Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 15:43
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 14 » ՍԻՐԱԿԸ
21:17
ՍԻՐԱԿԸ
ՍԻՐԱԿԸ
Առաջին արին ծնվեց Արարատում: Արին արի արարեց: ԵՎ առաջին երջանկությունն ու տառապանքը հաստատվեցին Արարատում:
   Զորավոր էր Արիի որդին՝ իր հոր պես: Չէ՞ որ նա աստված էր, թեև՝ երկրային: Բայց նա աստվածների պես երջանիկ չէր: Ոչինչ նա չէր սիրում, ոչնչից նա չէր գոհանում և ոչինչ չէր  ափսոսում նա: ԵՎ ամենը Արարատում նրան ձանձրույթ ու տառապանք էին պատճառում:
   - Որդի՜ս,- ասաց Արին,- այս հրաշագեղ Արարատի առաջին ծնունդն ես դու: Բայց ինչո՞ւ երջանիկ չես քո ծնունդով:
   - Ի՞նչ է երջանկությունը, ես չգիտեմ,- ասաց Արիի որդին:
   ԵՎ Արին ասաց.
   - Երջանկություն է, երբ զգում ես, որ դու Արարատինն ես և Արարատն էլ քոնն է ու սիրում ես այն ամենը, ինչ քոնն են:
   Արիի որդին ասաց.
   - Այս ամենը իմը չեն, այլ ինձ համար  են միայն:
   ԵՎ հասկացավ Արին, որ ինքը՝ երկրային առաջին աստվածը, անկատար արի է արարել: Մեծ վիշտ էր ապրում Արին:
   - Ո՛վ, Հա՜յր իմ, Արա՛,- կանչեց նա,- բա Արիից չարի կծնվի՞: Դու ինձ արարեցիր Արարատում, որ երջանկությունն ու արարումը հաստատվեն Երկրի վրա: Բայց իմ առաջին արարումը անկատար եղավ: Նա չի զգում ծնունդի երջանկությունը, կյանքի երջանկությունը, արարումի երջանկությունը: Ձանձրույթ ու տառապանք է նրա կյանքը: ԵՎ նա իր տառապանքով տառապանք է սփռում իր շուրջը:
   Աստվածամայր Անահիտը հայտնվեց Արիի դիմաց և ասաց.
   - Հայր Արայի կամքով եմ ես եկել քեզ մոտ: Գիտցի՜ր, որդի՜ս, որ Արիից չարի չի ծնվի  երբեք: Դու արի ես արարել: Բայց գիտցի՜ր, որ քո որդին կատարյալ աստված չէ. նա աստվածամարդ է միայն, և ինքը իր մեջ պիտի կերտի իր տարելությունը ու հասնի աստվածայնության: Հայր Արան այս գիշեր քո որդու Ես-ը կբաժանի բազմաթիվ ես-երի: ԵՎ քո որդին այսուհետև մշտապես կորոնի իր Ես-ի ամբողջությունը: ԵՎ սիրելով իրեն, նա կսիրի այն բոլորին և այն ամենը, որ իրենն են՝ իր Ես-ի ամբողջության մասերը: Այդպես նա կերջանկանա: ԵՎ երջանկանալով, նա կատարյալ Արի կլինի և կհասնի աստվածայնության: Նա ինքը կլինի սիրո ակունք՝ Սիրակ և սերը կհաստատի Արիների մեջ:
   ԵՎ գիշերով, երբ Արիի որդին քնած էր, Հայր Արան բաժանեց նրա Ես-ը բազմաթիվ ես-երի:
   Առավոտյան արթնացավ Արիի որդին: Նայեց իր շուրջը և տեսավ, որ ամեն ինչ փոխված է, ամեն ինչ նորովի է: Արևը ուրախ ժպտում է իրեն, ջրերը կարկաչելով երգում են իր համար, ծառերը նազում են իր շուրջը... Զարմացել էր Արիի որդին, և նրան թվում էր, թե ամենը կենդանի են, շնչում են և խոսում են իր հետ: Նա զմայլված դիտում էր Արարատյան այդ հրաշալիքը, որ մինչ այդ երբեք չէր տեսել: ԵՎ այդ հրաշալիքների մեջ տեսավ և իրեն՝ իրեն իրենից դուրս:
   ՙՄի՞թե ես քնած եմ դեռ՚ - մտածեց նա և շփեց աչքերը: Նա համոզվեց, որ արթուն է: Բայց ինքը իրենից դուրս և բազմաթիվ անձերի մեջ... մի՞թե դա երազ չէ: ԵՎ նա վազեց Արիի մոտ:
   - Հա՜յր իմ,- կանչեց նա,- մի՞թե ես երազ եմ տեսնում արթուն վիճակում: Բազմաթիվ անձեր՝ բոլորն էլ ես եմ, իսկ արև ու քար, ջուր ու ծաղիկ խոսում են ինձ հետ...
   Ժպտաց Արին ու ասաց.
   - Դա երազ չէ, որդի՜ս, դա իրականություն է: Հայր Արայի կամքով այդ բոլորը դու ես. քո ամբողջությունն են նրանք տարբեր անձերի մեջ: ԵՎ այդ բոլորը քոնն են, այլ ոչ՝ քեզ համար: Դու նրանց մեջ ես ապրում և նրանցով ես ապրում: ԵՎ պահպանելով նրանց՝ դու քեզ ես պահպանում, զորացնելով նրանց՝ դու քեզ ես զորացնում և սիրելով նրանց՝ դու քեզ ես սիրում: Դու մշտապես պիտի որոնես քո ամբողջությունը նրանց մեջ: ԵՎ ամբողջանալով, դու կհասնես աստվածայնության:
   ԵՎ Արիի որդին սկսեց որոնել իր ամբողջությունը: ԵՎ որոնելով, նա երջանկացավ: Նրա մեջ արթնացավ աստվածային սերը՝ սեր դեպի ինքն իրեն՝ իր ամբողջության մեջ: ԵՎ ինքն իրեն տեսնում էր բոլորի մեջ, որ իրենն էին, որ ինքն էին: ԵՎ նա նվիրվում էր նրանց, զորացնում էր նրանց:
   ԵՎ այդպես սերն ու արարումը հաստատվեցին Արարատում Արիների մեջ: ԵՎ Արիի որդին կոչվեց Սիրակ:
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 401 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024