնեական ժամանակների, ազգային մոտեցմամբ հավատքամքը, տարբեր ազգերի պանթեոններում աստվածների տարբեր անունները եւ այլն, բացարձակ ազատություն ունեին: Ինչո՞ւ: Որովհետեւ հին հոգեւոր գիտունները գիտեին, որ՝

 

ա/ գոյություն ունի տիեզերական բնությունն արարող Գերհոգու ազգային ընկալում,

բ/ Լեզուն եւ լեզվամտածողությունը տեսակի մեջ դրված տրանսցենդենտալ վիբրացիոն համակարգ է:

գ/ Աստծուն կանչվող անունները՝ ՆՐԱՆ տարբեր ընկալելու արդյունք են, եւ բխում են ՄԻԱԿԻ բազմաբնույթ հարմոնիկ էությունից:

 

Գերհոգին բնությունն արարում է ըստ իր էության՝ որպես բազմազանության սիմֆոնիա, եւ ոչ թե որպես միատարրություն:

ՆԱ ՄԵԿ է, բայց միատարր չէ՛:

Ի տարբերություն վերոգրյալի, գլոբալիզացիայի կամ կայսրապետության գաղափարաբանությունները եւ կրոնները՝ անբանական եւ արհեստական են:

 

3,- Ի տարբերություն Քրիստոնեության, Իսլամի, Զրադաշտականության եւ այլ կայսերական կրոնների, որնք հիմնականում կենտրոնանում էին թագավորական իշխանության աստվածացման /բացարձականացման/ խնդիրների վրա, եւ զուրկ էին՝ "Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ", "Ի՞ՆՉ Է ՏԻԵԶԵՐՔԸ" բացատրություններից, հնագույն քրմական տաճարի հոգեւոր գիտունները գտնում էին, որ եթե աշակերտը չունի աշխարհաճանաչողություն՝

չգիտե թե ո՞վ է ինքը, ի՞նչ է տիեզերքը եւ այլն, ապա որեւէ աղոթք կամ կապի համակարգ, հնարավոր չէ իրականացնել:

 

4,- Ո՞վ է մարդը: Մարդը, ինչպես բնության մեջ ամեն ինչ՝ միավոր է եւ միաժամանակ հավաքականություն է: Որեւէ էակ միլիարդավոր միկրո աշխարհների հավաքականություն է եւ միաժամանակ մեկ միավոր է:

Ի՞նչ է հոգին: Հոգին նույնպես միավոր եւ հավաքականություն է՝ միաժամանա՛կ: Հայերեն լեզվում բացահայտվում է թե ինչ է հոգին: "Հոգի" եւ "Արեւ" բառերը համարժեք են /հոգուդ մատաղ = արեւիդ մատաղ, պապայի արեւ = նկատի է առնվում հոր հոգին, եւ այլն/:

Ըստ հին քրմերի, տիեզերական էակի Մեծ Հոգու բխումից իրենց սկիզբն են առնում մնացյալ էակների կայծ-հոգիները: Հնագույն ժամանակների հոգեւոր մի գիտուն իր 12 ամյա դստերը բացատրում է՝ քո մարմնում ապրում են միլիարդավոր էակներ եւ աշխարհներ, դու նրանց մարմինների հավաքականություն եւ միավոր ես միաժամանակ: Քո հոգին /կյանքի կայծը/ նրանց հոգիների համար արեւ է, որից սկիզբ են առնում եւ նորոգվում են նրանց հոգիները: Քո հոգին նրանց հոգիների հավաքականությունն է, եւ միաժամանակ քո հոգին մեկ ամբողջ է, որ նրանց հոգիներին կայծ/կյանք տվող արեւն է: Իսկ քո հոգին՝ տիեզերական էակի մեծ Հոգու /արեւի/ մեկ կայծն է:

 

5,- Հնագույն ժամանակների հոգեւոր գիտունները գիտեին, որ Տիեզերք էակը՝ Գերագույն արարող Գերհոգու /Անհունի/ խոհն է: Տիեզերք էակը՝ Աստծո գաղափարն է, ինքն իրեն ընկալելու նրա ներքին գիտակցությունն է: Անհուն Գերհոգու համար՝ ՏԻԵԶԵՐՔ-ը որպես գոյաբանական էակ, այնպես իչնպիսին մենք՝ տիեզերքի բնակիչներս ենք ընկալում, գոյություն չունի, նա Անհունի խոհն է միայն, ինքն իրեն ընկալելու գաղափարն է, միտքն է: Մեզ, տիեզերքի բնակիչներիս համար՝

ԱՆՀՈՒՆ ԳԵՐՀՈԳԻՆ է աբստակտ միտք-գաղափար, էություն:

Եվ, Միակ կապը ԱՆՀՈՒՆԻ եւ մասնիկի /մարդու/ միջեւ հնարավոր է հոգեւոր մտքով:

 

6,- Հնագույն ժամանակների գիտունները հասկանում էին, որ անդրանցական /տրանսցենդենտալ/ բաների մասին բացատրել հնարավոր է միայն, երբ դիմում են պատումի եւ կերպարանավորման մեթոդին, այլապես բառերն ի վիճակի չեն արտահայտելու տրանսցեդենտալ գիտակցության զգայողությունները:

Հնագույն քրմերը սուրբ երրորդությունը միտում էին՝

Հայր-Մայր-Որդի:

ա/ Հայր - Անհուն էություն,

բ/ Մայր - էության խոհ, հոր խոհը, որից ծնվում էր Որդին:

