Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 02:22
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 14 » ԹՈՐԳՈՄԸ ԵՎ ԱՐԵԳՆԱԶԸ
21:35
ԹՈՐԳՈՄԸ ԵՎ ԱՐԵԳՆԱԶԸ
ԹՈՐԳՈՄԸ  ԵՎ  ԱՐԵԳՆԱԶԸ



   Արարատի հարավային կողմերից գուժկան  եկավ Արամի մոտ և հայտնեց.
   - Ո՛վ, Մեծդ Արա՜մ, գիտցած եղիր, որ սև անապատներից մի վիթխարի վիշապ-օձ է հայտնվել մեր սարերում, աղբյուրների ակն է բռնել և ջուր չի տալիս. Չորանում են արտերն ու այգիները, կոտորվում են անասուններն ու վայրի գազանները, ծարավից նվաղում են Արիները: Շատ զորավոր է այդ վիշապ-օձը, և ոչ մի ուժ չի կարող նրան հաղթել: Մի ճար գտիր՝ փրկելու մեզ այդ ահավոր չարիքից:
   Արամը դիմեց Թորգոմին և ասաց.
   - Որդի՜ս, դու պիտի ժառանգես իմ թագավորությունը և պիտի լինես Արարատյան Արիների՝ Հայգ Արմենների առաջնորդը: Այսօր ժամն է քո զորությունը դնես նրանց պաշտպանությանը:
   - Հա՜յր իմ,- ասաց Թորգոմը,- քո կամքը Արայից է և քննության ենթակա չէ: Ես գնում եմ կռվելու այդ վիշապ-օձի դեմ: Թե Ամենազոր Վահագնը հովանավորի ինձ, ես կսպանեմ վիշապ-օձին և կհաստատեմ Արմեններին առաջնորդելու իմ իրավունքը: Իսկ եթե արժանի չլինեմ Վահագնի հովանավորությանը, ես կսպանվեմ և Արմեններին կազատեմ գաճաճ կառավարող ունենալու դժբախտությունից:
   Արամը օրհնեց Թորգոմին, զոհ մատուցեց Աստվածներին ու դիմեց Վահագնին.
   - Ո՛վ, դու Վահա՜գն Ամենազոր, ծանր կռվի է գնում Թորգոմը: Պատանի է նա և անփորձ, վիշապ-օձը զորավոր է և խորամանկ: Պատանի Թորգոմի հետ եղիր, հովանավորիր նրան և հաղթանակով պսակիր նրա սուրը:
   Պատանի Թորգոմը իր հրեղեն ձիով սլացավ Արարատի հարավային կողմը: Առավոտյան դուրս եկավ Հավերժական Քաղաքից և երեկոյան հասավ աղետի վայրը: Տխուր տեսարան բացվեց նրա առաջ՝ չորացած ծառեր, խանձված բուսականություն, իսկ Արիները ծարավից թուլացած, սպասում էին լուսաբացին, որ մի կույս աղջիկ զոհելով, մի քիչ ջուր ստանան վիշապ-օձից:
   Բնակավայրից ոչ հեռու, խանձված դաշտում պառկեց Թորգոմը՝ գիշերը հանգստանալու, որ առավոտյան կռվի վիշապ-օձի դեմ: Երկնքից անթիվ աստղեր աչքով էին անում նրան: Թորգոմը զգաց, որ հայրենի երկնքի աստղերը հավատում են իր հաղթանակին:  Իսկ աստղերի հետևից հենց ինքը՝ Վահագն էր ժպտում իրեն:  Երանության մեջ Թորգոմը փակեց աչքերը: Իսկ հեռվից՝ երկնի խորքից լսվում էր Վահագնի ձայնը.  ՙԵրկրային աստված պատանի Թորգոմ, ես քեզ հետ եմ, և դու կհաղթես վիշապ-օձին՚:  ԵՎ հանգիստ քնեց Թորգոմը մինչև լուսաբաց:
