Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 09:55
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 15 » ՆԱՎԱՍԱՐԴ
21:22
ՆԱՎԱՍԱՐԴ

ՆԱՎԱՍԱՐԴ

   Արարատի հարավային սահմաններից գուժկան եկավ Հայկի մոտ և հայտնեց նրան.
   - Ո՛վ, Արյաց արքա՜, գիտցիր, որ տիտանյան Բելը գալիս է Արարատի վրա հավերժական քաջերով և երկնադեզ հսկաներով:
   Հայկը սպառազինվեց, վերցրեց իր Թուր-Կեծակին, հեծավ իր հրեղեն ձին, ապա կանգնեց հրապարակում և կանչեց.
   - Ո՛վ, Արինե՜ր, ո՛վ, երկրային աստվածնե՜ր, տիտանյան Բելը գալիս է մեր վրա իր անթիվ զորքով:  ԵՎ ես իմ Թուր-Կեծակիով ելնում եմ Բելի դեմ:  Ով ձեզանից կցանկանա հաղթության բերկրանքը կիսել ինձ հետ, թող միանա ինձ:
   ԵՎ ամեն կողմից հավաքվեցին Արիները:  Մշակը իր հողը թողեց եկավ, որմնադիրը իր մուրճը գցեց եկավ, դարբինը իր դազգահը թողեց եկավ, դեռահասը իր խաղը թողեց եկավ, ծերունին իր թզբեհը թողեց եկավ:  Եկան հազար- հազարներ, եկան ձիով ու ոտքով, եկան սրով, նիզակով, եղանով, փայտով՝ ով ինչ ուներ:
   Նայեց Հայկը այդ կամավոր ռազմիկների բազմությանը և դիմեց նրանց.
   - Ո՛վ, Արի քաջե՜ր, ձեր նվիրումը արժանի է գովեստի, ձեր ոգու զորությունը արժանի է փառաբանումի:  Բայց ես չեմ կարող ամբողջ Արարատը զենքի կապել:  Հո օրհասը չի պատել Արարատին, որ մեր վերջին արյունը զոհաբերենք:  Թե մշակը կտրվի հողից, ո՞վ պիտի հաց աճեցնի, թե դարբինը իր դազգահը լքի, ո՞վ պիտի սուր և խոփ կռի, թե ծերունին ռազմադաշտ ելնի, ո՞վ պիտի թոռներին նախնյաց փորձը փոխանցի:  Ես ինքնազոհողության չեմ գնում, այլ գնում եմ իմ սուրը պսակելու փառահեղ հաղթությամբ:  Թող ինձ հետ գան զորավորներից զորավորները միայն:
   Հայկի վճիռը հավանեցին Ցեղի նահապետները:  Բայց ո՞ւմ նախապատվություն տալ:  Ո՞վ իրեն զորավոր չի համարում:  Արդեն իրենց զորավոր ճանաչելով է, որ բոլորը իրենց զենքերով եկել են այստեղ:  ԵՎ ոչ մեկը չի ընդունում մյուսի առավելությունն իր զորության նկատմամբ:
   Խոհերի մեջ ընկավ Հայկը:  Առանձնացավ և միտք արեց, թե ինչպես և ում ընտրի:  Նա բարձրացավ Արագած:  Արագածի գագաթին խարույկ վառեց, զոհ մատուցեց ու կանչեց.
   - Ո՛վ, Հայր Արա՛, ո՛վ, Ամենազոր Վահա՜գն, օգնիր ինձ՝ երկրային աստվածների միջից զորավորներին ընտրել, բայց այնպես, որ մյուսները չվիրավորվեն:
   ԵՎ Վահագնը հայտնվեց Հայկին ու ասաց.
   - Ո՛վ, Հայգ Արմենների առաջնո՜րդ, իմաստուն վճիռ ես կայացրել՝ ուր ոգին է առաջնորդում, այնտեղ քանակը, քարը, երկաթը կորցնում են իրենց արժեքը:  Ոչ թե քանակով, այլ ոգու գերագույն զորությամբ գնա պատերազմ:  ԵՎ որպեսզի անարդար չլինես, դու ինքդ մի ընտրիր. թող որ իրենք իրենց մեջ որոշեն ամենազորեղներին և որոշեն մրցույթով:  Թող մրցեն ուժի, ճարպկության, հնարամտության մեջ, և հաղթողների սուրը ես ինքս կօծեմ ու նրանց բազկին ես խաչ-պատերազմին կդնեմ:
   ԵՎ Վահագնը Հայկին տվեց մի մեծ ջահ, որի բոցերի մեջ Հայր Արայի օրհնությունը կար:  Հայկը, ջահը ձեռքին, իջավ Արագածից և գնաց դեպի Հավերժական քաղաք՝ Էրեվան:
   Հայկը Արայի օրհնությամբ օծված ջահը ձեռքին կանգնեց հրապարակում:  Բոլորը անհամբեր նրա որոշմանն էին սպասում, և ամեն մեկը հույս ուներ, որ ինքը ընտրյալենրի մեջ պիտի լինի:  Բայց Հայկը դիմեց բազմությանը և ասաց.
