Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 09:22
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Օգոստ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 2
հյուր 2
գրանցված 0

  
Главная » 2011 » Օգոստ » 17 » Թող յուրաքանչյուրս իրեն հաշիվ տա, թե որ տեսակին է պատկանում՝ Հայոց ցեղի՞ն, ժողովրդի՞ն, թե՞ տականքին:
18:48
Թող յուրաքանչյուրս իրեն հաշիվ տա, թե որ տեսակին է պատկանում՝ Հայոց ցեղի՞ն, ժողովրդի՞ն, թե՞ տականքին:

Թող յուրաքանչյուրս իրեն հաշիվ տա, թե որ տեսակին է պատկանում՝ Հայոց ցեղի՞ն, ժողովրդի՞ն, թե՞ տականքին:

Տականքը – Սա հայության ազգուրաց տարրն է, նրա աղբը, թերմ ացքը: Սա Ցեղի ներքին թշնամին է՝ լծված արտաքին թշնամու ռազմակառքին. անդիմագիծ՝ որպես հայ եւ զզվելի՝ որպես մարդ. հայության հանդեպ ո՛չ մի պարտականություններ չճանաչող, բայց մշտապես իրավունքներից ճամարտակող:

Նա ազգային պատկանելություն չունի, եւ եթե խոսում էլ է հայերեն, ապա միայն այն պատճառով, որ հաղորդակցվելու այլ ձեւ դեռ չի գտել: Նյութակրոն՝ որի համար գերագույն արժեքը դրամն է: Հայրենիք չի՛ ճանաչում եւ առաջնորդվում է «որտեղ հաց, էնտեղ կա՛ց» սկզբունքով: Նրա համոզումով՝ Հայ ցեղը «ցեխ» է, մարդկային ստորադաս տեսակ: «Ցեղանենգ շեյթա՛ն»,- այսպես խարանեց նրան Հայկ Ասատրյանը : Դա՝ հայության ազգորեն մեռած տարրն է, մեկընդմիշտ ամբոխացած: Ցե՜ղը – Սա հայության ընտրանին է, սերուցքը, որի գերնպատակն է՝ իր տեսակի հավիտենականացումը Հայրենիքում: Նա՛ է իր մեջ կրում Հայկականությունը եւ այն փոխանցում սերունդներին: Ցեղի համար՝ անփոխարինելի՛ է Հայրենիքը, նրա անկախությունը՝ թթվածնի պես անհրաժեշտ: Ցեղն է մարտնչում ու նահատակվում՝ հայության պատիվը փրկելիս:

Ժողովուրդը հայության չկողմնորոշված, տատանվող տարրն է: Այն ամբոխամետ է, եթե ավելի տականքի ձայնն է լսում, քան՝ Ցեղի: Ժողովուրդն ապրում է առօրեայով, Ցեղը՝ հավիտենականով. նա՝ օրվա մտածումներով, սա՝ անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով եւ օրվա հարատեւ պայքարով, միաժամանա՛կ: Ժողովուրդն առաջնորդվում է հատվածական, Ցեղը՝ համահայկական շահերով: Ժողովուրդը դասակարգերի, դավանանքների ու կուսակցությունն երի խառնամբոխ է. Ցեղի մեջ չկա՛ն տիրող եւ հպատակ դասակարգեր, կրոնական հարանվանություններ, քաղաքական ուղղություններ – կա՛ն միայն Հայեր:

Ժողովուրդն արդարություն եւ ապրելու իրավունք աղերսող է, Ցեղը՝ դրանք նվաճող ու հաստատող:

Ժողովուրդը կարող է հարմարվել իր անփառունակ վիճակին, Ցեղը չի՛ հանդուրժում ստրուկի շղթաները. նրա համար սրբագրելի են աշխարհի հայավնաս վճիռները:

Վտանգի պահերին՝ ժողովուրդը մատնվում է խառնաշփոթի ու խուճապի, Ցեղը բնազդորեն գտնում է ելքը: Նա ընդունակ չէ՛ կանխատեսելու վտանգը, սա՝ նախազգում է այն:

Ժողովուրդը մեծարում է միջակություններին, Ցեղը՝ միայն իր հանճարներին: «Ժողովուրդը դպիրներ է ծնում, Ցեղը՝ մարգարեներ» : Նա արժեքներ պահել ու հերոսներ գնահատել չգիտի. այսօր մեկին հերոս է դարձնում, վաղը՝ ոտնատակ անում. կամ, երեկվա սրբությունները, ամբոխային կուրությամբ, այսօր ոչնչացնում: Ցեղն իր արժեքների հավիտենական կրողն է, իր սուրբ մեռելների պաշտամունքը հավերժացնողը:

Ժողովուրդը տառապում է անլիարժեքության բարդույթով, Ցեղը համակ է հպարտանքի զգացումով եւ լի՝ վճռականությամբ: «Ժողովուրդն ընդունում է օտար մշակույթն ապազգայնանալով, Ցեղը՝ ազգայնացնում է իր ընդունածը» :

Եվ որքան հայության մեջ բարձր է Ցեղի տեսակարար կշիռը, այնք ան նա ապրում է ցեղորեն, այնքանով հզոր ու կենսունակ է նա՝ որպես Ազգ: Իսկ Ցեղի տեսակարար կշիռը պիտի բարձրացվի ժողովրդի հաշվին՝ նրան Դարձի բերելով, դեպի Ցեղը կողմնորոշելով:

«Այս ժողովուրդը պետք է ցեղե՛նք» . ա՛յս է Ցեղակրոնության գերխնդիրը: Ես կարդացի ցեղիս թողած աստվածային հետքերը երկրագնդի վրա, տեսա, համբուրեցի, պաշտեցի – ես դարձա ցեղակրոն»:

Թող յուրաքանչյուրս իրեն հաշիվ տա, թե որ տեսակին է պատկանում՝ Հայոց ցեղի՞ն, ժողովրդի՞ն, թե՞ տականքին:

 

Գարեգին Նժդեհ

Категория: Գ. Նժդեհ | Просмотров: 403 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024