   Առավոտյան Թորգոմն արթնացավ մեծ աղմուկից:  Մի մեծ թափոր շարժվում էր դեպի լեռները:  Իսկ թափորի առջևից քայլում էր մի դեռատի աղջիկ:  Աղջիկը լուռ, հնազանդ քայլում էր առաջ:  Նա չէր ընդդիմանում, չէր բողոքում, չէր աղերսում, քանի որ վիճակը իրեն էր ընկել:  Աղջիկը հրաշք գեղեցկություն ուներ:  ԵՎ Թորգոմը շատ վշտացավ, որ այդ արեգնազ գեղեցկուհին պիտի բաժին հասներ վիշապ-օձին:
   Թորգոմը լուռ հետևում էր թափորին:  Թափորը բարձրանում էր լեռները:  Լեռների մեջ մի մեծ լերկ ժայռ էր ցցված:  Չհասած այդ ժայռին, թափորը կանգ առավ, իսկ աղջիկը անջատվեց թափորից ու գնաց կանգնեց ժայռի տակ:
   ՙԱյս գեղուհու դեմքին շատ ավելի ժպիտը կսազեր՚, - մրմնջաց պատանի Թորգոմը և ձին խթանելով, գնաց կանգնեց աղջկա կողքին:
   Մի ահեղ ոռնոց լսվեց, ցնցվեց հողը, և վիթխարի վիշապ-օձը դուրս եկավ ժայռի հետևից:
   - Հացն ու գինին, տեր կենդանին, - կանչեց Թորգոմը և սուրը պարզած, հարձակվեց վիշապ-օձի վրա:
   Մեծագույն մենամարտ սկսվեց պատանի Թորգոմի ու ահեղ վիշապ-օձի միջև:  Երկիրն էր ցնցվում, փոշին ծածկել էր արևի դեմքը:
   Երկար էին կռվում Թորգոմն ու վիշապ-օձը:  Զորավոր էր Թորգոմը, բայց անփորձ էր՝ նա գրոհում էր դիմացից:  Խորամանկ ու ճկուն էր վիշապ-օձը՝ խուսափում էր առճակատ կռվից և փորձում էր թիկունքից հարվածել Թորգոմին:
   Աղջիկը տեսավ Թորգոմի զորությունը և նրա թիկունքում իրեն ապահով զգաց:  ԵՎ նա դիմեց Աստղիկ դիցուհուն.
   - Օ՛, Դիցուհի՜դ մաքրամաքուր, դո՜ւ, որ սերն ես զորության, իմ կուսական սերը փոխանցիր պատանի Թորգոմին, նրա սիրտը բորբոքիր իմ սիրո կրակով, և թող իմ սերը զորացնի նրան և նրա բազուկը հաղթությամբ կռի:
   Լսեց Աստղիկը գեղուհու աղերսը և նրա սերը փնջելով, գցեց Թորգոմի վրա: 
   Բոցավառվեց Թորգոմը, նրա պատանի սիրտը հրդեհվեց սիրո կրակով:  Նայեց աղջկան, թունդ առավ և մի հուժկու զարկ տվեց վիշապ-օձին:  Օձը երկու կտոր եղավ.  մի կտորը սարի մի լանջով գլորվեց ցած, մյուս կտորը՝ մյուս լանջով:  ԵՎ հորդաց ջուրը լեռներից ու գահավիժեց ցած:
   Ցնծում էին Արիները, ագահորեն խմում էին ջուրը և փառաբանում էին Թորգոմին ու Զորության Աստված Վահագնին:  Իսկ աղջիկը փարվել էր Թորգոմի կրծքին ու երջանկությունից ժպտում էր:
   - Անունդ ի՞նչ է, գեղեցիկ աղջի՜կ, - հարցրեց Թորգոմը:
   ԵՎ աղջիկը պատասխանեց.
   - Իմ անունը մոռացել եմ արդեն:  Ինձ բոլորը Զոհ էին ասում այս գիշեր:  Իսկ հիմա, որ դու վերածնեցիր ինձ, ինքդ էլ կնքիր իմ անունը:
   - Քո ժպիտը արեգնազ է, - ասաց Թորգոմը, - և ես քեզ Արեգնազ կանվանեմ:
   Թորգոմը վերադարձավ Հավերժական Քաղաք:  ԵՎ Արամը խնամախոսներ ուղարկեց՝ գեղեցիկ Արեգնազի ձեռքը խնդրելու Թորգոմի համար:
   Արեգնազի հայրը ասաց.