   - Ո՛վ, քաջ Արիներ, Ամենազոր Վահագնի կամքով կազմակերպում եմ Նավասարդյան խաղ-մրցույթ:  Բոլորը թող մասնակցեն և ցուցադրեն իրենց զորությունը:  ԵՎ հաղթողները կստանան Վահագնի աստվածային օծումը և խաչ-պատերազմին՝ ձախ բազկին: Իսկ Արագածից բերված այս ջահը, ուր արարչական կրակն է վառվում, թող բոցկլտա մրցող քաջերի գլխավերևում, որպես Հայր Արայի օրհնության խորհուրդ:
   Արիները հավանեցին այդ որոշումը, որ Վահագնից էր գալիս:  ԵՎ եկան քաջեր Արարատի տարբեր գավառներից:  Եկան քաջեր և Արարատից դուրս Արի ազգերից՝ եկան Արամի որդիներն ու թոռները Արևելքից, Արևմուտքից, Հարավից և Հյուսիսից:
   Քաջերի տոնահանդես էր Հավերժական Քաղաքում, համաարիական Նավասարդյան խաղեր, որ ձոնված էին Վահագնին և հովանավորվում էին Վահագնի կողմից:  ԵՎ ամեն մի քաջ փառաբանում էր Վահագնին, ապավինում Վահագնի զորությանը և ակնկալում էր  հաղթանակ:
   Հազարավոր Արիներ էին հավաքվել դիտելու քաջերի զորության մրցույթը:  Գուսանները ձոներ էին հյուսում Վահագնին և մրցող քաջերին. ջահել հարսներն ու աղջիկները իրենց երգով ու պարով քաջալերում էին մրցող քաջերին:
   Մրցակիցները փառաբանեցին Վահագնին, իրենց երդումը տվեցին Ամենազոր Աստծուն:  ԵՎ մրցույթը սկսվեց:  Ամենատարբեր մրցաձևերի ու խաղերի մեջ էին մտել:  Մրցողներից ամեն մեկը ձգտում էր Վահագնի ընտրյալը լինել և ամբողջ իր զորությունը դնում էր մրցումի մեջ:
   Բազմությունը քաջալերում էր մրցողներին բացականչություններով, երգ ու պարով:  ԵՎ կարծես մոռացել էին թե՜ Բելի մասին և թե՜ Բելի անհամար զորքի մասին, որ արշավում էր Արարատի վրա:
   Լուրը հասավ Բելին, թե Արիները մեծ Նավասարդ են տոնում. մեծ մրցամարտ է Էրեվանում, որն էլ ուղեկցվում է երգ ու պարով:  Երկյուղեց Բելը:  ՙԵս իմ անհամար զորքով գնում եմ Արարատն ավերելու, իսկ այդ աստվածները խրախճա՞նք են անում՚ - զարմացած ասաց նա:
   Սարսափել էին և տիտան հսկաները:  Նույնիսկ խորհուրդ տվեցին Բելին՝ հաշտվել աստվածների հետ և խաղաղությամբ վերադառնալ իրենց երկիրը:  Բայց Բելը մերժեց.
   - Ես այս անհամար զորքով եկել եմ հաշտությո՞ւն կնքելու համար:  Բա աստվածները ինձ չե՞ն ծաղրի:
   Իսկ Արարատի Հավերժական Քաղաքում շարունակվում էին համաարիական Նավասարդյան խաղերը:  Մրցումները վերջացան մայրամուտից առաջ:  Հաղթող հսկաները շարվեցին Արորդյաց տաճարի առջև:  Հոգնած էին նրանք, բայց հպարտ էին ու երջանիկ՝ նրանք Վահագն Աստծո ընտրյալներն էին:
   Վահագնը ինքը օծեց հաղթողների սրերը և արևի ճառագայթներով նրանց ձախ բազուկներին դաջեց խաչ-պատերազմին:
   Ժողովուրդը ցնծության մեջ էր. փառաբանում էր հաղթող քաջերին և մաղթում հաղթանակ տիտանյան Բելի դեմ:
   ԵՎ Հայկի սակավաթիվ զորախումբը, օծված Վահագնի զորությամբ, արշավեց դեպի հարավ՝ Բելի դեմ:  Նրանց հետ էին նաև երկու աստվածային արալեզները:
   ԵՎ ամբողջ ճանապարհին նրանց սիրտը լցնում էին դաշտերի շունչը, հարազատ լեռների սեգությունը, նրանց օրհնում էր հայրենի երկինքը:  ԵՎ ամենուր նրանք զգում էին, տեսնում էին, լսում էին.
   - Հաղթությո՛ւն, - աղոթում էին մայրերն ու կույսերը նրանց համար:
    - Հաղթությո՛ւն, - երգում էին մանուկները:
   - Հաղթությո՛ւն, - ղողանջում էին զանգերը:
   Բոլորը ամենուր գոչում էին. ՙՁեզ հե՜տ ենք, Արի քաջե՜ր, առա՛ջ հաղթական՚:
   Օ՛հ, ի՛նչ զորություն:  Էլ ի՞նչ թշնամի այս ամբողջական զորության դիմաց:  ԵՎ Հայկը Արի իր նվազ զորքից հազարապատիկ ավել զորքի դեմ հազարապատիկ ավել զորությամբ մարտի էր ելնում: 
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 564 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024