գ/ Որդի - տիեզերք էակ:

Մայր աստվածությունը՝ Անհունի, հոր խոհն է, որից ծնվում է տիեզերք էակը, որն ի վերջո, Անհունի ինքն իր մասին գաղափարն է: Պատճառը թե ինչո՞ւ էին հին քրմերը Անհունի Խոհին մայրական սկզբունքով օժտել, շատ պարզ է: Բնության մեջ հորը որդուն եւ հակառակը՝ որդուն հորը, ճանաչել է տալիս մայրը:

Պատահական չէ, որ Անահիտը /կամ ըստ էպոսի՝ Ծովինարը/, համարվում էր թե՛ հայր-Աստծո դուստրը, թե՛ կինը: Սա տրանսցեդենտալ մոտեցում է եւ այն չի կարելի հասկանալ ուղղակի

/Աթենաս Պալասը ծնվում է Զեւսի գլխից, Աթումի գլխից ծնվում է Նունը, Կումարբիի գլխից ծնվում է Թեշուբը եւ այլն: Այսինքն այս պատումները՝ տրանսցեդենտալ մոտեցման արձագանքներ են/:

 

7,- Ըստ հին քրմերի, Անհունի համար /երբ նա "արթուն" է/ Տիեզերք էակի կյանքը 12 ժամ է, որը մարդկային ժամանակով՝ չորս տրիլիոն երեք հարյուր քսան միլիարդ տարի է, որն իր հերթին ունի չորս շրջան:

Տիեզերքն արարելու ժամանակ, Մայր /խոհ, ներունակություն/ աստվածությունից /ըստ հայկական էպոսի՝ Ծովինար/ միշտ ծնվում են առաջին երկվորյակ աստվածները՝ ընդերքի արքայազն եւ երկնքի արքայազն /Անամէլեք-Անդրամէլեք, Սանասար-Բաղտասար, կամ՝ Հայա-Էլ, Ինդրա-Վարունա, Ահրիման եւ Ահուրա Մազդա եւ այլն/: Սրանք հաստատում են ժամանակը: Երկվորյակ Աստվածները՝ Սանասարն ու Բաղդասարը Ոգիների աշխարհում՝ Քաջանց թագավորությունում /քաջք = ոգի/ սպանում են 60 փահլեւաններին: 60-ը հնագույն ժամանակներում ժամանակի հաշվարկման համակարգն էր: Ըստ հին գիտունների, սպանել ոգիներին՝ նշանակում է նրանց ֆիզիկական աշխարհում կյանքի կոչել, սպանել ֆիզիկական աշխարհում՝ նշանակում է ի վերադարձ հոգեւոր գոյություն: Էպոսի չորս ճյուղերը տիեզերական էակի արարման ընթացքի մասին է: Ինչո՞ւ չորս: Որովհետեւ ըստ հին գիտունների աշխարհայացքի տիեզերական էակն ունի յոթ /հայկականում՝ ութ/ մարմնախավ, որոնք կամված են հիմնականում չորս մարմնախավից՝

Pneuma - Ոգի /էության մարմնախավ/,

Nous - միտք-ոգի /մարմնախավ/,

Psyche - շունչ-հոգի /մարմնախավ/,

Soma - ֆիզիկական /ֆիզիկական մարմնախավ/:

Հնդ-արիական, ինչպես նաեւ նրանց նախահիմքը կազմող մայր հավատամքում, որի արձագանքն է հայկական էպոսը, չորս զույգ աստվածները ձեւավորում են Տիեզերք էակին՝ Փոքր Մհերին /թվային կամ ժամանակային անունով/:

Վերեւի չորս մարմնախավերն ունեն եւս չորս ենթախավեր, որոնք իրար հետ կազմում են ութական համակարգը: Եվ տիեզերական էակի այս ութ մարմնախավերը՝ ութ գերագույն աստվածների անուններով է կոչված:

Այս ութը, որը մեկ ամբողջ է, նույնպես իր մեջ ունի ենթախավեր, որոնք նույնպես անվանված են ավելի փոքր "կոտորակ-աստվածների" անուններով: Վանի թագավորության "Մհերի Դուռ" արձանագրության մեջ նշված են 80 աստվածություններ, որտեղ ՀԱԼԴԻ-ն բացարձակ Անհունն է, եւ միաժամանակ՝ Տիեզերք էակն է:

Արձանագրության մեջ Աստվածներին զոհաբերվող մեկ այծի, ապա թե՝ ցուլերի /մեկ ցուլը = արմատ երկուս = 1,414/ եւ խոյերի զոհաբերությունների թվաքանակները թվաբանական լամբադայի աղուսյակ են, որտեղ թվաբանական, երկրաչափական եւ հարմոնիկ բանաձեւերի համադրումը բացառիկ հանճարեղ է: Նաեւ կա՝ ոսկյա սպիրալի բանաձեւը, որը ե՛ւ թվային աճի շարքն է միտում, ե՛ւ հին գիտունների տիեզերքի արարման թեոլոգիայի մասին է: Այն իր մեջ ներառում է ֆիբոնաչիի բանաձեւը, որը մեր պապերն իմացել են հազարավոր տարիներ առաջ,- 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144 եւ այլն:

 

Ավելի մանրամասն կարող եք կարդալ՝ "Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ Սասնա Ծռեր էպոսը", "Մհերի դուռ. հնագույն թվային համակարգը որպես տիեզերքի կառուցք" գրքերը, որոնք անվճար դրված են սայթում` http://arthurarmin.com

Просмотров: 807 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024