Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 04:13
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Օգոստ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 3
հյուր 3
գրանցված 0

  
Главная » 2011 » Օգոստ » 15 » ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ, Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ / Արթուր Արմին
17:50
ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ, Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ / Արթուր Արմին

Մաս առաջին:

 

Նախ, կրոնների մասին, կարճ:

 

Հայոց եկեղեցին՝ իր ճարտարապետությամբ, ծեսերով, շարականներով, տերմինաբանության մի մասով եւ այլն /որոնց ահռելի քանակությունը հեթանոսական մշակույթի ներմուծում է/, բազմահազարամյա հայոց ազգային մշակույթի մասն է: Եվ պետք չէ խառնել՝ եկեղեցին եւ քրիստոնեական աստվածաբանությունը /թեոլոգիան/ իրար հետ: Դրանք համադրված են, այո՛, սակայն միեւնույն ժամանակ՝ տարբեր բաներ են:

 

 

1,- Հիմնականում գույություն ունեն երկու տեսակի կրոն՝ նստակյացի, որի ներքին հայացքը ուղղված է երկինք, եւ քոչվորի, որի "ներքին հայացքը" ուղղված է դեպի իր կենցաղը:

Եթե եբրայեցի քոչվորական կյանքով ապրող սեմիտ ցեղերի "աստվածը", որ հետո դարձավ քրիստոնեական աստվածաբանության մեջ "հայր-աստված", իր ցեղին տրված խորհուրդներում կենտրոնանում է կենցաղի վրա՝ "օնանիզմով չզբաղվել", "տասնորդ տալ", "իրենից բացի ուրիշ աստվածների չհավատալ", "իրար վարկ չտալ, բայց օտարներին վարկ տալով սնանկացնել", "գիշերով հարձակվել ու սպանել հարեւան ցեղի մեր ու մանուկին" եւ այլն /նշածներս բոլորը Հին Կտակարանից/, ապա այդ ցեղային "աստվածը" որեւէ կապ չի կարող ունենալ ԱՐԱՐՉԻ հետ:

 

 

2,- Կայսրական կրոնները հիմնականում բազմազգ կայսրապետության աշխարհիկ իշխանության հիմքերն ամրապնդելու խնդիրն ունեն, որի պատճառով մոգոնվել է՝ "անհատի հոգին ազգություն չունի" կեղծ կարգախոսը: Քրիստոնեական, իսլամական, բուդդիստական կայսրապետական կրոնները ժամանակին առաջ են քաշել՝ "անհատն ունի իր անհատական հոգին, իսկ հավաքականության ընդհանրական հոգին կարող է լինել միայն կրոնական պատկանելիության հիմքով" կեղծ կատեգորիան: Սա հնագույն /հեթանոս/ հոգեւոր փիլիսոփաների բացահայտումների դեմ արհեստական մոգոնվածք է, քանի-որ բնության մեջ յուրաքանչյուր էակ հավաքականություն է կազմում ի՛ր տեսակի հետ /կռունկները երամ են կազմում իրենց տեսակի մեջ, արծիվներն իրենց, ագռավներն իրենց եւ այլն, թեկուզ դրանք բոլորն էլ պատկանում են "թռչուն" տեսակին/:

Դավանանքից վեր կա ազգությունը: Իչնո՞ւ: Որովհետեւ կրոնական, տնտեսական, հասարակական, քաղաքական հիմքերով հավաքականությունները բխում են արտաքին ժամանակավոր հանգամանքներից, իսկ ազգային տեսակի հիմքով հավաքականությունը ձեւավորվում է ի սկզբանե՝ նեքին պահանջնից, բնության մեջ տեսակների օրինաչափությամբ:

 

 

3,- Ըստ մատերիալիստական պրիմիտիվության՝ սխալ եւ թյուր ըմբռնում կա, թե հեթանոսության բազմաստվածությունը միայն անուններ են, ցածր եւ պրիմիտիվ բաներ են, հոգեւորի հետ կապ չունեն եւ այլն /"Հեթանոս" նշանակում է՝ էթնոս: Ամեն դեպքում այս տերմինաբանությունը քրիստոնեական նորամուծություն է/: Եվ սա այն դեպքում, երբ հակառակը՝ քրիստոնեությունը եւ մնացյալ կայսրապետական կրոններն են փաստացի զուրկ հոգեւոր աշխարհաճանաչողությունից /Երբ քրիստոնեությունը Կոպեռնիկոսին կամ Գալիլեյին վառում է, որ սրանք ասում են թե երկիրը տափակ չէ, այլ գնդաձեւ է, դե պատկերացրեք... Եվ սա այն դեպքում, երբ հնագույն գիտունները բոլոր մոլորակների եւ աստեղատների օրացույցներն ունեին հազարերրորդականի ճշգրտությամբ՝ քրիստոնեությունից հազարավոր տարիներ առաջ/:

Յահվեականության մեջ ընդգրկված բոլոր կիսատ-պռատ հրեշտակներն ու նրանց անունները հրեաների կողմից ներմուծված են Բաբելոնի գերության ժամանակ /սրա մասին հենց իրենք են վկայում եւ դա փաստ է, տես՝ / (According to Rabbi Simeon ben Lakish of Tiberias (230–270 AD), all the specific names for the angels were brought back by the Jews from Babylon)/£ Վանի թագավորության պանթեոնում բոլոր աստվածները ՀԱԼԴԻ-ի մեջ են, եւ կատարում են նրա ֆունկցիաները: Կա միայն ՄԵԿԸ, իսկ մնացածները "կոտորակներ են" կամ ՄԻԱԿԻ ֆունկցաներն իրականացնողներն են, ինչպես հրեականությունից քրիստոնեություն անցած կարկատած ու սաղր թեոլոգիայում է:

Ըստ հնագույն արիական հոգեւոր գիտության եւ աշխարհաճանաչողության, ինչպես մարդն ունի յոթ կամ ութ մարմնախավեր եւ աուրաներ /ֆիզիկական, աստրալ, մենտալ, հոգեւոր, եւ այլն/, այնպես էլ ՏԻԵԶԵՐՔ էակն ունի յոթ /հայկականով՝ ութ/ կազմություն, որոնք եւ կոչվել են միակ էակի՝ Արարչի ֆունկցիաները կատարող ութ գերագույն աստվածությունների անուններով:

 

Այնպես որ հին գիտունները "յաբախտի" աստվածներ չէին հնարում, այլ նրանց մոտ ամեն ինչ՝ թե՛ գիտական էր, թե՛ հոգեւոր էր: Եվ, 20-րդ դարում քվանտային ֆիզիկայի հիմնադիր հայրերը /ոնոց հայտնագործությունների պատճառով այսօր մենք նաեւ ունենք ՖԲ եւ խոսում ենք/ ատոմի կառուցվածքի, էներգիա-ալիք եւ մասնիկ փոխհարաբերության եւ այլն եւ այլն բաների մասին պատկերացում կազմելու համար դիմեցին Վեդայական իմաստնությունից ներմուծումների /Մաքս Պլանկ, Էնրիկո Ֆերմի, Ռոբերթ Օպենհեյմեր, Դիրակ եւ այլ բազմաթիվ հեղինակներ/:

Просмотров: 1632 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 3.2/4
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024