Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 14:04
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Օգոստ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Օգոստ » 21 » Մարդկություն և Անհատ Գ. Նժդեհ
19:14
Մարդկություն և Անհատ Գ. Նժդեհ
Մարդկութիւն: Փորձեցէ՜ք ազգային ոգին դատարկել այն բովանդակութիւնից, որ պատմութիւնը կուտակել է նրանում, եւ դուք ազգը կը վերածէք մի դիմազուրկ զանգուածի:
Մարդ եւ մարդկութիւն հասկացողութիւններն, ընդհանրապէս, որոշ իմաստ են ստանում միայն այս կամ այն ազգի ոգու միջոցաւ:
Ազգային հանճարն է որոշ բովանդակութիւն հաղորդում համամարդկայինին: Ազգութեանց փլատակների վրայ ճշմարիտ մշակոյթ չի՜ կարող ծաղկել: Տուեալ ազգութիւնից դուրս` կեղծ են մարդն ու մարդկութիւնը:
Մարդկայինը ազգայինին ներդաշնակելով` շահում է թէ՜ մէկը, թէ՜ միւսը: Եւ, ընդհակառակը, ազգայինը «համամարդկայինին» զոհելով` կորցնում է թէ՜ ազգը, թէ՜ մարդկութիւնը: Ո՜չ թէ մարդն, ընդհանրապէս, որ անգոյ մի բան է, այլ` դիմագծօրէն ազգային մարդը, որ խորհում էր ազգութեան միջոցաւ. մարդը, որ բովանդակում է իր հայրենի բնութիւնն ու պատմութիւնը: Օրուայ մարդը, աշխարհաքաղաքացիական խորթացուցիչ վարդապետութիւնների ազդեցութեան տակ, կորցնելու վրայ է իր իրական հոգեւոր կերպարանքը, իր բնացեղային էութիւնը: Անհրաժեշտ է մի արմատական յեղափոխութիւն, մի դարձ անարիւն վերացական մարդկայնութիւնից` դէպի օրգանականը, դէպի ցեղամարդը – իրակա՜ն մարդը, որն իր հողին եւ ցեղին կապուած է իր էութեան բոլո՜ր թելերով:
«Եւրոպական մարդկութիւն» (ԺԸ. եւ ԺԹ. դարերի), «Համաշխարհային մարդկութիւն» (Ի. դարի) – ես չեմ հաւատում ո՜չ մէկին, ո՜չ էլ միւսին: Եթէ գոյութիւն ունեցած լինէր եւրոպական մարդկութիւն` տեղի պիտի չունենային եւրոպականութեան համար դարերով ասիական խաւար ոյժերի դէմ ճակատած մեր ժողովրդի աննախընթաց ջարդերը:

Անհատ: Դասակարգային սոցիալիզմը, քարոզելով սէր դէպի հեռաւորը – երբ համազգի մերձաւորների մեծագոյն մասը վատասերւում էր թշուառութեան մէջ – հակամարտութեան մէջ դրեց անհատն ու հաւաքականութիւնը, եւ այսպիսով խախտեց ազգն իբրեւ հոգեւոր ամբողջութիւն: Անհա՜տ, դու ազատ ես երջանկութիւնդ կառուցելու անգա՜մ նմաններիդ դժբախտութեան վրայ – այս էր երէկ եւ է՜, մասամբ, եւ այսօր:
Իրերի այդ անբնական ու անբարոյական դրութեան մէջ, մարդկային բարոյական միտքը որդեգրեց ընդհանրապաշտութիւնը (ունիվերսալիզմը) իբրեւ հակոտնեայ` անհատապաշտական լիբերալիզմի: Անհա՜տ, ոյժերդ միացո՜ւր արիւնակիցներիդ ոյժերին` յանուն մեծ ամբողջի երջանկութեան – ա՜յս է օրուայ եւ վաղուայ ընկերային հրամայականը: Այլ խօսքով` անհատն իր բարիքը պիտի փնտռէ հանրութեան բարօրութեան մէջ: Ո՜վ հակադրում է անհատն ընդհանրութեան` մեղանչում է թէ՜ մէկի, թէ՜ միւսի դէմ: Ազգի կեանքից, բովանդակութիւնից դուրս ոչինչ է անհատը: Ընդհանրականութիւնն է կամուրջ ձգում անհատների էութեանց միջեւ: Եւ ոգեխառնուելով միայն անհատը դառնում է հոգեւոր անձնաւորութիւն – արժէքաստեղծ ոյժ: Դասակարգային վարդապետութիւնները, պառակտելով ազգը, զայն վերածում են դիմազուրկ զանգուածների: Զանգուածն սպանում է ցեղազգացումը, առանց որի անհատի մէջ մեռնում է նաեւ ազգականութեան զգացումը: Ահա՜ թէ ինչո՜ւ մենք ժխտում ենք լիբերալիստօրէն խորհող եւ գործող անհատն ու դասակարգը եւ դաւանում ազգն իբրեւ արժէքային ամբողջութիւն:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Категория: Գ. Նժդեհ | Просмотров: 498 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024