Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 03:37
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Օգոստ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Օգոստ » 19 » Սրբազան Թալան
19:42
Սրբազան Թալան
Հայոց բազմադարամյա հոգևոր-մշակույթային ժառանգությունն արյան ու մոխրի տակ թաղած այս եղեռնագործ Պարթևը,Փավստոս Բյուզանդի վկայությամբ,կարճ ժամանակում դարձավ Հայաստանի ամենազզոր ավատատերը:սրա կալվածների թիվը հասնում էր 15 գավառի:Ագաթանգեղոսը շարունակ հիշատակելով իր հերոսի«աստվածային առաքինությունները»,չի մոռանում նաև միալար կրկնել,որ կործանված մեհյանների ոսկին ու արծաթը Գրիգորը վերցնում էր....զանազան նպատակներով գործադրելու համար:Սրբազան թալան-ահա գլխավորը,միսիոներության առանցքը,հաջողության մեծ գրավականը:Մեհյանների հարստությունն,իհարկե,միայն մետաղական /արծաթ,ոսկի/ չէր:Ավատական կարգեըրում ամենամեծ հարստությունը հողն էր:Այս հարստությունների բախշման միջոցով էր,որ Գրիգորը կազմակերպում էր քրիստոնեական եկեղեցին,այն պաշտոնեությունը,նվիրապետությու​նը և այն քաղաքական ուժը,որի վրա պիտի հենվեր:Քրիստոնեության մուտքը... մի ամբողջ ավատական հեղաշրջում էր,որ տակնուվրա էր անում հողային հարստությունների բախշման ավանդական կարգերը,ոչնչացնում հին/հայ/տերերին,առժաջ քաշելով նոր /հրեա/ ավատատերեր,մնացյալներին կամ ուժեղացնելով,կամ թալանելով,նայած նոր եկեղեցու կուսակցական շահերի պահանջին:Նոր, ուժեղ և լավ կազմակերպված հիմնարկություն էր դառնում քրիստոնեական եկեղեցին,ամեն գյուղում առատ հողաբաժիններ ստանալով,դառնալով տնտեսական կյանքի խոշորագույն ներկայացուցիչը:Այդ գործում հատկապես կարևոր դեր էր խաղում եկեղեցու պետը՝«լուսավորիչ»Գրիգորը,որն հատկապես իր համար ամենահոյակապ կերպով էր կարգավորում գործը:Այդ «հրեշտակի մարմին»ունեցող և սրբերի դասի մեջ դրված քահանայապետը հաշվի ու շահի լավագիտակ մարդ էր:Նա դառնում է ամենահարուստ մարդը Հայաստանում,գուցե թագավորի չափ հարուստ,հետևաբար՝ամենից ուժեղն ու հեղինակավորն ավատական դասի մեջ:ԶԵՆՈԲ ԳԼԱԿԻ թողած վկայության մեջ մենք տեսնում ենք,որ Տարոնը,քրմական մի խոշոր ավատական երկիր,Գրիգորի գլխավորած թագավորական զորքերի դեմ հանում է վեզ հազար հոգուց բաղկացած իր բանակը,որը համառ ու արյունահեղ դիմադրությունից հետո պարտվում է:Այդպիսի թանկ գնով ձեռք բերված կալվածքը Գրիգորը...վերցնում է իրեն:ՓԱՎՍՏՈՍ ԲՅՈՒԶԱՆԴԸ տալիս է Գրիգորի կալվածքների մի անհավատալի թիվ՝տասնհինգ գավառ:«Աշտիշատը՝» «Մեհյան մեծագանձ»,-ասում է Ագաթանգեղոսը,-լի ոսկով և արծաթով և «բազում նվերք մեծամեծ թագավորաց»,նույնպես սեփականացնում է «լուսավորիչ» Գրիգորը:Եկեղեցու պետից հետո,նրա եպիսկոպոսները նույնպես առատ կալվածքներ էին ստանում Գրիգոր «լուսավորչից»:Թե ինչպես էր վերաբերվում հայ ժողովրդին և ինչքան առատաձեռն էր այդ ժողովրդի հողերն աջ ու ձախ բաշխելու «երկրային»գործում «սուրբ» Գրիգորը,պատկերացում կարելի է կազմել նույն ԶԵՆՈԲ ԳԼԱԿԻ թողած վկայություններից:  Գլակը բերում է Գրիգորի մի նամակը,որով նա արևմուտքից եպիսկոպոսներ ու քահանաներ է հրավիրում Հայաստանում պաշտոնավարելու համար: «Գիտեք,որ ամենայն գավառացս պիտոյ են եպիսկոպոսք և քահանայք:Զի թեպետ ոմանք,որք ուստեք-ուստեք եկեալ են, ժողովյալ,բայց զինչ՜ են այսոքիք առ վեց հարյուր և քսան գավառս հայոց...Ամենայն վստահությամբ փութացեք գալ զկնի արանցդ,զոր յղեցաք առ ձեզ:Եվ եթե զայցեք ,զամենայն երկիրդ Եկեղյաց և Հարքայ ձեր առաջի անեմք,յոր վիճակ և բնակեսջիք՝ձեր եղեցի և որք զկնի ձեր, որչափ կենդանի եք դուք և մես,իսկ երկիրն Մամիկոնեից եթե հաճս թվեսցի ձեզ,որպես և դու իսկ ասեիր,զիննակյան տեղիսն ինձ տուր,և անդ զքո եղբայրն իսկ եմ ձեռնադրյալ եպիսկոպոս,և ըստ կարի աղաչանց զանուն տեղվույն փոխեցայ յուր ավելի անուն:Ապա եթե զայն ոչ,սակայն ամենայն երկիրն առաջի ձեր է,զոր և տեսանեմք տեղի վայելուչ,այն ձեզ»:/ԶԵՆՈԲ ԱՍՈՐԻ«Պատմություն Տարոնոյ»,Վենետիկ,1832 թ.էջ 13/: ԼԵՈ,«Խոջայական կապիտալ»Երևան-1934թ.
Просмотров: 570 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024