   - Թորգոմը Հայր Արայի կամքով տերն է իմ աղջկա կյանքի, և իմ աղջիկը նրան է պատկանում:  Բայց ես շատ վաղուց ուխտ եմ արել, և եթե ես իմ կամքով տամ աղջկաս, ուխտադրուժ կլինեմ, որ վայել չէ երկրային աստծուն:  Տեսնո՞ւմ եք հեռվում փռված հսկայական գորշ տարածքը:  Մեծ Ջրհեղեղից առաջ դա ծաղկավետ դաշտ էր, և միջով էլ գետ էր հոսում:  Հիմա դա ամբողջությամբ աղուտ է, և ոչինչ չի աճում այնտեղ:  ԵՎ ես ուխտել եմ իմ աղջկան տալ նրան, ով այդ աղուտը նորից կվերածի ծաղկավետ դաշտի:
   Խնամախոսները վերադարձան ու Արամին հայտնեցին աղջկա հոր խոսքերը:
   - Արդար է նա, - ասաց Արամը, - աստվածը ուրիշ աստծո ուխտը նույնպես պիտի հարգի:
   ԵՎ պատվիրեց Թորգոմին այդ գորշ աղուտը վերածել ծաղկավետ դաշտի:
   Թորգոմը գնաց, հասավ աղուտին:  Նայեց շուրջը և տխրեց:  ՙԾաղկավետ Արարատում այս անապատն ի՞նչ գործ ունի՚, - ասաց նա:  Ապա զոհ մատուցեց, փառաբանեց Հայր Արային և անմահ Աստվածներին և օգնություն խնդրեց նրանցից:
   ԵՎ ճարտարագետ Տիրը հայտնվեց նրա մոտ:
   - Ո՛վ, ազնիվ Թորգո՜մ, - ասաց Տիրը, - Հայր Արայի կամքով եմ եկել քեզ մոտ:  Լսիր իմ պատվերը:  ետի հունը վաղուց ծածկված է չորացած տիղմով:  Մաքրիր գետի հունը տիղմից, ապա բարձրացիր լեռները, գտիր ջրի ակունքը և այնտեղից ջուրը ուղղիր այդ հունի մեջ:
   Տիրի օգնությամբ Թորգոմը գտավ գետի հունը:  Կանչեց շրջակայքում բնակվող Արիներին:  Շատ շատերը եկան և Թորգոմի հետ մաքրեցին գետի հունը:  Ապա Թորգոմը բարձրացավ լեռները, գտավ ջրի վտակները, որ գետնի տակ էին գնում:  Այդ վտակները ուղղեց դեպի գետի հունը:  Ջուրը եկավ, և գետը վարարեց:
   Տիրը հավաքեց արևի ճառագայթները, խառնեց դրանք ու փոշի դարձրեց:  Փոշին շաղ տվեց հողի վրա, և հողը մաքրվեց աղից:
   ԵՎ Թորգոմը դիմեց Աստղիկին.
   - Օ՛, Դիցուհի՜դ Վարդամատն՝ չքնաղ Աստղի՜կ, այս դաշտի վրա Արարատյան բազմազան ու բազմագույն ծաղիկներ ու վարդեր ցանիր:
   ԵՎ Աստղիկը բազմագույն ու բազմաբույր ծաղիկներ ու վարդեր շաղ տվեց, և անմիջապես դաշտը ծփաց աստվածային ծաղիկներից ու վարդերից:
   Հավաքվեցին մոտիկ ու հեռու բնակավայրերից հազարավոր Արիներ, ուրախացան, խնջույք սարքեցին, փառաբանեցին Հայր Արային ու Անմահ Աստվածներին, փառաբանեցին նաև Թորգոմին ու այդ դաշտն անվանեցին Թորգոմա դաշտ:
   ԵՎ Արեգնազի հայրը, իր ուխտի համաձայն օրհնեց իր աղջկան ու տվեց Արամի որդուն:  Մեծ հարսանիք սարքեց Արամը և պսակեց Թորգոմին ու Արեգնազին:
   Յոթ օր, յոթ գիշեր տևեց հարսանիքը:  Յոթ օր հետո Արամը մեծ զոհ մատուցեց, փառաբանեց Հայր Արային, Անմահ Աստվածներին և սուրբ նախնիներին:  Ապա Թորգոմին հանձնեց իր հորից ժառանգած թուր-կեծակին, նրան արքա կարգեց Արարատյան աշխարհին, և նույն օրը Արամը մեռավ:  ԵՎ նա, որ հուր էր, հուր դարձավ:

Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 469 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024